Յուրի Հարությունյան
Յուրի Արշակի Հարությունյան (մարտի 25, 1944 կամ մայիսի 25, 1944[1], Գալաց, Ռումինիա - օգոստոսի 23, 2019, Երևան, Հայաստան), հայ կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ (2012)։
Յուրի Հարությունյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | մարտի 25, 1944 կամ մայիսի 25, 1944[1] Գալաց, Ռումինիա |
Մահացել է | օգոստոսի 23, 2019 (75 տարեկան) Երևան, Հայաստան |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Աշխատավայր | Հայֆիլմ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1972 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը (Էդվարդ Միրզոյանի դասարան)։ 1967 թվականից աշխատել է Հայֆիլմ կինոստուդիայում՝ որպես երաժշտական ձևավորող, ապա՝ երաժշտական խմբագիր։ Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության պատասխանատու քարտուղարն է։ Միությանը կից հիմնադրել և ղեկավարել է «Բրևիս» երաժշտական ձայնագրման ստուդիան։ Հեղինակել է ավելի քան 70 ֆիլմերի երաժշտություն՝
- «Մարդն Օլիմպոսից»
- «Բաղդասարը բաժանվում է կնոջից»
- «Զինվորն ու փիղը»
- «Կյանքի լավագույն կեսը»
- «Խոշոր շահում»
- «Մեր պապերի քայլերգը»
- «Սիրամարգի ճիչը»
- «Անիծվածները»
- «Արարման ութերորդ օրը»
- «Չեզոք իրավիճակ»
- «Ձայն բարբառոյ»
- «Ուրախ ավտոբուս»
- «Օգոստոս»
- «Օ՜, Գևորգ»
- «Ռեքվիեմ»
- «Խենթ հրեշտակը»
- «Հերոստրատ»
- «Տխուր փողոցի լուսաբացը»
- «Կիսանդրի»
Գրել է նաև մի քանի վավերագրական ֆիլմերի երաժշտություն, որոնց թվում է՝ «Հայկական ՍՍՀ», «Հայաստանն այսօր», «Կերամիկայի վարպետները», «Ինչպես է կոփվում արծաթը»[2][3]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, 2012
- «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության «Լավագույն կոմպոզիտոր» մրցանակ՝ «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո» ֆիլմի համար
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |