Ոսկեղջյուր (թուրքերեն՝ Haliç; հունարեն՝ Κεράτιος Κόλπος), նեղ կոր ծոց, որը թափվում է Բոսֆորի նեղուցը Մարմարա ծովի հետ հատման վայրում։ Հիմնականում գտնվում է Ստամբուլի տարածքում՝ բաժանելով քաղաքի եվրոպական հատվածը հյուսիսային և հարավային հատվածների։ Ոսկեղջյուրի գետաբերանի մոտ ժամանակին եղել է Բյուզանդիոն գաղութը, որի տարածքում էլ հետագայում կառուցվեց Կոստանդնուպոլիս քաղաքը։

Ոսկեղջյուր
Տեսակռիա
Երկիր Թուրքիա
ՎարչատարածքՍտամբուլ
Երկարություն8 կմ
Լիճ հոսող գետԱլիբեյ
Քարտեզ
Քարտեզ

Ծոցի ափերին են գտնվում պատմական Գալաթա, Ֆեներ, Բլաքերնա, Բալաթ, Էյուպ, Քասըմփաշա թաղամասերը։ Միջնադարից սկսած այստեղ բնակվել են կոստանդնուպոլսի հրեաներ և իտալացի առևտրականներ։ Բյուզանդական ժամանակաշրջանում Ոսկեղջյուրի հյուսիսային ափին գոյություն է ունեցել Ջենովայի հանրապետությանը ենթակա գաղութ, իսկ օսմանյան ժամանակաշրջանում Ոսկեղջյուրը եղել է քաղաքի ֆինանսական և առևտրային հատվածի բաղկացուցիչ մասը։

ՆԱՍԱ-ի արբանյակային լուսանկարը կատարված 2007 թվականին։ Ոսկեղջյուրը գնում է քաղաքի եվրոպական հատվածի խորքերը

19-րդ դարում ճանապարհորդները անվանել են ծոցը «քաղաքի գեղեցկագույն հատված», իսկ 20-րդ դարում տեղանքը աղտոտվել է արտաքին անկառավարելի միգրացիայի և արդյունաբերական զարգացման արդյունքում։ Ներկայումս Ոսկեղջյուրի ափերին են գտնվում Ստամբուլի աղքատ թաղամասերը, հատկապես Ֆաթիհը, ինչպես նաև քաղաքի պատմական թաղամասերը և Սարայբուրնու թերակղզին։

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ստրաբոնը ծովածոցը անվանել է «Բյուզանդիայի եղջյուր»՝ նկատի ունենալով ծոցի ձևը։

«Ծովածոցը, որը հոսում է բյուզանդացիների մոտով, հոսում է արևմտյան ուղղությամբ մոտավորապես 60 ստադիա՝ նմանվելով եղնիկի եղջյուրի։ Այն ճյուղավորվում է մի քանի մասերի»[1]

Ոսկեղջյուրը (եբրայերեն՝ Χρυσόκερας‎) անվանումը ծովածոցը ստացել է շատ ավելի ուշ, որը երևի թե կապված է առևտրական կարևորության հետ։ Բացի հայերենից, ռուսերենից և անգլերենից, Ոսկեղջյուր անվանումը կիրառելի է նաև այլ լեզուներում. գերմաներենում՝ Goldenes Horn, իտալերենում՝ Corno d’Oro, ֆրանսերենում՝ Corne d’Or, իսպաներենում՝ Cuerno de Oro: Ոսկեղջյուրի ժամանակակից հունարեն անվանումը ունի ավելի չեզոք բնույթ՝ Κεράτιος κόλπος՝ «Եղջյուրի տեսք ունեցող ծոց», իսկ թուրքերեն՝ Haliç, որը թարգմանաբար ուղղակի նշանակում է ծոց։

Կամուրջներ

խմբագրել

Ոսկեղջյուրի վրա կառուցված են Գալաթայի կամուրջը, Գալաթայի հին կամուրջը (չի օգտագործվում), Աթաթուրքի կամուրջը, Հալիչ կամուրջը և Ոսկեղջյուրի կամուրջը։

Երկրաբանական պատմություն

խմբագրել

Ծովածոցը Բոսֆորի հետ ենթադրաբար ձևավորվել է մ.թ.ա. 6000-ական թվականներին։ Համաձայն սևծովյան ջրհեղեղի տեսության, Միջերկրական ծովի ջրերի լիտոսֆերային ապարների դիսլոկացիայի արդյունքում բարձրացել է Սև ծովի մակարդակը։ Արդյունքում էլ ձևավորվել են Ոսկեղջյուրը և Բոսֆորը[2]։ Տարածքի առաջին բնակեցումը եղել է այս իրադարձություններից մոտ 1000 տարի ավելի վաղ[3]։

Ջրագրություն

խմբագրել
 
Սուլեյմանիե մզկիթը նկարված Ոսկեղջյուրից

Ոսկեղջյուրը իր տեսքով հիշեցնում է գետ, որը ունի մոտ 8 կիլոմետր երկարություն և 90- 700 Մետր լայնություն։ Հիմնականում սնվում է Ալիբեյ սու և Քյաղըթհանե սու վտակներով[4]։ Դրանք գտնվում են ծովածոցի «ակունք»ի մոտ Քյաղըթհանե և Էյուպ թաղամասերի մոտ։ Օսմանյան ժամանակաշրջանում տեղանքը կոչվել է «Եվրոպայի քաղցրահամ ջրեր» և հանդիսացել են հանգստի գոտի[5]։

Էյուպից դեպի հարավ ծովածոցը նավարկելի է, ունի մի քանի նավամատույց և չորս կամուրջ[6]։ Գետաբերանի մոտ Ոսկեղջյուրը ունի մաքսիմալ 40 մետր խորություն։

Ծովածոցի ափերը թեք են, որոնց թիկունքը պատված են ցածր բլուրներով։ Հարավային ափերի բլուրները ունեն 40- 60 մետր բարձրություն (Կոստանդնուպոլսի լեգենդար յոթ բլուրները), իսկ հյուսիսային ափի բլուրները՝ 80 մետր։ Բոսֆորի և Ոսկեղջյուրի պայմանական սահմանագիծը համարվում է Գալաթայի կամուրջը։

Բոսֆորի նման, ծոցը ունի ջրի երկու ընդգծված շերտ։ Ստորին շերտի ջրերը գալիս են Մարմարա ծովից։ Գետաբերանի մոտ ջրի աղիությունը հասնում է 36 պրոմիլլեի։ Ջրի վերին շերտը գալիս է Սև ծովից։ Շերտի աղիությունը մոտ է Բոսֆորի ցուցանիշին՝ 16- 21 պրոմիլե[7]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ստրաբոն Աշխարհագրություն։ Գիրք VII. — М: «Ладомир», 1994.
  2. Berilgen, M. M., Özaydın, I. K., and Edil, T. B. A case history: Dredging and Disposal of Golden Horn Sediments(անգլ.) // Geotechnics of High Water Content Materials. — 2000. — № 1374.
  3. Sengül Aydingün Early Neolithic discoveries at Istanbul(անգլ.) // Antiquity : Квартальное обозрение мировой археологии. — 2009. — Т. 83. — № 320.
  4. John Freely The Strait and the City // Istanbul: The Imperial City. — London: Penguin Books, 1998. — С. 3. — ISBN 978-0-14-192605-6
  5. Базили К. М. Глава X // Очерки Константинополя. — СПб: Типография Н. Греча, 1835. — С. 220.
  6. De Amicis, Edmondo Galata // Constantinople (1878). — New York and London: G. P. Putnam's Sons, 1894. — С. 60. — 326 с.
  7. S. Albayrak, N. Balkis, H. Balkis, A. Zenetos, A. Kurin, S. Ü. Karhan, S. A Lar, M. Balci [http://www.medit-mar-sc.net/files/201011/25-131635408_MMS_v11n2_ALBAYRAK.pdf Golden Horn Estuary: Description of the ecosystem and an attempt to assess its ecological quality status using various classification metrics](անգլ.) // Mediterranean Marine Science : научный журнал. — 2010. — № 2 (11). — С. 295-313.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկեղջյուր» հոդվածին։