«Շուշանների փունջ» (ռուս.՝ Букет лилий), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1899 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։

Շուշանների փունջ
Ստեղծման թնական1899
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերԱլեքսանդրա Ֆեոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
ՀավաքածուՄոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց)
Դիզայն և նյութեր
ՆյութերՕնիքս (միներալ), ալմաստ, ոսկի, արծաթ և պլատին
Բարձրություն27 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[3] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն

Դիզայն խմբագրել

«Շուշանների փունջ» ոսկերչական ձուն համարվում է Ֆաբերժեի կողմից ստեղծված ամենամեծ ձվերից մեկը, վարպետ-ոսկերիչը Միխայիլ Պերխինն է[4]։ Այն ստեղծվել է հին ֆրանսիական ժամացույցների ոճով, որոնք բնորոշ էին Լյուդովիկոս XVI-ի ժամանակներին։ Ձվաձև ժամացույցը կանգնած է ուղղանկյուն տակդիրի վրա։ Վերջինս զարդարված է գիլիոշինային դեղին էմալով, գունավոր ոսկե զարդաքանդակներով։ Ձու-ժամացույցի գագաթը պսակված է սպիտակ շուշանների փնջով, որոնք պատրաստված են օնիքսով և ոսկով։ Թվահարթակը հռոմեական 12 թվերից է կազմված՝ զարդարված ադամանդներով և պատված սպիտակ էմալով։ Ժամացույցի սլաքը պատրաստված է Էրոսի նետի տեսքով՝ աղեղի վրա[5]։

Ձվի գագաթի սպիտակ շուշանների փունջը պատրաստված է ոսկով, օնիքսով և ադամանդներով, որոնք դուրս են գալիս ոսկուց պատրաստված վարդերի դրասանգից[6]։ Ըստ ծաղիկների լեզվի ձվի վրա օգտագործված ծաղիկները խորհրդանշում են.

Անակնկալ խմբագրել

«Շուշանների փունջ» ոսկերչական ձվի անակնկալը կորսված է։ Ըստ վաղ պահպանված լուսանկարների՝ այն սուտակից և ադամանդից պատրաստված կախազարդ է եղել[7]։

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային 1899 թվականի Զատկի տոնին նվիրեց[7]։ 1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Շուշանների փունջ» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[8]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Matt & Andrej Koymasky - Fabergé Madonna Lily Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  2. «Яйцо часы Букет лилий Фаберже 1899». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  3. [https://www.kreml.ru/exhibitions/virtual-exhibitions.faberzhe-paskhalnye-podark/paskhalnoe-yaytso-chasy-s-buketom-liliy/ «���������� ����-���� � ������� ������»]. www.kreml.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  4. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  5. «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  6. 6,0 6,1 «Description at mieks.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 5-ին.
  7. 7,0 7,1 «Букет лилий - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
  8. «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.

Գրականություն խմբագրել

  • Faber, Toby. Faberge's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. Random House (2008) 1-4000-6550-X
  • Forbes, Christopher and Johann Georg Prinz von Hohenzollern. FABERGE; The Imperial Eggs. Prestel (1990). ASIN B000YA9GOM
  • Lowes, Will. Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press (2001) 0-8108-3946-6
  • Snowman, A Kenneth. Carl Faberge: Goldsmith to the Imperial Court of Russia. Gramercy (1988) 0-517-40502-4

Արտաքին հղումներ խմբագրել