Ժորժ Սյորա
Ժորժ Պիեռ Սյորա (ֆր.՝ Georges-Pierre Seurat, դեկտեմբերի 2, 1859[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] - մարտի 29, 1891[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4]), ֆրանսիացի հայտնի նկարիչ, պոստիմպրեսիոնիստ, նեոիմպրեսիոնիզմի հիմնադիր։ Յուրօրինակ գեղանկարչական ոճի՝ «դիվիզիոնիզմ»-ի կամ «պուանտիլիզմ»-ի ստեղծողն է։
Ժորժ Սյորա ֆր.՝ Georges-Pierre Seurat | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն[4] |
Վախճանվել է | մարտի 29, 1891[1][2][3][…] (31 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի երրորդ հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ և գծագրող |
Ոճ | պուանտիլիզմ, իմպրեսիոնիզմ և Պոստիմպրեսիոնիզմ[7] |
Ժանր | ժանրային նկարչություն[4], բնանկար[4] և դիմապատկեր[4] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Կիրակնօրյա կեսօրը Գրանդ Ժատ կղզում և Լողացողները Անյերում |
Ուսուցիչ | Անրի Լեման |
Աշակերտներ | Շառլ Անգրան |
ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Ժորժ Սյորան ծնվել է 1859 թ. դեկտեմբերի 2-ին, Փարիզում՝ մեծահարուստի ընտանիքում։ Հայրը՝ Անտուան-Քրիզոստոմ Սյորան, իրավաբան էր` ծնունդով Շամպայնից, մայրը՝ Էռնեստին Փևրը` փարիզուհի։ Սովորել է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցում (1878-1879 թթ.), ապա զինվորական ծառայություն անցել Բերստում։ 1880 թ. վերադառնում է Փարիզ։ Երիտասարդ նկարիչը փնտրելով ստեղծագործելու հետաքրքիր ուղղություն, ստեղծում է իր սեփականը։
Ուսումնասիրելով գույնի և լույսի օրինաչափությունները, օպտիկական էֆեկտները՝ ձգտել է ստեղծել գուներանգային, լուսաօդային ու տարածական խնդիրների լուծման գիտական հիմք։ Գծանկարով նրբագեղ, գունահամադրումներով նուրբ, խճանկարչորեն կոտորակված կառուցվածքով Սյորայի գեղանկարչությունն ունի որոշ չաֆով մտացի, վերացական բնույթ («Կիրակնօրյա զբոսանք Գրանդ ժատ կղզում», 1884-1886 թթ., Արվեստի ինստիտուտ, Չիկագո)։ Սյորայի գործերին (հատկապես վերջին՝ «մոդեռնի» ոճաբանությանը մոտ աշխատանքներին) բնորոշ է նաև մոնումենտալ գեղանկարչության մասշտաբներին ու հնարավորություններին հասնելու ձգտումը («Կրկես», 1890-1891 թթ., Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզ)։
ՊատկերասրահԽմբագրել
Քաղաքամերձ, 1882–83, Տրիոյի ժամանակակից արվեստի թանգարան
The Laborers 1883, National Gallery of Art Washington, DC.
Study for A Sunday Afternoon on the Island of La Grande Jatte, 1884–85, Metropolitan Museum of Art, New York
Bathers at Asnières, 1884, National Gallery, London
View of Fort Samson 1885, Hermitage Museum, St. Petersburg
Circus Sideshow (Parade de Cirque), 1887–88, Metropolitan Museum of Art, New York
The Seine and la Grande Jatte - Springtime 1888, Royal Museums of Fine Arts of Belgium
Les Poseuses (The Models), 1888, Barnes Foundation, Philadelphia
Gray weather, Grande Jatte, 1888, Philadelphia Museum of Art
The Eiffel Tower 1889, California Palace of the Legion of Honor, San Francisco
The Circus, 1891, Musée d'Orsay, Paris
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Georges Seurat (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 RKDartists (նիդերլ.)
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ https://www.metmuseum.org/toah/hd/poim/hd_poim.htm
Արտաքին հղումներԽմբագրել
- Ժորժ Սյորա (անգ.) Archived 2011-11-21 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 471)։ |