Ռուդոլֆ Վաթինյան
Ռուդոլֆ Վաթինյան (մայիսի 12, 1941, Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոօպերատոր է, աշխատել է Ալբերտ Մկրտչյանի, Վիգեն Չալդրանյանի և այլ հայտնի ռեժիսորների հետ։
Ռուդոլֆ Վաթինյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1941 (78 տարեկան) |
Ծննդավայր | Դիլիջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | օպերատոր-բեմադրիչ |
Աշխատավայր | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | Մովսես Խորենացու մեդալ |
Երեխաներ | Միքայել Վաթինյան |
Բովանդակություն
Կյանքը և կարիերանԽմբագրել
Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թ. Դիլիջանում։ 1959 թ. ավարտել է Դիլիջանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Փոքր տարիքից զբաղվել է նկարչությամբ, քանդակագործությամբ և մոդելագործությամբ։ Ընկերներով ակտիվորեն հետևում էին Վանիկ Շահաբյանի գործունեությանը։ Հետագայում սկսում է զբաղվել լուսանկարչությամբ և ընդունվում աշխատանքի տեղական թերթի խմբագրություն։ 1965 թ. ընդունվել է և 1970 թ. ավարտել Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից մինչև այժմ աշխատում է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։ Ավարտելուց հետո աշխատել է որպես երկրորդ օպերատոր Սերգեյ Իսրայելյանի մոտ՝ «Խաթաբալա» ֆիլմում, որի ռեժիսորն էր Յուրի Երզնկյանը։ Այդ ֆիլմից հետո Ռուդոլֆ Վաթինյանը երկար տարիներ աշխատել է Յուրի Երզնկյանի հետ։ Երզնկյանի հետ միասին աշխատել են «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմում, որը շատ բարձր էր գնահատել Սերգեյ Փարաջանովը։ Շատ ֆիլմերում են աշխատել ռեժիսոր Կարեն Գևորգյանի հետ, որը նախկինում եղել էր օպերատոր։ Այդ ֆիլմերից են «Օգոստոս» և «Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով», որը հիմնված է Չինգիզ Այթմատովի պատմվածքի վրա։ Կրկնակի պարգևատրվել է պետական մրցանակով։ Աշխատում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Հայաստանի կինեմոտոգրաֆիստների միության քարտուղարն է։ Լավագույն օպերատոր է ճանաչվել և մրցանակի արժանացել «Սիրով և երախտագիտությամբ», «Օգոստոս», «Տեր, ողորմյա» ֆիլմերի համար։
ՖիլմագրությունԽմբագրել
Տարի | Անուն | Տեղեկություն |
---|---|---|
2008 | Տխուր փողոցի լուսաբացը | Լևոն Աթոյանցի և Ա. Մովսիսյան հետ համատեղ |
2008 | Սիրով և երախտագիտությամբ | վավերագրական ֆիլմ, հանդիպում է նաև «Տակառագործները» անունով |
2007 | Քրմուհին | Վահագն Տեր-Հակոբյանի հետ համատեղ |
2006 | Լռության նախերգանք | կարճամետրաժ |
2001 | Հին հռոմեական ճանապարհին | |
2001 | Ուրախ ավտոբուս | |
1999 | Տերևաթափ Անթարեսի վրա | կարճամետրաժ |
1999 | Բարի ոգիների նոր արկածները | տիկնիկային մուլտֆիլմ (օպերատոր Ռ. Բալասանյանի հետ համատեղ) |
1996-97 | Տեր, ողորմյա | |
1995 | Փարաջանով. վերջին կոլաժ | վավերագրական հեռուստաֆիլմ (օպերատոր Տ. Տրոնշեի հետ համատեղ) |
1995 | Յո երթաս | վավերագրական |
1993 | Վերջնագիծ | |
1993 | Կիսանդրի | կարճամետրաժ |
1992 | Պուտիկավոր շունը, որը վազում է ծովի եզրով | օպերատոր Իգոր Բելյակով և Կարեն Գևորգյանի հետ համատեղ |
1991 | Պատանդներ | |
1988 | Շնչառություն | |
1987 | Եվս հինգ օր | |
1986 | Քանի դեռ ապրում ենք… | |
1985 | Ու՞ր ես գնում, զինվոր | |
1985 | Անմահության անձնագիր | վավերագրական հեռուստաֆիլմ |
1984 | Մեր մանկության տանգոն | |
1983 | Գիշերվա մեջ առկայծող կրակը (Միքայել Նալբանդյան) | |
1982 | Պատահար հուլիսին | կարճամետրաժ |
1982 | Հին օրերի երգը | |
1981 | Գործուղում առողջարան | |
1980 | Մեր պապերի քայլերգը | Ֆիլմը հանդիպում է նաև «Ավտոմեքենան տանիքի վրա» անունով |
1979 | Մահկանացուդ կնքիր թամբին | |
1977 | Խոհարարները եկել են մրցույթի | |
1976 | Օգոստոս | |
1975 | Շեկ ինքնաթիռ | |
1975 | Այս կանաչ, կարմիր աշխարհը | |
1974 | Դեղին թոնիր | կարճամետրաժ |
1973 | Անլռելի գույներ | կարճամետրաժ վավերագրական ֆիլմ |
1972 | Երկուսից մինչև ութը | կարճամետրաժ վավերագրական ֆիլմ |
1971 | Խաթաբալա | որպես երկրորդ օպերատոր |
1970 | Լուսանկար | կարճամետրաժ |
ՀղումներԽմբագրել
ՊարգևներԽմբագրել
- Մովսես Խորենացու մեդալ (2009)[1]։