Շարիտե (ֆր.՝ Charité բառացի՝ «գթասրտություն»), Բեռլինի չորս շրջաններում տեղակայված կլինիկական համալիր, Եվրոպայի խոշորագույն հիվանդանոցը[2]։ Բեռլինի Հումբոլդտի ի և Բեռլինի ազատ համալսարանների համալսարանական կլինիկան է։ Համագործակցում է բազմաթիվ հետազոտական ​​կենտրոնների հետ, ինչի շնորհիվ համարվում է Գերմանիայի առավելագույն գիտական բժշկական հաստատություններից մեկը։ 2012 թվականից մինչև 2020 թվականը Ֆոկուսի (Focus) կողմից այն անվանվել է Գերմանիայի ավելի քան 1000 հիվանդանոցներից լավագույնը[3][4]։ 2019 և 2020 թվականներին Նյուսուիք (Newsweek) գնահատել է Շարիտեն, որպես աշխարհի հինգերորդ և Եվրոպայի լավագույն բուժհաստատություն[5]։ Ֆիզիոլոգիայի կամ բժշկության ասպարեզում գերմանացի Նոբելյան մրցանակակիրների կեսից ավելին, ներառյալ Էմիլ ֆոն Բերինգը, Ռոբերտ Քոչը և Պոլ Էրլիչը, աշխատել են Շարիտեում[6]։ Մի շարք քաղաքական գործիչներ և դիվանագետներ բուժվել են Շարիտեում, այդ թվում ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով օրթոպեդիկ բաժանմունքում ստացել է մենիսկի բուժում , իսկ Յուլիա Տիմոշենկոն՝ Ուկրաինայից, Ալեքսեյ Նավալնին Ռուսաստանից[7][8][9]։

Շարիտե
Charité – Berlin University of Medicine
Logo Charite.svg
Աշխարհագրություն
ՏեղադրությունCharitéplatz 1, Berlin., Գերմանիա
Հիվանդանոցի տեսակհանրային հիվանդանոց
ՂեկավարHeyo K. Kroemer[1]
Պատմություն
Հիմնադրված1710-04-1 (312 տարի առաջ)
Հղումներ
Կայքwww.charite.de

ՊատմությունԽմբագրել

Շարիտեն հիմնադրել է Պրուսիայի Ֆրիդրիխ I թագավորը 1710 թվականին և 1727 թվականից կրում է ներկայիս անվանումը։ Կլինիկան Գերմանիայի հնագույն բուժական հաստատություններից է, նաև Եվրոպայի համալսարանական հնագույն կլինիկաներից է[2]։ Շարիտեն բաղկացած է 17 կենտրոններում միավորված ավելի քան 100 կլինիկաներից և ինստիտուտներից, ։ Շարիտեի աշխատակիցների ընդհանուր թիվը 10.4 հազար է, շրջանառությունը տարեկան կազմում է մոտ մեկ միլիարդ եվրո։ Կլինիկան տարեկան բուժում են ստանում 128 հազար հիվանդ և գրեթե 1 միլիոն մարդ՝ ամբուլատոր հիմունքներով[10]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Heyo Kroemer tritt Amt als neuer Charité-Chef an» (գերմաներեն)։ Վերցված է 2019-11-06 
  2. 2,0 2,1 «Charité Universitätsmedizin Berlin»։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-10-ին։ Վերցված է 2009-05-09 
  3. https://www.charite.de/service/pressemitteilung/artikel/detail/charite_erneut_als_deutschlands_beste_klinik_ausgezeichnet-2/
  4. Mayer Kurt-Martin (21 September 2014)։ «Die FOCUS-Klinikliste: Die Charité ist Deutschlands bestes Krankenhaus – Gesundheits-News – FOCUS Online – Nachrichten»։ Focus (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 24 September 2015-ին։ Վերցված է 27 October 2015 
  5. «The Best Hospitals in the World»։ Newsweek (անգլերեն)։ 2019-03-29։ Վերցված է 2019-04-01 
  6. 2011 Charité – Universitätsmedizin Berlin։ «Home»։ Charité – Universitätsmedizin Berlin (անգլերեն)։ Վերցված է 2017-09-12 
  7. «Bundeskanzlerin: Merkel musste sich am Meniskus operieren lassen»։ Spiegel Online։ 2011-04-01։ Վերցված է 2019-05-18 
  8. «Charité-Ärzte behandeln Julia Timoschenko» (Press release) (գերմաներեն)։ Charité-Universitätsmedizin Berlin։ 8 March 2014։ Վերցված է 2019-05-18 
  9. Алексей Навальный доставлен в берлинскую клинику Charite (ռուս.)
  10. Charité – Universitätsmedizin Berlin։ «Facts & Figures» (անգլերեն)։ Վերցված է 2020-06-21