Թելինգանա (տելուգու՝ తెలంగాణ, հինդի՝ तेलंगाना, ուրդու՝ تلنگانہ), նահանգ Հնդկաստանում՝ 112.077 կմ² մակերեսով և 35.193.978 մարդ բնակչությամբ (2011 թվականի մարդահամար)։ Անվանումը նշանակում է «թելուգու երկիր»։ Շրջանը ներառում է նախկին Հայդարաբադ իշխանության հավաք՝ իսլամադավան թելուգուներով բնակեցված շրջանները։ Շրջանը գտնվում է Դեկանի սարահարթի վրա։ Հնդկաստանի երկու թելուգուալեզու նահանգներից մեկն է՝ Անդհրա-Փրադեշի հետ միասին։

Թելինգանա
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մասն էSouth India?
ՀիմնJaya Jaya he Telangana?
ԿարգավիճակՀնդկաստանի նահանգ
Մտնում էՀնդկաստան
ՎարչկենտրոնՀայդարաբադ
Օրենսդրական մարմինLegislature of Telangana?
Պաշտոնական լեզուներտելուգու և Ուրդու
Բնակչություն35 193 978 մարդ (2011)
Տարածք112 077 կմ²[1]
Հիմնադրված էհունիսի 2, 2014 թ.
Սահմանակցում էՄահարաշտրա, Անդհրա-Պրադեշ, Կառնատակա և Չհատիսգարխ
Ժամային գոտիUTC+5:30
ISO 3166-2 կոդIN-TS
Փոստային ինդեքսներ50
Ավտոմոբիլային կոդTS
Անվանված է3 և linga?
telangana.gov.in

Նոր նահանգի ստեղծում խմբագրել

1956 թվականին Հնդկաստանի կառավարությունն ընդունել է Որոշում նահանգների վերակազմավորման մասին, որի համաձայն վերացվել է Հայդարաբադ նահանգը, իսկ նրա տելուգուալեզու հատված Թելանգանան միավորվել է Անդհրա նահանգի` հետ նոր Անդհրա-Պրադեշ նահանգում։ 2009 թվականի դեկտեմբերի 9-ին Հնդկաստանի կառավարությունը հայտարարել է Թելինգանայի՝ ինքնուրույն նահանգի առանձնացման գործընթացի սկիզբը[2]։

2013-2014 թվականներին Թելինգանայի` Անդհրա-Պրադեշից առանձնանալու մասին օրինագիծն աջակցություն է ստացել Հնդկաստանի խորհրդարանի ստորին և վերին պալատներում[3][4][5][6][7][8]։

Օրինագիծը նաև հանդիպել է որոշ քաղաքական գործիչների ուժեղ դիմադրությանը և դժգոհությանը։ Երեք խորհրդարանականներ հոսպիտալացվել են խորհրդարանի ստորին պալատում իշխող կուսակցության և ընդդիմության միջև տեղի ունեցած բախումներից հետո[9]։ Որոշ մեկնաբաններ օրինագծի շուրջ պայքարը կապում են 2014 թվականին Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների հետ[10]։ Նահանգի բաժանումից դժգոհ է նաև Ն. Կ. Կ. Ռեդդին՝ Անդհրա-Փրադեշ նահանգի կառավարության ղեկավարը[11][12]։ Ի նշան բողոքի՝ 2014 թվականի փետրվարի 19-ին, նա վայր է դրել իր լիազորությունները[13]։

2014 թվականի փետրվարի 28-ին օրինագիծը ստացել է Հնդկաստանի նախագահ Փրանաբ Մուխերջիի աջակցությունը, որը շրջանում նաև նախագահական ուղղակի կառավարում է մտցրել[14][15][16]։

2014 թվականի հունիսի 2-ին Թելինգանան պաշտոնապես դարձել է Հնդկաստանի 29-րդ նահանգը[17]։ 2014 թվականի հուլիսի 11-ին՝ Պոլավարամ ազգային ոռոգման նախագծի շրջանակներում, Համամ վարչաշրջանի 7 մանդալ (շրջան) փոխանցվել Է Անդհրա Փրադեշ նահանգին։

Բնակչություն խմբագրել

Նահանգի բնակչությունը ազգային տարրով միատարր է` բնակչության ավելի քան 95%-ը կազմում է տելուգուն։ Ըստ դավանանքի՝ ավելի քան 60%-ը շիվաիստական ուղղության հնդիկներ են, 38%-ը՝ մուսուլմաններ, 1%-ը՝ ջայնիստներ, 1%-ը՝ այլ։ Լեզուների շարքում տարածված են հինդին, տելուգուն, ուրդուն։ Տոկոսային հարաբերությամբ մուսուլմանների քանակով այս նահանգը երրորդն է՝ Լակշադվիպից (97 %) և Ջամուից և Քաշմիրից (67%) հետո։

Վարչաշրջաններ խմբագրել

Թելենգանա նահանգը ստեղծվել է Անդհրա-Պրադեշ նահանգի 10 նախկին վարչաշրջաններից։ Հայդերաբադ շրջանը դարձել է մայրաքաղաքային երկու նահանգների համար և այդպիսին կմնա Անդհրա-Պրադեշ նահանգի համար հետագա 10 տարիների ընթացքում։

  • Ադիլաբադ
  • Վարանգալ
  • Կարիմնագար
  • Համամ
  • Մահբուբնագար
  • Մեդակ
  • Նալգոնդա
  • Նիզամաբադ
  • Ռանգարեդդի
  • Հայդերաբադ

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.telangana.gov.in/About/State-Profile
  2. «The Hindu : Front Page : Rosaiah: nothing has been finalised on Telangana». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  3. Telangana will be India’s 29th state, Hyderabad to be common capital for 10 years : Telangana, News — India Today
  4. Telangana will be 29th state, Hyderabad to be common capital for 10 years — The Times of India
  5. «Telangana State Map». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  6. http://timesofindia.indiatimes.com/topic/Telangana-bill Новостная лента о прохождении законопроекта
  7. Telangana-The 29th State of India
  8. http://post.jagran.com/search/telangana-bill Новостная лента о прохождении законопроекта
  9. «Mayhem in Parliament: Pepper spray, knives out to stop Telangana Bill | Niti Central». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  10. HugeDomains.com - GyanVatika.com is for sale (Gyan Vatika)
  11. Andhra Pradesh CM brings anti-Telangana protest to Delhi, meets Pranab Mukherjee — Economic Times
  12. T-Bill debate extended by a week — The Hindu
  13. Pranab Mukherjee gives nod to Telangana bill, president’s rule in Andhra Pradesh | Latest Stories & Gossip on Popular Trends at India.com
  14. President rule imposed in Andhra Pradesh, assent to Telangana Bill
  15. President’s rule imposed in Andhra Pradesh after 41 years — Moneylife
  16. «President Rule is back in Andhra Pradesh after 41 years». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  17. В Индии появился новый штат, ставший по счету 29-м