«Ո՞ւր ես գնում, զինվոր», 1985 թվականին Յուրի Երզնկյանի նկարահանած ֆիլմը՝ Ազատ Գասպարյանի գլխավոր դերակատարմամբ։

Ո՞ւր ես գնում, զինվոր
ԵրկիրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայաստան
Թվական1985
Լեզուհայերեն
ՌեժիսորՅուրի Երզնկյան
Սցենարի հեղինակՄանուկ Մնացականյան
ԴերակատարներԱզատ Գասպարյան, Աշոտ Ադամյան, Գուժ Մանուկյան, Արծրուն Մանուկյան, Կարեն Ջանիբեկյան և Հրայր Կարապետյան
ՕպերատորՌուդոլֆ Վաթինյան
ԵրաժշտությունՅուրի Հարությունյան
ԿինոընկերությունՀայֆիլմ
Տևողություն82 րոպե

Սյուժե խմբագրել

Երբ սկսվում է պատերազմը, Օհանյանների տոհմից վեց տղամարդիկ ծառայությունն սկսում են նույն գումարտակում։ Ընկնելով Ռուսաստանի արևելքը՝ գյուղացիները ստիպված են լինում սովորել ոչ միայն ռազմական գործը, այլև ռուսերենը։ Օհանյանների խումբը մասնակցում է պատերազմական գործողություններին, սակայն որքան դեպի արևմուտք են գնում նրանք, այնքան պակասում է նրանց թիվը. Բեռլին են հասնում միայն երկուսը՝ Եղիշն ու Դերենիկը։ Եվ հիմա, երբ պատերազմն արդեն ավարտվել է, Եղիշ Օհանյանը վերադառնում է Հայաստան՝ իր հետ տանելով իր գնդի զոհված ծառայողներից մեկի դստերը, ում որդեգրել էր։

Դերասաններ և նկարահանող անձնակազմ խմբագրել

Նկարահանող անձնակազմ խմբագրել

Դերասանական անձնակազմ խմբագրել

  • Ազատ Գասպարյան - Եղիշ
  • Եկատերինա Գրիգորևա - Մաշա
  • Ռուբեն Մկրտչյան - Դերենիկ
  • Աշոտ Ադամյան - Հունան
  • Գուժ Մանուկյան - Աղվան
  • Արա Մանուկյան - Շավարշ
  • Աշոտ Գևորգյան - Սերոբ
  • Տատյանա Բովկալովա - Նինա
  • Ալեքսանդր Արժիլովսկի - Պրոխորով
  • Ալեքսանդր Բեսպալիյ - Չուրսին
  • Գալինա Մակարովա - տարեց կին
  • Պավել Կորմունին - Պյոտր Իվանովիչ


Դրվագներում - Հրայր (Գեորգի) Կարապետյան, Կարեն Ջանիբեկյան, Սվետլանա Տուրովա, Վլադիմիր Վոլկով, Վիկտոր Տարասով, Յուրի Ստուպակով, Յուրի Կոզյուչից, Վալերի Սմեցկոյ, Զոյա Բելոխվոստիկ, Պյոտր Յուրչենկով, Վալենտին Բելոխվոստիկ, Մ. Զիմինա, Ալեքսանդր Տիմոշկին

Տեխնիկական և այլ տվյալներ խմբագրել

  • Երկիրը Հայկական ԽՍՀ
  • Լեզուն հայերեն
  • Ֆիլմը գունավոր
  • Տևողություն - 82 րոպե, ժապավենի երկարությունը՝ 2259 մետր
  • Ձայնը - մոնո
  • Պրեմիերան կայացել է 17.01.1986

Արտաքին հղումներ խմբագրել