Անգեղակոթի ջրամբար

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անգեղակոթ (այլ կիրառումներ)

Անգեղակոթի ջրամբար, ջրամբար ՀՀ Սյունիքի մարզում՝ Որոտանի վրա։ Շահագործման է հանձնվել 1977 թվականին։ Մտնում է Որոտանի կասկադի մեջ։ Մակերեսը 0, 54 կմ² է, ջրատարողությունը՝ 3.4 միլիոն մ³։ Պատվարը բետոնախճաքարային է, երկարությունը՝ 70 մ, բարձրությունը՝ 29.4 մ։ Անգեղակոթի ջրամբարից Տոլորսի ջրամբար հոսող Որոտանի մեջ բաց թողնվող ջրերը կարգավորվում են հատակային ջրթող կառուցվածքով (ջրթողքը՝ 2, 9 մ³/վ)։ Օգտագործվում է նաև ոռոգման նպատակով[1]։

Picto infobox map.png
Անգեղակոթի ջրամբար
Գտնվում է Որոտան գետի վրա
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Սյունիքի մարզ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 141 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։