A La Vieille Russie (ֆր.՝ Հին Ռուսաստանում), պատկերասրահ Նյու Յորքում, Մանհեթեն թաղամասում։ Հիմնական ցուցադրանմուշները վերաբերում են մինչհեղափոխական Ռուսաստանի և Եվրոպայի ակնագործությանը և դեկորատիվ-կիրառական արվեստին։ Պատկերասրահին հատկապես հռչակ է բերել Կարլ Ֆաբերժեի հավաքածուն, որը ստեղծվել է 19-րդ դարում և ցուցադրվել է պատկերասրահում։ Մշտական ցուցադրությունում տեղ են գտել նաև եվրոպական ու ամերիկյան անտիկ ակնեղեն, Ռուսաստանի կայսերական շրջանի արվեստի գործեր, 18-րդ դարի եվրոպական ոսկե ծխախոտատուփեր և արվեստի այլ գործեր[1]։ A La Vieille Russie-ն հիմնադրվել է 1855 թվականին Կիևում, մոտավորապես 1920 թվականին տեղափոխվել է Ֆրանսիա՝ Փարիզ, հետագայում՝ ԱՄՆ՝ Նյու Յորք, որտեղ 1961-ից մինչև 2017 թվականը տեղավորված է եղել Հինգերորդ ավենյուի թիվ 781 հասցեում՝ Սենթրալ պարկի հարավրևելյան մուտքի մերձակայքում։ 2017 թվականի նոյեմբերին տեղափոխվել է նոր ցուցասրահ, որը գտնվում է Հինգերորդ ավենյուի թիվ 745 շենքի չորրորդ հարկում։ Իր գործունեության տարիներին գնել ու վաճառել է Ռուսաստանի կայսերական ընտանիքի անդամների, այլ մեծատոհմիկների ու մեծահարուստների համար Ֆաբերժե ֆիրմայի պատրաստած բազմաթիվ զատկական ձվեր։

A La Vieille Russie — Ինտերիեր. Ֆոտո 2008 թ.

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել