Ֆաթիհ
Ֆաթիհ (թուրք.՝ Fatih), հաճախ անվանում են նաև պատմական կենտրոն կամ պատմական թերակղզի, Ստամբուլի շրջաններից մեկը, որը գտնվում է Ստամբուլի նահանգի եվրոպական հատվածում: Սա պատմական Կոստանդնուպոլսի բուն տարածքն է, որն ընկած է եղել Կոստանդնուպոլսի պարիսպների ներքին հատվածում: Շրջանում է տեղակայված քաղաքի պատմական, մշակութային տեսարժան վայրերի մեծ մասը, ներառյալ նաև Այա Սոֆիան, Թոփքափը ամրոցը, Սուլեյմանիե մզկիթը, Կապույտ մզկիթ (Ստամբուլ)ը, Խորայի եկեղեցին և Ստամբուլի հնագիտական թանգարանը: Ներկայումս Ֆաթիհը համարվում է Ստամբուլի աղքատ պահպանողական շրջանը, որի բնակչության մեծամասնությունը Անատոլիայից ներգաղթածների սերունդներ են: Այստեղ ապրում են նաև հայեր, հույներ և հրեաներ:
Ֆաթիհ | ||
թուրք.՝ Fatih | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
---|---|---|
Նահանգ | Ստամբուլի նահանգ | |
Շրջանի ղեկավար | Հասան Քարաքաշ | |
Մակերես | 17 կմ² | |
Բնակչություն | 429 351[1] մարդ (2011) | |
Խտություն | 26 362 մարդ/կմ² | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | fatih.gov.tr | |
| ||
ՊատմությունԽմբագրել
Կոստանդնուպոլսի անկումից հետո սուլթան Մեհմեդ II-ը այստեղ` Առաքյալների տաճարի տեղում կառուցեց քաղաքի առաջին մզկիթը` Ֆաթիհ մզկիթը, որտեղ էլ հետագայում սուլթանը թաղվեց: Ֆաթիհ շրջանի Ֆեներ թաղամասում 1586 թվականից գտնվում է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության նստավայրը:
ԱշխարհագրությունԽմբագրել
Շրջանի ափերը ողողվում են Ոսկեղջյուրի, Բոսֆորի, Մարմարա ծովի ջրերով: Կոստանդնուպոլսի պարիսպներով Ֆաթիհ շրջանը բաժանված է Էյուպ և Զեյթինբուրնու շրջաններից:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Turkey, Istanbul»։ Сайт citypopulation.de։ Արխիվացված օրիգինալից 2012-08-08-ին։ Վերցված է 2012-07-13