Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժեր

Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերը (Ռուսաստանի ՕՏՈւ), Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի տեսակ, որը կազմավորվել է 2015 թվականին՝ Ռուսաստանի Ռազմաօդային Ուժերի (ՌՕՈՒ) և Ռուսաստանի Օդատիեզերական պաշտպանության զորքերի (ՕՏՊԶ) միավորման արդյունքում[1]. 2015 թ. օգոստոսի 1-ից՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Գերագույն Գլխավոր Հրամանատար Վ. Վ. Պուտինի հրամանագրի համաձայն՝ անցել են իրենց առաջադրված խնդիրների կատարմանը:[2][3]

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության Դրոշը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության միջին էմբլեմը
Ռուսաստանի Դաշնության Ռազմաօդային Ուժերի Դրոշը
Ռուսաստանի Դաշնության Ռազմաօդային Ուժերի միջին էմբլեմը

Ռուսաստանի օդատիեզերական պաշտպանության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ անմիջական ղեկավարումը՝ Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական Ուժերի Գլխավոր Հրամանատարությունը[3]։

Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական Ուժերի Գլխավոր Շտաբը տեղակայվելու է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության շենքում, որը տեղակայված է Մոսկվայում՝ Արբատի շրջանում (Զնամենկա փողոցում)[4]։

Կազմավորման պատմությունըԽմբագրել

Ռուսաստանի Դաշնության Օդատիեզերական Ուժերը ձևավորվել են ՌՕՈՒ-ի և ՕՏՊԶ-ի միավորման արդյունքում։

2015 թ. օգոստոսի 3-ին՝ սելեկտորային խորհրդակցության ժամանակ, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է այդ մասին[5][6]։

ԽնդիրներըԽմբագրել

Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերի Օդատիեզերական Ուժերը (Ռուսաստանի ԶՈՒ ՕՏՈՒ) լուծում են բավական լայն շրջանակի խնդիրներ[7]։

Համառոտ տվյալներԽմբագրել

Ստեղծումը և գործունեությունըԽմբագրել

Ստեղծվել է 2015 թ. օգոստոսի 1-ին։ Գոյություն ունի առ այսօր։

ԵնթակայությունըԽմբագրել

ԳործառույթներըԽմբագրել

Ռուսաստանի պաշտպանությունը և անվտանգության ապահովումը օդատիեզերական ոլորտում

Մասնակցությունը ռազմական գործողություններինԽմբագրել

Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում

ՀրամանատարությունԽմբագրել

ՌԴ ԶՈՒ ՕՏՈՒ-ի հրամանատարական կազմը նշանակվել է ՌԴ Նախագահ Վ. Վ. Պուտինի № 394 առ 1 օգոստոսի 2015 թվականի հրամանագրով[2]։

ԿառուցվածքԽմբագրել

Կազմակերպչական առումով ՌԴ ԶՈՒ ՕՏՈՒ-ն ներառում է երեք զորատեսակ[7].

  • Ռազմաօդային Ուժերը,
  • Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զորքերը,
  • Տիեզերական զորքերը։

ԿազմըԽմբագրել

Ռուսաստանի Դաշնության ՕՏՊ Զորքերի և ՌՕՈՒ-ի ղեկավարման մարմինների հիման վրա կազմավորվել են Օդատիեզերական Ուժերի Գլխավոր Հրամանատարի Վարչությունը և ՕՏՈՒ-ի Գլխավոր Շտաբը, իսկ ՌՕՈՒ-ի և ՕՏՊ Զորքերի զորամիավորումները, միավորումները և զորամասերը վերափոխվել են ՕՏՈՒ-ի երեք զորատեսակի՝

Անձնակազմի թվաքանակըԽմբագրել

430 000 հազար մարդ (2015)։

Տե՛ս նաևԽմբագրել

ԾանոթագրությունԽմբագրել

ՀղումներԽմբագրել