Պանցիր-Ս1 (զենիթային հրթիռաթնդանոթային համալիր)

զենիթային հրթիռաթնդանոթային համալիր (ԶՀՀ)

Պանցիր-Ս1 (ГРАУ ինդեքս՝ 96К6, մշակման փուլում կոչվել է Тунгуска-3,[6] ՆԱՏՕ-ի կոդավորմամբ՝ SA-22 Greyhound (անգլ. թարգմանաբար՝ «борзая»), վերգետնյա և ծովային բազավորման ինքնագնաց զենիթային հրթիռաթնդանոթային համալիր։

Պանցիր-Ս1
КАМАЗ-6560-ի 8x8 շասսիներով Պանցիր-Ս1-ը
Հիմնական բնութագրեր
Տեսակ՝ զենիթային հրթիռաթնդանոթային համալիր
Արտադրող՝ Ռուսաստանի դրոշը Սարքաշինական կոնստրուկտորական բյուրո (Տուլա)
կարգավիճակը՝ Սպառազինությունում
Շահագործման տարիները՝ 2008 — առ այսօր
Անձնակազմ՝ 3 հոգի
Համալիրի քաշը մինչև 30 տոննա (կախված շասսիի տեսակից)
բացման ժամանակահատվածը՝ < 5 րոպե
Արձագանքման ժամանակ՝ 4–6 վ
Զինամթերք՝ 12 միավոր 9M335/57Э6 հրթիռ, 1400 արկ
Հայտնաբերման համակարգերի բնութագրեր
Ռադիոտեղորոշման կայան (ՌԿ)՝ 1РС1-1 և 1РС2
ՌԿ-ի տեսակ՝ երկդիապազոն, եռակորդինատային
Անտեննայի տեսակը՝ ФАР
Դիապազոն՝ ցմ/մմ (ուղեկցման ալիք) և սմ (հայտնաբերման ալիք)[1]
Տեսադաշտի ազիմուտ (հայտնաբերում/ուղեկցում): (0 - 82)[2]/45 градусов (360 մեխանիկական պտտման հաշվին)
Տեսադաշտի տեղանքի անկյուն՝ (հայտնաբերում/ուղեկցում): (0 - 82)[2]/45 градусов
Հեռավորություն (ցրման արդյունավետ մակերեսը 2 մ²) (հայտնաբերում/ուղեկցում): 36/30 կմ[3]
Ուղեկցման օպտիկական-էլեկտրոնային համակարգ՝ առկա է
Տեսադաշտ՝ 1,8 × 2,7 աստիճան
Ռեժիմներ՝ ավտոմատ/ձեռքով
հեռավորություն՝ 18 կմ
Հրթիռային զինամթերք (57Э6Е)
Տեսակ՝ երկաստիճան գերձայնային, կոշտ վառելիքային
Նշանառում՝ ռադիոհրահանգային
Արագություն (առավելագույն / միջին 18 կմ հեռավորության վրա): 1300/700 մ/վ[4]
Թիրախի առավելագույն արագություն՝ 1000 մ/վ
Հեռավորությունը մինչև թիրախը՝ 1,2 — 20 կմ
Թիրախի բարձրությունը՝ 15 մ — 15 կմ
Երկարություն՝ 3,2 մ
Տրամաչափ 170/90 մմ[5]
Զանգված (տրանսպորտային արձակման կայանքով/առանց)՝ 74,5/94 կգ
Մարտագլխիկի տեսակը՝ ձողային
Մարտագլխիկի զանգվածը՝ 20 կգ
Մարտագլխիկի պայթուցիկ նյութի զանգվածը՝ 5,5 կգ
Թնդանոթային զինամթերք (2А38М)
Տեսակ՝ զույգ զենիթային ինքնձիգ
Տրամաչափ՝ 30 մմ
Կրակի առավերագույն արդյունավետ հեռավորությունը՝ 4 կմ
Հանրագումարային արագաձգություն՝ 5000 կրակոց/ր
Փողի կենսունակություն՝ > 8000 կրակոց
Զինամթերքի տեսակ՝ զրահահար-այրվող
Գնդակի սկզբնական արագությունը՝ 960 մ/վ
Փամփուշտի զանգված՝ 842 գ
Արկի զանգված՝ 389 գ
Изображения на Викискладе

Համալիրը մշակվել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի մի շարք կառույցների կողմից՝ Սարքաշինական կոնստրուկտորական բյուրոյի գլխավորությամբ։ Նախատեսված է քաղաքացիական և ռազմական օբյեկտների մերձակա (այդ թվում մեծ հեռավորության հակաօդային պաշտպանության համալիրների) պաշտպանության համար օդային հարձակման բոլոր ժամանակակից և հեռանկարային միջոցներից։ Կարող է նաև պաշտպանել օբյեկտը վերգետնյա և ջրային վտանգներից[7]։

Համալիրի ստեղծման աշխատանքներն ավարտվել են 1994 թվականին։ Համալիրն առաջին անգամ ցուցադրվել է 1995 թվականի Միջազգային ավիացիոն տիեզերական ցուցահանդեսին։ 2006 թվականին КамАЗ-ի շասսիների վրա աշխատող համալիրի ժամանակակից մոդելի փորձարկումը տեղի է ունեցել Կապուստին Յար պոլիգոնում։ Պանցիր-Ս1 ԶՀՀ-ի փորձարկումները տեղի են ունեցել 2006-2007 թվականներին, Աստրախանի մարզի Կապուստին Յար և Աշուլուկ պոլիգոններում[8]։ Վերջին հայտնի մոդիֆիկացիան ցուցադրվել է 2007 թվականի Միջազգային ավիացիոն տիեզերական ցուցահանդեսին։ 2012 թվականի նոյեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության վարչապետի հրամանով Պանցիր-Ս1 համալիրը մտել է Ռուսաստանի ԶՈՒ-ի սպառազինության մեջ[9]։
2015 թվականին սպառազինության մեջ է մտել բարելավված բնութագրերով Պանցիր-Ս1 նոր համալիրը[10][11]։ 2016 թվականին ավարտվել է Պանցիր-ՍՄ համալիրի մոդիֆիկացիայի մշակումը, որում նորից մշակված նշանառման բազմաֆունկցիոնալ կայանի կիրառման հաշվին թիրախների խոցման հեռավորությունն ավելացվել է մինչև 40 կմ[12]։

Պատմություն

խմբագրել
Ներգրավված կառույցներ

Պանցիր-Ս1 համալիրի մարտական և ուսումնական միջոցների մշակման և արտադրության ժամանակ ներգրավվել են հետևյալ կառույցները․

  • Ամբողջական համալիրը՝ Սարքաշինական կոնստրուկտորական բյուրո, Տուլա, Տուլայի մարզ (մշակում)[13]
  • Համալիրի բորտային սարքավորումները՝ Ֆ․ Վ․ Լուկինի անվան ֆիզիկական խնդիրների գիտահետազոտական ինստիտուտ, Զելենոգրադ, Մոսկվայի մարզ (մշակում)[14]
  • մարտական բաժին՝ Տուլայի Ռյաբիկովի անվան մեքենաշինական գործարան, Տուլա, Տուլայի մարզ (արտադրություն)[15]
  • Հաղորդակներ՝ «Սիգնալ» համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ, Կովրով, Վլադիմիրսկի մարզ (մշակում)[16], Ա․ Վ․ Ուխտոմսկու անվան Լյուբերցիի գյուղատնտեսական մեքենաների գործարան, Լյուբերցի, Մոսկվայի մարզ (արտադրություն)[17]
  • Թիրախների հայտնաբերման ռադիոլոկացիոն կայան՝ Ռադիոտեխնիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա (մշակում)
  • Թիրախների ուղեկցման ռադիոլոկացիոն կայան՝ Ռադիոյի գիտահետազոտական ինստիտուտ, Մոսկվա (մշակում)[18]
  • Ռադիոլոկացիոն սարքավորումների համար կիսահաղորդչային գերճշգրիտ սարքեր՝ «Սվետլանա» միավորում, Սանկտ Պետերբուրգ, Լենինգրադի մարզ (մշակում/արտադրություն)[19][20]։

Նկարագիր

խմբագրել

Պանցիր-Ս1-ը փոքր գործողության շառավղով զենիթային հրթիռաթնդանոթային համալիր է, որը կառուցված է թրթուրավոր, անվավոր շասսիի, կցորդիչի վրա կամ տեղադրվում է ստացիոնար։ Համալիրը կառավարվում է 2 կամ 3 օրեպատորի կողմից։ Հակաօդային պաշտպանությունն իրականացվում է ավտոմատ թնդանոթների և ինֆրակարմիր ու ռադիոտեղերոշիչ հետևմամբ կառավարվող հրթիռների միջոցով։ Համալիրը նախատեսված է օդային հարձակման միջոցներից (ինչպես օդաչուով, այնպես էլ անօդաչու) փոքր օբյեկտների պաշտպանության համար։ Բացի այդ, համալիրն ունակ է պայքարել թեթև զրահապատ վերգետնյա թիրախների, ինչպես նաև թշնամու կենդանի ուժի դեմ[21]։

Համալիրի յուրահատկությունը գրավման բազմալիքային համակարգի և հրթիռահրետանային միջոցներով թիրախների ուղեկցման համատեղումն է, որի արդյունքում առավերագույնը 0 մ բարձրության և նվազագույնը 200 մ հեռավորության վրա ստեղծվում է թիրախի գրավման շարունակական գոտի։ Հեռավորությունը կարող է հասնել մինչև 15 կմ, իսկ հեռավորությունը՝ 20 կմ[22], անգամ առանց արտաքին օժանդակության։

Համալիրի արձագանքման ժամանակահատվածը 4-6 վայրկյան է, իսկ հրթիռների բացթողման, ինչպես նաև համակարգի կողմից թիրախների ոսրման ժամանակահատվածը 1․5 վայրկյան է։ ±45°-ում միաժամանակ խոցվող թիրախների թիվը՝ 4, ±90°-ում՝ երկու[23]։ Որսալու առավելագույն արագությունը հավասար է 10 թիրախ/ր։

Համալիրի ամենափոքր ցրման արդյունավետ մակերեսը կազմում է 2-3 սմ²[24]։ Դա թույլ է տալիս որսալ կարճ հեռավորության փոքր հետախուզական ԱԹՍ-ներ։

2014 թ․ զորավարժությունների ժամանակ հաստատվեց, որ համալիրը շարժման շամանա ունակ է խոցել թիրախը 1000մ/վ արագությամբ[25]։

Մոդուլային սկզբունքը թույլ է տալիս կառուցել համակարգը ցանկացած, այդ թվում նաև թրթուռավոր շասսիի վրա[21]։

Արժեք

Հայտնի դարձած պայմանագրերի տվյալների համաձայն՝ մեկ միավոր Պանցիր-Ս1 ԶՀՀ-ի արտահանման գինը կազմում է 13,15-14,67 միլիոն ԱՄՆ դոլար[2][26]։ Գոյություն ունի Պանցիր-Ս1 համալիրի պարզեցված և ավելի մատչելի տարբերակը, որն ունի միայն կրակի օպտիկական-էլեկտրոնային կառավարման համակարգ։

Համալիրի աշխատանք

խմբագրել

Մինչև 6 միավոր Պանցիր-Ս1 համալիրներ կարող են միասին տարբեր ռեժիմներով աշխատել կապի թվային ցանցում։

  • Միայնակ ռազմական գործողություններ՝ բոլոր գործողությունները՝ սկսած թիրախների հայտնաբերումից մինչև դրանց որսալը, ամբողջությամբ իրականացվում են մեկ համալիրի կողմից՝ առանց այլ միջոցների ներգրավման։
  • Ռազմական գործողություններ մարտկոցի կազմում՝ մեկ միավոր Պանցիր-Ս1-ը միաժամանակ գործում է և որպես մարտական մեքենա և հրամանատարական կետ։ Դրան կարող են միանալ ևս 3-5 համալիրներ և ստանալ թիրախների տեղակայումը հանձնարարությունների հետագա կատարման համար։
  • Մարտական գործողությունները հրամանատարական կետի հետ՝ հրամանատարական կետն ուղարկում է թիրախների տեղակայումները Պանցիր-Ս1 համալիրներին՝ հանձնարարությունների հետագա կատարման համար։
  • Մարտական գործողությունները մարտկոցի կազմում, հրամանատարական կետի և վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշման կայանի (ՌԿ) ներգրավմամբ՝ (վաղ նախազգուշացման սեփական 1РЛ123 ՌԿ)[27][28]՝ հրամանատարական կետը վաղ նախազգուշացման ՌԿ-ից ստանում է օդային դրության վիճակի մասին տեղեկություն և փոխանցում է թիրախների տեղակայումը Պանցիր-Ս1 համալիրին՝ հանձնարարությունների հետագա կատարման համար։
  • Կարող է աշխատել ավտոմատ ռեժիմում ինչպես առանձին մարտական միավորում, այնպես էլ ստորաբաժանման կազմում՝ մինչև 6 մեքենա մարտկոցում[23]։

Կառուցվածք

խմբագրել

Տեղորոշման համակարգ

խմբագրել

3 տեղորոշման համակարգ՝

  • Վաղ նախազգուշացման և թիրախների տեղակայման ФАР տեսակի ռադիոտեղորոշման կայան (դմ-դիապազոն)՝ 360 աստիճան ազիմուտով[2], ուղղագծում՝ ըստ կիրառվող ռեժիմի։
  • Ուղեկցման և նշանառման ռադարներ՝ տեսադաշտը (սմ-դիապազոն)[29]՝ հորիզոնագիծ 0–60° կամ 26–82° (2 ռեժիմ)[2]. Համատեղ միլիմետրային դիապազոն։ Ազիմուտով ± 45° և պտտվելու հաշվին շրջանային տեսադաշտ։
  • Ուղեկցման և նշանառման ռադարի կազմում պասիվ օպտիկական տեղորոշիչի տեսադաշտը կազմում է 1,8 × 2,7 աստիճան[30]։

Ուղղագիծը՝ −5-ից մինչև +82 աստիճան՝ հաշվի առնելով ռադարի շարժը։ Նշանառման առավելագույն արագությունը՝ 100 աստիճան/վ-ից ոչ պակաս։

Կրակի հայտնաբերման, ուղեկցման և կառավարման համակարգ

խմբագրել
 
Պանցիր-Ս1» (մեջտեղում՝ թիրախների ուղեկցման ռադարը), երկու երկփող զենիթային թնդանոթներն ու «երկիր-օդ» դասի 12 հրթիռները

Պանցիր-1Ս համալիրի կրակի կառավարման համակարգը ներառում է հայտնաբերման և ուղեկցման ՌԿ (ФАР-ի հիման վրա)։ Այդ ռադարները ուղեկցում են և թիրախը և համալիրի կողմից բաց թողնված «երկիր-օդ» դասի հրթիռները։

ԴՄ-դիապազոնի թիրախների հայտնաբերման 1РС1-1Е ՌԿ-ը ստեղծվել է Ռադիոտեխնիկայի համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտում։ 2 մ² ցրման արդյունավետ մակերես ունեցող թիրախների համար հայտնաբերման հեռավորությունը կազմում է 32-36 կմ[31]։ Հայտնաբերման առավելագույն հեռավորությունը 80 կմ է[32]։

Բացի ռադարից կրակի կառավարման համակարգն ունի նաև ճառագայթման երկարալիք ռադիոընդունիչով (ինֆրակարմիր պելենգատոր) օպտիկական-էլեկտրոնային համալիր (ՕԷՀ), այն իրականացնում է ազդանշանների թվային մշակում և թիրախների ավտոմատ ուղեկցում։ Համակարգն ամբողջությամբ կարող է աշխատել ավտոմատ ռեժիմով։

1РС2-Е «Шлем» ՌԿ՝ Կայանի հիմնքը կազմում է երկդիապազոն ՌԿ-ն (սմ+մմ), որն ապահովում է ԶՀՀ-ի աշխատանքը (այդ թվում նաև շարժման մեջ) նպատակների լայն դասի համար՝ ինքնաթիռներ, ուղղաթիռներ (այդ թվում «կախման» ռեժիմում գտնվող), ԱԹՍ-ների, գերճշգրիտ զինատեսակներ, շարժվող վերգետնյա օբյեկտներ[33]. Միլիմետրային դիապազոնի տեղորոշման սարքն ապահովում է թիրախների հայտնաբերում և խոցում 0,1 մ² ցրման արդյունավետ մակերեսով՝ 20 կմ հեռավորությունում[34]։ Թիրախի որսումը 2 մ² ցրման արդյունավետ մակերեսով ապահովում է ՌԿ-ին 30 կմ հեռավորությամբ[35]։ Առավելագույն հեռավորությունը 36 կմ է[32]։

ՕԷՀ-ը ծառայում է թե թիրախների հայտնաբերմանն ու ուղեկցմանը, թե հրթիռների նշանառմանը հաճախականությունների օպտիկական և ջերմային դիապազոնում։ ՕԷՀ-ը ուղեկցում է թիրախը՝ օգտագործելով 3-5 մկմ ինֆրակարմիր դիապազոն, ինչ ապահովում է օպտիկական ռեժիմում հրթիռային զինատեսակի շուրջօրյա օգտագործումը։ Ավտոմատ ուղեկցման հեռավորությունը կազմում է՝ F-16 - 17-26 կմ, HARM - 13-15 կմ։ Միայն ՕԷՀ-ը ծառայում է ծովային և վերգետնյա թիրախների խոցման համար[36]։

Նշանառման երկու անկախ միջոցները՝ ռադարն ու ԷՕՀ-ը, թույլ են տալիս որսալ միաժամանակ 4 թիրախ[37]։

Համալիրի արձագանքման ժամանակահատվածը կազմում է 4-6 վայրկյան։ Հրթիռների արձակման, ինչպես նաև համակարգի կողմից թիրախները որսալու միչև 1,5 վայրկյան ժամանակահատվածը համարվում է համաշխարհային ռեկորդ[38]։

Հրթիռ 57Э6Е, արտահանվող 57Э6-Е (բարձրությունը՝ 15 կմ, հեռավորությունը՝ 20 կմ, մինչև 2006 թ․ հեռավորությունը կազմել է 18 կմ) և 9М335 (բարձրությունը 8 կմ, հեռավորությունը՝ 12 կմ). 2010 թ․ սպառազինության մեջ է մտել 57Э6Е տարբերակը (խոցման բարձրությունը 10 կմ է կազմել մինչև 2010 թվականը)։ Հրթիռի նվազագույն թիրախային բարձրությունը 15 մ է, ոչ կոնտակտային պայթուցիչի շառավիղը՝ 7-9 մ[39]։ Նախորդ տարբերակն օգտագործվում էր այնպիսի թիրախների համար, ինչպիսիք են մարտավարական ավիացիայի ինքնաթիռը, ներառյալ քիչ տեսանելիությամբ ինքնաթիռները, որոնք շարժվում են 500մ/վ արագությամբ և թռչում են 10 կմ բարձրության վրա։

Հրթիռը պահպանման ժամկետը 15 տարի է՝ առանց ստուգումների[40]։

Հրթիռն ապահովում է թիրախների խոցումը ցրման արդյունավետ մակերեսի 0,1-0,3 խոր․ մ-ով՝ 20 կմ հեռավորության վրա և օդային հարձակման բոլոր հեռանկարային միջոցների արդյունավետ խոցումը, առաջին հերթին 1000 մ/վ արագությամբ թռչող և 0,03 - 0,06 մ² արտացոլող մակերեսի նվազագույն արդյունավետությամբ գերճշգրիտ զենքի ոչնչացումը[23]։

2017 թվականին ավարտվել է Պանցիր-ՍՄ մոդիֆիկացիայի մշակումը, այն ունի բալիստիկ թիրախների արդյունավետ խոցման հնարավորություն[41]։

Մոդիֆիկացիաներ

խմբագրել
 
Պանցիր-Ս1 ԶՀՀ-ի հրթիռը
  • Роман՝ 1994 թվական, Урал-5323-20 շասսիով նախատիպ[42]։
  • 96К6 ԶՀՀ՝ 2005 թվական, КамАЗ-6560 շասսիով սերիական տարբերակ։
  • Պանցիր-Ս1-О՝ 2005 թվական, Զինամթերք՝ 2×2 30 մմ 2А72, 2×4 57Э6Е։ Զինամթերքի կառավարման օպտիկական համակարգով։ Չունի ուղեկցման ՌԿ։
  • Պանցիր-Ս1Է՝ MAN-SX45 շասսիով արտահանման համար նախատեսված մոդիֆիկացիա։ Օգտագործված է արտասահմանյան արտադրության սարքավորումներ։ Կառավարվող զենիթային հրթիռ՝ 9М311։
  • Պանցիր-2Է՝ 2006 թ․։ արտահանման համար նախատեսված հատուկ մոդել։ Բարելավված են ուղեկցման ՌԿ-ի պարամետրերը։
  • Պանցիր-Ս1՝ 2006 թ․։ Զինամթերք՝ 2×2 30 մմ 2А38М, 2×6 57Э6Е։ 4 թիրախային ալիքով ուղեկցման ՌԿ, որսման գոտու հեռավորությունը՝ 0,2-20 կմ, բարձրությունը՝ 0-15 կմ։
  • Պանցիր-Ս1 (БМ 72В6Е)՝ БАЗ-6909-019 շասսիով մոդիֆիկացիա[43]։
  • Պանցիր-Ս2՝ Ռուսաստանի զինված ուժերի համար նախատեսված արդիականացված համալիր, գտնվում է սպառազինության մեջ[44]։
  • Պանցիր-Մ՝ Պանցիր-Ս ԶՀՀ-ի ծովային բազավորման տարբերակը[45]։ Ունի 8 պատրաստի + 32 պահեստային հրթիռ, երկու 30 մմ ГШ-6-30 թնդանոթներ։ 2015 թ․ հուլիսից նախատեսվում էր սկսել սերիական արտադրություն[46]։ 2015 թ․ օգոստոսին ձևակերպվեց առաջին 3 համալիրների պատվերը[46], իսկ 2018 թ․ ապրիլի 30-ին ջրի վրա իջեցվեց 22800 նախագծի առաջին փոքր հրթիռային նավը, որը զինված էր Պանցիր-Մ համալիրով[47]։
  • Պանցիր-ՄԵ՝ 2015 թ․։ Զինամթերք՝ 8 պատրաստի + 32 պահեստային հրթիռ, երկու 30 մմ ГШ-6-30 թնդանոթներ։ Առաջարկվում է արտահանման համար։ Համալիրը պետք է փոխարինի «Կորտիկ» զենիթային հրթիռահրետանային համալիրին, փոխարինվելու են նաև դրանց հետ աշխատող նավերը[48]։
  • Պանցիր-ՍԱ՝ ДТ-30 թրթուռային տրանսպորտով արկտիկական գունավորմամբ մոդիֆիկացիա։ Առաջին անգամ ներկայացվել է լայն հասարակությանը 2017 թ․ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում տեղի ունեցած շքերթի ժամանակ[49][50]։ Ի տարբերություն բազային մոդելի, բացակայում է զենիթային թնդանոթը, հրթիռների թիվը 12-ից հասցվել է 18-ին, արդիականացվել է թիրախների հայտնաբերման կայանը[51]։
  • Պանցիր-ՍՄ՝ մոդիֆիկացիա, որում նորից մշակված նշանառման բազմաֆունկցիոնալ կայանի կիրառման հաշվին թիրախների խոցման հեռավորությունն ավելացել է մինչև 40 կմ, իսկ հայտնաբերման հեռավորությունը՝ 75 կմ[12][52]։
    • Պանցիր-Ս1Մ՝ Պանցիր-ՍՄ համալիրի արտահանման համար նախատեսված տարբերակ[53]։
Շասսիի ինդեքս КамАЗ-6560 ГМ352М1Е БАЗ-6309 «Вощина-1» MAN-SX45 МЗКТ-7930 (նախագիծ)[43] ДТ-30ПМ КамАЗ-53958
Արտաքին տեսք       Панцирь-С1 на шасси MAN-SX45     Панцирь-СМ на шасси КамАЗ-53958
Անիվի տեսակ 8×8 թրթուռավոր 8×8 8×8 8×8 թրթուռավոր 8×8
Առավելագույն արագություն 90 կմ/ժ 70 կմ/ժ 90 կմ/ժ
Զրահապատում փամփուշտից պաշտպանված փոքր տրամաչափի արկերից պաշտպանված փամփուշտից պաշտպանված փամփուշտից պաշտպանված փամփուշտից պաշտպանված փոքր տրամաչափի արկերից պաշտպանված փամփուշտից պաշտպանված
Ընթացքի պաշար 500 կմ 600 կմ 1200 կմ

Քննադատություն

խմբագրել

Ռազմական փորձագետ Վիկտոր Մուրախովսկին քննադատել է Սիրիայում մարտական դրության ժամանակ համալիրի աշխատանքը։

  Սիրիայում պարզվեց, որ Պանցիրը գործնականում չի «տեսնում» փոքր արագության և փոքր չափսերի թիրախները, որոնց թվում են նաև անօդաչու թռչող սարքերը։ Ընդ որում, համալիրը կանոնավոր ֆիքսում էր սուտ թիրախներ՝ բազայի շուրջ թռչող խոշոր թռչուններ, ինչը շփոթեցնում էր օպերատորներին[54][55]։  

Ավելի ուշ Վիկտոր Մուրախովսկին հայտարարեց, որ Սիրիայում Խմեյմիմ ավիաբազան օդային հարձակումներից պաշտպանելիս համալիրում ի հայտ են եկել լուրջ թերություններ։ Ըստ նրա՝ Պանցիրի արդյունավետությունը կազմել է ընդամենը 19%, ի տարբերություն դրա Տոր-Մ2 զենիթահրթիռային համալիրի արդյունավետությունը կազմել է 80%[56]։

Սպառազինություն

խմբագրել

 

  •   Ռուսաստան՝
  •   Ալժիր՝ 38 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 750 միավոր 9М331 կառավարվող զենիթային հրթիռ (ԿԶՀ) մատակարարվել է 2012-2014 թթ․, համալիրները պատվիրվել են 2006 թ․ Ռուսաստանից[59][60] (պայմանագրի արժեքը՝ ավելի քան 500 միլիոն դոլար)[32]։
  •   Իրաք՝ 24 միավոր՝ 2018 թ․ դրությամբ[61]։ 2014 թ․ Ռուսաստանից մատակարարվել է 8 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 200 միավոր 9М331 ԿԶՀ, 2012 թ․ ընդհանուր առմամբ պատվիրվել է 48 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 1200 միավոր 9М331 ԿԶՀ (պայմանագրի արժեքը կազմել է 2․3 միլիարդ դոլար)[59]։ 2016 թ․ մատակարարվել է 20 մեքենա (համաձայն ոչ պաշտոնական տվյալների՝ Իրաքի հետ 2012 թ․ կնքված 4․2 միլիարդ դոլարի պայմանագիրը նախատեսում էր 24 համալիրների մատակարարում[62]։
  •   Իրան՝ 10 միավոր Պանցիր-Ս1Է՝ 2012 թ․ դրությամբ[63]։
  •   ԱՄԷ — 50 միավոր 96К6՝ 2018 թ․ դրությամբ[64]։ 2009-2013 թթ․ ընթացքում Ռուսաստանից մատակարարվել է 50 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 1000 միավոր 9М311 ԿԶՀ (սկզբում առաջին մատակարարումը ծրագրված է իրականացնել 2003 թ․)։ Պայմանագրի արժեքը կազմել է 800 միլիոն դոլար (ներառյալ մշակման մասնակի ֆինանսավորումը)[59]։
  •   Օման՝ մինչև 12 միավոր Պանցիր-Ս1Է՝ 2012 թ․ դրությամբ[65]։
  •   Սիրիա՝ որոշակի քանակությամբ 96К6 համալիրներ՝ 2016 թ․ դրությամբ[66]։ 2008-2011 թթ․ Ռուսաստանից մատակարարվել է 36 միավոր 96К6 համալիր և 700 միավոր ԿԶՀ։ Մատակարարումն իրականացվում է 2006 թ․ պայմանագրի շրջանակներում, որը նախատեսում է 50 միավոր 96К6 համալիրների մատակարարում[59]։
  •   Եթովպիա՝ 2020 թ․ դրությամբ առկա է երկրի սպառազինությունում[67]։
  •   Լիբիա՝ ֆելդմարշալ Խաֆթարին ենթարկվող բանակում նկատվել է Պանցիր-Ս1 զենիթային հրթիռաթնդանոթային համալիր[68]։ Հիմնվելով MAN-SX45 շասսիով համալիրի լուսանկարների վրա՝ լրագրողները եզրակացնում են, որ տեխնիկան ժամանել է այդ տարածք Արաբական Միացյալ Էմիրություններից։
  •   Սերբիա՝ Պայմանագրով Բելգրադը ստացել է 6 միավոր Պանցիր-Ս1 ԶՀՀ-ից բաղկացած 1 մարտկոց[69]։ Առաջին մատակարարումը տեղի է ունեցել 2020 թ․ փետրվարին։

Հնարավոր մատակարարումներ

խմբագրել
  •   Բրազիլիա՝ 3 միավոր Պանցիր-Ս1Է համալիր և 75 միավոր 9М331 ԿԶՀ մատակարարվելու են Ռուսաստանից, առաջին խմբաքանակը ակնկալվում է 2016 թ․[59]։ 2013 թ․ փետրվարին ստորագրվել է համաձայնագիր հետագայում որոշակի քանակությամբ Պանցիր-Ս1 համալիրներ գնելու մտադրության մասին (12-18 միավոր)[70]։ Պայմանագրի կնքումը հետաձգվել է մինչև 2016 թ․՝ քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատճառով[71]։ 2017 թ․ հունիսին Բրազիլիայի հյուպատոսը հայտարարեց, որ «բյուջետային դժվարությունները դեռ թույլ չեն տալիս գնել այդ տեխնիկան»[72]։
  •   Հասարակածային Գվինեա՝ կնքվել է պայմանագիր 2 միավոր Պանցիր-Ս1 համալիրների, զինամթերքի և դրանց նյութատեխնիկական ապահովության միջոցների մատակարարման վերաբերյալ[73]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Станция обнаружения целей (СОЦ) 1РС1-1Е». ВНИИРТ. 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 ««Панцири» едут в Африку». Интерфакс. 2010 թ․ մարտի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  3. «Радиолокационная станция сопровождения цели и ракет 1PC2-Е». Фазотрон-НИИР. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Панцирь-С1». Конструкторское бюро приборостроения. 2013 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  5. ««Панцирь-С1» (SA-20), зенитный ракетно-пушечный комплекс». Вооружения, военная и специальная техника (ռուսերեն). ОРУЖИЕ РОССИИ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  6. Тихонов, Т.1, 2010, էջ 187
  7. «Зенитный ракетно-артиллерийский комплекс «Панцирь-С1»». «Ракетная техника». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.
  8. 96К6 Панцирь-С1 // Новый оборонный заказ. Стратегии
  9. ««Панцирь-С» принят на вооружение Российской армии». Конструкторское бюро приборостроения. 2012-11. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 18-ին.
  10. Новый комплекс "Панцирь-С2" примут на вооружение в 2015 году // Российская газета
  11. ВВС в этом году примут на вооружение новый ЗРПК «Панцирь-С2» // Lenta.ru
  12. 12,0 12,1 «Радиус действия нового "Панциря" увеличится до 40 км за счет новой прицельной станции» (ռուսերեն). ТАСС. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  13. Тихонов, Т.1, 2010, էջ 186—187
  14. Тихонов, Т.2, 2010, էջ 173
  15. Тихонов, Т.2, 2010, էջ 337
  16. Тихонов, Т.1, 2010, էջ 543
  17. Тихонов, Т.2, 2010, էջ 448
  18. Тихонов, Т.2, 2010, էջ 178
  19. Тихонов, Т.2, 2010, էջ 468
  20. Тихонов, Т.2, 2010, էջ 28
  21. 21,0 21,1 ««Панцирь-С1» (SA-20), зенитный ракетно-пушечный комплекс». «Оружие России» — каталог вооружения, военной и специальной техники. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  22. «Зенитный ракетно-пушечный комплекс 96К6 «Панцирь-С1». Сравнительные характеристики отечественных ЗРПК». Вестник ПВО. 2007 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  23. 23,0 23,1 23,2 Зенитный ракетно-пушечный комплекс «Панцирь-С1» // RusArmy.com
  24. Зенитный ракетно-пушечный комплекс «Панцирь-С» Արխիվացված 2019-07-14 Wayback Machine // Армейский вестник
  25. ВЗГЛЯД / Россия начала испытания гиперзвуковой ракеты для комплекса «Панцирь»
  26. Алжир закупил в России 38 зенитных комплексов «Панцирь-С1» Արխիվացված 2011-08-23 Wayback Machine // Новые Вести
  27. «Новая РЛС обнаружения целей 1РЛ123 вызвала большой интерес у потенциальных покупателей». «Военный информатор». 2013 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  28. «РЛС 1РЛ123». Алмаз-Антей. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին. {{cite web}}: Text "НПО «Правдинский радиозавод»" ignored (օգնություն)
  29. фактические данные по РЛС 1РС1-1Е по результатам испытаний разработчика
  30. «Ярослав Экспресс — Панцирь-С1». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  31. РАКЕТНЫЕ И АРТИЛЛЕРИЙСКИЕ СИСТЕМЫ// Рособоронэкспорт. Каталоги продуктов Արխիվացված 2007-11-07 Wayback Machine
  32. 32,0 32,1 32,2 «Ростех:: Исследования:: Неуязвимый «Панцирь»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  33. ЗРПК «Панцирь-С1» // Вестник ПВО
  34. Локатор для «Панциря» — ВПК.name
  35. Радиолокационная станция сопровождения цели и ракет 1PC2-Е
  36. Александр Рыбас "Панцирь" для страны и армии // Воздушно-космическая оборона. — Вневедомственный экспертный совет по проблемам воздушно-космической обороны, 2007. — В. 6.
  37. Саид Аминов. (2007 թ․ օգոստոսի 9). «Зенитный ракетно-пушечный комплекс 96К6 «Панцирь-С1»». Вестник ПВО. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  38. «Автоматизированный комплекс средств связи системы «Панцирь-С»». Концерн «Созвездие». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.
  39. «Зенитный ракетно-пушечный комплекс (ЗРПК), Панцирь-С1». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 4-ին.
  40. «96К6 «Панцирь-С1» - зенитный ракетно-пушечный комплекс». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  41. «Новый "Панцирь" сможет поражать баллистические цели». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.
  42. Непробиваемый «Панцирь» российской оборонки
  43. 43,0 43,1 «Зенитный ракетно-пушечный комплекс 96К6 "Панцирь-С1" (SA-22 GREYHOUND)».
  44. Военные получили модернизированный зенитный комплекс «Панцирь-С2»: Оружие: Силовые структуры: Lenta.ru
  45. В 2016 году корабли ВМФ РФ получат ЗРПК «Панцирь». 26.8.2014
  46. 46,0 46,1 «Минобороны закупило три морских комплекса «Панцирь-М»». Lenta.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  47. «Состоялась торжественная церемония спуска на воду второго серийного малого ракетного корабля проекта 22800 «Шквал», стр. № 253». pellaship.ru (рус.). Открытое акционерное общество «Ленинградский судостроительный завод „Пелла“». 2018 թ․ մայիսի 5. Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. ВЗГЛЯД / Разработчик заявил о запуске в серию комплекса «Панцирь-М»
  49. Репетиция парада Победы 9 мая 2017 в Алабино // ТРК «Звезда»
  50. Дмитрий Григорьев. «Арктические войска до конца года получат новейшие «Панцири-СА»». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  51. От «Панциря» до «Бастиона»: новая техника на Параде Победы // ТРК «Звезда», 9.05.2017
  52. Россия готовится вступить в бой с тысячами дронов одновременно. Новая модификация комплекса «Панцирь» будет показана на параде Победы 24 июня // 24 июня 2020
  53. Готовятся контракты на поставки за рубеж уникальных зенитных ракетно-пушечных комплексов и ударных дронов «Орион» // Известия, 24 августа 2020
  54. Does Russia's Anti-Drone Pantsir S1 System Even Work? | The National Interest
  55. ВЗГЛЯД / Стало известно о провале новейших российских зенитных комплексов в Сирии :: Новости дня
  56. Charlie Gao (2018 թ․ դեկտեմբերի 9). «Why NATO (Or Anyone) Should Fear Russia's TOR Air Defense System» (անգլերեն). The National Interest. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  57. Military Balance 2020,p.201
  58. Military Balance 2020,p.200
  59. 59,0 59,1 59,2 59,3 59,4 Stockholm Internation Peace Research Institute Արխիվացված 2010-04-14 Wayback Machine — Arms Transfers Database
  60. Algeria could become Russia’s main military partner Արխիվացված 2008-12-08 Wayback Machine // ՌԻԱ Նովոստի, 29 March 2007(անգլ.)
  61. Military Balance 2018,p.339
  62. Россия поставила в Ирак ракетно-пушечные комплексы Панцирь-С1 // Синьхуа, 14/02/2016
  63. Military Balance 2012,p.324
  64. Military Balance 2018,p.369
  65. Military Balance 2012,p.342
  66. Military Balance 2016,p.354
  67. Military Balance 2020,p.477
  68. «Комплексы «Панцирь-С1» переброшены в Ливию из ОАЭ». Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  69. «Сербия получит российские комплексы «Панцирь»». Lenta.ru. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  70. «Бразилия подписала с Россией соглашение о намерении по закупке ЗРПК «Панцирь-С1»». ЦАМТО. Վերցված է 2013 թ․ փետրվարի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  71. «Бразилия отложила покупку российских ракетных комплексов «Панцирь-С1»». Intyerfax. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  72. «Бразилия пожаловалась на отсутствие денег на российские «Панцири»». Lenta.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  73. «Россия продаст Экваториальной Гвинее два комплекса «Панцирь-С1»». Lenta.ru. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.

Գրականություն

խմբագրել
  • Тихонов С. Г. Оборонные предприятия СССР и России : в 2 т.. — М. : ТОМ, 2010. — Т. 1. — 608 с. — 1000 экз. — ISBN 978-5-903603-02-2
  • Тихонов С. Г. Оборонные предприятия СССР и России : в 2 т.. — М. : ТОМ, 2010. — Т. 2. — 608 с. — 1000 экз. — ISBN 978-5-903603-03-9
  • Савенков Ю. А., Сомков Н. И., Травкин А. А. Зенитный ракетно-пушечный комплекс «Панцирь»(ռուս.) // Армейский сборник : журнал. — 2014. — Т. 245. — № 11. — С. 35—37. — ISSN 1560-036X.
  • Фимушкин Ф., Слугин В. ЗРК ближнего действия «Панцирь-С1-0» с оптико-электронной системой наведения(ռուս.) // Военный парад : журнал. — 2004. — Т. 63. — № 03. — С. 12—14. — ISSN 1029-4678.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանցիր-Ս1 (զենիթային հրթիռաթնդանոթային համալիր)» հոդվածին։