Լոկայաթա

Հին և միջնադարյան Հնդկաստանի ոչ ուղղափառ փիլիսոփայական դպրոց, որին բնորոշ են աթեիստական ու բնապաշտական սկզբունքներ:
(Վերահղված է Չարվակաից)

Չարվակա կամ լոկայաթա (սանսկրիտերեն՝ चार्वाक – carvaka - ուսմունք չորս տարրերի մասին), հին և միջնադարյան Հնդկաստանի ոչ ուղղափառ փիլիսոփայական դպրոց, որին բնորոշ են աթեիստական ու բնապաշտական սկզբունքներ և մատերիալիստական միտումներ։ Կապված է Բրիհասպատի իմաստունի (մեր թվարկությունից առաջ I հազարամյակ) ուսմունքի հետ։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Փիլիսոփայություն խմբագրել

Ըստ Չարվակայի, աշխարհը չորս նախատարրերի՝ օդի, կրակի, ջրի և հողի (երբեմն նաև եթերի) համակցություն է։ Հոգին այդ տարրերի հատուկ համակցության՝ մարմնի հատկանիշն է։ Մահվանից հետո մարմինը նորից բաժանվում է սկզբնատարրերի, իսկ հոգին ոչնչանում է։ Գիտելիքի հավաստիության միակ աղբյուրն ու չափանիշը զգայական ընկալումն է։ Տրամաբանությունը զգայական տվյալները զուգակցող օժանդակ միջոց է, հետևաբար պետք է դատել գոյություն ունեցողի շուրջը և ոչ թե դատողությունից բխեցնել ինչ-որ բանի գոյությունը։ Չարվակայի բարոյագիտությունը մերժում է ավանդական այն դրույթը, ըստ որի տառապանքի աղբյուրը երկրայինի՝ զգայականի մեջ է, և կյանքի իմաստը դրանից ազատագրվելն է։ Չարվական պնդում է միայն երկրային կյանքի (լոկա) գոյությունը և սովորեցնում տառապանքից խուսափելով ձգտել հաճույքի։ Վեդաների և բրահմայական կրոնի հեղինակությունը ժխտելու, ինչպես նաև մատերիալիստական և հեդոնիստական ուղղվածության պատճառով Չարվական եղել է հնդկական ուղղափառ փիլիսոփայության հոսանքների քննադատության առարկա։

Ստուգաբանություն խմբագրել

Սկզբնական շրջանում լոկայաթները հնդկական փիլիսոփայության մեջ վիճաբանության վարպետներին էին անվանում։ Նրանցից շատերը եղել են Բուդդայի զրուցակիցները[1]։ Լոկայաթի արվեստը մ․թ․ա․ V դարից սկսվել է դասավանդվել բրահմանների դպրոցներում։ Լոկայաթները ապացուցում էին, որ ամեն ինչ գոյություն ունի և ոչինչ գոյություն չունի, որ ագռավը սպիտակ է, ուրեմն նրա ոսկորներն էլ են սպիտակ, արագիլը կարմիր է, ուրեմն նրա ոսկորներն էլ են կարմիր։ Հնդկական փիլիսոփայության դասական շրջանում լոկայաթը նույնացվեց չարվակայի հետ։

  • Չարվակա անունը ծագում է չարու վակա բառակապակցությունից, որ նշանակում է «գեղեցիկ խոսք»։
  • Մեկ այլ տեսակետից փիլիսոփա Չարվակայի անվան հետ է կապված, որը մատերիալիստ էր և հոռետես «Բրիհասպատի–սուտրաների» հեղինակը (մոտ մ․թ․ա․ 600 թ․)[2]։
  • Այլ տեսակետով ուսմունքը հիմնել է կիսահանրաճանաչ իմաստուն Բրիխասպատին (սանսկր․ – बृहस्पति
  • Գոյություն ունի բառակազմության մեկ այլ տեսակետ, ըստ որի մատերիալիստներին դեռևս հնուց «չարվակա» անունն են տվել, քանի որ նրանք քարոզում էին «կեր, խմի, քեֆ արա» («չարվ» — ուտել, ծամել) վարդապետություն։

«Լոկայաթա» կամ «լոկայաթիկա» տերմինն առաջացել է «լոկայաթանից», որը նշանակում է «հասարակ մարդկանց տեսակետ», այսինքն «ողջախոհ դիրքորոշում»։ Չարվակների փիլիսոփայությունը հնագույն մատերիալիստական համակարգ է, որում միահյուսված են օնթոլոգիան, գնեոսոլոգիան և էթիկան։

Աջիթա Քեսակամբալան (չինարեն – 無勝髮褐մ․թ․ա․ 6-5–րդ դդ․) չարվակների նախորդն է եղել, հնդկական մատերիալիստ փիլիսոփա, մ․թ․ա․ ամենահին մտածողներից մեկը։ Նա համարում էր, որ աշխարհի մասին հավաստի գիտելիքների միակ աղբյուրը զգայական փորձն է և ծաղրում էր զգայականից դուրս ամեն մի մտահանգում[3]։

Հերքում խմբագրել

Չարվական դեռևս հնագույն ժամանակներում դուրս է մղվել որպես դպրոց՝ էական ազդեցություն չունենալով հնդկական մտածողության վրա։ Անգամ տեսակետ կա, որ նման դպրոց չի էլ եղել, այլ հորինել են բրահմանները այդ անվան տակ միավորելով տարբեր մտածողների աշխատություններ, քանի որ դժվար է եղել այդ մտածողներին որևէ դպրոցի դասել[4]։ Մատերիալիստներից բացի չարվակների շարքն են դասվել բոլոր այն փիլիսոփաները, որոնք Հնդկաստանում գործող կրոնական արժեքները չէին ընդունում։ Այդ շարքում էին բնափիլիսոփաները, սկեպտիկները, նիհիլիստները։ Այս տեսակետի հիմնավոր վկայություն է այն փաստը, որ մեր օրեր հասած չարվակների դպրոցի առաջին տրակտատը դիալեկտիկ Ջայրաշիբհաթիի աշխատությունն է, որը ոչ թե մատերիալիստ էր, այլ ծայրահեղ սկեպտիկ։ Այդ տրակտատում («Տատվապապլավասիմխա» — «Փիլիսոփայական կատեգորիաների խորտակում») նա հերքում է ցանկացած ճանաչողության հավաստիությունը և նույնիսկ մերժում է զգայական ընկալման կոռեկտ բնորոշելու հնարավորությունը։

Չարվակի հիմնական աղբյուրները ժամանակին գոյություն ունեցող համակարգերի ուսումնասիրողական աշխատություններն են․

  • ջայնիստ Շադարշան–սամուչայա (գլուխ 7)
  • վեդանտ Սերվադար շանասիդ դհանտասանգրախա (գլուխ 1)
  • Սարվադար շանասագրախա (գլուխ 1)[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Шохин В. К. Локаятики // Новая философская энциклопедия.— Том второй.— М., 2001.— ISBN 5-244-00961-3
  2. Monier-Williams (1899), cāru – «հաճելի» և vāk – «խոսել»
  3. Шохин В. К. Аджита Кесакамбали // Новая философская энциклопедия.— Том первый.— М., 2000.— ISBN 5-244-00961-3 ISBN 5-244-00962-1
  4. Торчинов Е. А. Пути философии Востока и Запада: познание запредельного.
  5. Шохин В. К. Чарвака // Новая философская энциклопедия.— Том четвертый.— М., 2001.— ISBN 5-244-00961-3, ISBN 5-244-00965-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։