Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդրա Ֆեոդորովնա (Ալիքս)

Հեսսյան Ալիքս (գերմ.՝ Alix Viktoria Helena Luise Beatrice, հունիսի 6, 1872(1872-06-06)[1][2][3][4][5][6], Դարմշտադտ, Հեսսեն, Գերմանիա[7] - հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][4][5], Եկատերինբուրգ, Պերմի նահանգ, ՌԽՖՍՀ[7]), հետագայում՝ ռուս կայսուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնա (ռուս.՝ Императрица Александра Фёдоровна), ծնվել է Գերմանական Կայսրությունում։ Եղել է Ռուսական Կայսրության վերջին կայսր Նիկոլայ II-ի կինը։ Ամուսնությունից առաջ հավատափոխ է եղել Ռուսական Ուղղափառ Եկեղեցուն և ընդունել Ալեքսանդրա Ֆեոդորովնա անունը։ Անգլիայի թագուհի Վիկտորիան նրա տատն է։

Ալեքսանդրա Ֆեոդորովնա
Alexandra Fyodorovna LOC 01137u.jpg
Ծնվել է՝հունիսի 6, 1872(1872-06-06)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրԴարմշտադտ, Հեսսեն, Գերմանիա[7]
Մահացել է՝հուլիսի 17, 1918(1918-07-17)[3][4][5] (46 տարեկանում)
Վախճանի վայրԵկատերինբուրգ, Պերմի նահանգ, ՌԽՖՍՀ[7]
Պողոս-Պետրոս տաճար և St. Catherine's Chapel
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Հեսսեն
ՏոհմՀեսսենի տուն և Ռոմանովներ
empress consort
ՀայրԼյուդովիկոս IV
ՄայրԱլիսա Բրիտանացի
ԵրեխաներՕլգա Նիկոլաևնա[1], Տատիանա Նիկոլաևնա[1], Մարիա Նիկոլաևնա[1], Անաստասիա Նիկոլաևնա[1] և Ալեքսեյ Նիկոլաևիչ[1]
Կրոնական հավատքներՌուս ուղղափառ եկեղեցի
ՊարգևներԱնդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Եկատերինայի շքանշան և Վիկտորիայի և Ալբերտի արքայական շքանշան
ՍտորագրությունAlexandra Feodorovna Signature.svg

Սպանվել է բոլշևիկների կողմից իր ընտանիքի հետ միասին՝ 1918 թվականի հուլիսի 17-ին։ Դասվել է ռուս սրբերի շարքը։

ՄանկությունԽմբագրել

 
Ալիքսը (աջից ներքև) իր քույրերի և եղբոր հետ: Կենտրոնում՝ Թագուհի Վիկտորիա
 
Ալիքսը (աջից) իր քույրերի՝ Իռենի, Վիկտորիայի և Էլիզաբեթի հետ

Հեսսյան Ալիքսը ծնվել է Գերմանական Կայսրության Դարմշտադտ քաղաքում՝ 1872 թվականի հունիսի 6-ին։ Ծնվել է մեծ դքսական ընտանիքում, որը պատկանում էր Գերմանական Կայսրությանը։ Հայրը՝ Մեծ Իշխան Լուի IV-ն էր, իսկ մայրը՝ անգլիական թագուհի Վիկտորիայի և նրա ամուսնու՝ Ալբերտի երկրորդ աղջիկը։ Ալիքսը արյունակցական կապերով կապված էր տարբեր եվրոպական թագավորական ընտանիքների։ Նրա մայրը նրան փաղաքշական անվանում էր "Սաննի", իսկ մյուս հարազատերը՝ "Ալիկի": 1878 թվականին կայսրությունում տարածված էր դիֆթերիա հիվանդությունը։ Ալիքսի քույրը՝ Ելիզաբեթը, այդ ժամանակ այցելում էր իր տատիկին, այդպիսով փրկվեց հիվանդության վարակումից, սակայն Ալիքսը, երեք քույրերը և եղբայր Էռնստը վարակվեցին։ Նրանց մայրը երեխաներին բժիկշներին վստահելու փոխարեն սկսեց նրանց խնամել։ Նա նույնպես վարակվեց հիվանդությամբ և մահացավ կրտսեր աղջկա հետ միասին։ Մյուսները փրկվեցին։

Մինչև մոր մահը Ալիքսը շատ աշխույժ երեխա էր, սակայն ողբերգալի իրադարձությունից հետո նա փոխվեց, դարձավ սառը, փակված և ոչ էմոցիոնալ։

Հիվանդությունից հետո Ամիքսը սկսեց հիմնականում ապրել Անգլիայում՝ Վիկտորիա թագուհու մոտ։ Թագուհին իր բազմաթիվ թոռներից հատուկ սեր էր տածում Ալիքսի նկատմամբ։ Ալիքսը վարժ խոսում էր անգլերեն և ապրում էր անգլիական կյանքով։

Հանդիպում Նիկոլայ II-ի հետԽմբագրել

Ալիքսը առաջին անգամ հանդիպեց Նիկոլայ II-ին իր քրոջ՝ Էլիզաբեթի ամուսնության ժամանակ ռուս իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի հետ (ով Նիկոլայի հորեղբայրն էր)։ Նիկոլայը անմիջապես սիրահարվեց Ալիքսին, ով իր հերթին անտարբեր չէր Նիկոլայի նկատմամբ։

Նիկոլայը Ալիքսի մասին պատմեց իր հորն ու մորը, բայց նրանց հակագերմանական հայացքների պատճառով նրանց դուր չեկավ Ալիքսի հետ հնարավոր ամուսնության հեռանկարը։ Ալիքսն իր հերթին կտրուկ հրաժարվեց հավատափոխ լինել ռուս օրթոդոքս եկեղեցուն։

1894 թվականին տեղի ունեցավ Ալիքսի եղբոր՝ Եռնստ Լյուդվիգի և իշխանուհի Վիկտորիա Մելիտայի ամուսնությունը, որին ներկա էին պազմաթիվ թագավորական ընտանիքներ՝ այդ թվում նաև Անգլիայի թագուհի Վիկտորիան, ով էլ հենց կազմակերպել էր հարսանիքը։ Ներկաների մեջ էր նաև Նիկոլայը։ Նա երկրորդ անգամ առաջարկություն արեց Ալիքսին, ով կրկին նրան մերժեց հավատափոխության պատճառով։ Սակայն Ալիքսին խորհուրդ տվեցին ընդունել առաջարկությունը նշելով օրթոդոքս եկեղեցու և բողոքական եկեղեցու նմանությունները։ Ալիքի քույրը՝ ով արդեն հավատափոխ էր եղել ամուսնությունից հետո, նրան նույնպես խորհուրդ տվեց ընդունել առաջարկությունը։ Երբ Նիկոլայը նրան երկրորդ անգամ առաջարկություն արեց, նա վերջապես ընդունեց այն։ Բացի Նիկոլայի ծնողներից տարբեր այլ անձնավորություններ նույնպես դեմ էին այդ միությանը՝ այդ թվում նաև Վիկտորիա Թագուհին։ Նա հանգիստ և քաղաքավարի Նիկոլայի մեջ մեծ առաջնորդ չէր տեսնում և վախենում էր իր թոռնուհու հետագա ճակատագրի համար։ Նա նաև անհանգստանում էր, թե ինչպես սառը բնավորությամբ ռուսները կընդունեին իր ամաչկոտ թոռնուհուն։ Սակայն Ալիքսը բազմիցս մերժել էր իրեն արած այլ ամուսնության առաջարկները և նույնիսկ առանձին խոսակցություն էր ունեցել Վիկտորիա Թագուհու հետ և նրան ասել էր, որ կամուսնանա միայն Նիկոլայի հետ։ Թագուհին զարմացել էր իր թոռնուհու համարձակության վրա, քանի որ նույնիսկ իր տղան չէր կարող այդպես խոսել իր մոր հետ։ Դրանից հետո նա թույլատրեց իր թոռնուհուն ամուսնանալ իր ընտրյալի հետ։

Նշանադրությունը և ԱմուսնությունըԽմբագրել

 
Ալեքսանդրան և Նիկոլայը նշանադրության օրը

Նիկոլայ II-ի երկրորդ առաջարկությունից հետո նրանք պաշտոնապես նշանվեցին։ Նիկոլայի ծնողները կտրականապես դեմ էին այդ միաթյանը, սակայն Նիկոլայի հայրը՝ կայսր Ալեքսանդր III-ը գտնվում էր առողջական շատ վատ վիճակում և իր մահվանից առաջ նա վերջապես թույլատրեց այդ միությունը։

Նշանադրությունից հետո Ալիքսը իր տատի՝ Վիկտորիա Թագուհու հետ վերադարձավ Անգլիա։ Հունիսին Նիկոլայը նույնպես մեկնեց Անգլիա իր հետ տանելով իր հոր սեփական հոգևորականին՝ Ալիքսին ողղափառ եկեղեցու ցուցմունքներին ծանոթացնելու նպատակով։ Նույն տարվա վերջին Ալեքսանդր III-ի վիճակը ավելի վատացավ և նա ցանկացավ մահվանից առաջ անձամբ տեսնել Ալիքսին՝ պաշտոնական համազգեստով։

ԱմուսնությունըԽմբագրել

 
Ալեքսնադրայի և Նիկոլայի հարսանիքը

Ալեքսանրդ III-ը մահացավ 1894 թվականի նոյեմբերի 1-ին։ Նույն օրվա երեկոյան Նիկոլայը պաշտոնապես դարձավ Կայսր Նիկոլայ II: Հաջորդ օրը Ալիքսը պաշտոնական դավանանք ընդունեց Ռուս ՈՒղղափառ Եկեղեցին և ընդունեց Ալեքսանրա Ֆեոդորովնա անվանումը։ Նա ցանկանում էր վերցնել Եկատերինա անվանումը, սակայն Նիկոլայի խորհրդով ընդունեց Ալեքսանդրան։ Ալեքսանդրան մասնակցեց նախկին կայսրի թաղմանը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 19-ին։ Հարսանիքը տեղի ունեցավ նոյեմբերի 26-ին Նիկոլայի մոր՝ նախկին կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի ծննդյան օրը։ Թաղման արարողությունը և հարսանիքը իրար ետևից լինելու պատճառով Ալեքսանդրան իր քրոջը նամակով գրել էր։ "Իմ հարսանիքը ինձ թաղման շարունակություն թվաց միայն մեկ տարբերությամբ՝ սև շորի փոխարեն և սպիտակն էի հագել":

ԹագադրությունըԽմբագրել

Չնայած այն փաստին, որ Նիկոլայն ու Ալեքսանդրա ամուսնացան 1894 թվականին, նրանց թագադրումը տեղի ունեցավ միայն 1896 թվականի մայիսի 14-ին Մոսկվայի Կրեմլում։ Թագադրության օրը դրսում հավաքվալ էին մի քանի հազար քաղաքացիներ, որոնց համար հատուկ պատրաստվել էին ուտելիքով և քաղցրավենիքով լի պարկեր։ Սակայն ներկա գտնվող քաղաքացիների թիվը մի քանի հազարով գերազանցում էր պարկերի թվին, դրա պատճառով ուտելիք ստանալու նպատակով քաղաքացիները սկսեցին իրար քաշքշել և խառնաշփոթ ստեղծեցին։ Արտակարգ իրավիճակի հետևնակով մահացան մի քանի հազար քաղաքացիներ։ Նիկոլային զեկուցեցին այդ լուրը և նա ցանկացավ ներկա չգտվել թագադրությունից հետո կայանալիք ֆրանսիական պարահանդեսին, բայց նրան դա խորհուրդ չտվեցին՝ ֆրանսիացիների հետ հարաբերությունները չփչացնելու նպատակով։ Ալեքսանդրան և Նիկոլայը փակվեցին իրենց սենյակում և մի քանի ժամ աղոթեցին մահացածների հոգիների համար սակայն դրա մասին ոչ մեկի տեղյակ չպահեցին։ Թագադրության առաջին օրվանից ռուս ժողովորուրդը բացասական տրամադրվեց նոր կայսրի և նրա գերմանացի կնոջ նկատմամբ։ Նիկոլայը իր սեփական հարստությունից մեծ գումար տրամադրեց մահացածների ընտանիքներին օգնություն տրամադրալու համար, սակայն դա նույնպես չօգնեց ռուս ժողովրդին նրան սիրել։ Ալեքսանդրա շատ էր ազդվել կատարված իրադարձությունների պատճառով և շատերը նրա աչքերում արցունքներ էին տեսել։

Նույն տարվա աշնանը Նիկոլայը, Ալեքսանդրա և իրենց մեկ տարեկան աղջիկը՝ Օլգան, մեկնեցին Շոտլանդիա՝ Վիկտորիա Թագուհուն տեսակցելու նպատակով։

Այդ տեսակցությունը եղավ վերջին անգամ, երբ Ալեքսանդրան տեսավ իր շատ սիրելի տատիկին։ 1901 թվականին Վիկտորիա Թագուհին մահացավ և Ալիքսը չկարողացավ ներկա գտնվել թաղման արարողությանը՝ հղիության պատճառով։

Հարաբերությունը ռուսների և հարազատների հետԽմբագրել

 
Ալեքսանդրա Ֆեոդորովնան
 
Ալեքսանդրա Ֆեոդորովնան 1907 թվականին

Ի տարբերություն իր սկեսուրի՝ Մարիա Ֆեոդորվնայի, ում ռուս ժողովուրդը միանգամից ընդունեց և սիրեց, Ալեքսանդրային՝ իր չափից դուրս ամաչկոտության պատճառով, սկսեցին ատել։ Տարբեր վկայություններից երևում է, որ նա այնքան ամաչկոտ էր, որ մարդկանց ներկայությամբ չգիտեր իրեն ինչպես պահել և շատ հաճախ ուղղակի նստում էր և անհանգստությունից ձեռքերը շարժում էր։ Նա ուներ շատ քիչ մտերիմներ։ Իր սկեսուրի հետ գտնվում էր լարված հարաբերությունների մեջ, մոտ չէր Նիկոլայի քույրերի հետ, պալատական տիկնայք նույնպես նրան չէին հետաքրքրում։ Նա չէր հավանում ռուս մշակույթը, սակայն ֆանատիկ կերպով պաշտում էր ռուս ուղղափառ եկեղեցին։

Ռուս ժողուվուրդը նաև չէր հավանում Ալեքսանդրային այն պատճառով, որ նա չէր կարողանում կայսրությանը որդի և ապագա կայսր պարգևել։ Նրա մոտ գնում էին բազմաթիվ հոգևորականներ և գերբնական ուժեր ունեցող մարդիկ, սակայն նրանցից և ոչ մեկի աղոթքները չէին օգնում նրան որդի ունենալ։ Այդ մարդկանցից շատերին վերջում համարում էին շարլատան և վտարում էին Ռուսաստանից։

 
Ալեքսանդրա Ֆեոդորովնան և նորածին Անաստասիան 1901 թվականին

1902 թվականին նրանց առաջարկեցին ռուս սրբերի շարքը դասել Սերաֆիմ Սանովսկիին, որից հետո զույգը կունենար երկար սպասված որդուն։ Այդ որոշումը տարաձայնություններ առաջացրեց։ 1903 թվականին Սերաֆիմ Սանովսկին այնուամենայնիվ դասվեց ռուս սրբերի շարքը։

1904 թվականին ծնվեց երկար սպասված որդին, բայց շուտով պարզվեց, որ երեխան հիվանդ էր ժառանգական արյան հիվանդությունով՝ հեմոֆիլիայով, որի դեպքում արյունը չի մակարդվում և երեխան կարող է մահանալ նույնիկ մի փոքր քերծվածքից։ Ալեքսանդրան չէր հեռանում երեխայի կողկից։ Երեխայի ծննդից հետո նա դարձավ ավելի միայնակ և էլ ավելի նեղացրեց իր մտերիմների շարքը։ Նրա ամենամոտ ընկերուհին էր Աննա Վիրուբովան՝ պալատական ազնվական տիկինը և իշխանուհի Սոֆիա Օրբելիանին։ Ցարեվիչի ծննդից հետո Ալեքսանդրայի առողջական վիճակը վատացավ։ Նա շատ թույլ էր և տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով։

Ալեքսանդրա Ֆեոդորովնան միշտ աջակցում էր իր ամուսնուն և երբենմ նրան խորհուրդներ էր տալիս։ Նա հավատում էր, որ միայն միապետական իշխանությունն էր ճիշտը։ Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ ռուս ժողովրդի վերաբերմունքը Ալեքսանդրայի նկատմամբ ավելի վատացավ նրա գերմանացի լինելու պատճառով։ Պալատական կյանքում նրան նույնպես քննադատում էին իր ամուսնուն սխալ խորհուրդներ տալու և Ռասպուտինի հետ մոտ հարաբերություններ ունենալու պատճառով։

Ըստ մտերմների Ալեքսանդրա շատ բարի էր հանգիստ և այդ բնավորության կողմը ցույց էր տալիս միայն նեղ ընտանեկան շրջապատում՝ իր ամուսնու, երեխաների և մոտ ընկերների մոտ։

Մարիա ՖեոդորվնաԽմբագրել

Ալեքսանդրա Ֆեոդորվնան շատ լարված հարաբերությունների մեջ էր գտնվում իր սկեսուրի՝ նախկին կայսրուհի Մարիա Ֆեոդորվնայի հետ։ Երբ սկզբնական ժամանակում Ալեքսանդրան ժամանել էր Ռուսաստան, Մարիա Ֆեոդորվնան ցանկացել էր նրան ծանոթացնել ռուս ժողովրդի սովորությունների և կայսրուհու պարտականությունների մասին, սակայն Ալեքսանդրան նրա առաջարկը չէր ընդունել։ Ռուսական Կայսրությունում գործում էր օրենք, ըստ որի նախկին կայսրուհին իր աստիճանով ավելի բարձր էր ներկա կայրուհուց։ Մարիա Ֆեոդորովնան պնդել էր, որպեսզի այդ օրենքը խստորեն պահպանվեր, այդ իսկ պատճառով բոլոր հավաքույթների և պարահանդեսների ժամանակ առաջինը հենց ինքն էր մտնում՝ իր որդու հետ միասին, հետո նոր միայն Ալեքսանդրան։ Մարիա Ֆեոդորովնան ուներ հակագերմանական հայացքներ և դա նույնպես նրան թույլ չէր տալիս սիրել Ալեքսանդրային։

Հարաբերությունները երեխաների հետԽմբագրել

 
Նիկոլայ II-ը, Ալեքսանդրան և իրենց հինգ երեխաները
 
Օլգան
 
Տատիանան
 
Մարիան
 
Անաստասիան
 
Ալեքսեյը

Նիկոլայ II-ը և Ալեքսանդրա Ֆեոդորովնան միասին ունեցան հինգ երեխա՝

Նիկոլայի հետ ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց նրանց առաջին երեխան՝ Օլգան։ Ըստ Պավել I-ի սահմանած օրենքի, Ռուսաստանի գահին կին չէր կարող լինել՝ չնայած այն փաստին, որ մինչ Պավելը Ռուսաստանը կառավարել են չորս կայսրուհիներ։

Նիկոլայը հաճախ ասում էր, որ եթե նրանց առաջին երեխան տղա լիներ, նա կպատկաներ ռուս ժողովրդին, իսկ Օլգան աղջիկ լինելով պատկանում էր իր ծնողներին։ Օլգայից հետո ծնվեցին ևս երեք աղջիկներ՝ Տատիանան, Մարիան և Անաստասիան։ 1904 թվականին վերջապես ծնվեց երկար սպասված ժառանգորդը՝ ցարեվիչ Ալեքսեյը, սակայն երեխան հիվանդ էր ժառանգական անբուժելի հիվանդությամբ՝ հեմոֆիլիայով։

Օլգան համեստ և ամաչկոտ էր։ Շատ էր սիրում ընթարցանությունը։ Սիրում էր զբոսնել իր հոր Նիկոլայի հետ։ Ալեքսանդրան ամենամոտ հարաբերությունների մեջ գտնվում էր Տատիանայի հետ, ով իր մորը պաշարում էր վերին աստիճանի ուշադրությամբ։ Նա հայտնի էր որպես կազմակերպիչ և խիստ բնավորության տեր։ Երբ մյուս երեխաները ինչ որ բան էին ցանկանում հայտնել իրենց ծնողներին նրանք դա անում էին Տատիանայի միջոցով։ Մարիան շատ քնքուշ և ժպտերես աղջիկ էր։ Շատ էր սիրում երեխաներին և միշտ խոսում էր ամուսնության մասին։ Ըստ Նիկոլայի՝ նա հիանալի մայր և կին կարող էր լինել։ Անաստասիան ամենաաշխույժն էր։ Նա մնանակում էր իր ծանոթ մարդկանց և ծիծաղեցնում էր բոլորին։ Շատ հաճախ նա բարձրանում էր ծառերի վրա և հրաժարվում էր իջնել։ Ալեքսեյը իր թույլ առողջության պատճառով ստիպված էր շաբաթներ և ամիսներ անցկացնել անկողնում։ Նա ցավով էր հիշատակում այն փաստը, որ չէր կարող վազել և խաղալ իր տարիքի տղաների նման։

Աղջիկներին անվանում էին մեծ գույգ (Օլգան և Տատիանան) և փոքր զույգ (Մարիան և Անաստասիան)։ Նրանք բոլորը իրար հետ շատ կապված էին և պաշտում էին իրենց եղբորը։ Երբ Ալեքսանդրան հիվանդ էր, աղջիկները միշտ իր կողքն էին և խնամում էին իրենց մորը։ Տարիքով մեծ լինելով հանդերձ Օլգան և Տատիանան ակտիվ մասնակցում էին հասարակական գործունեության մեջ։ 1914 թվականին նրանք պետք է կատարեին իրենց պաշտոնական դեբյուտը որպես հասուն աղջիկներ, սակայն Առաջին Համաշխարհային Պատերազմի պատճառով դա տեղի չունեցավ։ Երեխաները գտնվում էին շատ մոտ հարաբերությունների մեջ իրենց մոր և հոր հետ, ինչպես Ալեքսանդրան նրանք մոտ չէին մյուս հարազատների հետ և նախընտրում էին ժամանակը անցկացնել ընտանիքի շրջանակում։ Համաշխարհային պատերազմի ժամանակ Օլգան և Տատիանան օգնում էին խնամել վիրավոր զինվորներին։

Բացի երեխաներից Ալեքսանդրան երկու անգամ վիժել է՝ 1896 և 1902 թվականներին։ Բազմաթիվ հղիությունների պատճառով նրա առողջական վիճակը վատացել էր և նա շատ հաճախ տեղաշարժվում էր հաշմանդամի սայլակով։ Շատ քիչ էր ուտում, քնում էր և ընդհանուր շատ թույլ էր։ Բացի դրանից նրա հոգեկան վիճակը նույնպես կայուն չէր ցարեվիչի հիվանդության պատճառով։ Նա իրեն մեղավոր էր համարում երեխային հիվանդություն փոխանցելու պատճառով։

Ալեքսեյի հիվանդությունըԽմբագրել

 
Ալեքսանդրան և Ալեքսեյը

1904 թվականին վերջապես ծնվեց երկար սպասված ժառանգորդը՝ ցարեվիչը։ Ալեքսանդրան և Նիկոլայը ուրախության գագաթնակետում էին։ Ամբողջ կայսրությունը ցնծում էր։ Սակայն երեխայի ծննդից քիչ անց նրա առողջությունը կտրուկ վատացավ։ Բժիշկները հաստատեցին, որ երեխան հիվանդ էր ժառանգական անբուժելի հեմոֆիլիա հիվանդությամբ, որի ժամանակ արյունը չի մակարդվում։ Ալեքսեյը հիվանդությունը ստացել էր իր մորից, ով իր հերթին այն ժառանգել էր իր տատից՝ Թագուհի Վիկտորիայից։ Հեմոֆիլիան համարվում էր "արքայական հիվանդություն", քանի որ Վիկտորիան այն փոխանցել էր տարբեր արքայական տոհմերի։ Հիվանդությունը փոխանցվում էր միայն մոր միջոցով և արտահայտվում էր միայն տղաների մոտ։ Ալեքսանդրայի չորս աղջիկները նույնպես հիվանդության կրող էին, քանի որ ըստ տարբեր վկայությունների նրանք քերծվածքներից չափից ավելի արյուն էին կորցնում։

Ալեքանդրայի ուրախությունը շատ քիչ տևեց։ Նա իր տղայի կողքից չէր հեռանում։ Երեխան մի քանի անգամ մահվան եզրին էր և միայն հրաշքով էր փրկվում։ Ավելի մեծ վտանգ էին ներկայացնում ներքին արյունահոսությունները, որոնք ավելի ցավալի էին։ Ալեքսանդրան իր ողջ կյանքի ընթացքում իրեն մեղադրում էին հիվանդության փոխանցման մեջ։ Երեխայի հիվանդ լինելու փաստը տարիներ շարունակ գաղտնի պահվեց։ Դրա մասին իմանում էին միայն ընտանիքի անդամները։ Ալեքսանդրան օգնություն էր խնդրում տարբեր բժիշկներից, հոգևորականներից և հրաշագործներից, սակայն հիվանդությունը անբուժելի էր։ Ալեքսեյը շատ հաճախ ամիսներ էր անցկացնում անկողնում։ Նրա կողքին բացի մորից գտնվում էին նաև քույրերը, որոնք վերին աստիճանի խնամք էին ցուցաբերում եղբորը։ Երբ Ալեքսեյի վիճակը որոշ չափով լավանում էր նա կարողանում էր խաղալ և բավականին աշխուժանալ։

Գրիգորի ՌասպուտինըԽմբագրել

Ալեքսեյին օգնելու նպատակով Ալեքսանդրային այցելում էին տարբեր հոգևորականներ և հրաշարգործներ։ Այդ մարդկանցից մեկը Գրիգորի Ռասպուտին անունով մի հոգևորական էր։ Նա Ալեքսեյին մի քանի անգամ փրկել էր մահից, և Ալեքսանդրան ամբողջովին վստահում էր նրան, սակայն դա Նիկոլային դուր չէր գալիս, քանի որ Ռասպուտինը շատ վատ համբավ ուներ։ Նրան բազմիցս տեսել էին արբած վիճակում, անպարկեշտ բառեր օգտագործելիս և այլն։ Նրան Սիբիրից վտարել էին անբարոյականության մեղադրանքով։ Սակայն այդ ամենին Ալեքսանդրան չէր հավատում, նա կարծում էր որ այդ ամենը իրեն չսիրող ժողուվրդի հորինածն էր։

1912 թվականին Ալեքսեյը գտնվում էր կյանքի և մահվան միջև։ Նրա վիճակը ծայրահեղ էր։ Անկողնու կողքը նստած Ալեքսնադրային ցարեվիչը ասել էր, որ իր մահվանից հետո էլ ոչ ոք չէր տառապի։ Ալեքսանդրան վստահ լինելով, որ կկորցնի տղային տագնապի մեջ հեռագրում է Ռասպուտինին։ Նա անմիջապես պատասխանում է, որ ցարեվիչին վտանգ չի սպառնում և նա չի մահանա։ Եվ իրոք երեխան մնում է ողջ։ Այդ միջադեպից հետո Ալեքսանդրան սկսեց ամբողջովին վստահել Ռասպուտինին։ Նա ազատ ելք ու մուտք ուներ դեպի պալատ, գտնվում էր մոտ հարաբերությունների մեջ նաև Ալեքսանդրայի չորս աղջիկների հետ։ Սակայն պալատում նրան չէին հավանում։ Մի քանի տարի ծանոթությունից հետո Ռասպուտինը սկսեց քաղաքական խորհուրդներ տալ Ալեքսանդրային, քանի որ նա մեծ ազդեցություն ուներ Նիկոլայի վրա։ Ռասպուտինը մեծ վտանգ էր ներկայացնում ամբողջ Ռոմանովների ընտանիքին և այդ իսկ պատճառով նրան սպանելու պլան մշակվեց։ Ռասպուտինը կանխազգալով իր մահը Ալեքսանդրային զգուշացրեց, որ իրեն որևէ բան պատահելու դեպքում նրա ընտանիքը կմահանա տանջանքների միջոցով։ Սակայն 1916 թվականի դեկտեմբերին իշխան Ֆելիք Յուսուպովի, իր կնոջ և մի քանի այլ մարդկանց միջոցով Ռասպուտինը սպանվեց։ Ըստ որոշ վկայությունների նա չէր մահացել նույնիսկ գլխի մի քանի կրակոցներից հետո։

Ռասպուտինի մահվանից հետո Ալեքսանդրան տագնապի մեջ էր և վախենում էր, որ նրա ասածները կիրագործվեին։

Առաջին Համաշխարհային ՊատերազմըԽմբագրել

 
Ալեքսանդրա Ֆեոդորովնան (ձախից) զինվորներին խնամելու ժամանակ (1915 թ.)

1914 թվականին սկսած Առաջին Համաշխարհային Պատերազմից հետո Ալեքսանդրայի հեղինակությունը էլ ավելի ընկավ գերմանացի լինելու պատճառով։ Նրան մեղադրում էին գերմանացիների հետ գաղտնի կապ պահելու մեջ չնայած այն փաստին, որ նա ատում էր Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ին։

1915 թվականին Նիկոլայը մեկնեց ռազմաճակատ և իշխանությունը ամբողջությամբ թողեց Ալեքսանդրային։ Նա չէր իմանում ինչպես կառավարել երկիրը։ Ռուսները սկսեցին էլ ավելի մեղադրել Ալեքսանդրային սխալ որոշումներ կայացնելու հարցում։ Քանի որ Ալեքսանդրան մոտ չէր ընտանիքի մյուս անդամների հետ նա նրանցից խորհուրդներ չէր հարցնում և ստեղծվում էր այն տպավորությունը, որ նա ուղղակի չէր ցանկանում լսել մյուսների կարծիքը։

Պատերազմի ժամանակ Ալեքսանդրան և իր երկու ավագ աղջիկները՝ Օլգան և Տատիանան, սկսեցին խնամել վիրավոր զինվորներին։ Նրանք նույնիսկ վաճառքի էին դնում իրենց ձեռքով պատրաստած իրերը՝ զինվորներին օգնելու նպատակով։

ՀեղափոխությունըԽմբագրել

Առաջին Համաշախարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանի Կայսրության վիճակը կտրուկ վատացավ։ Ռազմաճակատներում զոհվում էին միլլիոնավոր քաղաքացիներ, քաղաքները դատարկվում էին, աշխատանք չկար, սով էր տիրում։ Ռուսական զորքերի բազմաթիվ պարտություններից վրդովված քաղաքացիները այդ ամենում մեղադրում էին Ալեքսանդրային նրա գերմանացի լինելու պատճառով։ Նրանց բոլորին թվում էր, որ Ալեքսանդրան կապի մեջ էր գտնվում գերմանացիների հետ և դեմ էր Ռուսաստանի հաղթանակին։

Վիճակի ավելի ծայրանալուց հետո Նիկոլայը ինքը մեկնեց ռազմաճակատ և կայսրության կառավարումը թողեց Ալեքսանդրային։ 1916 թվականին քաղաքական պայքարը գտվնում էր իր գագաթնակետին։ Ժողովուրդը դեմ էր կառավարող դինաստիային և ցանկանում էր փոփոխություններ կատարել։ 1917 թվականի մարտին տուն վերադարձող Նիկոլայ II ցարի գնացքը կանգնացրին և նրան հանձնեցին գահըկնեց անելու հրամանը։ Նա առանց երկար մտածելու այն ստորագրեց։ Նիկոլայի եղբայրը կայսրի պաշտոնը ստանձնել չուզեց, իսկ Ալեքսեյը դա չէր կարող անել հիվանդության պատճառով։

Այդ րոպեից նախկին ցարը դարձավ հրամանատար Նիկոլայ Ռոմանով։

Լուրը հասավ պալատ որտեղ Ալեքսանդրան խնամում էր իր կարմրուկով հիվանդ երեխաներին։ Վախենալով իրենց հետագա ճակատագրի համար Նիկոլայը սկսեց օգնություն խնդրել տարբեր անձանց իր ընտանիքին ապաստան տալու խնդրանքով՝ այդ թվում նաև Անգլիայի թագավոր Ջորջ V-ին։ Սակայն նրանցից ոչ ոք չկարողացավ ընտանիքին ապաստանել տարբեր պատճառներով, դրանցից մեկը նաև Ալեքսանդրայի գերմանացի լինելն էր։

Ժամանակավոր կառավարությունը բոլշևիկների գլխավորությամբ որոշեց որոշ ժամանակով նախկին կայսրի ընտանիքին տնային կալանքի ենթարկել Ցարսկոյե Սելոյում։

Տնային կալանքԽմբագրել

Ցարսկոյե ՍելոԽմբագրել

Մինչև 1917 թվականի օգոստոսը նախկին թագավորական ընտանիքի անդամները՝ Նիկոլայ II-ը, կինը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնան և նրանց հինգ երեխաները՝ Օլգան, Տատիանան, Մարիան, Անաստասիան և Ալեքսեյը տնային կալանքի տակ պահվեցին իրենց հայրենի Ցարսկոյե Սելոյում։ Նրանք իրավունք չունեին առանց պահակ-ուղեկցողների տեղաշարժվել, ունեին հաստատված ժամեր՝ ուտելու և զբոսանքների համար։ Պալատի առջև գտնվող փոքրիկ կամրջից այն կողմ նրանք իրավունք չունեին անցնել։ Տարբեր քաղաքացիներ հավաքվում էին պալատի շրջակայքում, որպեսզի տեսնեին կալանքի մեջ գտնվող թագավորական ընտանիքին։ Նիկոլայը իր օրագրում գրում էր, որ օրերը բոլորովին իրարից չէին տարբերվում։ Նրանք առանց հույսը կորցնելու սպասում էին օգնության։

Ալեքսանդրա Ֆեոդորովնայի առողջական վիճակը կայուն չէր։ Նա տեղաշարժվում էր սայլակով։ Քանի որ ընտանիքը ազատ ելք ու մուտքի իրավունք չուներ նա իր ժամանակը անց էր կացնում գործելով և գիրք կարդալով։ Նրա օրագրերում արած գրառումներից երևում է որ օրերը անցնում էին շատ անհետաքրքիր։

1917 թվականի օգոստոսին նոր հրաման եկավ բոլշևիկների կողմից, ըստ որի Նիկոլայի ընտանիքը պետք է տեղափոխվեր Տոբոլսկ։ Նրանց թույլ տվեցին վերցնել բոլոր անհրաժեշտ իրերը՝ շորեր, օրագրեր, գրքեր և նույնիսկ կահույք։ Նախկին թագավորական ընտանիքը լքեց իրենց հարազատ Ցարսկոյե Սելոն։

Տոբոլսկ և ԵկատերինբուրգԽմբագրել

 
Ալեքսանդրան Օլգայի և Տատիանայի հետ Տոբոլսկում: Սա նախկին կայսրուհու վերջին լուսանկարն է
 
Այն տունը, որտեղ ընտանիքը պահվում էր Տոբոլսկում

1917 թվականի օգոստոսի մեկին ընտանիքին տեղափոխեցին Տոբոլսկ։ Հերթապահների և զինվորների քանակը պակաս էր։ Նրանց թույլ էր տրվում գնալ եկեղեցի։ Հատուկ պատրաստվել էր տուն՝ Տոբոլսկի քաղաքապետի տունը։ Ընտանիքը վարում էր համեստ ապրելակերպ։

 
Իպատիևի տունը Եկատերինբուրգում

1918 թվականի ապրիլին որոշվեց նախկին թագավորական ընտանիքին տեղափոխել Մոսկվա՝ դատաստանի ենթարկելու նպատակով, սայան դա այդպես էլ չիրագործվեց։ Դրա փոխարեն որոշվեց ընտանիքին տեղափոխել ավելի հեռու գտնվող Եկատերինբուրգ քաղաքի "հատուկ նշանակության" Իպատիևի տուն։ Նիկոլային և Ալեքսանդրային դրա մասին ոչինչ չէին ասել։ Քանի որ Ալեքսեյը լուրջ հիվանդ էր, որոշվեց ընտանիքը բաժանել երկու մասի՝ սկզբից կմեկնեին Նիկոլայը, Ալեքսանդրան և նրանց դուստր Մարիան, իսկ Ալեքսեյի ապաքինումից հետո նրանց կմիանային նաև Օլգան, Տատիանան, Անաստասիան և Ալեքսեյը։ Նրանք առաջին անգամ իրարից բաժանվեցին։ Նիկոլայը Ալեքսանդրան և Մարիան ճանապատհորդվեցին անհայտ ուղղությամբ։ Մինչև վերջին րոպեն Նիկոլայը դեռ այն հույսն ուներ, որ նրանց ազատ կարձակեին կամ կտանեին Մոսկվա։ Սակայն նա շատ զարմացավ, երբ հասավ Եկատերինբուրգ։ Նրա հույսերը լրիվ մարեցին։

Ընտանիքի նոր կացարանը՝ Իպատիևի տունը ամբողջությամբ շրջապատված էր զորքով։ Դռները երկաթապատված էին, իսկ պատուհանները ներկված սպիտակ ներկով։ Նրանք նույնիսկ շոգ օրերին իրավունք չունեին բացել պատուհանները։ Մարիան իր քույրերին նամակներում հայտնում էր տան սարսափելի իրավիճակի մասին։ Մի քանի ամիս հետո նրանց միացան մյուս չորս երեխաները։ Ընտանիքի անդամները իրավունք չունեին ազատ շրջել տանը։ Նրանց հատկացված էին միայն մի քանի սենյակներ։ Նիկոլայը Ալեքսանդրան և Ալեքսեյը քնում էին նույն սենյակում, իսկ աղջիկները միասին մեկ այլ սենյակում։ Հատկացված էր նաև ճաշասենյակ։ Ընտանիքին նաև միացել էին մի քանի աշխատողներ։ Նրանց հսկող զինվորները ընտանիքի հետ շատ կոպիտ էին վերաբերվում։ Նրանք գողանում էին այն ամենը ինչ կարող էին, ծաղրում էին նրանց։ Զորքի հրամանատարը հրեական ծագումով Յակոբ Յուրովսկին էր։

Իպատիևի տուն ժամանելուց հետո ընտանիքին հրամայեցին բացել ճամպրուկները։ Ալեքսանդրան հրաժարվեց։ Նրանց ասացին, որ իրենք էլ չէին գտնվում Ցարսկոյե Սելոյում և պետք է ենթարկվեին հրամաններին։ Նիկոլայի անվտնագության համար Ալեքսանդրա թույլ տվեց պահակախմբին խուզարկել ճամպրուկները։

Իպատիևի տան իր ննջարանում Ալեքսանդրա պատին քերծել էր սվաստիկայի նշանը՝ որպես հաջողություն։

Իպատիևի տունը գտնվում էր 75 զինվորների հսկողության տակ։ Մինչ Յակոբ Յուրովսկիի ժամանելը այնտեղ որպես հրամանատար էր ծառայում Ալեքսանդր Ավադեևը, որին նկարագրում էին որպես իսկական բոլշևիկ։

Ռոմանովների համար Իպատիևի տունը մղջավանջ էր։ Նրանք չգիտեին, թե այն երբ և ինչպես էր ավարտվելու՝ ընտանիքի բաժանմամբ, թե ոչնչացմամբ։ Առավոտվա ժամերին ընտանիքը իրավունք ուներ չորս ու կես ժամով դուրս գալ ցանկապատած բակը զբոսնելու, սակայն Ալեքսանդրան նախընտրում էր մնալ ներսում և կարդալ Աստվածաշունչը կամ Սերաֆիմ Սանովսկիի գործերը։ Վերջին ամիսներին նրա առողջական վիճակը էլ ավելի էր ծանրացել՝ նա տառապում էր ջղաձգություններով և ատամի ցավով։

1918 թվականի հուլիսի 4-ին Իպատիևի տան հրամանատարը փոխվեց։ Նոր հրամանատարը՝ Յակոբ Յուրովսկին՝ հայտնի էր իր կոպիտ վերաբերմունքով։ Նա Ռոմանովներից վերցրեց նրանց բոլոր զարդերը։ Ալեքսանդրան պահեց միայն երկու ձեռնաշղթա, որոնք իրեն դեռ երեխա ժամանակ նվիրել էր իր հորեղբայր իշխան Լեոպոլդը։ Յուրովսկին չգիտեր, որ Ալեքսանդրայի չորս աղջիկները իրենց թանկարժեք քարերը կարել էին շորերի մեջ։ Դա պարզվեց միայն նրանց մահվանից հետո։

Շատերը հավատում էին, որ Ռոմանովիների ընտանիքի մահվան հրամանը տվել էր հենց Լենինը, բայց դա ապացուցված չէ։ Յուրովսկին մահվան հրամանը ստացավ հուլիսի 13-ին։

ՍպանությունըԽմբագրել

1918 թվականի ամռանը Եկատերինբուրգում ավելացան հակա-բոլշևիկյան ուժերը, որը շատացնում էր թագավորական ընտանիքի փախուստի հնարավորությունները։ Տեղի ունեցավ գաղտնի ժողով, որի արդյունքում որոշվեց սպանել ընտանիքի բոլոր անդամներին։ 1918 թվականի հուլիսի 16-ին ընտանիքը սովորականի նման պառկեց քնելու երեկոյան 10-ին։ Նրանց արթնացրին գիշերը և հրամայեցին իջնել ներքև։ Տանը հսկող զորքի գլխավոր հրամանատարը՝ Յակոբ Յուրովսկին էր, ով մասնագիտությամբ պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր։ Նա ասաց ընտանիքի անդամներին, որ լուրեր են տարածվել նրանց մահվան մասին և այդ լուրերը ժխտելու նպատակով նրանց պետք է նկարահանել։ Զինվորները նրանց խնդրեցին կանգնել հավասար, որպեսզի բոլորը երևան։ Նախկին թագավորական ընտանիքը ընդունեց նկարվելու դիրք։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան աթոռ խնդրեց, Նիկոլայը իր ձեռքերում պահում էր հիվանդ ցարեվիչ Ալեքսեյին։ Յակոբ Յուրովսկին կարդաց մահապատժի հրամանը։ Նիկոլայը սարսափի մեջ շրջվեց և ասաց, որ սա անհնարին է։ Զինվորները առանց ժամանակ ծախսելու սկսեցին կրակել ընտանքի վրա։ Ալեքսանդրա Ֆեոդորովնան Նիկոլայը մահացան միանգամից՝ գլխի կրակոցից։ Ալեքսեյը սարսափի մեջ վիրավոր ընկած էր գետնին։ Ամենաերկարը կյանքի համար պայքարում էին Նիկոլայի չորս աղջիկները, քանի որ նրանք իրենց թանկարժեք քարերը անվտանգության նկատառումներից ելնելով կարել էին իրենց շորերի արանքում։ Դա նրանց պաշտպանում էր կրակոցներից։ Զինվորները կրարեցին նրանց գլուխների վրա։ Ընտանիքի հետ մահացան նաև բժիշկ Եվգենի Բոտկինը, աղախին Աննա Դեմիդովան, խոհարար Իվան Խարիտոնովը և սպասավոր Ալեքսեյ Տրուպպը։ Այնուհետև զինվորները մարմիները բարձեցին բեռնատար ավտոմեքենայի վրա տարան Եկատերինբուրգի մոտակայքում գտնվող անտառը մարմնինները վառեցին և թաղեցին։

Գտնված մարմիններըԽմբագրել

 
Եկատերինբուրգի եկեղեցին

Ցարի և իր ընտանիքի մարմինների տեղը ոչ ոքի հայտնի չէր։ Յուրովսկին իր օրագրերում նշումներ չէր արել մարմնինների թաղման վայրի հետ կապված։

1979 թվականին ռուս սիրողական հնագետ Ալեքսանդր Ավդոնինը Եկատերինբուրգի մոտակայքում՝ անտառում գտավ որոշ մարմինների մնացորդներ։ Ըստ նրա հողը այդ տարածքում ուրուցիկ էր։ Կատարված ԴՆԹ թեսթերը ապացուցեցին, որ մարմինները պատկանում էին թագավորական ընտանիքի ներկայացուցիչներին։ Նրանց հետ գտնվում էին նաև մյուս չորս աշխատողների մարմինները։ Սակայն պակասում էին ցարեվիչի և աղջիկներից մեկի մարմինները (հնարավոր է Մարիայի) : 2007 թվականին նրանք նույնպես գտնվեցին։ Վերջնական պատասխանները ապացուցեցին, որ գտնված բոլոր մարմինները մահացած ընտանիքին էին պատկանում։ Գտնված մարմինները պաշտոնապես թաղվեցին Սանկտ-Պետերբուրգի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում 1998 թվականի հուլիսի 17-ին՝ ուղիղ 80 տարի նրանց մահվանից հետո։ Այն ժամանակվա նախագահ Բորիս Ելցինը ասաց "Սա շատ կարևոր օր է ռուս ժողովրդի համար": Եկատերինբուրգի Իպատիևի տունը քանդվեց և նույն տեղում կառուցվեց եկեղեցի՝ "Եկեղեցի արյան վրա": Նիկոլայ II-ը և իր ընտանիքի բոլոր անդամները դասվել էին ռուսական եկեղեցու սրբերի շարքերը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Александра Феодоровна // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1905. — Т. доп. I. — С. 71. — 956 с.
  2. 2,0 2,1 Александра Феодоровна, Императрица // Военная энциклопедияСПб.: Иван Дмитриевич Сытин, 1911. — Т. 1. — С. 242–245.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 FemBio
  6. 6,0 6,1 The Peerage — ed. size: 717826
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118648047 // Gemeinsame Normdatei — 2012—2016.