Պաուլ Էռլիխ (գերմ.՝ Paul Ehrlich, մարտի 14, 1854(1854-03-14)[1][2][3][…], Strzelin, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան և Strzelin, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան[4] - օգոստոսի 20, 1915(1915-08-20)[1][2][3][…], Bad Homburg vor der Höhe, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]), գերմանացի բժիշկ, իմունոլոգ, բակտերիոլոգ, քիմիկոս, քիմիաթերապիայի հիմնադիր: Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1908):

Պաուլ Էռլիխ
գերմ.՝ Paul Ehrlich
Paul Ehrlich 3.jpg
Ծնվել էմարտի 14, 1854(1854-03-14)[1][2][3][…]
Strzelin, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան կամ Strzelin, Ներքինսիլեզյան վոևոդություն, Լեհաստան[4]
Մահացել էօգոստոսի 20, 1915(1915-08-20)[1][2][3][…] (61 տարեկան)
Bad Homburg vor der Höhe, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա[4]
բնական մահով
ԳերեզմանOld Jewish Cemetery
ՔաղաքացիությունFlag of Prussia (1892-1918).svg Պրուսիայի թագավորություն և Flag of Germany (1867–1919).svg Գերմանական կայսրություն
Մասնագիտությունկենսաբան, իմունաբան, գյուտարար, բժիշկ, համալսարանի պրոֆեսոր, քիմիկոս և դեղաբան
Հաստատություն(ներ)Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Գյոթինգենի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտԻմունոլոգիա, Բակտերիաբանություն, քիմիա և քիմիաբուժություն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա, Բելգիայի թագավորական բժշկական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի Գիտությունների Ակադեմիա[4]
Ալմա մատերՌոստոկի համալսարան, Լայպցիգի համալսարան, Վրոցլավի համալսարան, Ստրասբուրգի համալսարան և Ֆրայբուրգի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[5]
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարKarl Weigert? և Ռոբերտ Կոխ
Եղել է գիտական ղեկավարAugust von Wassermann? և Georgij Norbertovič Gabritschewssky?
ՊարգևներԲժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[6][7] Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան Լիբիխի մեդալ Քրունի լեկցիա և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
Ստորագրություն
Paul Ehrlich signature.jpg
Paul Ehrlich Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Պաուլ Էռլիխը ծնվել է Սիլեզիայի Շտրելեն քաղաքում (այժմ Լեհաստանում է): Եղել է հրեական ապահով ընտանիքի չորրորդ երեխան, ընդ որում միակ տղան: Հայրը` Իզմար Էռլիխը (1818-1898), ունեցել է օղեգործության արտադրամաս, որ նա ժառանգություն էր ստացել հորից` ունևոր առևտրական Հայման Էռլիխից (1784-1873): Մայրը` Ռոզա Վայգերտը (1826-1909), եղել է տնային տնտեսուհի: Մոր զարմիկը` Կառլ Վայգերտը (1826-1909), ով ընդամենը ինը տարի էր մեծ Պաուլից, եղել է հայտնի ախտաբան և նպաստել Պաուլի գիտական հետաքրքրությունների զարգացմանը:

Պաուլ Էռլիխն աշխատել է բժշկական կենսաբանության, քիմիայի, փորձարարական ախտաբանության և թերապիայի բնագավառներում: Նա բացահայտել է լեյկոցիտների տարբեր տեսակներ, ողնուղեղի դերը գրանուլոցիտների ձևավորման մեջ, տարորոշել է լեյկոզի առանձին տեսակներ և ստեղծել արյունաստեղծման դուալիստական տեսությունը (1880-1898): Այս նույն շրջանում նա բացահայտել է այսպես կոչված պարարտ բջիջները. առաջին անգամ հայտնագործել է արյուն-ուղեղային պատնեշի գոյությունը: Առաջարկել է տուբերկուլոզի միկոբակտերիայի ներկման հատուկ մեթոդ, ինչպես նաև արյան ու հյուսվածաբանական սարքերի բազմագույն ներկման եղանակ: Ստեղծել է արյան շիճուկի վերահսկան առաջին կայանը: Պաուլ Էռլիխը արտահայտել է այն գաղափարը, որ իմունային ռեակցիաների համար պատասխանատու բջիջները մակերևույթին ունեն հակածիններ` հատուկ ռեցեպտորներ: Այս միտքը մեծ դեր է խաղացել իմունոլոգիայի զարգացման բնագավառում և լիովին հաստատվել է:

Սկսած 1891 թվականից` Էռլիխը սկսել է մշակել ինֆեկցիոն հիվանդությունների բուժման եղանակը քիմիական նյութերի միջոցով: Նա բացահայտել է, որ միկրոօրգանիզմները կայունություն են ձեռք բերում քիմիաթերապևտիկ նյութերի նկատմամբ: Էռլիխին համաշխարհային հռչակ է բերել նրա մշակած «դեղամիջոց 606»-ը (սալվարսան), որը մեծ արդունավետությամբ է աչքի ընկել սիֆիլիսի բուժման համար:

1901 թվականին Պաուլ Էռլիխը սկսել է աշխատել չարորակ ուռուցքների խնդրի շուրջ:

Նա առաջարկել է կլինիկական պրակտիկայում անհրաժեշտ լաբորատոր կարևոր ռեակցիաներ:

Իլյա Մեչնիկովի հետ Նոբելյան մրցանակի է արժանացել իմունոլոգիայի ոլորտում կատարած աշխատանքների համար:

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել