Ռայպուր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռայպուր, քաղաք Կենտրոնական Հնդկաստանում, Չատիսգարհ նահանգի մայրաքաղաք և Ռայպուր շրջանի ադմինիստրատիվ կենտրոն։
Քաղաք | ||
---|---|---|
Ռայպուր | ||
անգլ.՝ Raipur հինդի՝ रायपुर | ||
Երկիր | Հնդկաստան | |
Տարածք | Ռայպուր | |
Համայնք | Raipur district? | |
Քաղաքապետ | Կանվար Սայն | |
Մակերես | 226 000 000 քառակուսի մետր | |
ԲԾՄ | 300 մ | |
Բնակչություն | 785 829 մարդ (2011) | |
Ագլոմերացիա | 1 010 087 | |
Կրոնական կազմ | հինդուիստներ, մուսուլմաններ, սիքհեր, ջայնականներ, քրիստոնյաներ, բուդայականներ | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 0771[1] | |
Փոստային ինդեքս | 492 xxx | |
Փոստային դասիչ | 492001 | |
Պաշտոնական կայք | raipur.nic.in | |
| ||
Պատմություն
խմբագրելՌայպուր քաղաքի առաջին բնակավայրերի մնացորդները գտնվում են քաղաքի հարավային մասում, որտեղ պահպանվել են ամրոցի և այլ շինությունների փլատակներ։ Որոշ պատմաբաններ ենթադրում են, որ Ռայպուր քաղաքը գոյություն է ունեցել դեռ IX հազարամյակի սկզբին։ Այնուամենայնիվ, գիտնականների մեծամասնությունը համակարծիք է այն բանին, որ Ռամա Չանդրա թագավորն է հիմնադրել քաղաքը XIV դարի վերջին քառորդում։
Աշխարհագրական դիրք
խմբագրելՌապուրը գտնվում է Չատիսգարհ նահանգի կենտրոնական հատվածում։ Քաղաքի արևելյան հատվածում Մահանադի գետահովիտն է, որը Հնդկաստանում բրնձի աճեցման կենտրոն է։ Քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված են Մայկալի լեռնազանգվածները։ Հյուսիսարևելքում սկսվում է Չոտա-Նագպուր սարահարթը, որը ձգվում է Ջարկհանդ նահանգի տարածքով։
Միջին ջերմաստիճանը
խմբագրել- ամռանը՝ 29-47 °C
- ձմռանը՝ 10-27 °C
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները քաղաք | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին ջերմաստիճանը (°C) | 27 | 30 | 35 | 39 | 45 | 36 | 30 | 30 | 31 | 31 | 28 | 26 | 32 |
միջին նվազագույնը (°C) | 13 | 15 | 20 | 24 | 27 | 26 | 23 | 23 | 22 | 21 | 16 | 14 | 20 |
տեղումների քանակը (մմ) | 10 | 17 | 14 | 13 | 18 | 239 | 383 | 364 | 197 | 50 | 11 | 16 | 1,330 |
Աղբյուր՝ [1] |
Բնակչությունը
խմբագրելԸստ 2011 թվականի անցկացրած Հնդկաստանի մարդահամարի Ռայպուրի բնակչությունը գյուղական համայնքում կազմում էր 785 829 մարդ, քաղաքային ալգոմորացիայում՝ 1 010 087 մարդ։ Սեռային հարաբերակցությունը՝ 946 կին, 1000 տղամարդ։ Գրագիտության մակարդակը՝ 86,90 %։
Տնտեսական վիճակը
խմբագրելԻր աշխարհագրական դիրքի շնորհիվ այն հանդիսանում է նաև նահանգի տնտեսական կենտրոնը։ Քաղաքում գործում է Չատիսգարխի գյուղատնտեսական մթերքի շուկան։ Բացի այդ, այս ժամանակներում քաղաքը դառնում է նաև արդյունաբերական կենտրոն. նրա տարածքում են տեղակայված ցեմենտի գործարաններ, մարմարի և գրանիտի արտադրման և մշակման գործարաններ։ Գոյություն ունեն նաև տեքստիլ, սննդի արդյունաբերություն, դոճխեժի արտադրություն։
Տեսարժան վայրերը
խմբագրել- Բուրհա Թալաբ-բառացի թարգմանաբար նշանակում է «Հին լիճ» (Burha Talab), քաղաքի ամենամեծ լիճն է, որին հատուկ հմայք է տալիս սաղարթախիտ կղզին։
- Դուդհադարիի տաճարը (Dudhadari) 500-ամյա տաճար, որը նվիրված է հնդկական աստված Ռամին։ Գտնվում է Բուրհա Թալաբ լճից ոչ շատ հեռու։
- Մահանտ Ղասի Դաս (Mahant Ghasi Das)՝ թանգարան, որը պարունակում է ձեռագրերի, նկարների, մետաղադրամների և արձանագրությունների մեծ էկսպոզիցիա։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայպուր» հոդվածին։ |