Չհատտիսգարհ ( հինդի՝ छत्तीसगढ़,անգլ.՝ Chhattisgarh),նահանգ Կենտրոնական Հնդկաստանում ։ Կազմավորվել է 2000 թվականի նոյեմբերի 1-ին՝ Մադհյա Պրադեշ նահանգից առանձնացված 16 շրջաններով[2]։ Սահմանակից է Մադհյա Պրադեշ, Մահարաշտրա, Անդհրա Պրադեշ, Օրիսա, Ջարկանդ, Ուտար Պրադեշ նահանգներին[3]: 135.192 կմ² տարածքով[4] իններորդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանի նահանգների շարքում, շուրջ 30 միլիոն բնակչությամբ[5]՝ 17-րդ տեղը[6]: 25.540.196 մարդ (2011 թվականի տվյալներով): Մայրաքաղաքը Ռայփուրն է։ Մյուս խոշոր քաղաքներն են Բհիլայը, Բիլասփուրը, Կորբան:

Չհատտիսգարհ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՌայպուր
Օրենսդրական մարմինՉատիսգարհի օրենսդիր ժողով
Պաշտոնական լեզուներհինդի և Chhattisgarhi?
Բնակչություն29 436 231 մարդ (2020)[1]
Տարածք135 194 կմ²
Հիմնադրված է2000 թ.
Սահմանակցում էՄադհյա Պրադեշ, Մահարաշտրա, Օդիշա (նահանգ), Ջարկխանդ, Ուտար Պրադեշ, Տելանգանա և Անդհրա-Պրադեշ
ISO 3166-2 կոդIN-CG
chhattisgarh.nic.in

Աշխարհագրություն

խմբագրել

Նահանգի հյուսիսային հատվածն ընկած է Ինդոս-Գանգեսյան հարթավայրի ծայրամասում, կենտրոնական հատվածը՝ Մահանադի գետի բերրի հովտում, որտեղ հիմնականում բրինձ է մշակվում, հարավային հատվածը՝ Դեկանի սարահարթում և Գոդավարի գետի ավազանում:

Պատմություն

խմբագրել

Նահանգի ձևավորումից առաջ՝ 1950-ական թվականներին խորհրդային մասնագետների կողմից կառուցվել է Բհիլայի մետալուրգիական գործարանը։ 2010 թվականի ապրիլի սկզբին նահանգում դեռ գործում էր մաոիստական շարժումը, որը զինված պայքար էր մղում կառավարության և իրավապահ մարմինների դեմ։ 20-րդ դարի 60-ական թվականներից այս խմբավորման զինյալները պայքարում են տեղի ճնշված բնակչությանը պաշտպանելու և ֆերմերներից հողերի բռնագրավման պրակտիկային ընդդիմանալու կարգախոսով։ Կառավարության դեմ պայքարելու համար մաոիստները օգտագործում են ահաբեկչական մեթոդներ, որոնք հաճախ վնաս են հասցնում թե՛ ոստիկաններին, թե՛ քաղաքացիներին:

Քաղաքականություն

խմբագրել

Չհատտիսգարհն այն նահանգներից է, որտեղ ավանդաբար ուժեղ է Բհարաթիա Ջանատա կուսակցությունը։ 2010 թվականի սկզբներին հենց այդ կուսակցությունն էր ձևավորել նահանգի կառավարությունը։ 2018 թվականին անցկացված ընտրություններում հաղթել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցությունը։

Վարչատարածքային բաժանում

խմբագրել

Նահանգը ներառում է 27 շրջան.

  • Բալոդ - ստեղծվել է 2012 թ.
  • Բալոդաբազար - ստեղծվել է 2012 թ.
  • Բալրամփուր - ստեղծվել է 2012 թ.
  • Բաստար
  • Բեմեթարա - ստեղծվել է 2012 թ.
  • Բիջափուր - ստեղծվել է 2007 թ.
  • Բիլասփուր
  • Գարիյաբադ - հիմնադրվել է 2012 թ.
  • Դանտեվադա - ստեղծվել է 1998 թ.
  • Ջանջգիր-Ճամպա - ստեղծվել է 1998թ.
  • Ջաշփուր - հիմնադրվել է 1998 թ.
  • Դուրգ
  • Դամթարի – ստեղծվել է 1998 թ.
  • Քաբիրդհամ - ստեղծվել է 1998 թվականին, նախկինում կոչվում էր Քավարդհա
  • Քանքեր - ստեղծվել է 1998 թ.
  • Քոնդագաոն - ստեղծվել է 2012 թ.
  • Կորբա - ստեղծվել է 1998 թ.
  • Կորիա - ստեղծվել է 1998 թ.
  • Մահասամունդ - ստեղծվել է 1998 թ.
  • Մունգելի - ստեղծվել է 2012 թ.
  • Նարայանփուր - հիմնադրվել է 2007 թ.
  • Ռաջնանդգաոն - ստեղծվել է 1972 թ.
  • Ռայգարհ
  • Ռայփուր
  • Սուքմա - ստեղծվել է 2012 թ.
  • Սուրաջփուր – հիմնադրվել է 2012 թ.
  • Սուրգուջա

Նահանգում գործածվող հիմնական լեզուն՝ չհատտիսգարհին[7], մոտ է հինդիին և վերջինիս հետ մեկտեղ նահանգում ունի պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Լեռնային շրջաններում տարածված են հետևյալ դրավիդյան լեզուները՝ թելուգու, գոնդի, մարիա, մուրիա, կոյա, փարդհան, փարջի, նագարչալ, կուրուխ։

Տնտեսություն

խմբագրել

Նահանգի արդյունաբերության հիմքը կազմում են էներգետիկան, սև և գունավոր մետալուրգիան։ Մասնավորապես՝ Բհիլայում է գտնվում Հնդկաստանի խոշորագույն մետալուրգիական գործարաններից մեկը (կառուցված ԽՍՀՄ- ի օգնությամբ): Կորբայում գործող ջերմաէլեկտրակայանները խոշորագույններից են երկրում։

Զարգացած են նաև ցեմենտի արտադրությունն ու քիմիական արդյունաբերությունը (հանքային պարարտանյութերի արտադրություն)։

Գյուղատնտեսության հիմքը բրնձի մշակությունն է, աճեցվում են նաև ցորեն ու եգիպտացորեն։

Չհատտիսգարհը Հնդկաստանի առավել արագ զարգացող նահանգներից մեկն է[8]: Այստեղ ստեղծվող համախառն ներքին արդյունքը՝ ՀՆԱ-ն 2023-2024 թվականներին կազմել է շուրջ 61 միլիարդ ամերիկյան դոլար, իսկ մեկ շնչի հաշվով ստեղվող ՀՆԱ-ն՝ մոտավորապես 1.800 ամերիկյան դոլար: Նահանգը հարուստ է ռեսուրսներով. ածխի ունեցած պաշարներով երրորդ տեղն է գրավում Հնդկաստանում և այդ երկրի բնակչությանն ապահովում է էլեկտրաէներգիայով, ածուխով, պողպատով[9][10]: Նահանգի ընդհանուր տարածքի ավելի քան 40 տոկոսը ծածկված է անտառներով. այդ ցուցանիշով երրորդ տեղն է գրավում Հնդկաստանի նահանգների շարքում՝ զիջելով միայն Մադհյա Պրադեշին ու Արունաչալ Պրադեշին:

Գրականություն

խմբագրել
    • C.K. Chandrakar, "Chhattisgarhi Shabadkosh"
    • C.K. Chandrakar, "Manak Chhattisgarhi Vyakaran"
    • C.K. Chandrakar, "Chhattisgarhi Muhawara Kosh"
    • Chad Bauman, "Identifying the Satnam: Hindu Satnamis, Indian Christians and Dalit Religion in Colonial Chhattisgarh, India (1868–1947) (Ph.D. dissertation, Princeton Theological Seminary, 2005)
    • Deshbandhu Publication Division, "सन्दर्भ छत्तीसगढ़"
    • Deshbandhu Publication Division, "छत्तीसगढ़ के तीर्थ और पर्यटन स्थल"
    • Deshbandhu Publication Division, "Chhattisgarh: Beautiful & Bountiful (Study in Biodiversity of Chhattisgarh)"
    • Dr. Suresh Chandra Shukla & Dr. (Smt.) Archana Shukla - Chhattisgarh Ka Samagra Itihas (Matushree Publication, Raipur 978-81-939385-0-8)
    • Durg district gazetteer Hindi दुर्ग-दर्पण Արխիվացված 12 Սեպտեմբեր 2019 Wayback Machine [11]
    • Hashmi, Amir. "Johar Gandhi: The Journey of Mahatma Gandhi in Chhattisgarh." Meer Publication 1 (2021)[12] 979-8778794061
    • Lawrence Babb, "The Divine Hierarchy: Popular Hinduism in Central India"
    • Raipur district gazetteer Hindi रायपुर-रश्मि Արխիվացված 11 Սեպտեմբեր 2019 Wayback Machine [13]
    • Ramdas Lamb, "Rapt in the Name: Ramnamis, Ramnam and Untouchable Religion in Central India"
    • Ramesh Dewangan & Sunil Tuteja, "Chhattisgarh Samagra"
    • Saurabh Dube, "Untouchable Pasts: Religion, Identity and Power among a Central Indian Community, 1780–1950" (on the Satnamis)
    • डाॅ. सुरेश चन्द्र शुक्ला एवं डाॅ. (श्रीमती) अर्चना शुक्ला - छत्तीसगढ़ का समग्र इतिहास (मातुश्री पब्लिकेशन, रायपुर, 978-81-939385-0-8)
    • ड़ा.संजय अलंग-छत्तीसगढ़ की जनजातियाँ Tribes और जातियाँ Castes (मानसी पब्लीकेशन,दिल्ली 6, 978-81-89559-32-8)
    • ड़ा.संजय अलंग-छत्तीसगढ़ की पूर्व रियासतें और जमीन्दारियाँ (वैभव प्रकाशन,रायपुर 1, 81-89244-96-5) DR Sanjay Alung-CG Ki Riyaste & Jamindariya (Hindi)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://uidai.gov.in/images/state-wise-aadhaar-saturation.pdf
  2. «Madhya Pradesh Reorganisation Act, 2000» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 July 2013-ին. Վերցված է 29 September 2013-ին.
  3. «Google Maps». Google Maps. Արխիվացված օրիգինալից 31 May 2022-ին. Վերցված է 6 December 2015-ին.
  4. «Official site of the Ministry of Statistics and Programme Implementation, India». Արխիվացված է օրիգինալից 3 December 2013-ին. Վերցված է 20 July 2013-ին.
  5. «Projected Population of Indian States» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 16 January 2019-ին.
  6. «Chhattisgarh Population 2020/2021». www.populationu.com. Արխիվացված օրիգինալից 11 April 2023-ին. Վերցված է 22 August 2021-ին.
  7. «The Chhattisgarh Official Language (Amendment) Act, 2007» (PDF). indiacode.nic.in. 2008. Արխիվացված (PDF) օրիգինալից 25 December 2022-ին. Վերցված է 25 December 2022-ին.
  8. «Chhattisgarh Steel». Արխիվացված է օրիգինալից 7 July 2011-ին. Վերցված է 22 July 2011-ին.
  9. «Coal reserves». Արխիվացված օրիգինալից 30 March 2022-ին. Վերցված է 26 May 2022-ին.
  10. «Chhattisgarh State – Power Hub». Արխիվացված է օրիգինալից 20 November 2010-ին. Վերցված է 22 July 2011-ին.
  11. «दुर्ग दर्पण - दुर्ग जिले का इतिहास सन् 1921». Արխիվացված է օրիգինալից 8 May 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.
  12. Hashmi, Amir (2021). Johar Gandhi The Journey of Mahatma Gandhi in Chhattisgarh (English). India: Meer Publication. ISBN 9798778794061. Արխիվացված օրիգինալից 28 March 2024-ին. Վերցված է 13 May 2022-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «रायपुर-रश्मि: रायपुर जिले का इतिहास Raipur-Rashmi Gazeteer History of Raipur District». Արխիվացված է օրիգինալից 2 June 2021-ին. Վերցված է 16 June 2021-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել

Նահանգի կառավարության պաշտոնական կայքէջըԱրխիվացված 20 Սեպտեմբեր 2015 Wayback Machine

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չհատտիսգարհ» հոդվածին։