Բրահմաններ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրահմանա (կամ բրամին) (ծագում է սանսկրիտական IAST Brāhmaṇa IAST բառից; Դեվանագարի՝ ब्राह्मण), նաև հայտնի որպես Վիպրա, Դվիջա, Դվիջոտտամա (լավագույնը Դվիջաներից), Բհուսուրա (Bhūsura IAST) (աստված Երկրում), բարձրագույն վարնայի անդամը հինդուիստական հասարակությունում։
Հինդուիզմ |
![]() |
Փիլիսոփայություն
Դհարմա · Արթհա · Կամա |
Վեդաներ · Ուպանիշադներ |
Բրահմանները սոցիալական խումբ է, որն այսօր գոյություն ունի Հնդկաստանի բոլոր նահանգներում։ Եվրոպական հոգևորականության համանմանն է։ Պատմականորեն բրահմանները քրմեր են եղել, ինչպես նաև ուսուցիչեր, վանականներ, գիտնականներ, երբեմն եղել են նաև դատավորներ, պաշտոնյաներ։ Բրահմանները համարվում էին և համարվում են բարձրագույն վարնայի անդամներ, չնայած որ հնդկական պետություններում սովորաբար ծագումով նրանք քշատրիաներ են եղել, սակայն կային տոհմեր, որոնք ունեցել են բրահմանական ծագում։ Այսօր բրահմանները կազմում են Հնդկաստանի բնակչության 2-5 %-ը։ 1931 թվականին նրանք կազմում էին ամբողջ Բրիտանական Հնդկաստանի բնակչության 4,32 %-ը։ Հին Հնդկաստանում բրահմանի սպանությունը ծանր հանցագործություն էր, որը դատապարտում էր հանցագործին անվերջ տառապանքների առանց ռեինկարնացիայի իրավունքի։