Պետրոս Մեծ (Ֆաբերժեի ձու)

Ֆաբերժեի ձու

«Պետրոս Մեծ» (ռուս.՝ Пётр Великий), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1903 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[3]։

Պետրոս Մեծ
Ստեղծման թնական1903
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա, Արմանդ Համմեր, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան և Լիլիան Թոմաս Պրաթ
ՀավաքածուՎիրջինիայի կերպարվեստի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերոսկի, ալմաստ, պլատին, Լեռնային բյուրեղապակի, արծնապակի, սուտակ, ջրաներկ, Փղոսկր, բրոնզ և շափյուղա
Բարձրություն0,11 մետր
Լայնություն0,079 մետր
Ֆաբերժեի ձվեր

Ձուն նվիրված է Պետրոս Մեծի կողմից 1703 թվականին Հյուսիսային պատերազմի ժամանակ Սանկտ Պետերբուրգի հիմնադրման երկուհարյուրամյակին[4]։

Այսօր «Պետրոս Մեծ» ոսկերչական կայսերական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[5] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ

Դիզայն խմբագրել

«Պետրոս Մեծ» ոսկերչական ձուն պատրաստված է ռոկոկո ոճով[6]։ Որպես հումք օգտագործվել են կարմիր, կանաչ և դեղին ոսկի[7], պլատին, վարդագույն ադամանդ, սուտակ, լեռնային բյուրեղապակի, էմալ և ջրաներկով մանրանկարներ։ Ձվի տրամագիծը 3 ⅛ դյույմ է։ Ձվի վերին գագաթին էմալե դրասանգ է, որը եզրավորում է Նիկոլայ II-ի միացագիրը։ Ձվի ներքևի գագաթին կայսերական երկգլխանի արծիվն է՝ սև էմալով և ադամանդներով պատրաստած։

Անակնկալ խմբագրել

Ձվի անակնկալը «Պղնձե հեծյալի» մանրակերտն է։ Երբ բացվում է ոսկերչական ձվի կափարիչը, հատուկ մեխանիզմը բարձրացնում է Պետրոս I-ի ձիարձանը[4]։ Հիմքը պատրաստած է շափյուղայից։ Անակնկալը պատրաստել է քանդակագործ Գեորգի Մալիշևը[6]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2] 1903 թվականի Զատկի տոնին նվիրեց[8]։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։

1930 թվականին ձուն վաճառում են ամերիկացի ձեռնարկատեր Արմանդ Համմերին։ Ավելի ուշ ձուն գնում է Նյու Յորքի A La Vieille Russie պատկերասրահը[7]։ 1944 թվականին «Պետրոս Մեծ» ոսկերչական ձուն ձեռք է բերում General Motors ընկերության տնօրենի կինը՝ Լիլիան Պրատ Ֆրեդերիկսբուրգը։ Վերջինս ձուն կտակում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին, որտեղ ցայսօր էլ գտնվում է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bunyan, Dr Marcus. «Fabergé | Art Blart» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  2. 2,0 2,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  3. «Matt & Andrej Koymasky - Fabergé Peter the Great Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  4. 4,0 4,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  5. «Fabergé returns to VMFA - VMFA Press Room» (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  6. 6,0 6,1 «Пётр Великий - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  7. 7,0 7,1 «Яйцо Петр Великий Фаберже 1903». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
  8. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել