ԱՄՆ դոլար

ԱՄՆ և մի շարք այլ երկրների արժույթը
(Վերահղված է Ամերիկյան դոլարից)

ԱՄՆ դոլար (նշան՝ $, արժույթի կոդ՝ USD, կրճատ գրառումը՝ US$, ինչպես նաև հիշատակվում է որպես՝ դոլար, ԱՄՆ դոլար կամ ամերիկյան դոլար), Միացյալ Նահանգների Սահմանադրության համաձայն՝ ԱՄՆ-ի և նրա տարածքների պաշտոնական արժույթն է՝ սկսած 1792 թվականից։ Մեկ դոլարը հավասար է 100 ցենտի (¢), սակայն երբեմն հաշվառման համար օգտագործվում է նաև 1$=1000₥ (միլլ)։ Շրջանառվող թղթադրամները բաղկացած են Դաշնային պահուստային ֆոնդի բանկոտներից, որոնք վերանվանվել են ԱՄՆ դոլար։

ԱՄՆ դոլար
անգլ.՝ Federal Reserve System
Տեսակտարադրամ, դոլար և Պահուստային արժույթ
ISO 4217 կոդUSD
Երկիր ԱՄՆ
Ներդրման ամսաթիվը1792
Պաշտ օգտագործողներԱՄՆ
Ոչ պաշտ օգտագործողներԲերմուդյան կղզիներ Բերմուդներ
Բրիտանական Վիրջինյան կղզիներ Բրիտանական Վիրջինյան կղզիներ

Արևելյան Թիմոր Արևելյան Թիմոր
Մարշալյան կղզիներ Մարշալյան կղզիներ
Պալաու Պալաու
Պանամա Պանամա
Սալվադոր Սալվադոր
Թյորքս և Կայկոս Թյորքս և Կայկոս
Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգներ Միկրոնեզիա
Էկվադոր Էկվադոր
Կազմված էցենտ
Նշան$
Նշանի նկարագրությունԴոլարի նշան
ՀապավումUS dollar
Մետաղադրամ1¢, 5¢, 10¢, 25¢, 50¢, $1
Թղթադրամ$1, $2, $5, $10, $20, $50, $100
Կենտրոնական բանկԴաշնային պահուստների համակարգ
ՏպողՓորագրության և տպագրության գրասենյակ
Փոխարինել էԷկվադորյան սուկրե, Delaware pound?, New Hampshire pound?, New Jersey pound?, South Carolina pound?, Rhode Island pound? և North Carolina pound?

ԱՄՆ դոլարը առավել հաճախ օգտագործվում է միջազգային գործարքներում, ինչով պայմանավորված այն հանդիսանում է հիմնական պահուստային արժույթ[1]։ 1971 թվականի դադարից հետո[2] որոշ երկրներում այն օգտագործվում է որպես պաշտոնական արժույթ, իսկ շատ այլ երկրներում այն պաշտոնական արժույթ է[3]։ Բացի Միացյալ Նահանգներից, այն որպես միակ արժույթ օգտագործվում է նաև Կարիբյան ավազանի երկու բրիտանական տարածքներում՝ Բրիտանական Վիրջինիա, Թերքս և Քայքոս կզղինում։ Մի քանի երկրներ օգտագործում են դաշնության պահուստային թղթադրամները, դրա հետ մեկտեղ թողարկում են իրենց սեփական մետաղադրամները, կամ էլ ընդունում են ամերիկյան մետաղադրամները (ինչպիսիք են ՝ սակագավեան կամ նախագահական դոլարը)։ 2018 թվականի հունիսի 27-ի դրությամբ, շրջանառության մեջ է եղել մոտ 1,67տրիլիոն $, որից 1,62տրիլիոն $-ը Դաշնության պահուստային թղթադրամներով(մնացած 50բիլիոն $-ը մետաղադրամներով)[4]։

Ակնարկ

խմբագրել

ԱՄՆ սահմանադրության հոդված 1, բաժին 8-ով սահմանվում է, որ Կոնգրեսը իշխանություն ունի փող թողարկելու[5]։ Այս իշխանությունը սահմանող օրենքները այժմ ներկայացված են Միացյալ նահանգների օրենսգրքի 31-րդ գլխի 5112-րդ բաժնում, որով նախատեսվում է դոլարի թողարկման հիմնական ձևերը[6]։ 5112-րդ բաժնի համաձայն իրականացվում է նաև այլ մետաղադրամների թողարկումը, որոնց արժեքը մեկ ցենտից է հասնում մինչև 100դոլարի[6]։ Սահմանադրությունը նախատեսում է ՝ «պարբերաբար հրապարակել հանրային փողերի մուտքերի և ելքերի հերթական հաշվետվությունը և հաշիվը»[7]։ Այս դրույթը Սահմանադրությամբ հստակեցվում է Միացյալ Նահանգների օրենսգրքի 331-րդ բաժնի 31-րդ վերնագրում[8]։ Տեղեկագրում նշված գումարի չափը այժմ արտահայտվում է ԱՄՆ դոլարով, (օրինակ՝ նայել 2009թվականի ԱՄՆ ֆինանսական հաշվետվությունը)[9]։

«Դոլարը» Սահմանադրության առաջին գլխի 9-րդ բաժնի 1-ին հոդվածում ներկայացված տերմիններից մեկն է։ Դոլարը սահմանվում է հետևյալ կերպ․ այն իսպանական դոլարի հիման վրա ստեղծված մետաղադրամ է, որն ունի 8 իսպանական արժույթի կամ ռեալին համարժեք դրամական արժեք։ 1972 թվականին Միացյալ Նահանգների Կոնգրեսը հաստատեց «դրամական օրենքը»։ Այդ օրենքի 9-րդ բաժնով թույլատրվում է տարբեր մետաղադրամների արտադրությունը, այդ թվում «դոլար կամ յունիոն», որոնցից յուրաքանչյուրը պետք է լինի արժողությամբ համարժեք իսպանական դոլարին, ինչպես հիմա է, և պարունակի երեք հարյուր յոթանասուն մեկ գրան և չորս տասնվեցերորդ մասը մաքուր գրան, կամ չորս հարյուր տասնվեց գրան ստանդարտ արծաթ»։ Օրենքի 20-րդ բաժինը նախատեսում է, որ Միացյալ Նահանգների հաշվարկային գումարը արտահայտվի դոլարով կամ յունիթով, և բոլոր հաշիվները պետական հաստատություններում պետք է պահվեն և իրականացվեն այդ կանոնների համաձայն։ Այլ կերպ ասած՝ այս օրենքը ճանաչում է ԱՄՆ դոլարը որպես Միացյալ Նահանգների միասնական արժույթ։

Ի տարբերություն իսպանական դոլարի՝ ԱՄՆ դոլարի հիմքում արժույթի տասական համակարգն է։ Ի հավելումն դոլարի՝ դրամական օրենքը որպես դրամական միավոր պաշտոնապես սահմանում է միլլը կամ 1/1000 դոլարը (նշանակումը՝ ₥), ցենտը կամ 1/100 դոլարը (նշանակումը՝ ¢), ինչպես նաև դեման կամ 1/10 դոլարը, արծիվը կամ 10 դոլարը՝ ներկայացնելով քաշը և ոսկու, արծաթի, պողպատի կազմը յուրաքանչյուրի համար։ 1800-ականների կեսերին առաջարկվեց 100դոլարը ներկայացնել որպես «յունիոն»։ Այնուամենայնիվ, որպես դոլարի տարատեսակ, ամենօրյա կիրառություն ունի միայն ցենտը, իսկ դեմին օգտագործվում է միայն որպես 10¢ մետաղադրամի անվանում, մինչդեռ արծիվը կամ միլլը հանրության շրջանակներում հայտնի չեն, սակայն միլլերը հաճախ օգտագործվում են հարկային վճարների պարագայում, իսկ բենզինը, որպես կանոն, ներկայացվում է $X.XX9 յուրաքանչյուր գալոնը, օրիանակ $3.599 հաճախ գրառվում է $3.59910 տեսքով։

Ներկայումս թողարկվում են մեկ դոլարանոց մետաղադրամներ և թղթադրամներ, չնայած թղթային տարբերակն ավելի շատ է հանդիպում։ Նախկինում թղթադրամները անվանական արժեքից ավելի ցածր էին սահմանվում, քան դոլարը (հարաբերական արժույթ), իսկ ոսկե մետաղադրամները սահմանվում էին $20 -ից ավել արժեքի դեպքում (1930 թվականին արժեզրկված կրկնակի արծիվը)։ «Արծիվ» տերմինը օգտագործվել է 1792 թվականի դրամական օրենքում $10 անվանակոչելիս, իսկ հետագայում օգտագործվում էր ոսկե մետաղադրամների հետ։ Մեկ դոլարից ավելի քիչ անվանական արժեքով թղթադրամները՝ հարաբերական արժույթները, հաճախ անվանվում էին «ցածրարժեք կամ շինծու» փողեր։ 1854 թվականին Ջեյմս Գատրին՝ այդ ժամանակ ֆինանսների նախարարը, առաջարկեց թողարկել $100, $50 և $25 ոսկե մետաղադրամներ, որոնք անվանակոչվում էին համապատասխանաբար «յունիոն», « կես յունիոն» և « քառորդ յունիոն»[10]՝ սահմանելով 1յունիոն=$100։

Ներկայումս ԱՄՆ թղթադրամները պատրաստվում են բամբակի մանրաթելերից, ի տարբերություն շատ հաճախ հանդիպող թղթի, որը պատրաստվում է փայտի տաշեղներից։ Միացյալ Նահանգների մետաղադրամները հատում է Միացյալ Նահանգների դրամահատարանը։ Իսկ ամերիկյան դոլարը տպագրվում է Փորագրության և տպագրության բյուրոյի կողմից և 1914 թվականից բաց թողնվում Դաշնային պահուստային համակարգի կողմից։

Ամենամեծ չափսերն ունեցող թղթադրամները թողարկվեցին մինչ 1928 թվականը 188,5 x79,4 մմ չափերով, այդ տարիներին թողարկված փոքրամասշտաբ թղթադրամները ունեին 155,96x66.29x0.11մմ չափեր։ Երբ ներկայիս փոքրամասշտաբ արժույթը պատրաստվեց, այն անվանակոչվեց ֆիլիպինյան չափսերով արժույթ, քանի որ Ֆիլիպիններում ավելի վաղ թողարկվում էր նույն չափսերով արժույթը՝ ֆիլիպինյան պեսսոն։

 
1$ թղթադրամ՝ 1917 թվական

Ստուգաբանություն

խմբագրել

16-րդ դարում, Բոհեմիայից Հենոնիմի Շիկտը սկսեց թողարկել մետաղադրամներ, որոնք հայտնի են որպես Ջոաքիմստալեր (Joachimstalers), Ջոաքիմստալը (Հովակիմ) հովիտ, որտեղից արդյունահանվում էր արծաթ։ Գերմաներեն հովիտը կոչվում է thal, կամ ներկայիս՝ Tal (անգլերեն համանուն «dale» )։ «Սուրբ Հովակիմի» հովիտը հայտնի է Ջակիմով անունով, գտնվում է Չեխիայի Հանրապետությունում (այդ ժամանակ Բոհեմիայի թագավորության մաս)[11]։ Ջոաքիմստալը հետագայում փոխարինվեց գերմաներեն Taler-ով, մի բառ, որը վերջիվերջո ստացավ իր համարժեք տարբերակները շատ լեզուներում՝ այդ թվում դանիերենում և շվեդերենում որպես daler, նորվեգիերենում՝ dalar և daler, հոլանդերենում՝ daler կամ daalder, եթովպերենում՝ ታላሪ (talari), հունգարերոնում ՝tallér, իտալերենում՝ tallero, անգլերենում ՝ dollar[11] ։ Այլ մոտեցմամբ, thaler-ը ծագել է գերմանական մետաղադրամից ՝Guldengroschen («great guilder» մեծ գիլդերը լինելով արծաթե համարժեք է մեկ ոսկե գիլդերի), պատրաստված Ջոաքիմստալի արծաթից։

Joachimsthal-ում հատված մետաղադրամները շուտով իրենց անվանումը փոխանցեցին այլ վայրերի համանման չափսերով և քաշով մետաղադրամներին։ Այդպիսի օրինակ է, հոլանդական մետաղադրամը, որի վրա պատկերված էր առյուծ և հետևաբար այն հոլանդերենով կոչվում էր լիվենդալեր (անգլ․ «lion dollar»՝ թրգմ․ առյուծի դոլար)։

Լիվենդալերը (the leeuwendaler) թույլատրելի պարունակությունը 0,75 մաքուր արծաթի 427,16 ձուլակտոր։ Այն ավելի թեթև էր, քան շրջանառվող մյուս մետաղադրամները, այդ իսկ պատճառով էլ հոլանդացի առևտրականների համար ավելի շահեկան էր օտարերկրյա պարտավորությունը մարել դրանցով, և այն դարձավ արտաքին առևտրի իրականացման միջոց։

Լիվենդալերը հայտնի էր Հոլանդիային պատկանող Արևելյան Հնդկաստանում և Հյուսիսամերիկյան Նոր Նիդեռլանդներ գաղութում (Երեք նահանգային տարածք) և 17-րդ դարից մինչև 18-րդ դարի սկիզբը շրջանառվում էր 13 գաղութներում։ Այն առանձնապես հայտնի էր նաև Արևելյան Եվրոպայի շրջաններում, որտեղ դարձավ ռումինական և մոլդովական արժույթների նախատիպը՝ անվանվելով «լեու»(leu՝ բառացիորեն «առյուծ»)։

Անգլիախոս համայնքի շրջանակներում ընդունված տեսակետի համաձայն՝ հոլանդական մետաղադրամը առաջացել է հայտնի «լիոն դոլարից» և այն անգլիական դոլարի նախատիպն է։ Ներկայիս անգլո-ամերիկյան դոլարի ծագումը ավելի մոտ է 17-րդ դարի հոլանդական «դալեր»-ին (daler )[12]։

Առյուծի դոլարի հետ համեմատելիս իսպանական պեսսոն, ունենալով նույն քաշը և ուրվագիծը, 18-րդ դարի կեսերին հայտնի այն դարձավ որպես իսպանական դոլար[12] և փոխարինվեց իսպանական դոլարով, որը լայն տարածում ստացավ Նոր աշխարհի իսպանական գաղութներում և Ֆիլիպիններում[13]։ Ի վերջո դոլարը դարձավ ամերիկյան առաջին արժույթի անվանումը։

Այլ անվանումներ

խմբագրել

Բաք («Buck»(s)) արտահայտությունը (շատ նման է բրիտանական «quid»(s, pl) բառին) հաճախ օգտագործվում է տարբեր ազգերի դոլարները տարբերակելիս, ներառյալ ամերիկյան դոլարը[14]։ 18-րդ դարին թվագրված այս տերմինը հավանաբար առաջացել է գաղութային առևտրի շրջանում։ Այն կարող է առաջացած լինել նաև պոկեր տերմինից[15]։ Մեկ այլ տարբերակ է «գրինբաքը»(«Greenback»), որն ի սկզբանե կիրառվել է 19-րդ դարում Աբրահամ Լինքոլնի կողմից թողարկված ցպահանջ պարտատոմսերի համար, որի նպատակն էր ֆինանսավորել Հյուսիսում Քաղաքացիական պատերազմի ծախսերը[16]։ Իրական պարտատոմսի դարձերեսին տպվում էր սևով և կանաչով։ Մինչ այժմ այն օգտագործվում է ամերիկյան դոլարի փոխարեն (բայց ոչ այլ երկրների դոլարների)։ Այլ հայտնի տարբերակներ են «գրինմայլ (greenmail)»,«գրին (green)» և «դեդ փրեզիդենթս(dead presidents)» (վերջին տարբերակը այն պատճառով, որ մահացած նախագահների դիմանկարներն էին պատկերված շատերի վրա)։

«Գրանդ »(Grand) կամ հաճախ կրճատ տարբերակով «G»-ն 1,000$-ի փոխարեն կիրառվող հիմնական տերմինն է։ «K »կամ « նախդիրները («kilo»-ից) հաճախ օգտագործվում են գումարը նախանշելու համար (ինչպես օրինակ՝«$10k» նշանակում է $10,000)։ Սակայն $1,000 թղթադրամները այլևս չեն օգտագործվում։ Լարջ կամ սթաք(large կամ stack) բառերն արտահայտում են $1,000-ով բազմապատիկները (օրինակ «fifty large» նշանակում է $50,000)։ $100 թղթադրամը այլ կերպ անվանում են նաև «Բենջամին», «Բենի», «Բեն», կամ «Ֆրանկլին» (Բենջամին Ֆրանկլինի պատվին),«Սի-նոթ(C-note)» (С-ն հռոմեական թվանշաններով 100), «սենթյուրի նոթ(Century note)» կամ«բիլլ (bill)»(օրինակ՝ two bills-ը ստացվում է $200)։

$50 - «yardstick» կամ «grant» (Ուլիսես Ս. Գրանթ նախագահից, ում նկարը պատկերված է դիմերեսին)։

$20 - «double sawbuck», «Jackson» (Էնդրյու Ջեքսոնի պատվին), կամ «double eagle»։

$10 - «sawbuck», «ten-spot» կամ «Hamilton» (Ալեքսանդր Հեմիլթոնի պատվին)։

$5 - «Lincoln», «fin», «fiver» կամ «five-spot»։

$2 - «deuce», «Tom», կամ «Jefferson»( Թոմաս Ջեֆերսոնի պատվին) (հազվադեպ է օգտագործվում)։

$1 - «single» կամ «buck»։

Դոլարը անվանվում է նաև «բոն»(bone)և «բոնս»(bones) հոգնակիում (twenty bones-ը համարժեք է $20)։

Ավելի նոր նմուշները, որոնցում դիմանկարները պատկերված են դրոշմակնիքի ներսում (այլ ոչ թե կեմանուսի ներդիրներով), երբեմն կոչվում են «բիգֆեյս»(bigface) թղթադրամներ կամ «մոնոպոլիայի փող»(Monopoly money):

«Piastre»-ը ԱՄՆ դոլարի նախնական ֆրանսերեն տարբերակն է և օգտագործվում է ֆրանսերեն տեքստերում։ Դոլարի «Piastre » անվանումը դեռևս կիրառվում է Կաջունի և Նոր Անգլիայի ֆրանսիացիների շրջանում։ Ժամանակակից ֆրանսիացիները օգտագործում են նաև «dollar»(դոլար)։ Այս տերմինը մինչև հիմա որպես ժարգոնային բառ դոլարի փոխարեն օգտագործվում է ֆրանսախոս Կարիբյան կղզիներում, գլխավորապես Հաիթիում։

Դոլարի նշան

խմբագրել

Քանակական ցուցանիշից առաջ գրված $-ի նշանը օգտագործվում է ԱՄՆ դոլարի հետ (ինչպես նաև՝ այլ արժույթների)։ Նշանակումը 18-րդ դարի վերջի պեսսոյի "ps" հապավման էվոլյուցիայի (իսպանական դոլար ավելի հաճախ կիրառվող անվանում) արդյունքն է, որը 16-19-րդ դարերում լայն տարածում ուներ Նոր աշխարհում։ Այս իսպանական պեսսոները կամ դոլարները հատվում էին Իսպանական Ամերիկայում, մասնավորապես՝ Մեքսիկա քաղաքում, Պոտոսիում, Բոլիվիայում, Լիմայում, Պերուում։ Հետագայում ստացվեց այնպես, որ «P» և «S» տառերը գրվեցին միմյանց վրա, և առաջացավ $-ի նշանը[17][18][19][20]։

Ըստ մեկ այլ հայտնի բացատրության՝ այն ծագել է իսպանական զինանշանի վրա առկա Հերակլեսյան սյուներից, որը պատկերված էր իսպանական դոլարի վրա։ Այս Հերակլեսյան սյուները իսպանական արծաթե դոլարի վրա ստացան 2 ուղղահայաց ուղիղների տեսք և տեղադրվեցին «S»-ի վրա։

Մեկ այլ մոտեցմամբ՝ դոլարի նշանն առաջացել է լատինական այբուբենի մեծատառ «U» և «S» տառերը մեկը մյուսի վրա գրառելու արդյունքում։ Այն Ռանդի «Ատլանտը թոթովեց ուսերը» ստեղծագործությունից[21] հայտնի դարձած այս տեսությունը հաշվի չի առնում այն փաստը, որ այդ նշանն օգտագործվում էր նախքան Միացյալ Նահանգների կազմավորումը[22]։

Պատմություն

խմբագրել

Ի սկզբանե ամերիկյան դոլարի նախնական տարբերակի հիմքում դրված է իսպանական դոլարը, որը լայնորեն կիրառվում էր Իսպանիա-Ամերիկայում 16-19-րդ դարերում։ Առաջին դոլար մետաղադրամները, թողարկված Միացյալ նահանգների դրամահատարանում (հիմնադրված 1792թվականին), չափսերով և կառուցվածքով նման էին իսպանական դոլարին, որը հատվում էր Մեքսիկայում և Պերուում։ Իսպանական դոլարը, Միացյալ նահանգների դոլարը և հետագայում Մեքսիկայի արծաթյա պեսսոն շրջանառվում էին Մացյալ Նահանգներում, որոնցից իսպանական դոլարը և մեքսիկական պեսսոն օրինական կերպով կիրառվեցին մինչև 1875թվական։ «Լիոն դոլարը» հայտնի էր Հոլանդական Նոր Նիդեռլանդներ գաղութում (Նյու Յորք), սակայն այն 17-18-րդ սկիզբը կիրառվում էր նաև Անգլիական գաղութներում[23]։

1792 թվականի «Դրամական օրենքով» սահմանվեց ամերիկյան դոլարը, որի համաձայն դոլարի հիմքում դրվում էր իսպանական դոլարը, 371 գրան կամ 4/16 մասը մաքուր, կամ 416 գրան(27գրամ) ստանդարտ արծաթից, իսկ «արծիվը» 247կամ 4/8մաս գրանից կամ 270 գրան ոսկուց[24]։ 371 գրան արժեքի հիմքում Ալեքսանդր Համիլթոնի որոշումն է՝ նոր ամերիկյան միավորի ստեղծում իսպանական դոլարի միջին կշռի հիման վրա։ Նոր իսպանական դոլարները կշռում էին մոտավորապես 377 գրան, հետևաբար նոր ամերիկյան դոլարը աննշան տարբերություն ուներ իսպանականի համեմատ։

Նույն դրամական ակտով սահմանվում էր 1 արծվին 10 դոլար արժեքը, և 1 դոլարին համապատասխան 1/10 արծիվ։ 90%-անոց արծաթե մետաղադրամների անվանական արժեքները սահմանվում էին 1, 1/2, 1/4, 1/10, և 1/20 դոլար, իսկ 90%-անոց ոսկե մետաղադրամներինը՝ 1, 1/2, 1/4 և 1/10 արծիվ։ Դոլարում պարունակվող ոսկու կամ արծաթի արժեքը հետագայում փոխարկվեց տնտեսության մեջ ապրանքների գնման կամ վաճառքի արժեքով։ Սա թույլ տվեց, որ ապրանքների արժեքը մնա անփոփոխ, բացառությամբ ազգային տնտեսությունում արծաթի կամ ոսկու ներթափանցման կամ արտահոսքի արդյունքում առաջացած փոփոխության[25]։

Վաղ ժամանակաշրջանի ամերիկյան դոլարի վրա նախագահների դիմանկարները չէին պատկերվում, ինչպես արվում է հիմա[26], չնայած այսօր օրենքով սահմանված կարգով միայն մահացած անձանց դիմանկարները կարող են հայտնվել միացյալ նահանգների արժույթի վրա[27]։ Փաստորեն, նոր ձևավորված կառավարությունը դեմ էր առաջնորդների դիմանկարներով արժույթ ունենալուն, այս պրակտիկան համեմատվում է եվրոպական միապետների քաղաքականության հետ[28]։ Արժույթը, ինչպիսին որ մեզ հայտնի է այսօր, չի ունեցել ներկայիս տեսքը մինչև 20-րդ դարի սկիզբը, նախքան դա դիմերեսին օգտագործվում էին դեմքի պրոֆիլներ և քայլող, նստած կամ կանգնած պատկերներ Հունական կամ Հռոմեական դիցաբանությունի, ինչպես նաև բնիկ ամերիկացիների պատկերներ։ Վերջին մետադրամները պատմական ամերիկացիների դիմապատկերով «դիմը»(eng. dime) (1946թվական) և «դոլարն» (Dollar)(1971թվական) էին։

Մայրցամաքային արժույթ

խմբագրել
 
Մայրցամաքային 1/3 դոլար թղթադրամ (դիմերես)

Ամերիկյան հեղափոխության ընթացքում 13 գաղութները դարձան անկախ նահանգներ։ Ազատվելով բրիտանական մոնետար կանոններից ՝ նրանցից յուրաքանչյուրը թողարկեց «£sd» թղթադրամ (շիլլինգ) ռազմական ծախսերը հոգալու համար։ Մայրցամաքային կոնգրեսը սկսեց թողարկել «մայրցամաքային արժույթ»՝ արտահայտված իսպանական դոլարով։ Դոլարը երկրների արժույթների նկատմամբ գնահատվում էր հետևյալ հարաբերակցությամբ՝

Մայրցամաքային արժույթը պատերազմի տարիներին խիստ արժեզրկվել էր, ինչն էլ ծնունդ տվեց հայտնի արտահայությանը «գրոշի արժեք չունի»[29]։ Հիմնական խնդիրն այն է, որ դրամական քաղաքականությունը Կոնգրեսի և նահանգների միջև կոորդինացված չէր, քանի որ նահանգները թողարկում էին իրենց առանձին մուրհակները։ Հետևաբար ոչ Կոնգրեսը, ոչ էլ առանձին նահանգների կառավարությունները ոչ ցանկություն, ոչ էլ միջոցներ ունեին շրջանառությունից մուրհակները հանելու հարկման կամ պարտատոմսերի թողարկման ճանապարհով[30]։ Արժույթը ի վերջո փոխարինվեց արծաթե դոլարով՝ 1 արծաթե դոլարը 1000 մայրցամաքային դոլարի դիմաց։

Արծաթի և ոսկու ստանդարտներ

խմբագրել

1972 թվականից հետո, երբ ընդունվեց դրամական ակտը, դոլարի համար սահմանվել էր 371,25 գրան արծաթ (24,056գրամ)։ Թողարկված ոսկեդրամներին անվանումներ չէին տրվել և առք ու վաճառքը իրականացվում էր շուկայական արժեքով Կոնգրեսի արծաթե դոլարի ստանդարտին համապատասխան։ 1834 թվականին նկատվեց աճ ոսկու ստանդարտում 23,2 գրանիտով (1,50գրամ), հետագայում 1837 թվականին որոշ ճշգրտումների արդյունքում դարձավ 23,22 գրան (1,505գրամ)։(16:1 հարաբերակցությամբ)։

1862 թվականին Քաղաքացիական պատերազմի արդյունքում թղթադրամները թողարկվեցին առանց գունավոր մետաղներով ապահովման։ Ոսկե և արծաթե մետաղադրամները շարունակեցին թողարկվել, որի արդյունքում 1878 թվականին թղթադրամների ու մետաղադրամների կապը վերականգնվեց։ Ոսկու և արծաթի տարանջատումը տեղի ունեցավ 1812 թվականի պատերազմի ընթացքում։ Առանց գունավոր մետաղներով ապահովման թղթադրամների օգտագործումը իրականացվում էր Համադաշնության 1777-1788 հոդվածներով։ Մայրցամաքային արժույթները, լինելով առանց ապահովման և հեշտ կեղծելի, արագորեն կորցրեցին իրենց արժեքը, ինչի արդյունքում տարածում ստացավ «գրոշի արժեք չունի» արտահայտությունը։ Սա դարձավ հիմնական պատճառը, որ Միացյալ Նահանգների Սահմանադրության հոդված 1, բաժին 10-ով սահմանվեց՝ ոչ մի նահանգ չպետք է պատրաստի ոսկուց և արծաթե մետաղադրամներից բացի այլ բան առևտրային պարտքերի վճարման համար։

1812 թվականի պատերազմը ֆինանսավորելու համար Կոնգրեսը թույլատրեց թողարկել գանձապետական պարտատոմսեր՝ կարճաժամկետ տոկոսային պարտք, որը կարող է օգտագործվել պետական պարտքերը վճարելու համար։ Չնայած դրանք նախատեսված են պարտքերի սպասարկման համար, սահմանափակ շրջանակներում կատարում էին նաև փողի ֆունկցիա։ Գանձապետական պարտատոմսերը կրկին թողարկվեցին պետական եկամուտների կրճատման հետևանքով 1873 և 1875 թվականների խուճապը հաղթահարելու, ինչպես նաև Ամերիկա-Մեքսիկական և Քաղաքացիական պատերազմի ֆինանսավորման համար։

Ի հավելումն գանձապետական պարտատոմսերի՝ 1861 թվականին Կոնգրեսը լիազորեց գանձապետարանին պարտք վերցնել 50 մլն դոլարի ցպահանջ պարտատոմսեր, որոնք հետաքրքրությունը չէին առաջացնում, սակայն կարող էին մարվել թանկարժեք մետաղների պահանջով։ Այնուամենայնիվ, 1861 թվականի դեկտեմբերին միացյալ կառավարության առաջարկը գերազանցում էր մարման պահանջարկը, և նրանք ստիպված էին ժամանակավորապես դադարեցնել վճարումները։ Հաջորդ տարվա փետրվարին Կոնգրեսը հաստատեց 1962 թվականի վճարային միջոցների մասին օրենքը, թողարկելով միացյալ նահանգների պարտատոմսերը, որոնք չէին վճարվում մարման պահանջով և հետևաբար հետաքրքրություն չէի առաջացնում, բայց օրինական վճարային միջոցներ էին, ինչը նշանակում է՝ վարկատուները դրանք պետք է ընդունեին իրական արժեքի ցանկացած վճարում բացի պետական պարտքից և ներմուծման սակագներից։ Այնուամենայնիվ ոսկե և արծաթե մետաղադրամները շարունակվում էին թողարկվել, պատճառ դառնալով նոր տպագրված թղթադրամների արժեզրկման Գրեշմանի օրենքի համաձայն։ 1869 թվականին Գերագույն դատարանը որոշում կայացրեց Հեփբրնը Գրիշվորդի դեմ, ըստ որի Կոնգրեսը վարկատուներից չէր կարող պահանջել ընդունել ամերիկյան պարտատոմսերը, բայց կասեցրեց այդ որոշումը հաջորդ տարի։ 1875 թվականին Կոնգրեսը ընդունեց վճարների վերահսկման մասին օրենքը՝ պահանջելով գանձապետարանից՝ 1879 թվականի հունվարի 1-ից թույլ տալ ամերիկյան պարտատոմսերը մարել ոսկով։ Գանձապետարանը դադարեցրեց պարտատոմսերի թողարկումը 1971 թվականին։

1900 թվականի Ոսկու ստանդարտի մասին օրենքով դադարեցվեց երկմետաղական ստանդարտը և դոլարի համար սահմանվեց 23,22գրան ոսկի (1,505գրամ), դրան համարժեք 1 տրոյական ունցիա ոսկին՝ 20,67$։ Շրջանառության համար արծաթե մետաղադրամները շարունակվեցին թողարկվել մինչև 1964 թվականը, երբ ողջ արծաթը փոխարնվեց տասը ցենտով և քառորդ դոլարով (dimes and quarters), իսկ կես դոլարը նվազեց մինչև 40 % արծաթ։

Արծաթե կես դոլարանոցները վերջին անգամ թողարկվեցին 1970 թվականին։ 1933 թվականին ոսկե մետաղադրամները առգրավվեցին Ֆրանկլին Ռուզվելտի 6102 հրամանագրով։ Ոսկե ստանդարտը փոփոխվեց՝ դառնալով 13,71 գրան (0,888գրամ), որին համարժեք 1 տրոյական ունցիա ոսկին՝ 35$։ Այս ստանդարտը գործեց մինչև 1968 թվականը։ 1968-1975 թվականներին բազմազան «պեգեր» հետ վերադարձվեցին, վերջապես 1971 թվականի օգոստոսի 15-ին հասավ կուլմինացիոն գագաթնակետին, դոլարի փոխարինումը ոսկով ավելի ուշ հանգեցրեց Նիքսթոնի շոկի։ Վերջին շրջանում «պեգի» մեկ ունցիան 42,22$ էր՝ նախքան ամերիկյան դոլարը թույլատրվեց արժույթի շուկայում ազատ շրջանառել։

Համաձայն տպագրության և փորագրության բյուրոյի, ամենամեծ պարտատոմսը, որ երբևէ թողարկվել է, 100 000$ ոսկե վկայագրիրն է՝ 1934 թվականի շարքը։ Այս պարտատոմսերը տպագրվեցին 1934 թվականի դեկտեմբերի 18-ից մինչև 1935 թվականը բաց էին թողնվում Միացյալ Նահանգների գանձապետարանի կողմից Դաշնայի պահուստային բանկերին, միայն Գանձապետարանում պահվող ոսկու ձուլակտորներին համարժեք չափով։ Դրանք օգտագործվում էին Դաշնային պահուստային բաների միջև գործարքների ժամանակ, իսկ հանրության լայն շրջանակների կողմից չէին կիրառվում։

Մետաղադրամներ

խմբագրել

Միացյալ Նահանգների պաշտոնական մետաղադրամները հատվել են ամեն տարի՝ սկսած 1792 թվականից։

Անվանական արժեք Անվանում Դիմերես Դարձերես Դիմանկար Քաշ Տրամագիծը Նյութ Շրջանառություն
1 Ցենտ

պեննի   Աբրահամ Լինքոլն 2,5գր․

(0.088ունցիա)

19,05մմ 97.5% Zn
2.5% Cu
Լայն տարածում
5 ցենտ

նիկել   Թոմաս Ջեֆերսոն 5գր․

(0.176ունցիա)

21,21մմ 75% Cu
25% Ni
Լայն տարածում
10 ցենտ

10¢

դայմ     Ֆրանկլին Ռուզվելտ 2,268գր

(0,08ունցիա)

7,91մմ 91.67% Cu
8.33% Ni
Լայն տարածում
25 ցենտ

25¢

քուորթեր   Պատկեր:America-the-Beautiful-Quarters-George-Rogers-Clark-Indiana.jpg Ջորջ Վաշինգտոն 5,67գր․

(0,2 ունցիա)

24,26մմ 91.67% Cu
8.33% Ni
Լայն տարածում
0.5 դոլար

50 ցենտ
50¢

հալֆ     Ջոն Քենեդի 11,34գր․

(0,4ունցիա)

30,61մմ 91.67% Cu
8.33% Ni
սահմանափակ
1 դոլարանոց մետաղադրամ
$1
դոլար, ոսկե դոլար, էյ դալլը քոին     Սակագվեայի դիմապատկերը իր երեխայի հետ, Ժան Բատիստ Շարբոնո 8,1գր․

(0,286ունցիա)

26,50մմ 88.5% Cu
6% Zn
3.5% Mn
2% Ni
սահմանափակ

Շրջանառությունից հանված անվանական մետաղադրամներն են․

  • Կես ցենտ՝ 12¢, 1793–1857
  • Ֆուջիո-ցենտ՝ 1¢, 1787
  • Երկու ցենտ՝ 2¢, 1863–1873
  • Բրոնզե երեք ցենտ՝ 3¢, 1863 (չի կիրառվել)
  • Նիկելի երեք ցենտ՝ 3¢, 1865–1889
  • Թրիմ՝ 3¢, 1851–1873
  • Կես դայմ՝ 5¢, 1792–1873
  • Քսան ցենտ՝ 20¢, 1875–1878
  • Ոսկե դոլար՝ $1.00, 1849–1889
  • Քառորդ արծիվ՝ $2.50, 1792–1929
  • Երեք դոլար՝ $3.00, 1854–1889
  • Ստելլա ՝$4.00, (չի կիրառվել)
  • Կես արծիվ՝ $5.00, 1795–1929, 1986թվական-ին թողարկվեց որպես հուշադրամ
  • Արծիվ՝ $10.00,1984–2003թթվական թողարկվեց որպես հուշադրամ
  • Կրկնակի արծիվ՝ $20.00, 1849–1933, 2009
  • Կես յունիոն՝ $50.00, 1877 (միայն կաղապարը), 1915 (Պանամա-Խաղաղ օվկյանոսյան ցուցահանդեսի մետաղադրամ)
  • Յունիոն՝ $100.00, 2015

Կոլեկցիոն մետաղադրամներ որոնցով այսօր գործարքներ չեն իրականացվում[31]

  • Ամերիկյան արծիվ ՝ ի սկզբանե դրամահատարանից ֆիզիկական անձիք չէի կարող ձեռք բերել և պետք է ձեռք բերեին պաշտոնական դիլերներից։ 2006 թվականին դրամահատարանը սկսեց իրականացնել չշրջանառվող մետաղադրամների ուղղակի վաճառքը մասնավոր անձանց հետ։
  • Ամերիկյան արծաթե արծիվ ՝$1 (1 տրոյական ունցիա)՝ թողարկված 1986 թվականին։
  • Ամերիկյան ոսկե արծիվ ՝ $5 (110 տրոյական ունցիա), $10 (14 տրոյական ունցիա), $25 (12 տրոյական ունցիա), և $50 (1 տրոյական ունցիա)՝ թողարկված 1986 թվականին։
  • Ամերիկյան պլատինե արծիվներ $10 (110 տրոյական ունցիա), $25 (14 տրոյական ունցիա), $50 (12 տրոյական ունցիա), և $100 (1 տրոյական ունցիա)՝ թողարկված 1997 թվականին։
  • Ամերիկյան պալադիումե արծիվներ ՝$25 (1 տրոյական ունցիա) ՝թողարկված 2017 թվականին։
  • Միացյալ նահանգների հուշադրամներ՝ հատուկ պատվերով մետաղադրամներ։
  • $50.00 (Կես յունիոն)՝ 1915 թվական։
  • Նախագահական հավաքածու՝ թողարկված 2007 թվականին։

Տեխնիկապես, այդ բոլոր մետաղադրամներ շարունակում են օրինական վճարային միջոց համարվել անվանական արժեքով, թեև որոշները շատ ավելի արժեքավոր այսօր իրենց նմուշային արժեքով, ինչ վերաբերում է ոսկե ու արծաթե մետաղադրամներին, նրանց արժեքի հիմքում թանկարժեք մետաղն է։ 1965-1970 թվականներին Քենեդիի կես դոլարանոցը արծաթի պարունակությամբ միակ մետաղադրամն էր, որը շրջանառությունից հանվեց է 1971 թվականին, և փոխարինվեց պողպատի և նիկելի համաձուլվածքով։ Այնուամենայնիվ, 1992թվականից Միացյալ նահանգների դրամահատարանը թողարկեց հատուկ արծաթե հուշադրամներ։ 1879 թվականին թողարկվեց փորձնական $4.00 (Ստելլա), սակայն երբեք չշրջանառվեց մեջ, քանի որ ավելի շատ ձևանմուշ էր, քան անվանական արժեքով արժույթ։

$50 մետաղադրամի թողարկումը նվիրված էր միայն 1915 թվականի Պանամա-Խաղաղ օվկիանոսյան միջազգային ցուցադրությանը, որով նշվում էր Պանամայի ջրանցքի բացումը։ Այս մետաղադրամներից պատրաստվել է 1128 օրինակ, որոնցից 645-ը ութանկյուն, այն միակ ամերիկյան մետաղադրամն է, որը կլոր չէ, ինպես նաև ամենամեծն ու ամենածանրը երբևէ թողարկվածների մեջ։ $100ոսկե մետաղադրամը թողարկվեցին 2015 թվական ընթացքում, հիմնականում կոլեկցիոներների, այլ ոչ թե շրջանառության մեջ դնելու համար[32]։

1934 թվականից մինչ այժմ միայն շրջանառության համար թողարկված անվանական արժույթները պեննին, նիկելը, դայմը, կես դոլարը և դոլարն են։ Նիկելը մինչ այժմ օգտագործվող միակ մետաղադրամն է, որը էականորեն չի տարբերվում իր նախնական տարբերակից (բացառությամբ դիզայնից)։ 1866 թվականից սկսած յուրաքանչյուր տարի նիկելի բաղադրության մեջ առկա է 75% պողպատ և 25% նիկել, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում թողարկման 4 տարիների, երբ պատերազմում նիկելի անհրաժեշտություն կար։ Պեննիի ցածր արժեքի պատճառով որոշ ջանքեր են ձեռնարկվել դրանք շրջանառությունից հանելու ուղղությամբ[33][34]։

Կոլեկցիոն մետաղադրամներ

խմբագրել

Միացյալ Նահանգների դրամահատարանը ստեղծեց հավաքածուներ՝ կոլեկցիոներների և սպեկուլյատորների համար։

Արծաթի հավաքածուն, որպես կանոն, ստանդարտ է՝ դայմը, քորթերը ու կես դոլար պարունակում են 90 % արծաթ։ 1983 թվականից մինչև 1997 թվականը դրամահատարանը ստեղծեց հավաքածուներ, որոնք պարունակում են տարվա հուշադրամային մետաղադրամները և շրջանառվող մետաղադրամների հետ միասին։ Տարբերվող հավաքածու է Նախագահական դոլարների հավաքածուի փաթեթը, որտեղ կան չորս հատուկ $1 մետաղադրամներ, որոնք ամեն տարի թողարկվում են նախագահի մասնակցությամբ։ Բյուջետային խոչընդոտների և համեմատաբար մետաղադրամների պաշարների աճող անբավարարության պատճառով շրջանառվող նոր նախագահական դոլար մետաղադրամների արտադրությունը կասեցվեց 2011 թվականի դեկտեմբերի 13-ին, ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Տիմիֆ Ֆ. Գեյթների կողմից։ Որից հետո նման մետաղադրամները թողարկվում են բացառապես կոլեկտորների համար[35]

  • 2007 - Ջորջ Վաշինգտոն, Ջոն Ադամս, Թոմաս Ջեֆերսոն, և Ջեյմս Մեդիսոն
  • 2008 - Ջեյմս Մոնրո, Ջոն Քուինսի Ադամս, Էնդրյու Ջեկսոն, և Մարտին Վան Բուրն
  • 2009 - Վիլյամ Հենրի Հերիսոն, Յոն Թիլեր, Ջեյմս Կ․ Պոլկ, և Զաքարի Թեյլոր
  • 2010 - Միլլարդ Ֆիլմոր, Ֆրանկլին Պիերս, Ջեյմս Բաչնան, և Աբրահամ Լինքոլն
  • 2011 - Էնդրյու Ջոնսն, Ուլիսես Ս․ Գրանդ, Ռուտերդորֆ Հայես, և Ջեյմս Գարֆիլդ
  • 2012 - Չեսթեր Արթուր,Գրովեր Կլիվլանդ (1-ին ժամկետում), Բենժամին Հարիսոն, և Գրովեր Կլիվլանդ(2-րդ ժամկետում)
  • 2013 - Վիլիամ ՄակՔինլի, Թեոդոր Ռուզվելտ, Վիլյամ Հովարդ Թաֆթ և Վուդրո Վիլսոն
  • 2014 - Վարրեն Հարինգ, Քելվին Քոլիջ, Հեևբերտ Հուվեր և Ֆրանկլին Ռուզվելտ
  • 2015 - Հարի Ս․ Թրումեն, Դուայթ Էյզենհաուեր, Ջոն Ֆ․ Քենեդի և Լինդբոն Բ․ Ջոնն
  • 2016 - Ռիչարդ Մ․ Նիքսթոն, Ջերալդ Ֆորդ և Ռոնալդ Ռեգան։

Դոլար մետաղադրամներ

խմբագրել

Առաջին ամերիկյան դոլարը թողարկվել է 1794 թվականին։ Այն հայտնի էր «թափվող մազերով դոլար» անվանումով, կազմված էր 416 գրան ստանդարտ արծաթից(89,25% արծաթ և 10,75% կապար), և ներկայացվում էր 1972 թվականի դրամական օրենքի 13-րդ բաժնում[36]։ Այդ օրենքի 9-րդ բաժնում այն սահմանվում է որպես իսպանական դոլարի համարարժեք։

Դոլար մետաղադրամները շատ հայտնի էին Միացյալ Նահանգներում[37]։ Արծաթե դոլարները հատվում էին 1794-1935 թվականներին, Դուայթ Էյզենհաուերի պատկերով պողպատե-նիկելե դոլարնեը, որոնք ունեին նույն չափսերը և հատվում էին 1971-1978թվականներին։19-րդ դարում կրկին սկսեցին թողարկվել ոսկե դոլարնեը։ Սյուզան Էնթոնիի մետաղադրամները ներկայացվեցին 1979 թվականին, այն հայտնի չդարձավ, քանի որ հաճախ էին շփոթում քուորթերի հետ, նրանց գրեթե նույն չափերի, եզրագծերի և նույնատիպ գույների պատճառով։ 1980 թվականին շրջանառության համար այս դոլարների հատումը դադարեցվեց, սակայն մնացած բոլոր նախկին դոլար մետաղադրամների հետ միասին, նրանք օրինական վճարային միջոց են համարվում։ 2000 թվականին թողարկվեցին նոր ամերիկյան 1$ մետաղադրամները՝ Սակագվեայի պատկերով, որում ուղղվեցին Էնթոնի դոլարի որոշ թերություններ, այն ուներ հարթ եզրեր և ոսկե գույն։ Այնուամենայնիվ այս նոր մետաղադրամները ժողովրդական տարածում չստացան և ամենօրյա գործարքներում հազվադեպ էին օգտագործվում[38]։

2007 թվականի փետրվարին Միացյալ նահանգների դրամահատարանը, 2005 թվականի Նախագահական $1 մետաղադրամների մասին օրենքի համաձայն, թողարկեց նոր $1 մետաղադրամներ[39]։ Հիմնվելով "50 նահանգների քորթեր" շարքի հաջողությունների վրա, նոր մետաղադրամների դիմերեսին պատկերվում էին նախագահները իրենց երդմնակալության հաջորդական կարգով՝ սկսած Ջորջ Վաշինգտոնից։ Հակառակ կողմում պատկերվում է Ազատության արձանը։ Թույլատրվում էր պատկերել ավելի մեծ, ավելի մանրամասն դիմանկարներ, «E Pluribus Unum» և «Մենք հավատում ենք Աստծուն» ավանդական գրառումները, հատման կամ թողարկման տարեթիվը և դրամահատարանի նշանը, որոնք տեղադրտվում են մետաղադրամի եզրին դիմերեսի փոխարեն։ Այս առանձնահատկությունը նման է Բրիտանական £ 1 մետաղադրամի եզրագծերին, որը սովորաբար գոյություն չի ունեցել ԱՄՆ մետաղադրամների նմուշներում։ «Ազատություն» մակագրությունը փոխարինվել է «Ազատության արձան»-ով։ Բացի այդ, ԱՄՆ մետաղադրամների բնույթից ելնելով, սա առաջին անգամ է, երբ շրջանառվում են տարբեր անվանումներով ԱՄՆ մետաղադրամներ դիմերեսին որևէ նախագահի դիմանկարով (ԼԻնքոլն/պեննի, Ջեֆերսոն / նիկել, Ֆրանկլին Դ․ Ռուզվելտ/ դայմ, Վաշինգտոն/ քուորթեր, Քեննեդի/կես դոլար և Էյզենհաուեր/դոլար)։ Մեկ այլ անսովոր փաստ ևս նոր $1 մետաղադրամի մասին, Գրովեր Կլիվլանդնին ունի երկու մետաղադրամ, երկու տարբեր դիմանկարներով, և սա այն պատճառով, որ նա միակ ԱՄՆ նախագահն էր այդ տարիներին, ով երկու անգամ անընդմեջ ընտրվել է[40]։

Վաղաժամկետ թողարկված Վաշինգտոնի մետաղադրամը պարունակում էր վրիպակներ, որոնք հիմնականում Ֆիլադելֆիայի դրամահատարանից Ֆլորիդայի և Թեննեսի բանկերին ուղարկվածներում էր։ Վրիպակներով մետաղադրամներում «E PLURIBUS UNUM IN GOD WE TRUST 2007 P» եզրային գրառումը բացակայում էր։

Դրամահատարանի նշան

խմբագրել
Դրամահատարանn Դրամահատարանի նշան Մետաղադրամներ Հիմնադրման տարեթիվ Ներկայիս կարգավիճակը
Դենվեր D Բոլոր մետաղները 1906 Գործում է
Ֆիլադելֆիա P կամ ոչինչ Բոլոր մետաղները 1792 Գործում է
Սան Ֆրանսիսկո S Բոլոր մետաղները 1854 Գործում է (միայն հուշադրամներ)
Վեսթ Փոյնթ W կամ ոչինչ Ոսկի, արծաթ, պլատին և պալադիում 1973 Գործում է (միայն ձուլակտորներ)
Քարսոն Սիթի CC Ոսկի և արծաթ 1870 Չի գործում, 1893
Շարլոթ C Միայն ոսկի 1838 Չի գործում, 1861
Դալոնեգա D Միայն ոսկի 1838 Չի գործում, 1861
Մանիլա M կամ ոչինչ Բոլոր մետաղները 1920 Չի գործում, 1922; վերաբացվել է՝ 1925–1941
Նոր Օռլեան O Ոսկի և արծաթ 1838 Չի գործում, 1861;վերաբացվել է 1879–1909

Թղթադրամներ

խմբագրել
Անվանական արժեք Դիմերես Դարձերես Դիմանկար Առաջին խմբաքանակ Վերջին խմբաքանակ Շրջանառություն
Մեկ դոլար     Ջորջ Վաշինգտոն 1935 2017[41] Լայն տարածում
Երկու դոլար   Պատկեր:US reverse-high.jpg Թոմաս Ջեֆերսոն 1976 2013 Սահմանափակ
Հինգ դոլար     Աբրահամ Լինքոլն 2006 2013 Լայն տարածում
Տաս դոլար     Ալեքսանդր Հեմիլթոն 2004 2017 Լայն տարածում
Քսան դոլար     Էնդրյու Ջեկսոն 2004 2017 Լայն տարածում
Հիսուն դոլար     Ուլիսես Ս․ Գրանդ 2004 2013 Լայն տարածում
Հարյուր դոլար     Բենջամին Ֆրանկլին 2009 2013 Լայն տարածում

Միացյալ նահանգների սահմանադրությունը սահմանում է, որ Կոնգրեսը իրավունք ունի «Վարկային միջոցներ ներգրավվել ի հաշիվ ԱՄՆ-ի»[42]։

Կոնգրեսն այդ իշխանությունը իրականացնում է դաշնային պահուստային բանկերի միջոցով՝ դաշնային պահուստային պարտատոմսեր թողարկելու ճանապարհով։ Այդ պարտատոմսերը «ԱՄՆ-ի պարտականություններն են» և «պետք է մարվեն պահանջված օրինական գումարով ԱՄՆ-ի Գանձապետական ստորաբաժանումում՝ Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջանում կամ որևէ դաշնային պահուստային բանկում»[43]։ Դաշնային պահուստային պարտատոմսերը օրենքով նախատեսված են որպես «օրինական վճարային միջոցներ» պարտքերի մարման համար[44]։ Կոնգրեսը նաև թույլատրել է թողարկել ավելի քան 10 այլ տեսակի թղթադրամներ, այդ թվում `գանձապետական պարտատոմսեր[45] և Դաշնային պահուստային բանկային գրառում։ Գանձապետական պարտատոմսը միակ տեսակն է, որը 70-ական թվականներից շրջանառության մեջ է։

Վերջին ժամանակներում տպագրված անվական արժեքով թղթադրամներն են ՝ $1, $2, $5, $10, $20, $50, և $100։ 1946 թվականից դադարեցին շրջանառվել $100-ից ավել անվանական արժեքով թղթադրամները, իսկ պաշտոնապես շրջանառությունից հանվեցին 1969 թվականին։ Այս թղթադրամները հիմնականում օգտագործվում են միջբանկային փոխանցումներ իրականացնելիս կամ կազմակերպված հանցագործությունների կողմից, դրա վերջին օգտագործումն էլ ստիպեց նախագահ Ռիչարդ Նիքսոնին 1969 թվականին կարգադրել դադարեցնել նրանց օգտագործումը։ Էլեկտրոնային բանկինգի ի հայտ գալուն պես դրանք դարձան ավելի քիչ անհրաժեշտ։ $500, $1,000, $5,000, $10,000, և $100,000 անվանական արժեքով թղթադրամները թողարկվել են միևնույն ժամանակ։ Բացառությամբ $ 100,000-ի, որը թողարկվել է 1934 թվականին որպես «Gold Certificate» և երբեք հրապարակայնորեն շրջանառության մեջ չի դրվել։ Այս թղթադրամները այժմ հավաքածուների տարրեր են և ունեն անվանական արժեքից ավելի բարձր են գնահատվում։

Չնայած հիմնականում օգտագործվում է կանաչ գույնը՝ 2004-ից հետո թողարկված շարքը ներառում է նաև այլ գույներ ավելի հեշտ տարբերելու համար։ Ամերիկայի կույրերի խորհրդի կողմից մատուցվող հասանելիության հայցի արդյունքում 2008 թվականին ընդունված որոշմամբ փորագրության և տպագրության բյուրոն նախատեսում է զարգացնել շոշափելի հատկությունները հերթական վերափոխում ժամանակ, բացառությամբ $ 1-ի և ներկայիս 100$ արժողությամբ թղթադրամի։ Այն նաև նախատեսում է ավելի մեծ չափսերով, մեծ հակադրություն ունեցող թվեր, գունային տարբերություններ, ինչպես նաև գումարը կարդացող սարքերի տարածում, որոնք կօգնեն տեսողական խանգարումներ ունեցողներին անցումային շրջանում[46]։

Միջոցների տրամադրում

խմբագրել

Դրամական բազան բաղկացած է մետաղադրամներից և դաշնային պահուստային գրառումներից, որոնք շրջանառվում են Դաշնային պահուստային բանկերի և ԱՄՆ գանձարանից դուրս, ինչպես նաև դեպոզիտորիաներից Դաշնային պահուստային բանկերի ստացված ավանդներից։ Հաշվարկված դրամական բազան աճել է 1994 թվական մոտ 400 միլիարդ դոլարով, 2005 թվականին՝ 800 միլիարդով և 2013 թվականին՝ ավելի քան 3․000 միլիարդով[47]։ Շրջանառության մեջ դրամական միջոցների ծավալը ավելանում է (կամ նվազում է) Դաշնային պահուստային համակարգի գործողությունների արդյունքում։ Տարեկան 8 անգամ 12 անձից բաղկացած դաշնային բաց շուկայական հանձնաժողովը որոշում է ամերիկյան դրամական քաղաքականությունը։ Յուրաքանչյուր աշխատանքային օր, Դաշնային պահուստային համակարգը բաց շուկայի գործառնություններ է իրականացնում դրամավարկային քաղաքականության շրջանակներում[48]։ Եթե Դաշնային պահուստային համակարգը ցանկանում է մեծացնել դրամական զանգվածը, ապա արժեթղթեր ձեռք կբերի (օրինակ՝ ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը) անանուն բանկերից, դոլարի դիմաց։ Ընդհակառակը, բանկերին արժեթղթեր վաճառելու միջոցով դոլարներ կհանի շրջանառությունից[49]։

Երբ Դաշնային պահուստային համակարգը գնումներ է կատարում, կրեդիտագրում է վաճառողի պահուստային հաշիվը (Դաշնային պահուստային ֆոնդի հետ)։ Այս գումարը չի փոխանցվում որևէ գոյություն ունեցող ֆոնդից, հենց այս մակարդակում է, որ Դաշնային պահուստային ընկերությունը ստեղծում է նոր կատարելագործված փողեր։ Առևտրային բանկերը կարող են իրենց պահուստային հաշվից ազատորեն կանխիկացնել Դաշնային պահուստային ֆոնդի ավելցուկային պահուստները։ Այդ պահանջները կատարելու համար Դաշնային պահուստային համակարգը դիմում է ներկայացնում ԱՄՆ Ֆինանսների նախարարություն տպագրված գումար համար[50]։ Գանձապետարանը իր հերթին ուղարկում է այդ պահանջները Փորագրություն և Տպագրման վարչություն (դոլարի նոր օրինագծեր տպելու համար) և դրամահատարան (մետաղադրամները կնիքելու)։

Գնողունակություն

խմբագրել
Մեկ դոլարի գնողունակությունը 1774թվականի համեմատ
Տարի  Գնողունակության համարժեք
1774  $1.00
1780  $0.59
1790  $0.89
1800  $0.64
1810  $0.66
1820  $0.69
1830  $0.88
1840  $0.94
1850  $1.03
1860  $0.97
Տարի Գնողունակության համարժեք
1870  $0.62
1880  $0.79
1890  $0.89
1900  $0.96
1910  $0.85
1920  $0.39
1930  $0.47
1940  $0.56
1950  $0.33
1960  $0.26
Տարի Գնողունակության համարժեք
1970  $0.20
1980  $0.10
1990  $0.06
2000  $0.05
2007  $0.04
2008  $0.04
2009  $0.04
2010  $0.035
2011  $0.034
2012  $0.03
 
1913թվական-ից ԱՄՆ սպառողական գների ինդեքս

ԱՄՆ սահմանադրության 6-րդ գլխի 8-րդ բաժնի 1-ին հոդվածը սահմանում է, որ ԱՄՆ Կոնգրեսը իրավասու է փող թողարկել և ներքին ու արտաքին մետաղադրամների արժեքը կարգավորել։ Կոնգրեսը իրականացրեց այդ լիազորությունները, երբ 1792 թվականին սահմանվեց դրամական օրենքը։ Օրենքը նախատեսում էր առաջին ամերիկյան դոլարի թողարկումը և որ ԱՄՆ դոլարը պետք է ունենա «իսպանական դոլարի ներկայիս նույն արժեքը»[51]։

Աջ կողմում ներկայացված աղյուսակը ցույց է տալիս ապրանքի համարժեք գումարը, որը որոշակի տարում կարող է ձեռք բերել $ 1-ով։ Աղյուսակը ցույց է տալիս, որ 1774-ից մինչև 2012 թվականը ԱՄՆ դոլարը կորցրել է իր գնողունակության մոտ 97.0% -ը[52]։

ԱՄՆ դոլարի գնողունակության անկումը համապատասխանում է ինֆլյացիային, որը ժամանակի ընթացքում տնտեսության մեջ հանգեցնում է ապրանքների և ծառայությունների գների բարձրացման[53]։ Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) ցույց է տալիս տնային տնտեսությունների կողմից ձեռք բերված սպառողական ապրանքների ու ծառայությունների միջին գինը։ Միացյալ Նահանգների սպառողական գների ինդեքսը, հրապարակված Աշխատանքի վիճակագրության վարչության կողմից, Միացյալ Նահանգներում սպառողական ապրանքների և ծառայությունների միջին գինը գնահատող ցուցանիշ է։ Այն արտացոլում է գնաճը, որը կրում են սպառողները իրենց ամենօրյա ծախսերում[54]։ Գրաֆիկը ցույց է տալիս սպառողական գների ինդեքսը ԱՄՆ 1982-1984 թվականներին, իսկ տարեկան կտրվածքով փոփոխություն սպառողական գների ինդեքսի ցուցադրված է ստորև։

Պատերազմի տարիներիներին ԱՄՆ դոալրի արժեքը էականորեն նվազեց ՝ հատկապես Ամերիկյան քաղաքացիական պատերազմի, Համաշխարհային առաջին և երկրորդ պատերազմների ընթացքում[55]։ Դաշնային պահուստները, որոնք հիմնվեցին 1913 թվականին, նախատեսված էին «ճկուն» արժույթով ապահովելու համար՝ հաշվի առնելով «կարճ ժամանակահատվածում զգալի փոփոխություններ», ինչը զգալիորեն տարբերվում էր բարձրորակ փողերի նախկին ձևերից, ինչպիսիք են ոսկին, ազգային բանկային նշումները և արծաթե մետաղադրամներ[56]։ Ոսկու ստանդարտի շրջանում՝ տևական ժամանակահատվածում գները պահպանեցին կայունությունը․ օրինակ՝ գների մակարդակը և ԱՄՆ դոլարի գնողունակությունը 1914թվականին շատ չէին տարբերվում 1880 թվականի գների մակարդակից։ Դաշնային պահուստին ի սկզբանե հաջողվեց պահպանել ԱՄՆ դոլարի և գների կայունության՝ հակադարձելով Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով առաջացած գնաճը և կայունացնելով դոլարի գնողունակությունը 1920-ական թվականներից մինչև 1930-ական թվականները, մինչև 1930 թվականի դեֆլյացիան[57]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված Բրետոն Վուդսյան համակարգի համաձայն, ոսկու արժեքը ամրագրվեց $ 35 մեկ ունցիայի դիմաց, ուստի ԱՄՆ դոլարի արժեքի հումքում ոսկու արժեքն էր։ 1960-ական թվականներին Կառավարության աճող ծախսերը, սակայն կասկածներ էին առաջացնում, որ Միացյալ Նահանգները կկարողանայր պահպանել այդ փոխարկելիության մակարդակը, ոսկու պաշարները նվազեցին, քանի որ բանկեր և միջազգային ներդրողները սկսեցին փոխանակել դոլլարները ոսկով, որի արդյունքում դոլարի արժեքը սկսեց նվազել։ Անդրադառնալով զարգացող արժութային ճգնաժամին և այն վտանգին, որ ԱՄՆ-ը այլևս չի կարողանա փոխանակել ոսկին դոլարով՝ ոսկու փոխարկումը վերջապես դադարեցվեց նախագահ Նիքսոնի կողմից՝ հանգեցնելով «Նիքսոնի շոկի»[58]։

Այսպիսով, ԱՄՆ դոլարի արժեքը այլևս ոսկով ապահովված չէր, և հետևաբար դաշնային պահուստային ֆոնդին վրա էր ընկնում ԱՄՆ արժույթի գնողունակության պահպանելու խնդիրրը։ Դաշնային պահուստային համակարգը, սակայն շարունակում է մեծացնել դրամի առաջարկը, ինչի հանգեցրեց 70-ական թվականներին ստագֆլյացիայի և ԱՄՆ դոլարի արագ տեմպերով արժեզրկման։ Սա հիմնականում պայմանավորված էր այդ ժամանակահատվածում տարածված տնտեսական հայացքներով, ըստ որի գնաճը և իրական տնտեսական աճը փոխկապված էին (Ֆիլիպսի կորի), ուստի գնաճը համարվում էր համեմատաբար բարենպաստ երևույթ[58]։ 1965-1981թթվականԱՄՆ դոլարը կորցրեց իր արժեքի 2/3-ը[52]։

1979 թվականին Նախագահ Քարթերը նշանակեց Պոլ Վոլարկին Դաշնային պահուստի նախագահ։ Դաշնային պահուստը սահմանափակեց դրամական զանգվածը և գնաճը զգալիորեն նվազեց 1980-ականներին, ուստի դոլարի արժեքը կայունացավ[58]։

Շուրջ երեսուն տարվա ընթացքում ՝1981-2009թթ, ԱՄՆ դոլարը կորցրել է իր գնողունակության գրեթե կեսը[52]։ Եվ սա այն պատճառով, որ Դաշնային պահուստային համակարգը նպատակաուղղված չէ զրոյական գնաճի, այլ ցածր, կայուն գնաճի՝ 1987-1997թթ․ ինֆլյացիայի մակարդակը մոտ 3.5% էր, իսկ 1997-2007թթ․՝ 2%։ 1970-ական թվականներից ի վեր տնտեսական պայմանների այսպես կոչված «Մեծ մոդերացուման» շրջանում իրականացվում էր գների կայունությանն ուղղված դրամավարկային քաղաքականություն[59]։

Կա մշտական հակասություն, թե արդյոք կենտրոնական բանկերը պետք է նպատակաուղղվեն զրոյական գնաճի (ինչը կնշանակի ժամանակի ընթացքում ԱՄՆ դոլարի կայունության պահպանում) կամ ցածր, կայուն գնաճի (ինչը նշանակում է ժամանակի ընթացքում դոլարի շարունակական, բայց դանդաղ արժեզրկում, ինչպես արվում է հիմա)։ Թեև որոշ տնտեսագետներ կողմ են զրոյական գնաճային քաղաքականության, հետևաբար ԱՄՆ դոլարի կայունության ապահովմանը[57], մյուսները պնդում են, որ նման քաղաքականությունը սահմանափակում է կենտրոնական բանկի տոկոսադրույքները վերահսկելու կարողությունը և անհրաժեշտության դեպքում խթանելու տնտեսությունը[60]։

Փոխարժեքներ

խմբագրել

Պատմական փոխարժեքեր

խմբագրել
ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքը
19702 19802 19852 19902 1993 1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2018[61]
Եվրո  —  —  —  —  — 0.9387 1.0832 1.1171 1.0578 0.8833 0.8040 0.8033 0.7960 0.7293 0.6791 0.7176 0.6739 0.7178 0.7777 0.7530 0.7520 0.9015 0.8504
Ճապոնական իեն 357.6 240.45 250.35 146.25 111.08 113.73 107.80 121.57 125.22 115.94 108.15 110.11 116.31 117.76 103.39 93.68 87.78 79.70 79.82 97.60 105.74 121.05 111.130
Ֆունտ ստերլինգ 8s 4d
=0.4167
0.4484[62] 0.8613[62] 0.6207 0.6660 0.6184 0.6598 0.6946 0.6656 0.6117 0.5456 0.5493 0.5425 0.4995 0.5392 0.6385 0.4548 0.6233 0.6308 0.6393 0.6066 0.6544 0.7454
Կանադական դոլար 1.081 1.168 1.321 1.1605 1.2902 1.4858 1.4855 1.5487 1.5704 1.4008 1.3017 1.2115 1.1340 1.0734 1.0660 1.1412 1.0298 0.9887 0.9995 1.0300 1.1043 1.2789 1.2842
Մեքսիկական պեսսո 0.01250–0.026501 2.801 2.671 2.501 3.1237 9.553 9.459 9.337 9.663 10.793 11.290 10.894 10.906 10.928 11.143 13.498 12.623 12.427 13.154 12.758 13.302 15.837 19.911
Չինական յուան 2.46 1.7050 2.9366 4.7832 5.7620 8.2783 8.2784 8.2770 8.2771 8.2772 8.2768 8.1936 7.9723 7.6058 6.9477 6.8307 6.7696 6.4630 6.3093 6.1478 6.1620 6.2840 6.383
Հնդկական ռուփի 7.56 8.000 12.38 16.96 31.291 43.13 45.00 47.22 48.63 46.59 45.26 44.00 45.19 41.18 43.39 48.33 45.65 46.58 53.37 58.51 62.00 64.1332 68.11
Սինգապուրի դոլար  —  — 2.179 1.903 1.6158 1.6951 1.7361 1.7930 1.7908 1.7429 1.6902 1.6639 1.5882 1.5065 1.4140 1.4543 1.24586 1.2565 1.2492 1.2511 1.2665 1.3748 1.343
Հարավ ամերիկյան ռանդ 0.7182 0.7780 2.2343[63] 2.5600 3.2729 6.1191 6.9468 8.6093 10.5176 7.5550 6.4402 6.3606 6.7668 7.0477 8.2480 8.4117 7.3159 7.2510 8.2014 9.6436 10.8420 12.7759 12.736

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Implementation of Monetary Policy – The Federal Reserve in the International Sphere» (PDF). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. Owens, Raymond; Rossi-Hansberg, Esteban; Sarte, Pierre-Daniel (2017 թ․ փետրվարի 2). «Rethinking Detroit». Federal Reserve Bank of Richmond Working Papers. 17 (04): 1–45. doi:10.21144/wp17-04. ISSN 2475-563X.
  3. Benjamin J. Cohen, The Future of Money, Princeton University Press, 2006, 0-691-11666-0; cf. "the dollar is the de facto currency in Cambodia", Charles Agar, Frommer's Vietnam, 2006, 0-471-79816-9, p. 17
  4. «How much U.S. currency is in circulation?». Federal Reserve. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  5. «Paragraph 5 of Section 8 of Article 1 of the Constitution of the United States of America». Topics.law.cornell.edu. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  6. 6,0 6,1 «Section 5112 of Title 31 of the United States Code». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  7. «Paragraph 7 of Section 9 of Article 1 of the Constitution of the United States of America». Topics.law.cornell.edu. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  8. «Section 331 of Title 31 of the United States Code». Law.cornell.edu. 2010 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. «2009 Financial Report of the United States Government» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. Mehl, B. Max. "United States $50.00 Gold Pieces, 1877", in Star Rare Coins Encyclopedia and Premium Catalogue (20th edition, 1921)
  11. 11,0 11,1 National Geographic. June 2002. p. 1. Ask US.
  12. 12,0 12,1 «etymologiebank.nl». etymologiebank.nl. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. Julian, R.W. (2007). «All About the Dollar». Numismatist: 41. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  14. Rolands. «The secret currency nicknames». financeillustrated.com. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  15. «Buck». Online Etymology Dictionary. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. «Paper Money Glossary». Littleton Coin Company. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  17. Cajori, Florian ([1929]1993). A History of Mathematical Notations (Vol. 2). New York: Dover, 15–29. 0-486-67766-4
  18. Aiton, Arthur S.; Wheeler, Benjamin W. (1931). «The First American Mint». The Hispanic American Historical Review. 11 (2). p. 198 and note 2 on p. 198. JSTOR 2506275.
  19. Nussbaum, Arthur (1957). A History of the Dollar. New York: Columbia University Press. էջ 56. «The dollar sign, $, is connected with the peso, contrary to popular belief, which considers it to be an abbreviation of 'U.S.' The two parallel lines represented one of the many abbreviations of 'P,' and the 'S' indicated the plural. The abbreviation '$.' was also used for the peso, and is still used in Argentina.»
  20. «"What is the origin of the $ Sign?"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  21. Rand, Ayn. Atlas Shrugged. 1957. Signet. 1992. p628
  22. James, James Alton (1970) [1937]. Oliver Pollock: The Life and Times of an Unknown Patriot. Freeport: Books for Libraries Press. էջ 356. ISBN 978-0-8369-5527-9.
  23. «The Lion Dollar: Introduction». Coins.nd.edu. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  24. Mint, U.S. «Coinage Act of 1792». U.S. treasury.
  25. See [1].
  26. «United States Dollar». OANDA. Արխիվացված է օրիգինալից 2018-10-18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  27. «Engraving and printing currency and security documents:Article b». Legal Information Institute. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  28. Matt Soniak (2011 թ․ հուլիսի 22). «On the Money: Everything You Ever Wanted to Know About Coin Portraits». Mental Floss. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  29. Newman, Eric P. (1990). The Early Paper Money of America (3 ed.). Iola, Wisconsin: Krause Publications. էջ 17. ISBN 0-87341-120-X.
  30. Wright, Robert E. (2008). One Nation Under Debt: Hamilton, Jefferson, and the History of What We Owe. New York, New York: McGraw-Hill. էջեր 50–52. ISBN 978-0-07-154393-4.
  31. «IRS Court Case Shakes the Foundations of the Debt Money System». Beyondmoney.net. 2007 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  32. «2015 $100 American Liberty High Relief Gold Coin Photos». 2015 թ․ հուլիսի 31.
  33. Christian Zappone (2006 թ․ հուլիսի 18). «Kill-the-penny bill introduced». CNN Money. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  34. Weinberg, Ali (2013 թ․ փետրվարի 19). «Penny pinching: Can Obama manage elimination of one-cent coin?». NBC News. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  35. «The United States Mint Coins and Medals Program». Department of the Treasury. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  36. «Section 13 of the Coinage Act of 1792». Memory.loc.gov. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  37. CNN Money Congress tries again for a dollar coin. Written by Gordon T. Anderson. Published April 25, 2005.
  38. «Report to the Subcommittee on Treasury and General Government, Committee on Appropriations, U.S. Senate» (PDF). USGAO. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  39. Pub. L. No. 109-145, 119 Stat. 2664 (December 22, 2005).
  40. «United States Mint Releases 2012 Presidential $1 Four–Coin Set on June 26». Usmint.com. 2012 թ․ հունիսի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  41. «USPaperMoney.Info: Series 2017 $1». www.uspapermoney.info.
  42. «Paragraph 2 of Section 8 of Article 1 of the United States Constitution». Topics.law.cornell.edu. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  43. «Section 411 of Title 12 of the United States Code». Law.cornell.edu. 2010 թ․ հունիսի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  44. «Section 5103 of Title 31 of the United States Code». Law.cornell.edu. 2010 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  45. «Section 5115 of Title 31 of the United States Code». Law.cornell.edu. 2010 թ․ օգոստոսի 6. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  46. See Federal Reserve Note for details and references
  47. «St. Louis Adjusted Monetary Base». Federal Reserve Bank of St. Louis. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  48. Davies, Phil. «Right on Target». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. «Federal Reserve Bank of Minneapolis»
  49. «Open Market Operations». Federal Reserve Bank of New York. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին. «Open market operations enable the Federal Reserve to affect the supply of reserve balances in the banking system.»
  50. «Fact Sheets: Currency & Coins». United States Department of the Treasury. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  51. «Section 9 of the Coinage Act of 1792». Memory.loc.gov. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  52. 52,0 52,1 52,2 «Measuring Worth – Purchasing Power of Money in the United States from 1774 to 2010». Վերցված է 2010 թ․ ապրիլի 22-ին.
  53. Olivier Blanchard (2000). Macroeconomics (2nd ed.), Englewood Cliffs, N.J: Prentice Hall, 0-13-013306-X
  54. «Consumer Price Index Frequently Asked Questions». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  55. Milton Friedman, Anna Jacobson Schwartz. A monetary history of the United States, 1867–1960. էջ 546. ISBN 978-0691003542.
  56. Friedman 189–190
  57. 57,0 57,1 «Central Banking—Then and Now». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  58. 58,0 58,1 58,2 «Controlling Inflation: A Historical Perspective» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  59. «Monetary Credibility, Inflation, and Economic Growth». Վերցված է 2010 թ․ հուլիսի 17-ին.
  60. «U.S. Monetary Policy: The Fed's Goals». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  61. «Historical Exchange Rates Currency Converter - TransferMate». www.transfermate.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  62. 62,0 62,1 1970–1992. 1980 derived from AUD–USD=1.1055 and AUD–GBP=0.4957 at end of Dec 1979: 0.4957/1.1055=0.448394392; 1985 derived from AUD–USD=0.8278 and AUD–GBP=0.7130 at end of Dec 1984: 0.7130/0.8278=0.861319159
  63. «Exchange Rates Between the United States Dollar and the South African Rand». Measuring Worth. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.

Աղբյուրներ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

ԱՄՆ թղթադրամների և մետաղադրամների պատկերներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ դոլար» հոդվածին։