Սուլեյմանիե մզկիթ

մզկիթ

Սուլեյմանիե մզկիթը (թուրքերեն՝ Süleymaniye Camii), իր տարածքով Ստամբուլի ամենամեծ գործող մզկիթը։ Այն իր նշանակալիությամբ երկրորդն է քաղաքում։ Ստամբուլի գլխավոր մզկիթը համարվում է Կապույտ մզկիթը։ Մզկիթը իր մեջ կարող է տեղավորել մոտ 5000 հավատացյալների։ Գտնվում է քաղաքի հին մասում` Յոթ բլուրներից երրորդի վրա։

Սուլեյմանիե մզկիթ
թուրքերեն՝ Süleymaniye Camii
Տեսակմզկիթ և տեսարժան վայր
Երկիր Թուրքիա[1]
ՎարչատարածքՍտամբուլի մարզ և Ֆաթիհ
Մասն էՍտամբուլի պատմական շրջաններ
Հիմնվել է1550
Կառուցման սկիզբ1550
Կառուցման ավարտ1557
Կարգավիճակգործող մզկիթ
ՊատվիրողՍուլեյման I
Անվանված էՍուլեյման I
Ճարտարապետություն
ՃարտարապետՄիմար Սինան
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
Բարձրություն53 մ
Գմբեթ4
Արտաքին գմբեթի
տրամագիծ
27,5 մ
Շինանյութմարմար, գրանիտ
Քարտեզ
Քարտեզ
Սուլեյմանիե մզկիթը

Մզկիթը կառուցվել է օսմանյան սուլթան Սուլեյման I-ի հրամանով` Սինան ճարտարապետի կողմից 1550- 1557 թվականներին։ Կենտրոնական գմբեթի բարձրությունը կազմում է մոտ 53 մետր, տրամագիծը` 26.5 մետր, որը գերազանցում է Այա Սոֆիայի տաճարին իր բարձրությամբ, սակայն զիջում է տրամագծով։

Մզկիթը ունի 4 մինարե, որոնք նշանակում էին, որ Ստամբուլի գրավումից հետո Սուլեյմանը չորրորդ փադիշահն է։ Առջևի երկու մինարեները ունեն երկուական պատշգամբ, իսկ մյուս երկուսը` երեքական պատշգամբ, ինչը նշանակում էր, որ նա Օսմանյան կայսրության 10-րդ սուլթանն է։ Մզկիթին կից գործում են բաղնիքը, մեդրեսեն, գրադարանը և աստղադիտարանը, որոնց հետ միասին մզկիթը կազմում է մի յուրահատուկ կոմպլեքս, որի տարածքը համեմատելի է Ստամբուլի փոքր թաղամասերի հետ։ Մզկիթը ունի 136 լուսամուտներ։

Մզկիթը մեծապես տուժել է 1660 թվականին տեղի ունեցած հրդեհի արդյունքում, իսկ գմբեթն էլ վնասվել էր 1766 թվականին տեղի ունեցած երկրա արժից հետո։

Մզկիթի բակում կա գերեզմանատուն, որտեղ գտնվում են օսմանյան սուլթան Սուլեյման I-ի և նրա սիրելի կնոջ Ռոքսելանայի դամբարանները։ Կա կարծիք, համաձայն որի մզկիթը աստիճանաբար իջնում է Ոսկեղջյուրը։

Ֆոտոպատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլեյմանիե մզկիթ» հոդվածին։