Դիվիզիոնիզմ, գեղանկարչական ոճ, առաջացել է իմպրեսիոնիզմի զարգացման ուշ փուլում։ Դիվիզիոնիզմ բառը լատիներեն բառից է, որը թարգմանաբար նշանակում է բաժանում։ Դիվիզիոնիզմը, որպես գեղակարչական ուղղություն իր ծնունդով կապվում է Ժորժ Սյորայի անվան հետ, որը նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ էր։

Կիրակի Գրանդ Ժատում, դիվիզիոնիստական ոճի ամենահանրահայտ գեղանկարներից մեկը, 1884 թ.

Ըստ այս ուղղության, մարդու աչքը իվիճակի է միավորելու վրձնահարվածներով կտավին փոխանցված գունային կետերը` ստանալով ամբողջական պատկեր,որը կարելի է տեսնել միայն հեռվից։Ըստ դիվիզիոնիզմի անհրաժեշտ չէր գույները միմյանց խառնել երանգ ստանալու համար։ Այս ուղղության ներկայացուցիչները կարևորում էին գույնը և օգտագործում էին երեք հիմնական գույները`դեղին, կարմիր, կապույտ. գույների ճիշտ համադրումը ուժեղացնում էր մեկը մյուսի ընկալումը:Ակնառու ներկայացուցիչներ են Սիսլեյը և Ժորժ Սյորան։

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 408