Ռաֆայել Մինասբեկյան
Ռաֆայել Միխայիլի Մինասբեկյան (ռուս.՝ Рафаел Минасбекян, փետրվարի 2, 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բժիշկ, պրոդյուսեր, սցենարի հեղինակ, տնտեսագետ, սոցիոլոգ-շուկայագետ, կազմակերպությունների և հակաճգնաժամային կառավարման ղեկավար մենեջեր, «Գազպրոմ-մեդիա» Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն մեդիա-հոլդինգի կազմում գտնվող ԳՊՄ ԸԽ ԿԻՀ (Գազպրոմ-մեդիա Ընկերությունների Խումբ. Կինո. Ինտերնետ. Հեռուստատեսություն.) գլխավոր տնօրեն.
Ռաֆայել Մինասբեկյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 2, 1968 (57 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | պրոդյուսեր, սցենարի հեղինակ |
Աշխատանք | «Գազպրոմ-մեդիա» Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն մեդիա-հոլդինգի կազմում գտնվող ԳՊՄ ԸԽ ԿԻՀ (Գազպրոմ-մեդիա Ընկերությունների Խումբ. Կինո. Ինտերնետ. Հեռուստատեսություն.) գլխավոր տնօրեն |
Աշխատատու | Ռոսգոսստրախ[1] և Գազպրոմ Մեդիա Հոլդինգ |
Պարգևներ և մրցանակներ | «Ռուսաստանի մեդիա մենեջեր» (2011)[2] |
Կենսագրություն
խմբագրելՌաֆայել Մինասբեկյանը ծնվել է 1968 թ. փետրվարի 2-ին Երևան քաղաքում։
Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր։
1984 թ. ավարտել է Կամոյի անվ. № 76 միջնակարգ դպրոցը։
1992 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը (ԵրԲԻ)՝ «բուժական գործ, բժիշկ» մասնագիտությամբ[3]։
1995 թ. գերազանց ավարտել է կլինիկական օրդինատուրան՝ «հոգեբուժություն» մասնագիտությամբ[4]։
2006 թ. ավարտել է Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիան (ՄԱՇՏՏԱ)՝ «կազմակերպությունների մենեջմենթ և հակաճգնաժամային կառավարում» մասնագիտությամբ[5]։
2006 թ. պաշտպանել է դիսերտացիա՝ «Ձեռնարկության մտավոր կապիտալի զարգացումը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ գիտածավալուն արտադրանքի ստեղծման համար» թեմայով։ Ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։
1987 – 1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ Սահմանապահ զորքերում։
1990 թ. մի խումբ ընկերների հետ ստեղծել է ԵրԲԻ ՈՒՀԱ թիմը։ Որպես թիմի ավագ երկու անգամ՝ 1992 և 1994 թթ. դարձել է ՈՒՀԱ-ի Բարձրագույն լիգայի չեմպիոն։ 1995 թ. հանդիսացել է ՈՒՀԱ «ԱՊՀ Հավաքականի» ավագ և ՈՒՀԱ «Աշխարհի հավաքականի» ավագներից մեկը։
1991 թվականից սկսել է աշխատել հեռուստատեսությունում՝ որպես պորդյուսեր, սցենարի հեղինակ և ռեժիսոր։
1993 – 1994 թթ. հանդիսացել է «ՇԱՐՄ» ՄԱԸ (Մշակութա-Առևտրային Ընկերության) ղեկավար գործընկեր, կառավարման նախագահ (ք. Երևան)։
1994 – 1997 թթ. հանդիսացել է «Ամբեր» պրոդյուսերական խմբի ղեկավար գործընկեր, նախագահ (ք. Մոսկվա)։
1997 – 2002 թթ. հանդիսացել է «Գորոդ» հեռուստատեսային նախագծերի ստուդիայի ղեկավար գործընկեր, նախագահ (ք. Մոսկվա).
2002 – 2015 թթ. աշխատել է «Ռոսգոսստրախ» Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերությունում, հանդիսացել է բաժնետերերի խորհրդի անդամ, Կառավարության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, փոխնախագահ, բիզնեսի և հաղորդակցության ռազմավարական զարգացման բլոկի ղեկավար։
2004 – 2015 թթ.՝ «Ռուս-Բանկ» – տնօրենների խորհրդի անդամ; «Պրովիդնա» (Ուկրաինա) – տնօրենների խորհրդի անդամ; Moldasig (Մոլդովա) – տնօրենների խորհրդի անդամ; «ՌԳՍ-Հայաստան» – տնօրենների խորհրդի անդամ; «ՌԳՍ-Բելառուս» – տնօրենների խորհրդի անդամ; ՌԱԸ (Ռուսաստանի Ավտոմոբիլային Ընկերություն) – տնօրենների խորհրդի անդամ; 2015 թ. սեպտեմբերից՝ «Գազպրոմ-մեդիա» Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն մեդիա-հոլդինգի կազմում գտնվող ԳՊՄ ԸԽ ԿԻՀ (Գազպրոմ-մեդիա Ընկերությունների Խումբ. Կինո. Ինտերնետ. Հեռուստատեսություն.) գլխավոր տնօրեն։ ԳՊՄ ԿԻՀ ընկերությունների խումբը միավորում է գեղարվեստական ֆիլմերի և հեռուստատեսային սերիալների կինովարձույթի, տարածման և արտադրման ոլորտում գործող ընկերությունները.[6]
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՌաֆայել Մինասբեկյանն ավելի քան 300 հեռուստատեսային ծրագրերի, վավերագրական, գեղարվեստական և անիմացիոն ֆիլմերի, երաժշտական ալբոմների և տեսահոլովակների, տեսա և աուդիո գովազդային հոլովակների, համերգային, թատերական, մարքեթինգային, PR նախագծերի հեղինակն է, պրոդյուսերը և սցենարիստը։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրել30-ից ավելի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերի գլխավոր պրոդյուսեր.[7]
- «Լեգենդ Կոլովրատի մասին»
- «Սահմանագիծ»
- «Ջրահարսը։ Մեռյալների լիճը»
- «Տեքստ»
- «Ճորտը»
- «Չերնոբիլ. Անդունդը»
- «Բժիշկ Լիզան»
- «Արծաթե չմուշկներ»
- «Կրակ»
- «Շարք 19»
- «Ստրելցովը» և այլն։
Սերիալների գլխավոր պրոդյուսեր
խմբագրել- «Դևի որս»
- «Խորհրդատուն»
- «Սոսափյուն»
- «Անորսալիները»
- «Բադաբեր ամրոցը»
- «Համաճարակ»
- «Ռոստով»
- «Խորթ հայրը»
- «Վանդակում»
- «Ետաթռիչք»
- «Մորոզով պապը»
- «Տաճարը»
- «Աստիճանավոր կինը» և այլն։
Հեռուսատեսային նախագծեր
խմբագրել1991 թվականից սկսել է աշխատել հեռուստատեսությունում որպես պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր։
- 1993 թվական «ՇԱՐՄ շոու» - հեղինակներից/ կազմակերպիչներից մեկը, գլխավոր ռեժիսոր (Երևան/Մոսկվա),
- 1996 թվական «Դոկտոր Ուգոլ» հեռուստատեսային ծրագիր - սցենարիստ (ՆՏՎ);
- 1996 թվական Առաջին Ռուսաստանյան Կատակերգական Հեռուստասերիալ «Դելա սեմեյնիե, դելա սմեշնիե» - արտադրող ընկերության ղեկավար (Amber), սցենարի հեղինակ (ՆՏՎ),
- 1997—1998 թվականներ «Ստարիե պեսնի օ գլավնոմ 3» - սցենարի հեղինակ (ՕՌՏ);
- 1998 թվական «ՕՌՏ-ն Կրեմլում» հեռուստատեսային համերգ - սցենարի հեղինակ (ՕՌՏ);
- 1999 թվական «Դելո» հեռուստատեսային ծրագիր - պրոդյուսեր (ՌՏՌ);
- 1999 թվական «Նոր տարի ТВ 6-ում» հեռուստատեսային ծրագիր - հեղինակ (ՏՎ-6).
Ռազմավարական, մարքեթինգային և PR նախագծեր
խմբագրել2002 թվականին հանդիսացել է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ զարգացման կանխատեսումների «Հայաստան 2020 թ.» միջազգային նախագծի կազմակերպիչներից մեկը։
- 2002 թվական Վերաբրենդավորման մարքեթինգային արշավ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ. Հզոր հովանու ներքո»,
- 2003 թվական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՎՏՈ. ՎՍՅՈ ՊՐԱՎԻԼՆՈ ՍԴԵԼԱԼ» մարքեթինգային արշավ[8],
- 2005—2011 թվականներ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ Ռուսաստանի Ֆուտբոլի Առաջնություն»[9],
- 2006 թվական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽԸ Կրեմլում» համերգ և հեռուստատեսային հաղորդում - պրոդյուսեր (ՊԿՀԴ Կրեմլյովսկի, ՌՏՌ),
- 2007 թվական «Ստրախովոյե վրեմյա» հեռուստատեսային ծրագիր - պրոդյուսեր (Ռոսիա-24),
- 2008 թվական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԼՅՈՒԴԻ» մարքեթինգային արշավ,
- 2009 թվական «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԿԻՆՈ» կինովարձույթում գեղարվեստական ֆիլմերի առաջխաղացում։
Կինոնախագծեր
խմբագրել- Համարակալած ցանկի տարր գեղարվեստական ֆիլմ «Զեմլյակ» (2010 թվական) - պրոդյուսեր[10],
- Վավերագրական ֆիլմ «Ռոբ Սահակյանց. Վարդագույն քաղաքի վերջին հիպպին» (2011 թվական) - հեղինակ, պրոդյուսեր[11][12],
- Գեղարվեստական ֆիլմ «Generation Պ» (2011 թվական) - պրոդյուսեր[10].
Մրցանակներ, պարգևներ, նվաճումներ
խմբագրելՈւնի 50-ից ավելի պարգևներ (այդ թվում պետական), արդյունաբերական պարգևավճարներ և միջազգային մրցանակներ։ Դրանց թվում են.
- Ազգային մրցանակ մեդիա բիզնեսի ոլորտում «Ռուսաստանի մեդիա մենեջեր 2011»՝ «Ոլորտի զարգացման մեջ ներդրման համար» անվանակարգում (նորարարական մոտեցումների և բացառիկ մարքեթինգային կոնցեպցիաների իրականացման համար)[2],
- Հայաստանի լեռնային զբոսաշրջության և լեռնագնացության չեմպիոն,
- Ճանաչվել է «Տասամյակի լավագույն խաղացող» «Մաֆիա» խաղի ամենամյա պաշտոնական աշխարհի առաջնությունների արդյունքներով 2002 թվականից մինչև 2012 թվականները (ըստ MAF CLUB միջազգային համակարգի)։
- 2017 թ. – ՀևՏՏՁԱ (Համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ասոցիացիա) մրցանակ՝ НТВ հեռուստաալիքի համար նկարահանված «Փախստականը» ֆիլմի դիմաց՝ «2017 թվականի լավագույն հեռուստաֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում[13]։
- 2018 թ. – ՀևՏՏՁԱ մրցանակ՝ Առաջին հեռուստաալիքի համար նկարահանված «Բադաբեր ամրոցը» սերիալի համար՝ «2018 թվականի լավագույն հեռուստաֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում[14]։
- 2019 թ. – ՀևՏՏՁԱ մրցանակ՝ «Տեքստ» ֆիլմի համար՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում։
- ՀևՏՏՁԱ մրցանակ՝ НТВ հեռուստաալիքի համար նկարահանված «Գումարտակը» սերիալի համար՝ «2019 թվականի լավագույն հեռուստաֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում[15]։
- «Զոլոտոյ օրյոլ» մրցանակը՝ «Տեքստ» ֆիլմի համար՝ «2019 թվականի լավագույն հեռուստաֆիլմը» մրցանակաբաշխության ասպարեզում[16]։
- Finisterra Arrábida կինոարվեստի միջազգային փառատոնի մրցանակ՝ Best Advertising Movies («Լավագույն գովազդային ֆիլմը») մրցանակաբաշխության ասպարեզում՝ ԳՊՄ ԿԻՀ Ընկերությունների խմբի իմիջային հոլովակի դիմաց։ Որպես հոլովակի հեղինակ և պրոդյուսեր հանդես եկավ Ռաֆայել Մինասբեկյանը[17]։
- DRAWTASTIC անիմացիայի միջազգային փառատոնի (ԱՄՆ) մրցանակ՝ «Լավագույն գովազդը» մրցանակաբաշխության ասպարեզում։ Գլխավոր մրցանակը՝ «Golden Pencil Award»-ը տրվեց «ԿԻՀ Կինոստուդիայի» անիմացիոն դրվագին, ռեժիսոր՝ օսկարակիր նկարիչ-մուլտիպլիկատոր Ալեքսանդր Պետրով, գաղափարի հեղինակ և պրոդյուսեր՝ Ռաֆայել Մինասբեկյան[18]։
- 2020 թ. – մեդիա-բիզնեսի ոլորտում գլխավոր ազգային մրցանակ՝ «Ռուսաստանի մեդիա-մենեջեր» «Նշանավոր արդյունաբերական նվաճումների, շուկայում առաջատար տեղ զբաղեցնող ԳՊՄ ԿԻՀ Ընկերությունների խմբի ստեղծման և արդյունավետ կառավարման համար» մրցանակաբաշխության ասպարեզում։
Ունի կառավարական պարգևներ, շնորհակալագրեր և պատվոգրեր։
Գիտական հոդվածների և գրքերի հեղինակ
խմբագրելՇատրակով Ա. Յու., Պարֆյոնովա Մ. Յա., Մինասբեկյան Ռ. Մ. Արդյունաբերության կազմակերպման մտավոր կապիտալը – Մ.: ՊԿՀ «ՄԱՐՏԻՏ», 2006
Մինասբեկյան Ռ. Մ. ԳՈՍՍՏՐԱԽ-ի պաստառ – Մ.: Մեշչերյակովի հրատ. 2012
Մինասբեկյան Ռ. Մ. Ձեռնարկության մտավոր կապիտալի դինամիկ և ստատիկ մասերը՝ որպես դրա զարգացման մեթոդական կազմող մաս // Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի Տեղեկատու, № 12, 2004
Մինասբեկյան Ռ. Մ. Մեքենայամետ տեխնոլոգիաների կառուցման գաղափարը՝ ձեռնարկության մտավոր կապիտալի ավելացման համար // Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի Տեղեկատու, № 18, 2005
Մինասբեկյան Ռ. Մ., Իվանով Ա. Ս. Ձեռնարկության մտավոր կապիտալի ավելացման մեխանիզմները՝ մրցունակ արտադրության կազմակերպման համար // Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի Տեղեկատու, № 30, 2006
Մինասբեկյան Ռ. Մ. Ռուսաստանի բարձր տեխնոլոգիական համալիրի մասնագետների ապահովագրման համար օբյեկտիվ նախապայմանների ստեղծում // Մոսկվայի աշխատանքի շուկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիայի Տեղեկատու, № 30, 2006
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.kino-teatr.ru/kino/screenwriter/ros/24352/bio/
- ↑ 2,0 2,1 ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ընկերության փոխնախագահ Ռաֆայել ՄԻնասբեկյանը դարձավ ազգային մրցանակի դափնեկիր
- ↑ «Биография Рафаела Минасбекяна на Кино-театр» (ռուսերեն). kino-teatr.ru.
- ↑ «Биография Рафаела Минасбекяна на Профи Синема» (ռուսերեն). proficinema.ru.
- ↑ «Сегодня – старт вещания нового развлекательного канала КВН-ТВ» (ռուսերեն). kvn.ru.ru.
- ↑ «Рафаел Минасбекян, гендиректор ГПМ КИТ» (ռուսերեն). Kommersant.
- ↑ «Rafael Minasbekyan» (ռուսերեն). imdb.com.
- ↑ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՎՏՈ. ՎՍՅՈ ՊՐԱՎԻԼՆՈ ՍԴԵԼԱԼ»
- ↑ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ. Ռուսաստանի ֆուտբոլի առաջնություն»
- ↑ 10,0 10,1 Ռաֆայել Մինասբեկյան՝ սցենարիստ, պրոդյուսեր, Կինովորոնում
- ↑ ««Երևան» ամսագիր, էջ 92՝ «Վարդագույն քաղաքի վերջին հիպպին»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Վարդագույն քաղաքի վերջին հիպպին՝ ֆիլմ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ «Итоги премии АПКиТ: «Лучшая сценарная работа» и «Лучший телевизионный фильм» 2017 года у «Киностудии КИТ»» (ռուսերեն). rabotnikitv.com.
- ↑ «Номинанты Премии АПКиТ» (ռուսերեն). rusproducers.com.
- ↑ «Проекты Группы компаний ГПМ КИТ - триумфаторы VIII Премии АПКиТ» (ռուսերեն). cinemotionlab.com.
- ↑ «Оглашены обладатели кинопремии «Золотой Орел»» (ռուսերեն). REGNUM News Agency.
- ↑ «Имиджевый ролик Группы Компаний ГПМ КИТ победил на международном фестивале Finisterra Arrábida» (ռուսերեն). advertology.ru.
- ↑ «Заставка "Киностудии КИТ" получила главную награду на фестивале Drawtastic» (ռուսերեն). cinemotionlab.com.
Հղումներ
խմբագրել- Համարակալած ցանկի տարր Հյուրն է «Ռոսգոսստրախի» բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ Ռաֆայել Միխայիլի Մինասբեկյանը Զա ռուլյոմ
- Մինասբեկյան Ռաֆայել՝ հիշատակումներ մամուլում, «Վեդոմոստի» թերթ
- Ռաֆայել Մինասբեկյան «Հաջողության բանաձև», Դելովայա Արմենիա
- Ռաֆայել Մինասբեկյանի հետ հարցազրույցը Արխիվացված 2011-11-13 Wayback Machine, «Նովիե դելովիե նովոստի» թերթ
- Հարցազրույց Ռաֆայել Մինասբեկյանի հետ, Ամսագիր Ուպրավլենիե կոմպանիեյ
- ՈւՀԱ աստղերը ֆինանսական շուկայում Արխիվացված 2014-06-28 Wayback Machine, Finparty
- Ռաֆայել Մինասբեկյան. վարպետության դաս, Youtube
- Ռաֆայել Մինասբեկյան. Հայաստանի ապահովագրական շուկան մոտ է օպտիմալին, PanARMENIAN
- Ռաֆայել Մինասբեկյան՝ հիշատակումներ մամուլում, Կոմսոմոլսկայա պրավդա
- «Նու, ս դնյո՛մ խալյավշչիկա», Կոմսոմոլսկայա պրավդա