Դավիթ Մուրադյան
Դավիթ Էդուարդի Մուրադյան (դեկտեմբերի 12, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, կինոգետ։ Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, 2014 թվականի հունիսի 2-ից՝ նույն ինստիտուտի ռեկտոր[1]։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ։
Դավիթ Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1951 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1973) |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ և կինոգետ |
Աշխատավայր | Հայաստանի հանրային ռադիո, Հայֆիլմ, Հայաստանի գրողների միություն, Հայաստանի մշակույթի նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ և Երևանի պետական համալսարան |
Ծնողներ | հայր՝ Էդուարդ Մուրադյան |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ |
David Mouradian Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 12-ին, Երևանում։ Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է։ 1973 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 1969 թվականից տպագրվում է։ Եղել է ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ։ 1971-1973 թթ աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-1974 թթ՝ «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-1991 և 1997-2001 թթ.` «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ նախ որպես սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ գեղարվեստական ծրագրերի գծով։ Երկար տարիներ Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված տարբեր հաղորդումներ։ 2003 թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղն արժանացել է Լևոն Շանթի անվան մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն պիես»։
Մամուլում տպագրվում է 1969 թվականից։
Մուրադյանի առաջին գիրքը հրատարակվել է 1976 թ.։ Հետագայում հեղինակել է ևս 8 գիրք։
Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն։
Պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով։
1994-1996 և 2001-2008 թվականներին՝ Հայաստանի գրողների միության փոխնախագահ, 2008-2010 թվականներին՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ։
2010 թ. հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Դավիթ Մուրադյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
Դասավանդել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1993-ից մինչ օրս՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավար։
2014 թ. հունիսի 2-ին ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր։ Կառավարման խորհրդի 24 անդամներից քվեարկությանը մասնակցել են 21-ը։ Կողմ են քվեարկել 19 հոգի, մեկը եղել է դեմ, մեկ քվեաթերթիկ էլ անվավեր է ճանաչվել։ Դավիթ Մուրադյանը ռեկտորի միակ թեկնածուն էր[1]։ 2014 թ. հուլիսի 17-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ընտրության արդյունքները հաստատվել են[3]։ Նրա գրչին է պատկանում «Մազաթափ գամփռը և աշունը» ստեղծագործությունը։
Պարգևներ և կոչումներԽմբագրել
- «Ոսկե գրիչ» մրցանակ
- «Արտավազդ» մրցանակ (տարվա լավագույն պիես)
- «Լևոն Շանթ» մրցանակ (դրամատուգիա) մրցանակների դափնեկիր
- ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)[4]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2017[5]
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Թատերական ինստիտուտի նոր ռեկտորը
- ↑ «ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2021-01-24
- ↑ «ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՌԵԿՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ(չաշխատող հղում)
- ↑ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2017-09-21