Չարլզ Լյուիս Թիֆանի (անգլ.՝ Charles Lewis Tiffany, փետրվարի 15, 1812(1812-02-15)[1][2][3][…], Քիլինգլի, Ուինդհամ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ - փետրվարի 18, 1902(1902-02-18)[1][2][3][…], Յոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկյան զարդերի վաճառքի 19-րդ դարի առաջատար, Tiffany & Co. (1837) ընկերության հիմնադիրը։ Ամերիկայում առաջին մանրածախ կատալոգի ստեղծողն է և ստեռլինգային արծաթի ու պլատինի անգլիական չափորոշիչների հիմնադիրը։

Չարլզ Լյուիս Թիֆանի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1812(1812-02-15)[1][2][3][…]
ԾննդավայրՔիլինգլի, Ուինդհամ շրջան, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 18, 1902(1902-02-18)[1][2][3][…] (90 տարեկան)
Մահվան վայրՅոնկերս, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանԳրին-Վուդ գերզմանոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունոսկերիչ և ձեռնարկատեր
Ծնողներմայր՝ Chloe Tiffany?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ԵրեխաներԼուիս Կոմֆորտ Տիֆֆանի[5][6] և Annie Olivia Mitchell?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Charles Lewis Tiffany Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Թիֆանին ծնվել է 1812 թվականի փետրվարի 15-ին Կոնեկտիկուտ նահանգի Քիլինգլի քաղաքում, Քլոեի (Դրապեր) և Կոմֆորտ Թիֆանիի ընտանիքում։ Թիֆանին կրթությունը ստացել է շրջանային դպրոցում և Կոնեկտիկուտի Փլեյնֆիլդ քաղաքի ակադեմիայում։ 15 տարեկանից օգնել է հորը՝ ղեկավարելով փոքրիկ խանութ։ Հետագայում աշխատել է հոր գործարանի գրասենյակում։ Թիֆանիի ընտանիքը ծագել է ներգաղթյալ Համֆրի Թիֆանիից (1630-1685)[7], որն ապրել է Մասաչուսեթսի ծոցի գաղութում 1660 թվականին[8]։

Կարիերա

խմբագրել
 
Թիֆանին իր խանութում՝ ձախից

1837 թվականին, հորից փոխառված 1000 ԱՄՆ դոլարով, դասընկերոջ՝ Ջոն Բ. Յանգի հետ Նյու Յորքում բացել է գրենական պիտույքների և նվերների փոքրիկ խանութ։ Առաջին երեք օրվա ընթացքում նրանց ընդհանուր վաճառքը բերել է ընդամենը 4,38 դոլար[9], բայց երկու տարի անց նրանք դեռ բիզնեսի մեջ էին՝ վաճառելով ապակյա և ճենապակյա իրեր, դանակներ, ժամացույցներ և զարդեր։ Իր աշխատանքի համար Չարլզն ընտրել է մի փիլիսոփայություն, որն արտահայտված է հետևյալ բառերով. «Լավ դիզայն՝ լավ բիզնես»։ 1840-ական թվականներին, Լուի Ֆիլիպի ռեժիմի անկումից հետո, ֆրանսիացի արիստոկրատները, փախչելով քաղաքական ցնցումներից, փորձում էին վաճառել իրենց զարդերը։ Չարլզ Թիֆանին դա համարել է հիանալի հնարավորություն և սկսել ադամանդներ գնել՝ վտանգելով իր «երիտասարդ» ձեռնարկության կապիտալը։ Սա հանգեցրել է ԱՄՆ-ում խոշոր ադամանդների հայտնվելուն, որոնք աննկատ չեն մնացել ամերիկյան մամուլում, որը Չարլզ Թիֆանիին կնքել է «ադամանդների թագավոր»[10]։

1841 թվականին խանութն ընդարձակվել է և փոխել իր անունը՝ «Թիֆանի, Յանգ և Էլիս»։ Այն ձեռք է բերել լավագույն բոհեմյան ապակի և ճենապակի վաճառող խանութի հեղինակություն։ Ավելի ուշ սկսել է պատրաստել նաև իր սեփական զարդերը։ 1850-ականների սկզբին ընկերությունը վերանվանվել է «Tiffany & Co.» և մասնաճյուղեր բացել Փարիզում (1850) և Լոնդոնում (1868)։ Կենտրոնական խանութը տեղափոխվել է 5-րդ ավենյու[10]։

Վիկտորյական հասարակության արծաթե իրերի պահանջմունքը բավարարելու համար Չարլզ Թիֆանին վարձում է Նյու Յորքում հայտնի ոսկերիչ-արծաթագործ Ջոն Ս. Մուրին։ Նրան հանձնարարվում է արծաթը հավասարեցնել բրիտանական ստեռլինգին` մաքուր արծաթի 92,5% և այլ մետաղների 7,5%։ Հետագայում «Tiffany & Co.»-ի մշակումն ընդունվեց որպես ԱՄՆ-ի արծաթի ստանդարտ[10]։

1861 թվականին Չարլզն անձամբ ծանոթանում է նախագահ Լինքոլնի հետ, որը որոշում է զարդեր պատվիրել կնոջ համար։ Հատուկ Մերի Լինքոլնի համար ստեղծվում է հիանալի մարգարտե վզնոց։ 1862 թվականին՝ Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, Չարլզն ու նրա ընկերությունն աջակցում են Հյուսիսին՝ բանակին մատակարարելով զենք, սնունդ և դեղորայք[11]։

1860-ականների կեսերին Չարլզն առաջատար էր ամերիկյան արծաթի շուկայում, բայց քիչ հայտնի էր Եվրոպայում։ 1867 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ընկերությունը մարտահրավեր է նետում եվրոպացիներին և ստանում արծաթագործության համար նածատեսված գլխավոր մրցանակը։ Առաջին անգամ ամերիկյան դիզայնի տունը գովաբանվում է օտարերկրյա ժյուրիի կողմից[10]։

1870 թվականին ընկերության գրասենյակը տեղափոխվում է Մանհեթենի Միության հրապարակ 15։ Այդ ժամանակ ասում էին, որ Չարլզը շատ առույգ տեսք ուներ, ինչպես պատանեկության տարիներին։ Քաղաքում նա միշտ հագնում էր վերարկու և կրում էր բարձր մետաքսյա գլխարկ։ Չարլզ Թիֆանին իր ամբողջ կյանքի ընթացքում աշխատանքային ոչ մի օր չի բացակայել հիվանդության պատճառով[10]։

Չարլզը նորարարական գաղափարների հետևորդ էր, ինչը նպաստում էր բիզնեսի զարգացմանը և իր ընկերության կարգավիճակի ամրապնդմանը։ Նորամուծություններից մեկը զարդերում գունավոր քարերի ներմուծումն էր։ 1876 թվականին «Tiffany & Co.» ընկերությունը բացառիկ տուրմալին է ձեռք բերում անվանի երկրաբան Ջորջ Ֆրեդերիկ Կունցից։ Որոշ ժամանակ անց դոկտոր Կունցը միանում է զարդերի տանը և համագործակցում Չարլզ Թիֆանիի հետ՝ «Tiffany & Co.»-ի հաճախորդների համար Ամերիկայում և ամբողջ աշխարհում ամենալավ ադամանդե քարերը գտնելու նպատակով[10]։

1877 թվականին Հարավային Աֆրիկայի Քիմբերլի ադամանդի հանքերում հայտնաբերվում է աշխարհի ամենամեծ և ամենագեղեցիկ ադամանդներից մեկը՝ դեղին ադամանդը։ 287,42 կարատ քաշով քարը Թիֆանին գնում է 18000 դոլարով։ Ջորջ Ֆրեդերիկ Կունցի ղեկավարությամբ Թիֆանի ադամանդը հղկվում է, և քաշը իջնում է մինչև 128,54 կարատի՝ ստանալով այն ժամանակների համար աննախադեպ՝ 82 նիստ[10]։

1878 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Թիֆանիի տունը ստանում է ամենաբարձր մրցանակները՝ արծաթի և ոսկերչական զարդերի համար, իսկ Չարլզ Թիֆանին պարգևատրվում է Պատվո լեգեոնի շքանշանի Խաչով։ Այս ձեռքբերումների արդյունքում «Tiffany & Co.»-ն ստանում է կայսերական և թագավորական զարդերի ընկերության կարգավիճակ՝ զարդեր մատակարարելով Եվրոպայի թագաժառանգներին, ինչպես նաև օսմանյան սուլթանին, Ռուսաստանի կայսրին և կայսրուհուն, Իրանի շահին։

Չարլզի կյանքի վերջին 20 տարվա ընթացքում նրա ընկերությունը իր արտադրանքի համար բազմիցս ստացել է ամենաբարձր մրցանակները։ Դա տեղի է ունեցել նաև 1889 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում, 1893 թվականին և 1900 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում[10]։

Չարլզի կյանքի ամենամեծ նվաճումներից մեկը Թոմաս Էդիսոնի հետ համագործակցությունն է, որի արդյունքում ստեղծվել են լուսարձակներ և թատրոնների էլեկտրական լուսավորության տարբեր այլ սարքավորումներ[12]։ Դրա շնորհիվ Բրոդվեյը և թատերական այլ շոուներ դառնում են ավելի ժողովրդական։ Բացի այդ, Չարլզ Թիֆանին Մետրոպոլիտենի արվեստի թանգարանի հովանավորն էր և Նյու Յորքի գեղեցիկ արվեստների ընկերության հիմնադիրներից մեկը[10]։

Անձնական կյանք

խմբագրել

1839 թվականի նոյեմբերի 30-ին Չարլզն ամուսնացել է Ջոն Բ. Յանգի քրոջ՝ Հարիետ Օլիվիա Ավենի Յանգի (1816-1897) հետ։ Նրանք ունեցել են վեց երեխա՝ Չարլզ Լյուիս Թիֆանի կրտսերը (ծն. 1842), Էննի Օլիվիա Թիֆանի Միթչելը (ծն. 1844, ամերիկացի դիվանագետ Հայրամ Բինգհամ IV-ի մեծ տատը)[13][14], Լուիս Կոմֆորտ Թիֆանի (ծն. 1848), Լուիզա Հարիթ Թիֆանի (ծն. 1856), Հենրի Չարլզ Թիֆանի (ծն. 1858) և Բերնեթ Յանգ Թիֆանի (ծն. 1860):

 
Թիֆանիի գերեզմանը

Չարլզ Թիֆանին մահացել է Նյու Յորքի Յոնկեր քաղաքում, 1902 թվականի փետրվարի 18-ին, 90 տարեկան հասակում[15]։ Այդ պահին նրա ընկերությունը գնահատվել է ավելի քան 2 միլիոն դոլար և ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի ոսկերչական ընկերություն[8]։

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Geni(բազմ․) — 2006.
  5. Union List of Artist Names — 2013.
  6. https://hedendaagsesieraden.nl/2021/11/20/tiffany/
  7. «Tiffany Playground». Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  8. 8,0 8,1 8,2 Roth, David M., editor, and Grenier, Judith Arnold, associate editor, "Connecticut History and Culture: An Historical overview and Resource Guide for Teachers", published by the Connecticut Historical Commission, 1985, page 155
  9. «Timeline - The Tiffany Story, 1837». Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 10,8 «About Tiffany & Co. Charles Lewis Tiffany». Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  11. «Чарльз Льюис Тиффани: бриллиантовый король». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  12. «History of Tiffany Lamps & Lampshades». www.tiffanyshades.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  13. «Hiram Bingham; Diplomat, 84». New York Times. 1988 թ․ հունվարի 17. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  14. «Illustrations from the Tiffany Fortune: Founder of Tiffany & Co., Charles Tiffany with his granddaughter Alfreda Mitchell, 1877». tiffanyfortne.com. 2007 թ․ հոկտեմբերի 12. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  15. «Charles L. Tiffany Dead». New-York Tribune. 1902 թ․ փետրվարի 19. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Լյուիս Թիֆանի» հոդվածին։