Կառլ Ֆաբերժե

ռուս ոսկերիչ
(Վերահղված է Կարլ Ֆաբերժեից)

Պետեր Կառլ Գուստավի Ֆաբերժե (մայիսի 30, 1846(1846-05-30)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2][3][…], Պյուի), ռուս հայտնի[6][7][8] ոսկերիչ։ Ընտանեկան ընկերության և ոսկերչական արվեստի վարպետների դինաստիայի գլխավոր։ Ֆաբերժեի ձվերի ստեղծողն է, որոնք բարձր են գնահատվում ամբողջ աշխարհի հավաքածուների տերերի կողմից։

Կառլ Ֆաբերժե
ռուս.՝ Карл Гу́ставович Фаберже́
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1846(1846-05-30)[1]
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2][3][…] (74 տարեկան)
Մահվան վայրՊյուի
ԳերեզմանԳրան Ժաս
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍուրբ Պետրոսի դպրոց և Սուրբ Աննայի ուսումնարան
ԵրկերՖաբերժեի ձվեր[4]
Մասնագիտությունոսկերիչ, գյուտարար և ոսկերիչ
ԱմուսինԱվգուստա Ջուլիա Ֆաբերժե
Ծնողներհայր՝ Գուստավ Ֆաբերժե, մայր՝ Շառլոտ Մարիա Ֆաբերժե
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԵվգենի Ֆեբերժե Կառլովիչ, Ագաֆոն Ֆաբերժե և Ալեքսանդր Յուլիուս Ֆաբերժե
Կայքfaberge.com/news/48-petercarlfaberg.aspx
 Peter Carl Fabergé Վիքիպահեստում
Կառլ Շմիդտ: «Ֆաբերժե» ֆիրմայի շենքը Սանկտ Պետերբուրգում, 1900

Կենսագրություն

խմբագրել

Պետեր Կառլ Ֆաբերժեն ծնվել է Սանկտ Պետերբուրգում 1846 թվականի մայիսի 30-ին, ծագմամբ ռուս գերմանացի է։ Նրա հայրը՝ Գուստավ Ֆաբերժեն, ծագում էր ֆրանսիական արմատներով գերմանական ընտանիքից և ծնունդով Էստոնիայից էր, իսկ նրա մայրը՝ Շառլոտա Յունգշտեդտը, դանիացի նկարչի դուստր էր։ 1842 թվականին Ֆաբերժե-ավագը Սանկտ Պետերբուրգում հիմնեց ոսկերչական ընկերություն։

Կառլ Ֆաբերժեն ճանապարհորդում էր Եվրոպայով և ի սկզբանե սովորում էր Դրեզդենում, իսկ այնուհետև սկսեց ոսկերչական գործ սովորել ֆրանկֆուրտյան վարպետ Ջոզեֆ Ֆրիդմանի մոտ։ Դրանից հետո վերադարձավ Ռուսաստան։ 1870 թվականին 24 տարեկան հասակում նա իր ձեռքը վերցրեց հոր ընկերության ղեկավարումը։

1882 թվականին Մոսկվայի Համառուսաստանյան գեղարվեստա-արդյունաբերական ցուցահանդեսին նրա ընկերության աշխատանքները գրավեցին Ալեքսանդր III կայսեր ուշադրությունը։ Կառլը ստացավ արքայական ընտանիքի հովանավորչությունը և «Ձերդ Կայսերական Մեծության ոսկերիչ և Կայսերական Էրմիտաժի ոսկերիչ» տիտղոսը։

Ֆաբերժեի ընկերությունը հռչակավոր էր Եվրոպայում։ Կայսերական ընտանիքի՝ Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Հունաստանի և Բուլղարիայի շատ բարեկամներ աշխատանքները նվեր էին ստանում։ 1900 թվականին Փարիզում Ֆաբերժեն ստացավ «Փարիզի ոսկերիչների գիլդիայի վարպետի» կոչում, ինչպես նաև նրան պարգևատրեցին Պատվո Լեգեոնի շքանշանով։

1899-1900 թվականներին Սանկտ Պետերբուրգի կենտրոնում վեր էր խոյանում ճարտարապետ Կարլ Շմիդտի՝ ոսկերիչի զարմիկի նախագծով կառուցված Ֆաբերժեի ֆիրմայի գլխավոր շենքը։ Առաջին հարկերում տեղավորված էին խանութն ու արհեստանոցները։ Շենքի մնացած մասը զբաղեցնում էին Ֆաբերժե ընտանիքի բնակելի սենյակները։

 
Ֆաբերժեի շիրիմը Կաննում՝ Գրան Ժաս գերեզմանատանը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Snowman A. K. Fabergé, (Peter) Carl // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T027247
  4. https://www.wintraecken.nl/mieks/faberge/eggs/eggspictures.htm
  5. PETER CARL FABERGÉ
  6. Henty Charles Bainbridge Peter Carl Faberge. Goldsmith and Jeweller to the Russian Imperial Court. His Life and Work. — 3-rd. — GB, Bugay, Suffolk: Spring Books, 1968. — 168 p.
  7. Артём Кречетников. (27-5-2011). «Ювелир Его Императорского Величества» (ռուսերեն). Русская служба Би-би-си. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 27-ին.
  8. A. Kenneth Snowman Carl Faberge. Goldsmith to The Imperial Court of Russia. — New York: Crown Publishers, Inc, 1983. — 160 p. — ISBN 0-517-405024
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Ֆաբերժե» հոդվածին։