Ոսկեղջյուրի կամուրջ
Ոսկեղջյուր կամուրջ (թուրքերեն՝ Haliç Metro Köprüsü), մետրոկամուրջ Ստամբուլ Արխիվացված 2020-03-29 Wayback Machine ում, որը հիմնականում սպասարկում է Ստամբուլի մետրոպոլիտենի աշխատանքները։ Կամուրջը հատում է Ոսկեղջյուրը։ Կամուրջը իրար է կապում Ստամբուլի Բեյօղլու և Ֆաթիհ շրջանները, որոնք գտնվում են քաղաքի եվրոպական հատվածում։ Կամուրջը գտնվում է Գալաթայի և Աթաթուրքի կամուրջների միջև, մոտավորապես վերջինից 200 մետր դեպի արևելք։ Կամուրջը դարձավ 4-րդը, որը հատում է Ոսկեղջյուրը և լիարժեք շահագործման հանձնվեց 2014 թվականի փետրվարի 15-ին[1]։
Ոսկեղջյուրի մետրոկամուրջ թուրքերեն՝ Haliç Metro Köprüsü | |
---|---|
Երկիր | ![]() |
Տեղանք | Ստամբուլ, ![]() |
Նշանակություն | նախատեսված է մետրոյի և հետիոտների համար |
Տեսակ | մետրոկամուրջ |
Նյութ | պողպատ |
Հատում է | Ոսկեղջյուր |
Երկարություն | 936 |
Լայնություն | 12,6 |
Բացման տարեթիվ | փետրվարի 15, 2014 |
![]() | |
![]() |
Ճարտարապետություն
խմբագրելԿամրջի ընդհանուր երկարությունը կազմում է 936 մետր, որից 436 մետրը գտնվում է ջրի վրա։ Այն իրար է կապում մետրոպոլիտենի Ազափքափը (Բեյօղլու) և Յունքափանը (Ֆաթիհ) կայարանները։ Կամրջի թռիչքի առավելագույն երկարությունը կազմում է 180 մետր[2]։ Կամրջի ամեն կողմում կա 9 ճոպան և երկու աշտարակ։
Կամրջի լայնությամբ տեղակայված են երկու երկաթուղային գծեր, ինչպես նաև հետիոտների համար նախատեսված անցուղիներ։
Յունքափանըի հատվածում՝ 120 մետր ափից հեռավորության վրա կամուրջը բացվում է, ինչը հնարավորություն է տալիս խոշոր նավերին մուտք գործելու Ոսկեղջյուր Արխիվացված 2020-03-29 Wayback Machine: Սկզբնական շրջանում նախատեսվում էր, որ կամուրջը կբացվի գիշերը ժամը 01:00-ից մինչև 05:00 ամռանը, իսկ ձմռանը՝ երկու անգամ։ Ներկայումս կամուրջը բացվում է ըստ անհրաժեշտության։
Մետրոյի կայարանի պլատֆորմի երկարությունը կազմում է 180 մետր և կարող է տեղավորել 8 վագոնանոց գնացքի։ Մետրոյի նախագծի արդյունքում կամրջի ընթացիկ շինարարության մեջ նույնպես փոփոխություններ եղան։ Կայարանը ներկված է շագանակագույն գույնով։ Կամուրջը օրական հատում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Այն իրար է կապում Ստամբուլի Արխիվացված 2020-03-29 Wayback Machine այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Սուլթանահմեդը Արխիվացված 2020-03-29 Wayback Machine, Սարայբուրնուն Արխիվացված 2020-03-29 Wayback Machine, Գրանդ բազարը Արխիվացված 2020-03-29 Wayback Machine, Թաքսիմ հրապարակը և այլն։
Ընդվզումներ
խմբագրելԿառուցման ընթացքում հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիներ դեմ հանդես եկան կամրջի ներկայիս տեսքին, ինչպես նաև կառուցման պլանի փոփոխությանը, որոնք տեղի էին ունեցել արդեն շինարարության ընթացքում։ Կարծիք էր հայտնվում, թե կամրջի շինարարությունը գցում է Ստամբուլի Արխիվացված 2020-03-29 Wayback Machine պատմական հատվածի տեսքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.hurriyet.com.tr/halic-metro-gecis-koprusu-acilisa-hazir-25580131
- ↑ «Golden Horn Metro Crossing Bridge Detailed Design» (PDF). Official website. Վերցված է 2014 թ․ հուլիսի 18-ին.(չաշխատող հղում)