Սեմյոն Սլեպակով
Սեմյոն Սերգեևիչ Սլեպակով (ռուս.՝ Семён Серге́евич Слепако́в, օգոստոսի 23, 1979, Պյատիգորսկ, Ռուսաստան), ռուս պրոդյուսեր, սցենարիստ, կոմիկ, երաժիշտ, երգերի հեղինակ և կատարող։ Նախկինում՝ ՈւՀԱ-ի մասնակից, «Պյատիգորսկի հավաքական» թիմի ավագ։ Ռուսաստանի հրեական կոնգրեսի հասարակական խորհրդի անդամ[1]։
Սեմյոն Սլեպակով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 23, 1979 (44 տարեկան) |
Ծննդավայր | Պյատիգորսկ, Ստավրոպոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Կրթություն | Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու (2003) |
Մասնագիտություն | սցենարիստ, դերասան, կինոպրոդյուսեր, երգիչ, կիթառահար, պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, երգիծաբան, ՈՒՀԱ-ի խաղացող և հեղինակ-կատարող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | slepakov.com |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Սեմյոն Սլեպակովը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում։ Դեռ վաղ հասակում ինքն իրեն համարել է ստեղծագործ անհատ։ Ակտիվ մասնակցություն է ունեցել դպրոցական և քաղաքային բոլոր միջոցառումներում։ 2000-2006 թվականներին՝ ՈւՀԱ-ի «Պյատիգորսկի հավաքական» թիմի ավագ։ 2004 թվականին «Պյատիգորսկի հավաքական» թիմի կազմում դարձել է ՈւՀԱ-ի Բարձր լիգայի հաղթող։ 2005 թվականից ապրում է Մոսկվայում։ 2006 թվականին Գարիկ Մարտիրոսյանի և Ալեքսանդր Դուլերայնի հետ միասին ստեղծել են «Наша Russia» սկետչ-շոուն։ 2008 թվականին դարձել է «Универ» և «Наша Russia. Яйца судьбы» ֆիլմերի պրոդյուսերը։ 2010 թվականից «Comedy Club»-ի մասնակից[2]։ «Comedy Баттл»-ի մշտական ժյուրի։ «Интерны» հեռուստասերիալի պրոդյուսեր։ 2011 թվականից «Универ. Новая общага» հեռուստասերիալի պրոդյուսեր։ 2012 թվականից «Сашатаня» հեռուստասերիալի պրոդյուսեր։ 2012 թվականից՝ «ХБ» սիթքոմի պրոդյուսեր։ 2015 թվականին դարձել է «Озабоченные, или Любовь зла» հեռուստասերիալի սցենարիստ և պրոդյուսեր[3]։
Սկավառակագրություն Խմբագրել
2005 թվականին Սեմյոն Սլեպակովը ձայնագրել է իր առաջին երաժշտական ալբոմը։ 2010 թվականից, որպես անհատ ներկայացնում է իր երաժշտական համարները «Comedy Club»-ում։ 2012 թվականին ձայնագրել է իր երկրորդ երաժշտական ալբոմը։
Անձնական կյանք Խմբագրել
2012 թվականի սեպտեմբերի 12-ից ամուսնացած է Կարինեի հետ (մասնագիտությամբ՝ իրավաբան)[4][5]։ Ամուսնական արարողությունը կատարվել է Իտալիայում։
Սեմյոն Սլեպակովի պապիկի եղբայրը ԽՍՀՄ հայտնի դրամատուրգ և սցենարիստ Յակով Արոնովիչ Կոստյուկովսկին է[6]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Структура Российского еврейского конгресса»։ www.rjc.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-15-ին։ Վերցված է 2016-05-23
- ↑ «СЕМЕН СЛЕПАКОВ - СЕМЕН СЛЕПАКОВ - Каталог статей - АККОРДЫ, МИНУСОВКИ, ТЕКСТЫ ПЕСЕН»։ akkords.3dn.ru։ Վերցված է 2016-05-23
- ↑ ««Россия — это одно сплошное „Фарго“: вечная зима и маразм»: Интервью Семена Слепакова — о сериалах, сатире и свободе — Meduza»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2016-05-23
- ↑ правда» Мария РЕМИЗОВА | АО ИД «Комсомольская (2012-09-23)։ ««Комсомолка» нашла жену Семена Слепакова»։ АО ИД «Комсомольская правда»։ Վերցված է 2016-05-23
- ↑ «Семен Слепаков больше не скрывает свою жену : Семен Слепаков с женой Кариной / фото 1»։ www.woman.ru (ru-RU)։ Արխիվացված է օրիգինալից 2016-05-31-ին։ Վերցված է 2016-05-23
- ↑ «Семен Слепаков: «Я звезд стесняюсь»»։ www.cosmo.ru։ Վերցված է 2016-05-23