Աշոտ Քեշյան (հուլիսի 10, 1977(1977-07-10), Գագրա, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս դերասան, կինոռեժիսոր, ռադիոհաղորդավար։ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի ՈՒՀԱ թիմի անդամ։

Աշոտ Քեշյան
Ծննդյան թիվ՝հուլիսի 10, 1977(1977-07-10) (46 տարեկան)
Ծննդավայր՝Գագրա, Աբխազական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասան, կինոռեժիսոր, հաղորդավար և ՈՒՀԱ-ի խաղացող
IMDb։ID 4914548
ashotkeshyan.ru

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1977 թվականի հուլիսի 10-ին, Գագրա քաղաքում։ Ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Ադլեր։

Անձնական կյանք խմբագրել

Կինը՝ Կարինեն (հարսանիքը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 18-ին Ադլերում)[1], եղբայրը՝ դերասան Արարատ Քեշյանն է։

ՈՒՀԱ կարիերա խմբագրել

ՈՒՀԱ-ում սկսել է խաղալ 1995 թվականին։ 1999-2000 թվականների մրցաշրջանում «Ամիգոս» թիմի կազմում նվաճեց իր առաջին ՈւՀԱ գավաթը` դառնալով Սոչիի չեմպիոն։ 2000-2001 թվականներին «Լումումբայի թոռները»[2] թիմի կազմում դարձավ Սոչիի բացարձակ չեմպիոն` հաղթելով Սոչիի մրցաշրջանը և Սոչիի Սուպերգավաթը։ 2002 թվականին կրկին հաղթել է «Լումումբայի թոռները»[3] Սոչիի առաջնությունը՝ որպես ՈւՀԱ թիմի «Մեծ Սոչի» անդամ, 2001 թվականին դարձել է «Սկսել» ՈւՀԱ լիգայի չեմպիոնը, 2002 թվականին՝ ՈւՀԱ Հյուսիսային Լիգայի կիսաեզրափակչի հաղթող։

«Լումումբայի թոռները» ՄԺԲԻ-ի Սոչիի մասնաճյուղի թիմն էր և 2003 թվական մրցաշրջանից առաջ Աշոտը, իր եղբոր Արարատի հետ միասին հրավիրվել էր Մոսկվա, «ՄԺԲԻ թիմին»։ Իր կազմով նա առաջին անգամ ելույթն է ունեցել 2003 թվականին ՈւՀԱ-ուն 1/8 մրցաշրջանի առաջին եզրափակչում, որտեղ անմիջապես դարձավ թիմի գլխավոր դերակատարներից մեկը։ Դեբյուտային մրցաշրջանում «ՄԺԲԻ հավաքականը» վստահ հաղթանակ տարավ 1/8 և1/4 եզրափակչում, ապա երկու փուլային առճակատմամբ հանդես եկավ եզրափակիչ փուլում, որտեղ զբաղեցրեց երրորդ տեղը։ Յուրմալայի երաժշտական փառատոնին Աշոտը իր թիմի կազմում դարձավ «Ոսկու փոքր Կիվինի» հաղթող։

2004 թվականին «ՄԺԲԻ թիմը» կրկին հայտնվեց եզրափակիչ մրցաշրջանում, որտեղ պարտվեց Պյատիգորսկի թիմին և 0.6 միավորով գրավեց երկրորդ տեղը։ 2004 թվականին Յուրմալայի փառատոնում Աշոտ Քեշյանի թիմը դարձավ «Մեծ Կիվինը մթության մեջ» մրցույթի հաղթողը։ 2005 թվականին «ՄԺԲՀ թիմը» չմասնակցեց Բարձրագույն լիգայի խաղերին, սակայն Յուրմալայի երաժշտական փառատոնին կրկին դարձավ «Ոսկու փոքր Կիվինի» հաղթող։

2006 թվականին ՄԺԲՀ-ի թիմը մասնակցել է ՈւՀԱ  բարձրագույն լիգայի խաղերին և կրկին հասել է եզրափակիչ։ Դրամատիկ պայքարում, հաղթելով «Ուրալցիների ազգությունը» վերջին մրցումներիը, ժողովուրդների բարեկամության համալսարանի թիմը կարողացավ տանել հաղթանակ։ 2006 թվականին «Մոսկվայի ժողովուրդների բարեկամության հավաքականը» և Հնչեղ Կիվինը կատարեցին Նիկոլայ Զաբոլոտսկի Հիացած հումորային առանցքային երգը, Աշոտ օգնեց իր թիմին նվաճել փառատոնի «Ոսկու փոքր Կիվինի» գլխավոր մրցանակը։

2007 թվականին Աշոտը «ՄԺԲՀ-ի ազգային հավաքականում» նվաճեց ՈւՀԱ-ի ամառային գավաթը։

2005-2008 թվականներին Աշոտ Քեշյանը մասնակցում է ՈՒՀԱ-ի ծննդյան տարեդարձին նվիրված խաղերին։

Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 20 հեռուստատեսային խաղ, գավաթների և ՈՒՀԱ-ի փառատոների ժամանակ՝

  • 14 խաղերում ՈՒՀԱ-ի բարձրագույն խմբում (2003, 2004, 2006 եղանակներին)
  • «Հնչեղ Կիվին» երաժշտական փառատոնի 5 խաղերում (2003, 2004, 2005, 2006, 2011)։
  • Ամառային գավաթի խաղարկության 1 խաղում (2007)։

«Ազգային ժողովուրդների բարեկամության հավաքականի»  ՈՒՀԱ-ի Միջազգային միության պաշտոնական խաղերում Աշոտի մասնակցությամբ ամենավառ համարները:

  • Հին Ալիք՝ Լուի Արմսթրոնգը, Ադրիանո Չելենտանոն, Էլվիս Փրեսլին։ «Հնչեղ Կիվին» 2003
  • «ՄԺԲԻ հանրակացարանը»՝ ուղտ է։ 2003 ՈՒՀԱ-ի բարձրագույն լիգա 1/4 եզրափակիչ, երաժշտական մրցույթը։
  • Սուշի-բար Երևան։ 2004 ՈՒՀԱ-ի  գլխավոր լիգայի երաժշտական տան կիսաեզրափակչի 2-րդ օրը։
  • Ումատուրման։ «Հնչեղ Կիվին» 2005
  • «Ամերիկան` հնդիկների երկիրը»՝ ռեստորանի տնօրենը։ 2006 թվականին ՈՒՀԱ, 1/8 եզրափակիչ, երաժշտական մրցույթը։
  • Հիացած։ «Հնչեղ Կիվին» 2006
  • Աշոտի տունը` Աշոտ։ ՈՒՀԱ 2007 ամառային գավաթ, ԷՄՈւԹ
  • Աշոտի հարսանիքը։ ՈՒՀԱ 2007 ամառային գավաթ, եզափակիչ երգի մրցույթում։

Փոխ ՈւՀԱ-ան կարիերա խմբագրել

2007 թվականին իր եղբոր հետ Արարատը մասնակցեց «Բլա-բլա շոու» ծրագրի նկարահանումներին։ Նա մասնակցել է «Խաղից դուրս» ծրագրի նկարահանումներին, իսկ №10-ում` որպես հաղորդավար (իր եղբոր` Արարատի հետ միասին)։ Նա իր եղբոր հետ միասին մասնակցել է «Մարտական ակումբ» երրորդ սեզոնին`«Թաղամաս-95» երգիծական նախագծի ստուդիայում[4]։

2008 թվականի օգոստոսի 10-ից մինչև 24-ը «Հումոր FM» ռադիոկայանում իր եղբոր հետ միասին անցկացրեց «Օլիմպիական ռեզերվ» հումորային ծրագիր 2008 թվականի Օլիմպիական խաղերի մասին։

Նա դարձավ «Մամա» և ֆիլմի-ալմանախի «Մամա, փոխանցիր փողը» նովելների ռեժիսոր[5]։

Ճանաչում և պարգևներ խմբագրել

ՈՒՀԱ-ի թիմի կազմում մասնակցել է «ՄԺԲՀ հավաքականում»։

  • ՈՒՀԱ 2006 Բարձրագույն Լիգայի Չեմպիոն
  • ՈՒՀԱ 2006  Բարձրագույն Լիգայի Չեմպիոն
  • «Հնչեղ Կիվին» երաժշտական փառատոնի մրցանակակիր։
    • Հնչեղ Կիվին 2006 փառատոնին «Ոսկու փոքր Կիվինի» ծրագրի մրցանակակիր
    • Հնչեղ Կիվին 2011 փառատոնին «Ոսկու փոքր Կիվինի» ծրագրի  մրցանակակիր
    • Հնչեղ Կիվին 2004 փառատոնի «Մեծ Կիվինը մթության մեջ» ծրագրի մրցանակակիր
    • Հնչեղ Կիվին 2003 փառատոնի «Ոսկու փոքր Կիվինի» ծրագրի մրցանակակիր
    • Հնչեղ Կիվին 2005 փառատոնի «Ոսկու փոքր Կիվինի» ծրագրի մրցանակակիր

Մ ասնակցել է «Մեծ Սոչի» ՈՒՀԱ թիմի անդամ։

  • Կրասնոդարի երկրամասի փոքր նահանգապետի գավաթի խաղարկության մրցանակակիր։
  • «Ստարտ» 2001 ՈՒՀԱ Լիգայի չեմպիոն։

Մասնակցել է «Լումումբայի թոռները» ՈՒՀԱ թիմում։

  • Սոչի 2001 չեմպիոն
  • Սոչի 2002 չեմպիոն
  • Սոչի 2001 թվականի Սուպերգավաթակիր

Մասնակցել է ՈՒՀԱ-ի «Ամիգոս» թիմի կազմում

  • Սոչի 2000 չեմպիոն

Ֆիլմերի ցանկ խմբագրել

Դերասանական աշխատանք խմբագրել

  • 2009-2011՝ Ունիվեր, Աշոտ, Մայքլի եղբայրը
  • 2010՝ Մեկը բոլորի համար, Իբրագիմ, Կարինա Մագոմեդովի եղբայրը ( միայն 3-րդ սեզոնում)
  • 2012՝ Աղջիկներ, Ռուբեն, գինեկոլգ
  • 2012՝ Միասին երջանիկ, Վլադ
  • 2013՝ Սաշատանյա, Աշոտ, Մայքլի եղբայրը
  • 2014՝ Ժողովուրդների բարեկամություն, Ռուսլան Աբդուլաև, Դժեբրաիլի ընկերը
  • 2014՝  Զայցև+1, խաղատան գլխավորը

Ռեժիսորական աշխատանք խմբագրել

  • 2012՝ Մայրեր («Մայրիկ, փոխանցիր գումարը» դրվագում)
  • 2012՝ Դայակ
  • 2014՝ Կանացի կողոպուտ
  • 2016՝ Ադալիտներ
  • 2016՝ Նրա երազանքի կինը
  • 2016՝ Ամուսնություն բոլորից հետո

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Ашот, это правда?», или главный вопрос о Летнем кубке» (ռուսերեն). 17 октября 2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. «Чемпионат КВН г. Сочи» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. «Все чемпионы сочинской лиги КВН» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. ««Начало съемок 3-го сезона "Бойцовского клуба"»» (ռուսերեն). 21 августа 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. ««Мамы»» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել