Մանուկ Մնացականյան
Մանուկ Յախշիբեկի Մնացականյան (հունիսի 29, 1934, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1995, Երևան, Հայաստան), հայ խորհրդային արձակագիր, կինոսցենարիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, («Երջանկության մեխանիկան» գեղարվեստական կինոնկարի համար), Գաբրիել Սունդուկյանի անվան մրցանակի դափնեկիր (1982, «Մայրիշխանություն» կինովիպակի համար), ՀԳՄ անդամ 1966 թվականից։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1966 թվականից։
Մանուկ Մնացականյան Մանուկ Յախշիբեկի Մնացականյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1934 հունիսի 29 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մարտի 6, 1995 | (տարիքը 60)
Վախճանի վայր | Երևան |
Մասնագիտություն | արձակագիր |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Մանուկ Մնացականյան Վիքիդարանում | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
1956 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1956-1967 թվականներին որպես ինժեներ աշխատել է տարբեր գործարաններում և գիտահետազոտական հիմնարկություններում։
Մանուկ Մնացականյանի առաջին ակնարկը՝ «Պապիս փողոցը», լույս է տեսել 1959 թվականին։ Հրատարակվել է 1959 թվականից։ Լույս է ընծայել «Մեծ քաղաքի աղմուկը» (1962), «Նահանջ տարի» (1974), «Կանչ» (ռուսերեն 1980) պատմվածքների ժողովածուները, «Հալոցք» (1966), «Երկուշաբթիից երկուշաբթի» (1968) վիպակները։ Գրում է նաև մանուկների համար («Հեքիաթներ Աննայի համար», 1980)։
«Հայֆիլմ» կինոստուդիան Մանուկ Մնացականյանի սցենարով 1975 թվականին նկարահանել է «Խաչմերուկում» (ըստ Ժ. Հարությունյանի պիեսի) կինոնկարը, որը 1978 թվականին Մանհելմի փառատոնում արժանացել է «Ոսկե կինոդուկատ» մրցանակին։ Նրա սցենարով է «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել նաև «Երջանկության մեխանիկան» գեղարվեստական ֆիլմը։ Հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիան 1984 թ. գրողի պատմվածքի հիման վրա և նրա սցենարով նկարահանել է «Կիսակայարան» ֆիլմը։ Մանուկ Մնացականյանի սցենարով են նկարահանվել նաև «Ո՞ւր ես գնում, զինվոր» (1985), «Ճանապարհին» ֆիլմերը։
1985 թվականին Երևանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Նահանջ տարի» պիեսը, Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը բեմադրել է նրա «Թաղի զավակը» դրաման։
ԵրկերԽմբագրել
- Մեծ քաղաքի աղմուկը, Երևան, Հայպետհրատ, 1962, 120 էջ։
- Հրացոլք, Երևան, «Հայաստան», 1966, 123 էջ։
- Երկուշաբթիից երկուշաբթի, Երևան, «Հայաստան», 1968, 204 էջ։
- Նահանջ տարի, Երևան, «Հայաստան», 1974, 306 էջ։
- Հեքիաթներ Աննայի համար, Երևան, «Սովետական գրող», 1980, 41 էջ։
- Հեռավոր օրերի կանչը (վիպակներ և պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1983, 479 էջ։
- Ընտիր երկեր, Երևան, 1986։
- Պապը, Երևան, 1988։
- Լուսավորչի կանթեղը, Երևան, 1994։
- «Զով», պատմվածքների ռուսերեն ժողովածու, 1979 թ.։
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 652)։ |