Կարեն Դավիդով

հայ նկարիչ

Կարեն Գեորգիի Դավիդով (ապրիլի 1, 1960(1960-04-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գեղանկարիչ, բեմանկարիչ։

Կարեն Դավիդով
Ծնվել էապրիլի 1, 1960(1960-04-01) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ և բեմանկարիչ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Մոսկվայի Կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտում։ 1983 թվականից աշխատել է որպես կինոյի գեղարվեստական ղեկավար, մասնակցել է 6 լիամետրաժ ֆիլմերի նկարահանմանը Հայաստանում և Վրաստանում։ Աշխատել է տարբեր հայտնի պրոդյուսերների հետ, այդ թվում նաև Սերգեյ Փարաջանովի[1]։

1986 թվականից ԽՍՀՄ Կինոմատոգրաֆիստների միության անդամ է, 1988 թվականից՝ ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ, 1991 թվականից՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1984 թվականից մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ Կարեն Դավիդովի աշխատանքները ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում։ Աշխատանքները գտնվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում[2][3]։

Բեմադրող նկարիչ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Աշխատել է նաև Սերգեյ Փարաջանովի հետ… Կարեն Դավիդով
  2. «Կարեն Դավիդովի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. «Հայաստանի Կինեմատոգրաֆիստների Միություն. միության անդամներ». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 6-ին.