Պաղֆուա (նորաձև աքսեսուարներ)

Պաղֆուա (անգլ.՝ Parfois), պորտուգալական կանացի աքսեսուարների ապրանքանիշ[1]։ ներառում է նորաձև պարագաներ՝ պայուսակներ, զարդեր, դրամապանակներ, արևային ակնոցներ, գոտիներ, շարֆեր, ժամացույցներ, մազերի համար նախատեսված աքսեսուարներ և այլն։ Պաղֆուան, որպես նորաձև աքսեսուարների ապրանքանիշ սկսել է գործել 1994թվականին՝ բացելով առաջին վաճառասրահը Պորտուգալիայի Պորտու քաղաքում։ Պաղֆուան այսօր ունի շուրջ 280 վաճառասրահ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունգարիայում, Լեհաստանում, Չեխիայում, Ռումինիայում, Լատվիայում, Ուկրանիայում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բուլղարիայում, Խորվաթիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Սլովակիայում, Ֆիլիպիններում[2], Վրաստանում, Կոսովոյում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Օմանում Բեհրեյնում, Քուվեյթում, Կատարում, Հորդանանում, Լիբանանում, Սերբիայում, Մակեդոնիայում, Եգիպտոսում, Մարոկկոյում Իռլանդիայում[3], Անգոլայում և Մոզամբիկում։ Պաղֆուան շարունակում է ընդարձակել իր աշխարհագրությունը, ինչպես օրինակ 2012թ․ բացեց առաջին օնլայն վաճառասրահը, սկսեց վաճառել իր արտադրանքը ավելի քան 20 եվրոպական երկրներում[4]։

Պաղֆուա
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և բրենդ
Հիմնադրված է1994
ՎայրՊորտուգալիա
Արդյունաբերություննորաձևություն
Կայքparfois.com
 Parfois Վիքիպահեստում

Արտադրանք խմբագրել

Պայուսակներ խմբագրել

Պաղֆուան ունի տարբեր տեսակի պայուսակներ․ ձեռնապայուսակներ, դրամապանակներ և ճամփորդական պայուսակներ, յուրաքանչյուր պայուսակի հավաքածու սովորաբար ներառում է տարբեր չափսեր։

Աքսեսուարներ խմբագրել

Պաղֆուա աքսեսուարների հավաքածուն իր մեջ ընդգրկում է զարդեր, արևային ակնոցներ, շարֆեր, գոտիներ, գլխարկներ, ձեռնոցներ։

Կոշիկ խմբագրել

Բացի պայուսակներից և աքսեսուարներից, Պաղֆուա վաճառասրահում կարելի է գտնել նաև կոշիկ՝ այդ թվում բարձրակրունկ, պլատֆորմ, հարթ և ճտքավոր։

Հագուստ խմբագրել

Պաղֆուան հիմա նաև զբաղվում է հագուստի առևտրով, ինչպիսիք են օրինակ թիկնոցներ, կարճ գործվածքով վերարկուներ, հյուսվածքից կարճ բաճկոններ, վերնազգեստների լայն տեսականի, գործված գամաշներ և կոստյումներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «"Retail & Leisure International - Parfois"». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
  2. "Parfois opens first store in Asia"(չաշխատող հղում)
  3. http://www.moodiereport.com/document.php?c_id=6&doc_id=32718
  4. «www.parfois.com». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.