«Նոր հայեր», ՈՒՀԱ-ի թիմ, 1997 թվականի Բարձրագույն լիգայի հաղթող։

Պատմություն խմբագրել

«Նոր հայեր» թիմն ստեղծվել է 1994 թվականին Երևանում։ Նորաստեղծ թիմի հիմքում 1993 թվականի առաջին Հայկական լիգայի ամենատաղանդավոր ՈՒՀԱ-ականներն էին։ Թիմն սկզբում կոչվում էր «Բարեկամներ Երևանից»։ Թիմն առաջին անգամ ելույթ ունեցավ 1994 թվականին Սոչիում "КиВиН-1994" փառատոնին և դուրս եկավ ՈՒՀԱ Առաջին լիգա, որն այդ ժամանակ տեղի էր ունենում Վորոնեժում։ 1994-1995 թվականներին «Նոր հայերը» խաղացին Առաջին լիգայում և, դառնալով 1995 թվականի եզրափակիչի մասնակից, իրավունք ձեռք բերեցին հանդես գալ ՈՒՀԱ Բարձրագույն լիգայում։ Բարձրագույն լիգայի 1996 թվականի մրցաշրջանում թիմը հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց "Մախաչկալյան թափառաշրջիկներ" ("Махачкалинские бродяги") թիմին։ 1997 թվականին «Նոր հայերը», բոլոր խաղերում գրավելով առաջին տեղը, փայլուն կերպով հասան մինչև եզրափակիչ, որտեղ կիսեցին չեմպիոնի տիտղոսը "Զապորոժե-Կռիվոյ Ռոգ-Տրանզիտ"("Запорожье-Кривой Рог-Транзит") թիմի հետ։ 1998 թվականին թիմը նվաճեց ՈՒՀԱ Ամառային Սուպերգավաթը, հաղթելով "Զապորոժե-Կռիվոյ Ռոգ-Տրանզիտ"-ին ("Запорожье-Кривой Рог-Транзит")։ 1999 թվականի մրցաշրջանում "Նոր հայերը" դուրս եկան եզրափակիչ և գրավեցին երկրորդ տեղը, խաղալով "ԲՊՀ" ("БГУ") և "Սանկտ-Պետերբուրգի հավաքական" ("Сборная Санкт-Петербурга") թիմերի հետ։

1990-ական թվականների վերջերին ու 2000-ական թվականների սկզբներին "Նոր հայերը" բացի մրցաշրջանային խաղերից, հյուրախաղերով ելույթ ունեցան նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ավելի քան 50 քաղաքներում։ Նրանք նաև 6 անգամ ելույթ ունեցան ԱՄՆ-ում, 2 անգամ Գերմանիայում, ինչպես նաև ԱՊՀ անդամ բոլոր երկրներում։

Թիմի կազմը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նրանք ինքնաթիռում էին
  2. «Досье игроков команды Новые Армяне». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 20-ին.