Հրայր Կարապետյան (դերասան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրայր Կարապետյան (այլ կիրառումներ)
Հրայր (Գեորգի) Արտեմի Կարապետյան (նոյեմբերի 28, 1930, Մայկոպ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 18, 2013, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հայ դերասան, գեղանկարիչ։
Հրայր Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | 1930 նոյեմբերի 28 |
Ծննդավայր | Մայկոպ, |
Մահացել է | ապրիլի 18, 2013 | (տարիքը 82)
Մահվան վայր | Լոնդոն |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան գեղանկարիչ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելՀրայր Կարապետյանը ծնվել է Ռուսաստանի Մայկոպ քաղաքում։ 1947 թվականին տեղափոխվել է Երևան։ 1954 թվականին ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1961 թվականին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի գեղարվեստի ֆակուլտետը։ 1961-1990 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի բեմադրող-նկարիչ։ 1967 թվականից եղել է Հայաստանի նկարիչների և 1963 թվականից՝ Կինեմատոգրաֆիստների միությունների անդամ[1][2]։
Ֆիլմեր
խմբագրելՈրպես դերասան, հանդես է եկել հետևյալ ֆիլմերում՝
- «Կարծր ապար» (1974)
- «Հուսո աստղ» (1978)
- «Կարոտ» (1990)
Բեմադրող-նկարիչ՝
- «Երգում է Գոհար Գասպարյանը» (1963)
- «Բարև, ես եմ» (1965)
- «Եռանկյունի» (1967)
- «Կրակոց սահմանին» (1970)
- «Վերադարձ» (1972)
- «Խաչմերուկ» (1974)
- «Մարդը Օլիմպոսից» (1974)
- «Կրկին հինգ օր» (1978)
Գեղանկարչական գործունեություն
խմբագրել1971-1993 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1977-1993 թվականներին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ Ձևավորել է շուրջ 25 գիրք։ Ցուցահանդեսներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Լեհաստանում, Ուզբեկստանում, Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում։ Ստեղծագործությունները պահվում են մի շարք երկրների պատկերասրահներում, մասնավոր հավաքածուներում։