Բացել գլխավոր ցանկը

Ուիլիամ Հայդ Վոլլաստոն

անգլիացի գիտնական

Ուիլիամ Հայդ Վոլլաստոն կամ Ուոլլաստոն (անգլ.՝ William Hyde Wollaston, օգոստոսի 6, 1766(1766-08-06)[1][2][3][4][5], Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 22, 1828(1828-12-22)[1][2][3][4][5], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի գիտնական։ Հայտնագործել է պալադիումը (1803) և ռոդիումը (1804), 1803 թվականին առաջին անգամ ստացել մաքուր պլատին։ 1801 թվականին, անկախ Յ. Ռիտտերից, հայտնագործել է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, նախագծել ռեֆրակտոմետրը (1802) և գոնիմետրը (1809)։

Ուիլիամ Հայդ Վոլլաստոն
Wollaston William Hyde Jackson color.jpg
Ծնվել էօգոստոսի 6, 1766(1766-08-06)[1][2][3][4][5]
Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 22, 1828(1828-12-22)[1][2][3][4][5] (62 տարեկանում)
Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունքիմիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մետաղագործ
Հաստատություն(ներ)Քեմբրիջի համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
Պաշտոն(ներ)Թագավորական միության նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Բավարիական գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳոնվիլ և Քիիզ քոլեջ և Չարտերհաուս դպրոց
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1]
ՊարգևներԼոնդոնի թագավորական ընկերության անդամ Կոպլիի մեդալ[6] Թագավորական մեդալ Քրունի լեկցիա Բեյքերյան լեկցիա Էդինբուրգի թագավորական միության պատվավոր անդամ Բեյքերյան լեկցիա Բեյքերյան լեկցիա Բեյքերյան լեկցիա և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
William Hyde Wollaston Վիքիպահեստում

ԿենսագրությունըԽմբագրել

Ուիլիամ Հայդ Վոլլաստոնը ծնվել է 1766 թվականի օգոստոսի 6֊ին Նորֆոլկում։ Սովորել է բժշկություն Օքսֆորդում և Լոնդոնում, ստացել բժշկի կոչում և իրականացրել պրակտիկ գործունեություն Լոնդոնում։ Այստեղ նա ջանք է գործադրել Սուրբ Գեորգիի հոսպիտալում աշխատանք ստանալու համար։ Բայց, քանի որ, նրան նշանակել են, իր կարծիքով պակաս արժանի, այլ տեղ, ուստի Ուիլիամը ընդհանրապես թողել է բժշկությունը և սկսել զբաղվել ֆիզիկայով և քիմիայով։ 1793 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, հետագայում այդ հաստատության քարտուղար և պրեզիդենտ։ Վոլլաստոնի դերը քիմիայում նշանավորվել է նրանով, որ նա «կրճատ հարաբերությունների օրենքը» ցուցադրել է պարզ և բնորոշ օրինակների վրա։

«Չեզոք և թթու աղերի մասին» հետազոտությունում (1808), Վոլլաստոնը ցույց է տվել, որ եթե միևնույն քանակի հիմքի վրա ավելացվում են թթվի տարբեր քանակներ, ապա վերջիններս իրար հարաբերում են ինչպես 1։2։4։ Այս աշխատության մեջ Վոլլաստոնը առաջին անգամ արտահայտել է նաև իր տեսակետները ատոմների տարածական դասավորվածության մասին։ 1800 թվականին հայտնագործել է բնածին, կոփածո պլատինի ստացման եղանակը, որը հսկայական նշանակություն է ունեցել ծծմբական թթվի տեխնոլոգիական արտադրության զարգացման գործում։ Չնայած, մինչև 1828 թվականը, Վոլլաստոնը այն գաղտնի է պահել։ 1802 թվականին անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Վոլլաստոնի կողմից բացահայտվել են Ֆրաունգոֆերյան գծերը (կլանման գծեր, որոնք տեսանելի են աստղերի անընդհատ սպեկտրի ֆոնի վրա)։

1803 թվականին Ուիլիամ Հայդ Վոլլաստոնը հայտնաբերել է պալադիումը, 1804֊ին՝ ռոդիումը։

1807 թվականին Վոլլաստոնը հայտնագործել է լյուցիդի խցիկը։

Հետաքրքրվել է և զբաղվել բյուրեղագիտությամբ, որի արդյունքում հայտնագործել է անդրադարձիչ գոնիմետր սարքը։ Այն ժամանակ, երբ, ամբողջ գիտական աշխարհը տարված էր Ալեսանդրո Վոլտայի և Գալվանիի միջև էլեկտրական հոսանքի («գալվանական») ծագման համար վեճով, Վոլլաստոնը ևս երկարատև մասնակցություն է ունենում վեճի մեջ ու ստեղծում մինչ այսօր իր անունը կրող գալվանական էլեմենտը (կամ զույգը)։

1814 թվականին, Վոլլաստոնը, տարբեր փորձնական տվյալների հիման վրա, կազմել է «ատոմային» զանգվածների ավելի ճշգրիտ աղյուսակ, քան Դալթոնը։ Այն քիչ է տարբերվել հետագայում Բերցելիուսի կողմից կազմած աղյուսակից։

ՊարգևներըԽմբագրել

Ի հիշատակԽմբագրել

Ի պատիվ Վոլլաստոնի անվանվել են.

1831 թվականից Բրիտանական երկրաբանական ընկերությունը շնորհում է Վոլլաստոնի անվան մեդալ, պատրաստված նրա իսկ կողմից հայտնաբերած պալադիումից ։

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Pearson, Tilmon H.; Ihde, Aaron J. (1951), «Chemistry and the Spectrum Before Bunsen and Kirchhoff», Journal of Chemical Education 28: 267—271
  • Hinde, P. T. (1966). «William Hyde Wollaston: The Man and His „Equivalents“». Journal of Chemical Education 243: 673—676.
  • Kipnis, Alexander. (1993) «The Man Who Discovered Rhodium». Rhodium Express. No 0: 30 — 34; «Discovery of Rhodium». Loc. cit. No 1: 30 — 34. ISSN 0869 — 7876