Ֆաբերժե (ընկերություն)
Ֆաբերժե, ոսկերչական ընկերություն, որը հիմնադրվել է 1842 թվականին Ռուսական կայսրությունում, հայտնի է դարձել ռուսական թագավորական ընտանիքի համար հայտնի «Ֆաբերժեի ձվերի» պատրաստման շնորհիվ։ 2007 թվականից «Ֆաբերժե» ապրանքանիշը պատկանում է Fabergé Ltd ընկերությանը։
Ֆաբերժե | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և խանութ |
Հիմնադրված է | 1842 |
Հիմնադիր | Գուստավ Ֆաբերժե |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն և Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Երկիր | Միացյալ Թագավորություն և Ռուսաստան |
Արդյունաբերություն | ոսկերչություն |
Կայք | faberge.com(անգլ.) |
House of Fabergé Վիքիպահեստում |
Ընտանիքի պատմություն
խմբագրելՖաբերժեի ընտանիքը ծագել է 17-րդ դարում Ֆրանսիայում, Ֆավրի անունով։ Ֆավրին ապրում էր Հյուսիսային Ֆրանսիայի Պիկարդիայի շրջանում։ 1685 թվականին կրոնական հետապնդումների պատճառով նրանք լքել են Ֆրանսիան։
Ֆաբերժեի ընտանեկան արխիվի փաստաթղթերը նշում են, որ ազգանունը նախ փոխվել է Ֆաբրիի, ապա Ֆաբրիերայի և, ի վերջո, 1825 թվականին՝ Ֆաբերժե։ 18-րդ դարի երկրորդ կեսին Ժան Ֆավրին աշխատել է որպես ծխախոտագործ։ 1800 թվականին արհեստավոր Պիեռ Ֆավրին հաստատվել է Լիվոնիայի Պեռնաու քաղաքում (Էստոնիա)։
1814 թվականին ծնվել է Գուստավ Ֆաբերժեն։ 1830-ականներին նա եկել էր Սանկտ Պետերբուրգ՝ ուսումնասիրելու Անդրեաս Ֆերդինանդ Շպիգելի ոսկերչական գործը, որը մասնագիտացել էր ոսկյա զարդատուփերի պատրաստման գործում։ 1841 թվականին նա ստացել է ոսկերչական գործի վարպետի կոչում։
Սկիզբ
խմբագրել1842 թվականին Գուստավ Ֆաբերժեն բացեց իր առաջին ոսկերչական խանութը Մեծ ծովային փողոցում։ Նոր խանութը միանգամից հաջողություն ունեցավ երկու պատճառով՝ նախ, այն գտնվում էր Սանկտ Պետերբուրգի գեղեցիկ կենտրոնում, և երկրորդ, Ռուսաստանը այդ ժամանակ տարված էր ֆրանսամոլությամբ։
1846 թվականին Գուստավ Ֆաբերժեի և Շառլոտա Յունգշտեդտի մոտ ծնվել է Պետեր Կառլ Ֆաբերժեի որդին, որն ավելի հայտնի է որպես Կառլ Ֆաբերժե։
Կառլ Ֆաբերժեն նախնական կրթություն է ստացել Սուրբ Աննա վարժարանում։ Դա ազնվականության ցածր դասի երեխաների համար հայտնի վարժարան էր։ 1860 թվականին Գուստավ Ֆաբերժեն իր գործը թողեց կառավարիչների ձեռքում և ընտանիքի հետ մեկնեց Դրեզդեն, որտեղ երիտասարդ Կառլը ուսումը շարունակեց Հանդելշուլում։ 18 տարեկանում նա մեկնել է շրջագայության և տեսել Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի բազմաթիվ հայտնի ոսկերիչներին, այցելել է պատկերասրահներ և Եվրոպայի լավագույն թանգարաններ։ 1872 թվականին՝ 26 տարեկան հասակում, Կառլը վերադարձել է Պետերբուրգ։ 10 տարվա ընթացքում «Ֆաբերժե» ընկերության կառավարիչը եղել է նրա վարպետը և ուսուցիչը, սակայն 1882 թվականին նա մահացել է, և Կառլը ստանձնել է ընկերության կառավարումը։ Այդ նույն տարում տեղի է ունեցել երկու կարևոր իրադարձություն․ նա արժանացել է ոսկե գործերի վարպետի կոչմանը, Ագաֆոն Ֆաբերժեն՝ եղբայրներից կրտսերը, միացել է ընտանեկան գործին։
Հանրաճանաչություն
խմբագրելԱյն ժամանակ, երբ Կառլը զբաղվում էր էր Էրմիտաժի ցուցանմուշների վերականգնմամբ, «Ֆաբերժե» ընկերությունը հրավիրվել էր Մոսկվայի հիմնական ռուսական ցուցահանդեսներից մեկին։ Ցուցահանդեսում ներկայացված ցուցանմուշներից մեկը դարձել է մ.թ.ա. 4-րդ դարի ապարանջանը։ Ալեքսանդր III-ն ասել է, որ չի կարող պատճենը տարբերել բնօրինակից, և Ֆաբերժեի աշխատանքը պետք է լինի Էրմիտաժում՝ որպես ռուս ոսկերիչների վարպետության օրինակ։ 1885 թվականին ընկերությունը դարձել է կայսերական տան համար ոսկերչական զարդերի պաշտոնական արտադրողը։
Հեղափոխությունից հետո
խմբագրել1918 թվականին Ֆաբերժե ընկերությունը ազգայնացվել է բոլշևիկների կողմից։ Հոկտեմբերի սկզբին Կառլ Ֆաբերժեն լքել է Պետերբուրգը և մեկնել Ռիգա։ Սակայն ամսվա կեսին հեղափոխությունը հասավ նաև Լատվիային, Կառլը ստիպված էր կրկին վերադառնալ Գերմանիա։ Մինչդեռ բոլշևիկները ձերբակալել են նրա որդիներին՝ Ագաֆոնին և Ալեքսանդրային, բայց Մադամ Ֆաբերժեին կրտսեր որդու՝ Եվգենի հետ հաջողվել է փախչել Ֆինլանդիա։
Գերմանիայում Կառլ Ֆաբերժեն լուրջ հիվանդացել է։ 1920 թվականի հունիսին Եվգենը նրան տարավ Շվեյցարիա, որտեղ արդեն ընտանիքի մյուս անդամներն էին։ Սեպտեմբերի 24-ին Կառլը մահացել է Լոզանում։ Մոտ 5 տարի անց մահացել է նաև նրա կինը։ Միևնույն ժամանակ Ալեքսանդրին հաջողվել է հեռանալ ԽՍՀՄ-ի սահմաններից, սակայն Ագաֆոնը երկրում մնացել է մինչև 1927 թվականը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո
խմբագրելՀեղափոխությունից հետո Ֆաբերժեի ընտանիքը կորցրել է կապը։ Եվգենին և Ալեքսանդրը բնակություն են հաստատել Փարիզում և հիմնել Fabergé & Cie ընկերությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք իմացել են, որ Սեմ Ռաբինը 1937 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել է Fabergé Inc ընկերությունը և արտադրում է պարֆյումերիա «Ֆաբերժե» ապրանքանիշի ներքո, ինչպես նաև գրանցել է Fabergé ապրանքային նշանը՝ զարդերի արտադրության համար։ Երկար դատավարությունները ձեռնտու չէին ընտանիքին, այդ պատճառով կնքվել է պայմանագիր, որով Fabergé առևտրային նշանը կարող է օգտագործվել միայն օծանելիքի արտադրության համար։ 1964 թվականին Սեմ Ռաբինն իր ընկերությունը վաճառել է 26 մլն դոլարով։ Ընկերությունն այդպես էլ ձեռքից ձեռք է անցել, մինչև 1989 թվականին Unilever-ը այն գնել է 1,55 մլն դոլարով։ Նույն թվականին որպես գլխավոր ոսկերիչ ընդունվել է Վիկտոր Մայերը։ 2007 թվականին հարավաֆրիկացի գործարար Բրայան Գիլբերթսոնը («ՍՈՒԱԼ Հոլդինգ» և «BHP Billiton» ընկերությունների նախկին նախագահ) Unilever ընկերությունից 38 մլն դոլարով ձեռք է բերել Faberge ապրանքանիշի բոլոր իրավունքները։
«Ֆաբերժե» ոսկերչական իրերը մեր օրերում
խմբագրել2007 թվականի նոյեմբերի 27-ին Ֆաբերժե ձվերից մեկը Christis աճուրդում վաճառվել է 9 մլն ֆունտ ստերլինգով՝ այդպիսով դառնալով ամենաթանկարժեք ռուսական ոսկերչական իրը։ Այսօր Ռոթշիլդյան Զատկի ձուն կարելի է տեսնել Բադեն Բադենի Ֆաբերժեի թանգարանի մշտական ցուցադրությունում, որտեղ բացի դրանից՝ ներկայացված են «Ֆաբերժե» ֆիրմայի ևս 700 պատմական ցուցանմուշ։
2011 թվականին ընկերությունը վերսկսել է աշխատանքը։ Պատրաստված է ինքնատիպ հավաքածու 12 կախազարդերից, որոնք խորհրդանշում են տարվա ամիսները[1]։
2017 թվականի ապրիլից Մարիանա Վոինովան դարձել է Ֆաբերժե ապրանքանիշի դեսպան և գովազդային արշավի գաղափարական ոգեշնչողը, որի դեմքը դարձել Է նաև Filip Wolfe-ի մոդելը։ Այսպիսով, «Ֆաբերժե» ընկերությունն առաջին անգամ ներկայացրել է միանգամից երկու ապրանքատեսակ (տղամարդկանց և կանանց)[2][3]։
Գուստավ Ֆաբերժի հուշարձանը
խմբագրելԳուստավ Ֆաբերժեի հուշարձանը Փյարնայում տեղադրվել է 2015 թվականի հունվարի 3-ին՝ նրա ծննդյան 200-ամյակի առթիվ։ Բրոնզե քանդակը քաղաքին նվիրել է Tenzo ոսկերչական տան հիմնադիր Ալեքսանդր Տենզոն։ Կոմպոզիցիայի հեղինակները Ալեքսանդր Տենզոն և Վլադիսլավ Յակովսկին են։ Քանդակագործը Եվգենի Բուրկովն է։
Հուշարձանի տեղադրումը տեղի է ունեցել Փառնուսի Ֆաբերժեի ընկերության աջակցությամբ՝ ի դեմս Թինա Օյասթի և Թոմաս Կուտերի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Фаберже» возобновляет свою работу». 14.07.2011. Վերցված է 2011 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «ОФИЦИАЛЬНЫЙ АМБАССАДОР FABERGE». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 1-ին.
- ↑ Filip Wolfe – NEWfaces
Գրականություն
խմբագրել- Toby Faber. Faberge’s Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire (New York: Random House, 2008) ISBN 978-1-4000-6550-9
- Gerald Hill. Faberge and the Russian Master Goldsmiths (New York: Universe, 2007) ISBN 978-0-7893-9970-0
Արտաքին հղումներ
խմբագրել- «Фаберже»
- О коллекции марок Агафона Фаберже в Киножурнале «Хочу всё знать» ՅուԹյուբում
- Официальный сайт воссозданной компании
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов, Т. Фаберже. Новая информация о деятельности фирмы "Фаберже". Бухгалтерская книга фирмы "Фаберже" за 1909-1916 гг. Клио, №8 (104). СПб., 2015. С. 185-190.
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов. Камнерезные изделия и клиенты фирмы Фаберже в 1909-1916 гг. Клио, №6 (126), СПб., 2017. С. 106-110.
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов. Изделия фирмы «Фаберже» в коллекциях монархических домов Болгарии, Сербии и Черногории (конец XIX–начало XX вв.). Клио, №9 (129), СПб., 2017. С. 160-164.
- В.В. Скурлов. Изделия «современного стиля» (модерн) и неорусского стиля в творчестве художников и мастеров фирмы Фаберже. Клио, № 9 (129), СПб., 2017. С. 146-158.
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов. К истории некоторых заказов российских военных институций у фирмы «Фаберже» в 1909-1916 гг. Клио, №12 (132), СПб., 2017. С. 201-207.
- Д.Ю. Кривошей, Е.А. Яровая. Нумизматические памятники в изделиях фирмы "Фаберже". Нумизматика, №1 (43), М., 2018. С. 117-124.
- Д.Ю. Кривошей, В.В. Скурлов. Заказы государственных учреждений Российской Империи у фирмы «Фаберже» в 1908-1916 гг. Клио, №4 (136), СПб., 2018. С. 169-176.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբերժե (ընկերություն)» հոդվածին։ |