Շանդոր Մարաի
Շանդոր Մարաի (հունգ.՝ Márai Sándor, լրիվ անունը՝ հունգ.՝ Sándor Károly Henrik Grosschmid de Mára, 11 ապրիլի, 1900, Կաշշա, Ավստրո-Հունգարիա (ներկայում՝ Կոշիցե, Սլովակիա) – 21 փետրվարի, 1989, Սան Դիեգո, ԱՄՆ), հունգարացի արձակագիր և լրագրող։ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամ (1945)[7], Կոշութի մրցանակի դափնեկիր (1990, հետմահու)։ Նրա կրտսեր եղբայրն է կինոռեժիսոր Գեզա Ռոդվանին (1907-1986)։
Շանդոր Մարաի հունգ.՝ Márai Sándor | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | հունգ.՝ Grosschmid Sándor Károly Henrik |
Ծնվել է | ապրիլի 11, 1900[1][2][3][…] |
Ծննդավայր | Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | փետրվարի 21, 1989[1][2][4] (88 տարեկան) |
Վախճանի վայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մասնագիտություն | լրագրող, բանաստեղծ, թարգմանիչ, վիպասան, սցենարիստ և հրապարակախոս |
Լեզու | հունգարերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լայպցիգի համալսարան[5] և Բուդապեշտի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Embers? և The Rebels? |
Անդամակցություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Աշխատավայր | Նյուգաթ |
Պարգևներ | |
Ամուսին | Ilona Matzner?[6] |
![]() | |
![]() |
Կենսագրություն Խմբագրել
Շանդոր Մարաին ծնվել է 1900 թվականի ապրիլի 11-ին Կաշշա գյուղում[8] (ներկայում՝ Կոշիցե, Սլովակիա)։ Նրա հայրը եղել է փաստաբան, ով եկել էր Սաքսոնիայից։ Մայրը հունգարացի էր։ Շանդոր Մարաին սովորել է Բուդապեշտի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, մասնակցել է 1918-1919 թվականների հեղափոխական դեպքերին։ Հունգարիայի Խորհրդային Հանրապետության անկումից հետո՝ 1919 թվականին, տեղափոխվել է Գերմանիա, լրագրություն է սովորել Լայպցիգում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում։ Գրել է «Սիմպլիցիսիմուս» և «Ֆրանկֆուրտեր ցայտունգW թերթերի համար, թարգմանել է Ֆրանց Կաֆկայի ստեղծագործությունները, մտածել է սկսել ստեղծագործել գերմաներենով։ Ականատես է եղել գերմանական նացիզմի ծնունդին, սակայն հետագայում ունեցել է հակաֆաշիստական հայացքներ։ 1923 թվականին տեղափոխվել է Փարիզ, սովորել փիլիսոփայություն։ 1925 թվականին հարցազրույց է վերցրել Արթուր Կոնան Դոյլից։ 1928 թվականին վերադարձել է Բուդապեշտ, ակտիվորեն զբաղվել լրագրությամբ՝ գրելով ինչպես հունգարական, այնպես էլ արտասահմանյա թերթերի համար։ Նրա գրքերը դարձել են բեսթսելլերներ, պիեսները բեմադրվել են առաջատար թատրոններում, նա դարձել է իր ժամանակի ամենահայտնի գրողներից մեկը Հունգարիայում։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Դյորդ Լուկաչի և այլոց հոդվածներում համարվել է «բուրժուա գրող», 1948 թվականին մեկնել է Շվեյցարիա, 1950 թվականին՝ Իտալիա, իսկ 1952 թվականին տեղափոխվել է ԱՄՆ[8]։ 1957 թվականին ստացել է ԱՄՆ-ի քաղաքացիություն։ 1950-ական թվականներին աշխատել է «Ազատ Եվրոպա» ռադիոյում, ողջունել է 1956 թվականի Հունգարական հեղափոխությունը, ծանր է տարել նրա ճնշումը։
Հետագայում Շանդոր Մարաին ավելի քիչ ճանաչում է վայելել, հայտնվել է մեկուսացման մեջ։ 1986 թվականին մահացել է նրա կինը, ով ազգությամբ հրեա էր (նրանք միասին ապրել էին ավելի քան 60 տարի)։ 1987 թվականին սրտի կաթվածից մահացել է նրանց որդեգրված որդին։ Չդիմանալով մենակությանը՝ Շանդոր Մարաին ինքնասպան է եղել 1987 թվականի փետրվարի 21-ին։
Ստեղծագործություն Խմբագրել
Շանդոր Մարաին հեղինակել է շուրջ 50 վեպ, որոնցում պատկերված է Եվրոպան միջպատերազմական ժամանակներում՝ Ավստրո-Հունգարիայի անկումից հետո։ Տարբեր երկրներում առանձնապես հայտնի են դարձել նրա հուշերն ու օրագրերը, որ վերաբերում են 1940-1980-ական թվականներին։
Ճանաչում Խմբագրել
1970-ական թվականների սկզբին Շանդոր Մարաիին կրկին հայտնի է դարձել իտալացի գրող և հրատարակիչ Ռոբերտո Կալասոյի շնորհիվ։ Մարաիի գրքերը կրկին սկսել են տպագրվել իտալերենով և գերմաներենով, 1989 թվականից հետո դրանք շատ են տպագրվում նաև Հունգարիայում։ 1990 թվականին նրան հետմահու շնորհվել է Կոշութի մրցանակ[7]։ Նրա ստեղծագործությունները բարձր է գնահատել Ջոն Մաքսվել Կուտզեեն։ Շանդոր Մարաիի ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, շվեդերեն, հոլանդերեն, ֆիններեն, լեհերեն, չեխերեն, սերբերեն, սլովակերեն, բուլղարերեն, իվրիտով, չինարեն, թուրքերեն, կորեերեն և այլ լեզուներով։
Շանդոր Մարաիի պիեսներից մեկն էկրանավորվել է դեռ 1943 թվականին։ 1990-ական թվականներին թողարկվել են ևս մի քանի ֆիլմեր նրա երկերի մոտիվներով։ 2007 թվականին նրա օրագրերի հիման վրա նկարահանվել է «Ես էմիգրանտ եմ» խաղարկային ֆիլմը։ Գերմանիայում նկարահանվել է «Շանդոր Մարաի - հունգարացիի գրողի դիմանկարը» վավերագրական ֆիլմը (2006)։ Հունգարիայում սահմանվել է Շանդոր Մարաիի մրցանակ, որին 1996 թվականին արժանացել է Իմրե Կերտեսը, 1998 թվականին՝ Լասլո Կրասնահորկային, 2001 թվականին՝ Պետեր Էստերհազին, 2003 թվականին՝ Ժուժա Ռակովսկին, 2008 թվականին՝ Լասլո Դարվաշին։
Շանդոր Մարաիի հուշարձանները տեղադրվել են Կոշիցեում և Բուդապեշտում։ 1990 թվականին Բրատիսլավայում ստեղծվել է Շանդոր Մարաիի հիմնադրամը, որը նպատակ ունի սատարել լիբերալիզմի գաղափարներին։
Ընտրյալ երկեր Խմբագրել
- Emlékkönyv / Ալբոմ (1918, բանաստեղծություններ)
- Zendülők / Ապստամբները (1930, վեպ)
- Idegen emberek / Տարօրինակ մարդիկ (1931, վեպ)
- A szegények iskolája / Դպրոց աղքատների համար (1934, էսսե)
- A sziget / Կղզի (1934, վեպ)
- Egy polgár vallomásai / Բուրժույի խոստովանությունը (1934, վեպ-ժամանակագրություն)
- Válás Budán / Բաժանություն Բուդայում (1935, վեպ)
- Eszter hagyatéka / Էսթերի ժառանգությունը (1939, վեպ)
- Vendégjáték Bolzanóban / Հյուրախաղեր Բոլցանոյում (1940, վեպ Կազանովայի կյանքից)
- Kaland / Արկած (1940, դրամա)
- Szindbád hazamegy / Սինդբագը վերադառնում է տուն (1940, վեպ Դյուլա Կրուդիի արձակի մոտիվներով)
- A gyertyák csonkig égnek / Անկյուններ (1942, վեպ)
- Napló 1943-1944 / Օրագիր 1943-1944 (1945)
- Európa elrablása / Եվրոպայի առևանգումը (1947, էսսե)
- Béke Ithakában / Խաղաղություն Իթաքայում (1952, վեպ)
- Napló 1945-1957 / Օրագիր 1945-1957 (1958)
- Napló 1958-1967 / Օրագիր 1958-1967 (1968)
- Föld, föld!… / Երկիր, Երկիր․․․ (1972, հուշեր)
- Napló 1968-1975 / Օրագիր 1968-1975 (1976)
- Napló 1976-1983 / Օրագիր 1976-1983 (1984)
- Napló 1984-1989 / Օրագիր 1984-1989 (1999)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ http://www.hunlit.hu/maraisandor,de
- ↑ https://macse.hu/gudenus/mcsat/fam.aspx?id=1043
- ↑ 7,0 7,1 Շանդոր Մարաի Archived 2022-08-15 at the Wayback Machine.(անգլ.)
- ↑ 8,0 8,1 Շանդոր Մարաին randomhouse.com կայքում(անգլ.)
Գրականություն Խմբագրել
- Zeltner E. Sándor Márai: ein Leben in Bildern. — München: Piper, 2001 (переизд. 2005, на исп. яз. 2005, на нидерланд. яз. 2006)
- Méhes L. Egyszemélyes emigráció Márai emlékek — töredékek. — Miskolc: Bíbor, 2003.
- Jastrze̜bska J. Van Sándor Márai tot Magda Szabo: klassieke Hongaarse romans uit de 20e eeuw. — Amsterdam: Van Gennep, 2006.
- Серебряная О. «Воспоминания о Венгрии». Отъезд и возвращение Шандора Мараи. // Неприкосновенный запас, 2007, № 6.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Շանդոր Մարաին (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Օրագրեր» online Archived 2006-05-29 at Archive.is(անգլ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շանդոր Մարաի կատեգորիայում։ |