Լուիջի Գալվանի
Լուիջի (Ալոիզի) Գալվանի (իտալ.՝ Luigi Galvani, սեպտեմբերի 9, 1737[1][2][3][…], Բոլոնիա, Պապական մարզ[4][2][5] - դեկտեմբերի 4, 1798[1][2][3][…], Բոլոնիա, Ցիզալպիական հանրապետություն[4]), իտալացի անատոմ և ֆիզիոլոգ, էլեկտրաֆիզիոլոգիայի հիմնադիր։ Սովորել է Բոլոնիայի համալսարանում, այնտեղ էլ հետագայում դասավանդել է բժշկագիտություն։
Լուիջի Գալվանի իտալ.՝ Luigi Galvani | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1737[1][2][3][…] |
Ծննդավայր | Բոլոնիա, Պապական մարզ[4][2][5] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1798[1][2][3][…] (61 տարեկան) |
Մահվան վայր | Բոլոնիա, Ցիզալպիական հանրապետություն[4] |
Գերեզման | Corpus Domini, Bologna |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բոլոնիայի համալսարան (1759) |
Մասնագիտություն | անատոմ, ֆիզիկոս, բժիշկ, համալսարանի դասախոս և գյուտարար |
Աշխատատու | Բոլոնիայի համալսարան |
Ամուսին | Լյուսիա Գալեացի Գալվանի[6] |
![]() |
1771-ից ուսումնասիրել է էլեկտրականության առաջացումը կենդանի օրգանիզմներում։ Հետազոտել է անշարժացված գորտի մկանների կծկման ընդունակությունը էլեկտրական հոսանքի ազդեցության ներքո։ Դիտել է մկանների կծկումը՝ դրանք նյարդերի կամ ողնուղեղի հետ մետաղով միացնելիս, ուշադրություն դարձրել այն բանի վրա, որ մկանը կծկվում է երկու տարբեր մետաղների հետ միաժամանակյա շփումից, ապացուցել, որ մկանը կծկվում է նաև անմիջապես նյարդին միանալիս։
Գալվանիի փորձերը նպաստեցին հոսանքի նոր աղբյուրի՝ գալվանական էլեմենտի հայտնագործմանը։ 1791-ին հրատարակել է «Մկանային շարժման ժամանակ էլեկտրականության ուժի մասին տրակտատ»–ը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Гальвани (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1838. — Т. 13. — С. 123.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Galvani, Luigi // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 11.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гальвани Луиджи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Гальвани, Луиджи (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. VIII. — С. 2.
- ↑ Scienza a due voci — 1999.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 660)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիջի Գալվանի» հոդվածին։ |