Շանդոր Բորտնիկ
Շանդոր Բորտնիկ (հունգարերեն՝ Sándor Bortnyik, հուլիսի 3, 1893[1][2][3][…], Տրանսիլվանիա, Ռումինիա և Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4] - դեկտեմբերի 31, 1976[1][3][5], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[6]), 20-րդ դարի հունգարացի նկարիչ, նկարազարդող, գրաֆիկ-դիզայներ, որի ստեղծագործություններում զգացվում է կուբիզմի, էքսպրեսիոնիզմի և կոնստրուկտիվիզմի ազդեցությունը։ Արժանացել է Հունգարիայի Հանրապետության ժողովրդական նկարչի կոչման և այլ պարգևների։
Շանդոր Բորտնիկ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 3, 1893[1][2][3][…] |
Ծննդավայր | Տրանսիլվանիա, Ռումինիա և Տըրգու Մուրեշ, Մուրեշ, Ռումինիա[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1976[1][3][5] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[6] |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | նկարիչ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, լուսանկարիչ, գծանկարիչ և մանկավարժ |
Թեմաներ | գեղանկարչություն[7], գրաֆիկա[7] և Դեկորատիվ-կիրառական արվեստ[7] |
Պարգևներ | |
Sándor Bortnyik Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՇանդոր Բորտնիկը 1922 թվականին մեկնել է Վայմար, սերտ կապեր հաստատել այնտեղ գործող կերպարվեստի Բաուհաուզ (գերմ.՝ Bauhaus) դպրոցի ներկայացուցիչների հետ; Վերադառնալով Հունգարիայի թագավորություն (1920–1946)՝ Բուդապեշտում հիմնել է գեղարվեստի դպրոց ու արվեստանոց, որտեղ աշխատանքները տարել է՝ հետևելով բաուհաուզի սկզբունքներին[8]։
Բորտնիկին լայն ճանաչում ու համբավ են բերել հատկապես նրա առևտրային-գովազդային պլակատները։ Իր երկարատև ստեղծագործական գործունեության ընթացքում նկարիչը համագործակցել է բազմաթիվ հունգարական ու միջազգային կլիենտների հետ։ Նրա ամենահայտնի աշխատանքներից են այն գովազդային պատկերները, որ նկարել է Modiano ընկերության ծխախոտի թուղթը գովազդելու նպատակով։
1949–ից 1956 թվականներին Բորտնիկը պաշտոնավարել է որպես Հունգարիայի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր[9]։
Շանդոր Բորտնիկի աշխատանքները ներկայումս պահվում են Բուդապեշտի քաղաքային պատկերասրահում, Պեչ քաղաքի Յանուս Պանոնիուսի անվան թանգարանում, Հունգարիայի ազգային պատկերասրահում, Բուդապեշտի Սեչենիի անվան ազգային գրադարանում, Տիսսենի թանգարանում (Մադրիդ), Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում, Եյլի համալսարանի գեղարվեստի պատկերասրահում...
Անվանի նկարիչը մահացել է 83 տարեկան հասակում, Բուդապեշտում։ Թաղված է Հունգարիայի մայրաքաղաքի Կերապեշի գերեզմանատանը։
Պարգևներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 https://zkm.de/en/person/sandor-bortnyik
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 PIM identifier
- ↑ 7,0 7,1 7,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Kraftgenie (2010 թ․ հուլիսի 9). «Sándor Bortnyik». Weimar. Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Sándor Bortnyik». Museo Thyssen (իսպաներեն). Վերցված է 2016 թ․ ապրիլի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանդոր Բորտնիկ» հոդվածին։ |