Շառլ Անգրան

ֆրանսիացի նկարիչ

Շառլ Անգրան (ապրիլի 19, 1854(1854-04-19)[1][2][3][…], Կրիկետը-սյուր-Ուրվիլ - ապրիլի 1, 1926(1926-04-01)[1][4][5][…], Ռուան), ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ, նեոիմպրեսիոնիստ, անարխիստ։ 1880-ականների վերջի և 1890-ականների սկզբի Ֆրանսիական ավանգարդի արվեստի ասպարեզի կարևոր ներկայացուցիչ էր։

Շառլ Անգրան
ֆր.՝ Charles Angrand
Ի ծնեֆր.՝ Charles Théophile Angrand
Ծնվել էապրիլի 19, 1854(1854-04-19)[1][2][3][…]
ԾննդավայրԿրիկետը-սյուր-Ուրվիլ
Վախճանվել էապրիլի 1, 1926(1926-04-01)[1][4][5][…] (71 տարեկան)
Մահվան վայրՌուան
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Կրթությունnormal school?
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և repetitor
Ոճպուանտիլիզմ, Incoherents?, նեոռեալիզմ և սիմվոլիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներԶբոսնող զույգ և Լես Վիլոտես
ՈւսուցիչԺորժ Սյորա և Gustave Morin?
ԱնդամակցությունSociété Normande de Peinture Moderne?
 Charles Théophile Angrand Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Նորմանդիայում (Ֆրանսիա) գյուղական ուսուցիչ Շառլ Պ. Անգրանի (1829-1896 թթ.) և նրա կնոջ՝ Մարիի (1833-1905 թթ.) ընտանիքում։

Նա նկարչություն է սովորել Ռուանում՝ Գեղանկարչության և Գծանկարչության Ակադեմիայում։ Առաջին անգամ Փարիզ է գնացել 1875 թ.-ին, որպեսզի նայի ժան Բատիստ Կամիլ Կորոյի ստեղծագործություններին Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում: Կորոն ունեցավ մեծ դեր Անգրանի առաջին աշխատանքների վրա։

1882 թվականին Անգրանը տեղափոխվում է Փարիզ, որտեղ սկսեց մաթեմատիկա դասավանդել Չապտալի քոլեջում։ Հետագայում Անգրանը միացավ Փարիզյան ավանգարդին, որտեղ ծանոթացավ նեոիմպրեսիոնիզմի ապագա հիմնադիրների՝ Ժորժ Սյորայի, Պոլ Սինյակի, Մաքսիմիլիան Լոսսի և Հենրի-Էդմոն Կրոսսի և Վինսենթ վան Գոգի հետ։ Նա Ժորժ Սյորայի ազդեցությամբ ստեղծագործում է պուանտիլիզմի ոճով։ Անգրանը նկարում է Փարիզի արվարձանները։ 1884 և 1886 թվականներին նա մասնակցում է «Անկախների սրահ»-ի հիմնադրմանը։

1889 թվականին Անգրանը Սյորայի հետ մասնակցեց Բրյուսելի ցուցահանդեսին, որտեղ ցուցադրեց «Զբոսնող զույգ» նկարը։ 1891 թվականի Սյորայի մահից հետո Անգրանը մենակյաց կյանք էր վարում։

1896 թվականին նա տեղափոխվեց Սան-Լորեն-էն-Կաուխ, Վերին Նորմանդիա։ Վերսկսեց նկարել մոտ 1906 թվականին, կրկնակելով Սինյակի և Կրոսսի ոճն ու գույները։ Անգրանը զարգացրեց իր սեփական ունիկալ Դիվիզիոնիզմի մեթոդները. օգտագործելով ավելի հաստ վրձիններ։ Քանի որ սա առաջացրեց ավելի կոպիտ օպտիկական խառնուրդ, քան նրա կողմից սովորաբար օգտագործվող սովորական փոքր կետերը, Անգրանը դա մեղմացրեց կիրառելով ավելի մուգ գույներ։ Այս ժամանակաշրջանի նրա որոշ բնանկարներ արդեն պատկանում են աբստրակտ ոճին։ Մինչև Առաջին Համաշխարհային պատերազմը, նա 1 տարի ապրեց Դյոպում, ապա նա տեղափոխվեց հետ Ռուան, որտեղ անցկացրեց կյանքի մնացած ժամանակահատվածը։ Իր վերջին 30 տարիներին նա շատ փակ էր, բայց շարունակում էր մնալ նվիրված թղթակից։ Անգրանը մահացավ Ռուանում 1926 թվականի ապրիլի 1-ին։ Թաղված է Ռուանի մոնումենտալ գերեզմանոցում։

Արվեստ խմբագրել

Անգրանի վաղ 1880-ականների Իմպրեսիոնիստական պատկերների վրա հիմնականում պատկերված էին գլուղական առարկաներ, որոնք պարունակում էին կոտրված վրձնախազեր և գունավորումներ։ Սրանք արտացոլում են Կլոդ Մոնեի, Կամիլ Պիսսարոյի, Ժյուլ Բաստիեն Լըպաժի ազդեցությունը Անգրանի վրա։ Սյորայի, Սինյակի և ուրիշների հետ շփման արդյունքում, 1880-ական թվականներին նրա արվեստը զարգացավ նեոիմպրեսիոնիզմի ճյուղում։ 1887 թվականից նրա ստեղծագործությունները նեոիմպերիալիստական էին, միավորված Սյորայի տենեբրիստական ոճի հետ։ 1887 թվականին նա հանդիպեց Վան Գոգին, ով առաջարկեց նկարչական փոխանակություն, որը այդպես էլ տեղի չունեցավ։ Նաև, 1887 թվականին նրա առաջին դիվիզիոնիստական կտավը՝ ՙՙԴժբախտ պատահար՚՚-ը ներկայացվեց «Անկախների սրահ»-ում։ Անգրանը միացավ Սյորային Գրանդ-Ժատտ կղզում ՙՙդրսում նկարչության՚՚ համար։

Անգրանը ներկայացրել է իր կտավները «Անկախների սրահ»-ում, Դրուետի պատկերասրահում, Դուրանդ-Ռուելի պատկերասրահում, և Բերնհեյմ-Ժոյնում, ինչպես նաև Ռուանում։ Նրա ստեղծագործությունը 1891 թ. հայտնվեց Բրյուսելում Les XX-ի ներկայացմանը։ Վաղ 1990-ականներին նա թողեց նկարչությունը, փոխարենը զբաղվելով ՙՙկոնտե՚՚ նկարչությամբ և գյուղական տեսարաններ ու մութ սիմվոլիստական ուժով օժտված մոր ու երեխայի պատկերներ պարունակող պաստելների ստեղծմամբ։ Այս շրջանում նա նաև նկարում էր պատկերազարդումներ անարխիստական հրատարակչությունների համար, ինչպիսին էր ՙՙՆոր Ժամանակը՚՚: Այսպիսի հրատարակչությունների համար նկարում էին նաև այլ նեոիմպրեսիոիստականներ՝ Սինյակը, Լոսսին և Տեո վան Ռիզելբերգը։

Շառլ Անգրանի ստեղծած կտավներին բնորոշ են ուժեղ կոնտրաստը և հստակ գույները։ Նրա ամենահայտնի կտավն է համարվում պուանտիլիստական «Զբոսնող Զույգը»` որը գտնվում է Օրսեի թանգարանում, Փարիզում։

Հավաքածուներ խմբագրել

Անգրանի աշխատանքները պահպանվում են շատ թանգարանների հավաքածուներում, ներառյալ Ատենեումը (Ֆիննական ազգային պատկերասրահ), Քլիվլենդի արվեստի թանգարանը[7], Հեխտ թանգարանը[8], Ինդիանապոլիսի արվեստի թանգարանը[9], Մետրոպոլիտեն թանգարանը[10], Օրսե թանգարանը[11], Բոստոնի նրբագեղ արվեստների թանգարանը[12] և Կարլսբերգի նոր Գլիբտոտեկը[13]։

Ազդեցություն խմբագրել

2010 թվականին LAVA[14]-ն ստեղծեց Շառլ Անգրանի անունով մրցանակ, որը 2011 թվականից սկսված հանձնվում է ամեն տարի։ Այս մրցանակը տրվում է ամեն տարի, ազատության սկզբունքների մասին գրքերին հարգանք ցույց տալու համար։ Այստեղ արվեստների գլուխգործոցների համար գլխավոր մրցանակը Շառլ Անգրանի մրցանակն է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  3. 3,0 3,1 Thomson R. Angrand, Charles // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T002994
  4. 4,0 4,1 4,2 Charles Angrand (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Charles Angrand // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00005317
  6. RKDartists (նիդերլ.)
  7. admin (2012 թ․ օգոստոսի 15). «Collections Online». Cleveland Museum of Art (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  8. Dudy. «Hecht Museum - Angrand Charles». mushecht.haifa.ac.il. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  9. «Indianapolis Museum of Art Collection Search». collection.imamuseum.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  10. «Self-Portrait | Charles Angrand | 1975.1.566 | Work of Art | Heilbrunn Timeline of Art History | The Metropolitan Museum of Art». The Met’s Heilbrunn Timeline of Art History. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  11. «Musée d'Orsay: Graphic arts». www.musee-orsay.fr (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  12. «Farmyard». Museum of Fine Arts, Boston (անգլերեն). 2017 թ․ հունվարի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  13. «570 (573, -): To Charles Angrand. Paris, Monday, 25 October 1886. - Vincent van Gogh Letters». vangoghletters.org (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  14. «LAVA - THE LIBERTARIAN, AGORIST, VOLUNTARYIST & ANARCH AUTHORS & PUBLISHERS ASSOCIATION». 2011 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.