Շաքի (գետ)

գետ Հայաստանում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաքի (այլ կիրառումներ)

Շաքի, գետ Յաղլըսյունեի, Յաղլիսյունեյ, Շաքե, Հայաստանի Սյունիքի մարզում[1], Որոտանի ձախ վտակը[2]։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակի Ծղուկ լեռնագագաթի հարավարևելյան լանջից՝ 2560 մ բարձրությունից։ Երկարությունը 17 կմ է, ջրհավաք ավազանը՝ 16,4 կմ2։ Գետահովիտը Ս-աձև է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (64%), վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 2 մ3/վ է։ Գետահովտում կան աղբյուրներ, գետի վրա՝ ջրվեժներ, որոնցից ամենաբարձրը Շաքիի ջրվեժն է (18 մ)։ Գետի վրա կառուցվել է Շաքիի ջրէկը (1936 թ.)։

Շաքի
2014 Prowincja Sjunik, Rzeka Szaki (02).jpg
Բնութագիր
Երկարություն18 կիլոմետր
Ավազանի մակերես16,4 կմ²
Ջրի ծախս2 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԾղուկ
Գետաբերանի տեղակայումՈրոտան
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԵրկրամասՍյունիքի մարզ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 92 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 93 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։