Այրիգետ, Այրի, Այրիշայ, Այրիսու, Էյրիչայ, գետակ Հայաստանում, Սիսիանի աջ օժանդակը։ Երկարությունը 24 կմ է, ավազանը 171 կմ²։ Սկիզբ է առնում Բարգուշատի լեռնաշղթայի արևմտյան ծայրամասից 3060 մ բարձրից, անցնում Դաստակերտ ավանի միջով, Ախլաթյան, Մորենի գյուղերի հարևանությամբ և թափվում Տոլորսի ջրամբարը։ Վերին հոսանքում անցնում է խոր ձորով, իսկ Դաստակերտից սկսած աստիճանաբար լայնացող դարավանդավորված հովտով (Սիսիանի գոգավորություն)։ Սնումը ձնաանձրևային է, տարեկան միջին ծախսը 1,48 մ³/վրկ (Դաստակերտ), առավելագույնը՝ 11,6 մ³/վրկ, տարեկան հոսքը՝ 46,6³ մլն մ[1][2]։

Այրիգետ
Բնութագիր
Երկարություն24 կմ
Ավազանի մակերես171 կմ²
Ջրի ծախս1,48 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԲարգուշատի լեռներ
Գետաբերանի տեղակայումՏոլորսի ջրամբար
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղաջուր, Ծաղկի, Պիսակ և Կըշկոշտի
Երկիր Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 11 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 241 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 353