Տրգու Մուրեշ
Տրգու Մուրեշ (ռումիներեն՝ Târgu Mureș. tɨrɡu ˈmureʃ, գերմաներեն անվանումը՝ Neumarkt am Mieresch, հունգ.՝ Marosvásárhely [ˈmɒroʃvaːʃaːrhɛj] ( )՝ Մարոշվաշարհեյ. /ˌtɜːrɡuː ˈmʊərɛʃ, ˌtɪər-/,), քաղաք Ռումինիայում՝ Տրանսիլվանիա պատմա-աշխարհագրական մարզում, Մուրեշ գետի ափին, որը մեծությամբ երկրորդ գետն է Ռումինիայում (Դանուբից հետո)։ Մուրեշ Ժուդեցի (շրջանի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 66,96 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2011 թվականի մարդահամարի տվյալներով եղել է 134.290 (այդ ցուցանիշով Ռումինիայի քաղաքների ցանկում գրավում է 16-րդ տեղը)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տրգու Մուրեշ | |||||
ռումիներեն՝ Târgu Mureș[1] | |||||
| |||||
Երկիր | Ռումինիա | ||||
Համայնք | Մուրեշ | ||||
Հիմնադրված է | 1230 թ. | ||||
Մակերես | 66,96±0,01 կմ² | ||||
ԲԾՄ | 320 մետր | ||||
Բնակչություն | ▼116 033 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||||
Փոստային դասիչ | 540003–540680[3] | ||||
Պաշտոնական կայք | tirgumures.ro | ||||
| |||||
Անվանումը
խմբագրելՔաղաքի ռումիներեն ու հունգարերեն անվանումները թարգմանաբար նշանակում են շուկա Մուրեշի ափին, գերմաներեն անվանումը՝ նոր շուկա Մուրեշի ափին[4]։
Պատմություն
խմբագրելՔաղաքի ներկայիս տարածքում նախկինում սկյութական բնակավայր է եղել։ Ճիզվիտ քահանա Մարտին Շենտիվանին (1633-1708) 1699 թվականին գրած Dissertatio Paralipomenonica Rerum Memorabilium Hungariae աշխատության մեջ նշել է, որ բնակավայրը հիմնադրվել է 1230 թվականին և կրել է Asserculis անվանումը (Asserculis, hoc est Szekely Vasarhely, ինչը նշանակում է՝ Ասերկուլիս, այստեղ է շուկայի հրապարակը)[5][6]։ Նրա ավելի ուշ՝ 1702 թվականին գրված Curiesiera et Selectiera Variarum Scienetiomm Miscellanea աշխատության մեջ դարձյալ հիշատակվել է բնակավայրը՝ Ասերկուլիս անվանումով[7]։ 1616 թվականին Գաբրիել Բեթլենը թագավորական ազատ քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայրը հիշատակել է Marosvásárhely անվանումով[8]։ Քաղաքի ռումիներեն Oșorhei անվանումն առաջացել է հունգարերեն Vásárhely-ից։
Գոյություն ունի բնակավայրի միջնադարյան պատմությանը կատարված ևս մեկ հին անդրադարձ. դա 1332 թվականի պապական գրանցամատյան է, որտեղ բնակավայրը լատիներեն հիշատակված է Novum Forum Siculorum, ավելի ուշ՝ 1349 թվականին՝ Sekulvasarhel (ժամանակակից հունգարերենով՝ Székelyvásárhely) անվանումով, որ նշանակում է Székelys-ի շուկա։ Հույն առևտրականներն այն անվանել են Ագրոպոլիս[9]։
Տրանսիլվանիայի շատ քաղաքների պես՝ այս բնակավայրն էլ է հիմնականում ծառայել պաշտպանական նպատակների։ Առաջին եկեղեցին, որ կանգնած է եղել ներկայիս բերդի եկեղեցու տեղում, ավերվել է մոնղոլների արշավանքի ժամանակ։ Հետագայում՝ 200 տարուց ավելի ժամանակամիջոցում (1260-1446 թթ.) ֆրանցիսկյանները վերակառուցել են այն, բայց արդեն գոթիկա ոճով։
1405 թվականին Հունգարիայի Սիգիզմունդ Լյուքսեմբուրգցի թագավորը տոնավաճառներ կազմակերպելու իրավունք է շնորհել քաղաքին[10]։ 1470 թվականին Մատիաշ Կորվի արքան Մարոշ Վաշարհեյլի (Marosvásárhely) քաղաքը հռչակել է թագավորական կեցավայր (ռեզիդենցիա)[11][12]։ 1492 թվականին վոյեվոդա Իշտվան Բատորին այստեղ բերդ ու վանք է հիմնադրել։ 1600–1601 թվականներին Ջորջո Բաստայի զորքը պաշարել, գրավել ու ավերել է բերդը[13]։
Ժողովրդագրություն
խմբագրել2011 թվականի մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 127,8 հազար[14]։
Երկար տարիներ բնակչության մեջ մեծամասնություն են կազմել հունգարները։ Ներկայումս նրանց ու ռումինների թվաքանակները մոտավորապես հավասար են։ 1952—1968 թվականներին քաղաքը եղել է Մուրեշ հունգարական ինքնավար մարզի մայրաքաղաքը։
Ազգային կազմը
խմբագրելՍտորև բերված են քաղաքի բնակչության ազգային կազմի կրած փոփոխությունները 1850-ից մինչև 2011 թվականն ընկած ժամանակաշրջանում[15].
Տարին | Ընդամենը բնակ. | Ռումիններ | Հունգարներ | Գերմանացիներ | Հրեաներ | Գնչուներ | Այլք |
---|---|---|---|---|---|---|---|
1850 | 7,855 | 6.0% | 82.6% | 3.1% | 2.6% | 3.6% | 2.1% |
1869 | 12,678 | 5.2% | 88.9% | 3.5% | n.a. | n.a. | 2.4% |
1900 | 20,229 | 11.6% | 83.3% | 3.6% | n.a. | n.a. | 1.5% |
1910 | 25,517 | 6.7.% | 89.3% | 2.4% | n.a. | n.a. | 1.6% |
1930 | 40,058 | 26.7% | 57.2% | 1.7% | 12.1% | 1.1% | 1.2% |
1966 | 86,464 | 28.3% | 70.9% | 0.6% | n.a. | n.a. | 0.2% |
1977 | 127,783 | 34.8% | 63.6% | 0.6% | 0.4% | 0.5% | 0.1% |
1992 | 164,445 | 46.1% | 51.4% | 0.3% | 0.1% | 2% | 0.1% |
2002 | 149,577 | 50.4% | 46.7% | 0.2% | n.a. | 2.4% | 0.3% |
2011[16] | 134,290 | 51.9% | 45.2% | 0.2% | 0.1% | 2.4% | 0.1% |
Տարին | Ընդամենը բնակ. | Ռումիններ | Հունգարներ | Գերմանացիներ | Հրեաներ | Գնչուներ | Այլք |
---|---|---|---|---|---|---|---|
2002 | 149,577 | 75,317 | 69,825 | 275 | n.a. | 3,759 | 401 |
2011 | 134,290 | 69,702 | 60,669 | 202 | 68 | 3,110 | 235 |
Կլիմա
խմբագրելՏրգու Մուրեշ (Elevation: 320 m or 1,050 ft)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 14.0 (57.2) |
19.0 (66.2) |
27.0 (80.6) |
32.5 (90.5) |
34.4 (93.9) |
35.3 (95.5) |
39.0 (102.2) |
38.5 (101.3) |
38.2 (100.8) |
31.5 (88.7) |
26.5 (79.7) |
18.3 (64.9) |
39 (102.2) |
Միջին բարձր °C (°F) | 0.6 (33.1) |
3.6 (38.5) |
9.9 (49.8) |
16.0 (60.8) |
21.0 (69.8) |
23.7 (74.7) |
25.2 (77.4) |
25.2 (77.4) |
21.7 (71.1) |
16.0 (60.8) |
8.4 (47.1) |
2.4 (36.3) |
14.48 (58.07) |
Միջին օրական °C (°F) | −3.9 (25) |
−0.9 (30.4) |
4.5 (40.1) |
10.0 (50) |
14.8 (58.6) |
17.7 (63.9) |
19.0 (66.2) |
18.7 (65.7) |
15.2 (59.4) |
9.8 (49.6) |
4.2 (39.6) |
−1.1 (30) |
9 (48.21) |
Միջին ցածր °C (°F) | −8.3 (17.1) |
−5.4 (22.3) |
−0.8 (30.6) |
4.0 (39.2) |
8.7 (47.7) |
11.7 (53.1) |
12.9 (55.2) |
12.3 (54.1) |
8.7 (47.7) |
3.6 (38.5) |
0.0 (32) |
−4.6 (23.7) |
3.57 (38.43) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −32.8 (−27) |
−32.0 (−25.6) |
−27.3 (−17.1) |
−7.5 (18.5) |
−1.6 (29.1) |
0.3 (32.5) |
4.6 (40.3) |
2.7 (36.9) |
−3.3 (26.1) |
−8.4 (16.9) |
−19.6 (−3.3) |
−25.9 (−14.6) |
−32.8 (−27) |
Տեղումներ մմ (դյույմ) | 31.0 (1.22) |
27.0 (1.063) |
27.0 (1.063) |
49.0 (1.929) |
73.0 (2.874) |
89.0 (3.504) |
84.0 (3.307) |
65.0 (2.559) |
45.0 (1.772) |
39.0 (1.535) |
35.0 (1.378) |
36.0 (1.417) |
600 (23.621) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 15 | 12 | 13 | 14 | 13 | 13 | 11 | 8 | 8 | 8 | 12 | 16 | 143 |
Միջ. անձրևոտ օրեր | 5 | 6 | 11 | 13 | 13 | 13 | 11 | 8 | 8 | 8 | 10 | 8 | 114 |
Միջ. ձնառատ օրեր | 11 | 8 | 3 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 11 | 38 |
Աղբյուր #1: Weatherbase.com[17] | |||||||||||||
Աղբյուր #2: Climate-data.org[18] |
Քույր քաղաքներ
խմբագրելՏրգու Մուրեշի քույր քաղաքներն են[19]՝
Պատկերասրահ
խմբագրել-
Քաղաքի համայնապատկերը
-
Բերդի եկեղեցին
-
Grey Friars' (Գորշ եղբայրների) եկեղեցին
-
Սբ Միքայել ուղղափառ փայտի եկեղեցին (1793)
-
Ավետարանական եկեղեցին
-
Բողոքականների եկեղեցին (1937)
-
Ունիտարյան եկեղեցին (1931)
-
Status Quo Ante սինագոգը (1900)
-
Բերդի դարպասը
-
Հին քաղաքապետարանը (ներկայումս շրջանային վարչակազմի շենքն է)
-
Մշակույթի պալատը (1911-1913)
-
Ազգային թատրոնը
-
Նոր քաղաքապետարանը
-
Համալսարանի բժշկագիտության և դեղագործության ֆակուլտետի շենքը
-
Ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ֆակուլտետի շենքը
-
Արվեստների համալսարանը
-
Լիցեյը
-
Քոլեջը
-
Արվեստների ավագ դպրոցը
-
Տեսարան քաղաքից. 1967 թ.
-
Ազոմուրեշ գործարանը
-
Միջազգային օդանավակայանը
-
Մարզադաշտը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.tirgumures.ro/
- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ http://www.geopostcodes.com/Targu_Mures?loc=T%C3%A2rgu_Mure%C5%9F
- ↑ Philadelphia.), Thomas Baldwin (of (2018 թ․ մայիսի 1). «A Universal Pronouncing Gazetteer: Containing Topographical, Statistical, and Other Information, of All the More Important Places in the Known World, from the Most Recent and Authentic Sources ...». Lippincott, Grambo. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Szentiványi, Márton (1699 թ․ մայիսի 1). «Dissertatio Paralipomenonica Rerum Memorabilium Hungariae: Ex Parte Prima Decadis Tertiae, Curiosiorum & Selectiorum, Variarum Scientiarum Miscellaneorum R. P. Martini Szentivany Societatis Jesu Sacerdotis». Hörmann. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), p 28 - ↑ «Curiosiora Et Selectiora Variarum Scientiarum Miscellanea: In tres partes divisa». typ. Academicis, per Joannem Andream Hoermann. 2018 թ․ մայիսի 1. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ «Acta Ethnographica Hungarica». Akadémiai Kiadó. 2018 թ․ մայիսի 1.
- ↑ «Târgu Mureş – Romania». britannica.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Mentor Kiadó, Marosvásárhely, 2007.
- ↑ Дьёрдь Ковач, «Тыргу-Муреш», Бухарест, Издательство «Меридианы», Полиграфическое предприятие № 4, 1962.
- ↑ «Mures.ro - portalul tuturor muresenilor». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Balázs Orbán. «Székelyföld Leírása (The description of Szeklerland)». Mór Ráth. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «2011 census» (PDF) (ռումիներեն). INSSE. 2012 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 10 мая 2012-ին.
- ↑ Árpád E. Varga. «Etnikai statisztikák» (PDF) (հունգարերեն). Pro-Print Kiadó. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Targu Mures ethnic composition» (PDF). INSSE. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Weatherbase: Historical Weather for Târgu Mureș». Weatherbase. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Climate:Târgu Mureș». Climate-Data. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Târgu Mureș sister cities». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Újbuda története» [Újbuda – New in History, Twin Towns]. Rafia.hu (հունգարերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Marosvásárhely» (հունգարերեն). Ujbuda.hu. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Marosvásárhely». Egerszeginfo.hu. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Քաղաքի պաշտոնական կայքէջը (ռումիներեն)
- City guide (անգլերեն)
- BC Mureș Official Website (ռումիներեն)
- Interactive 360° panoramas of Târgu Mureș and its surroundings
- Târgu Mureș photo gallery
- Photo gallery and collection of links (անգլերեն)
- Photos taken at the Palace of Culture in Târgu Mureș
- Images taken at the Week-End Holiday Complex in Târgu Mureș by photographer Zsolt Suto
- Local news on Mureș/Maros TV (ռումիներեն)
- Local news provided by Erdélyi Magyar Televízió
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրգու Մուրեշ» հոդվածին։ |