Արծրուն Մանուկյան
հայ դերասան
Արծրուն Սերգեյի Մանուկյան (փետրվարի 15, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 2, 1984), հայ դերասան։
Արծրուն Մանուկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 15, 1935 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 2, 1984 (49 տարեկան) |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան |
Երեխա(ներ) | Վարուժան Մանուկյան |
Դերասան Վարուժան Մանուկյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԱրծրուն Մանուկյանը ծնվել է 1935 թվականին Երևանում։ 1952 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Վարդան Աճեմյանի արվեստանոցը։ Աշխատել է Կապանի թատրոնում, որտեղ խաղացել է մի շարք ներկայացումներում։ 1962 թվականից եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան[1][2]։
Ստեղծագործական ուղի
խմբագրելԿերտել է մի շարք դերեր տարբեր ներկայացումներում։
Ներկայացումներ
խմբագրել- Արտաշես՝ Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ»
- Արամազդ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Արմենուհի»
- Ոսկան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի»
- Միլիցիոներ՝ Ա. Բաբայանի «Մոր սիրտը չի խաբի»
- Նեզնամով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»
- Դիկոն՝ Լ. Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները»
- Հայր Հովհաննես՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
- Ռոդրիգո՝ Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»
- Արթուր՝ Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»
- Աստիճանավոր ` Ա. Սուխովո-Կոբլինինի «Դատական գործ»
- Ժամապահ՝ Լավրենովի «Բեկում»
- Թորգոմ՝ Ժորա Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»
- Ադամյան՝ Ժորա Հարությունյանի «Խաչմերուկ»
- Սերգեյ՝ Շեյնինի «Ծանր մեղադրանք»
- Պտիցին՝ Ֆյոդոր Դոստոևսկու «Ապուշը»
- Տիգրանիկ՝ Նաիրի Զարյանի «Արտավազդ և Կլեոպատրա»
- Սմբատ՝ Նաիրի Զարյանի «Հացավան»
- Էգերտ Կլաուզեն՝ Գ. Հաուպտմանի «Մայրամուտից առաջ»
- Բիլ՝ Վ. Դելմարի «Հիշիր վաղվա օրդ»
- Տիգրան Ապրեսյան՝ Վիլյամ Սարոյանի «Խաղողի այգին»
- Սուրեն՝ Ս. Հարությունյանի «Դատավորը»
- Շաբանով՝ Ի. Կասումովի «Գլուխդ բարձր, զինվոր»
- Գևո՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
- Քաղաքագլուխ՝ Ազատ Շահինյանի «Արգելված երազներ»
- Քերոբ՝ Արտաշես Քալանթարյանի «Ձախողակ խուզարկուներ»
- Զաքարիա Մուարոն՝ Միխայիլ Բուլգակովի «Մոլիերի կյանքը»
Ֆիլմեր
խմբագրել- Լեյտենանտ Սարգսյան՝ «Կրակոց սահմանի վրա», 1970 թ.
- «Տուժողները հավակնություններ չեն ունենում», 1986 թ.[3][4]
ֆիլմերի կրկնօրինակումներ
խմբագրել- «Ռուստամ և Զոհրապ»
- «Կովկասի գերուհին»
- «Չի կարող պատահել»
Հեռուստատեսային հաղորդումներ
խմբագրելՎարել է հեռուստատեսային հաղորդումներ՝
- «Գարնանային կատակներ»
- «Մեղու»
- «Իմ տունը քո տունն է»
Ռադիոհաղորդումներ
խմբագրել- «Առավոտյան լուսաբաց»
- «Վաղորդյան զանգակներ»
- «Երգիծական մանրապատումներ և հումոր»