Բենտ Լարսեն
Բենտ Լարսեն (դան․՝ Jørgen Bent Larsen, մարտի 4, 1935[1], Տիստեդ, Դանիա - սեպտեմբերի 9, 2010[2][1], Բուենոս Այրես, Արգենտինա), դանիացի շախմատիստ, շախմատային լրագրող, հրապարակախոս և մեկնաբան, 1960-1970-ական թվականներին համարվել է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, ինչպես նաև մինչև Մագնուս Կառլսենի ի հայտ գալն ամենահաջողակ սկանդինավցի գրոսմայստերը։ Բենտ Լարսենը համարվում է Դանիայի բոլոր ժամանակաների լավագույն շախմատիստը։ Նա աչքի է ընկել իր ագրեսիվ և ռիսկային խաղով և հաճախ է հրաժարվել ոչ-ոքիներից։
Բենտ Լարսեն դան․՝ Jørgen Bent Larsen | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 4, 1935[1] |
Ծննդավայր | Տիստեդ, Դանիա |
Մահացել է | սեպտեմբերի 9, 2010[2][1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Դանիա[3][4] |
Մասնագիտություն | շախմատիստ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Միջազգային վարպետ (1954), գրոսմայստեր (1956)։ Եղել է առաջին Շախմատային Օսկարակիրը (1967)։ 1960-ականների վերջին մրցաշարերում ունեցած բազմաթիվ հաջողությունների համար լրագրողներից ստացել է «Աշխարհի մրցաշարային չեմպիոն» մականունը»[5].։ 1970 թվականին ԽՍՀՄ հավաքականն աշխարհի հավաքականի դեմ խաղում եղել է աշխարհի հավաքականի գլխավոր խաղացողը։
1964, 1967 և 1976 թվականներին հաղթող է ճանաչվել միջգոնային մրցաշարերում։ 1965, 1968, 1971 և 1977 թվականներին մասնակցել է հավակնորդների մրցաշարերին։ 1971 թվականին հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչում Ֆիշերից 0:6 հաշվով կրած չոր պարտությունից և 1973 թվականի միջգոնային մրցաշարերում 5-6-րդ տեղը հանդես գալուց հետո Լարսենի մարզական արդյունքները վատացել են։
1980-ական թվականներին Բենտ Լարսենը տեղափոխվել է Արգենտինա և ավելի քիչ մասնակցել հեղինակավոր մրցաշարերի։
Կենսագրություն
Շախմատով սկսել է զբաղվել 7 տարեկանում, նրա առաջին ուսուցիչը և խաղընկերը եղել է իր դպրոցական ընկեր։ 12 տարեկանում Լարսենը սկսել է ինքնուրույն ուսումնասիրել շախմատային գրականություն։ Դպրոցում սովորելու տարիներին եղել է իր հասակակիցների մեջ առաջինը։ Աստիճանաբար դարձել է իրենց քաղաքի, մարզի, իսկ 19 տարեկանում՝ ամբողջ Դանիայի առաջատար շախմատիստը։
1956 թվականին Մոսկվայում տեղի ունեցած համաշխարհային օլիմպիադայում Դանիայի հավաքականի կազմում առաջին խաղատախտակի վրա Լարսենը ցույց է տվել լավագույն արդյունք և արժանացել գրոսմայստերի կոչման։
1958 թվականի միջզոնալ մրցաշարում Լարսենը ցույց է տվել անհաջող արդյունք, որից հետո Հավակնորդների մրցաշարում որպես Ռոբերտ Ֆիշերի մարտավկա մեկնել է Հարավսլավիա։ Լարսենը երբեք մարզիչ չի ունեցել, նա շախմատով զբաղվել է ինքնուրույն։ Այդ տարիներին նա իր կնոջը՝ Լիզիին համարում էր ամենալավ օգնականը։
1964 թվականին Ամստերդամի միջզոնալ մրցաշարում Լարսենը կիսել է 1-4-րդ տեղերը և առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոնի հավակնորդ։ Հավակնորդների մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Լարսենը 4,5։5,5 հաշվով զիջել Է Միխայիլ Տալին։
1966 թվականին Սանտա Մոնիկայում տեղի ունեցած «Պյատիգորսկի գավաթ» միջազգային մրցաշարում երկու անգամ հաղթել է Տիգրան Պետրոսյանին և դարձել Միխայիլ Չիգորինի և Հարի Պիլսբերիի խորհրդանշական ակումբների անդամ[6]։
Նույն թվականին Գավրայի միջազգային մրցաշարում Լարսեը 2 միավորով առաջ անցնել խորհրդային շախմատիստներ Լև Պոլուգաևսկուց և Նիկոլայ Կրոգիուսից և գրավել առաջին տեղը։ Նրա խաղը մեծ ազդեցություն է թողել Պոլուգաևսկու վրա, որը հոդված է հրապարակել շախմատային լրահոսերից մեկում։
1967 թվականը հաջողակ տարի է եղել Լարսենի համար․ շախմատիստտը երեք անընդմեջ հաղթանակ է տարել խոշոր մրցաշարում՝ Հավանայում, Վինիպեգում և Պալմա դե Մալյորկայում։ Սուսի միջզոնալ մրցաշարում հաջողություն գրանցելուց հետո Լարսենը դարձել է աշխարհի առաջնության գլխավոր հավակնորդներից մեկը։ Նույն թվականին նա դարձել է առաջին Շախմատային Օսկարակիրը։
1971 թվականին Հավակնորդների մրցաշարում Լարսենը 0:6 հաշվով պարտություն է կրել Ֆիշերից։
Լարսենը հաճախ է խուսափել ոչ-ոքիներից, նա խաղի ընթացքում չափազանց լավատես է եղել, իսկ երբեմն՝ չափից դուրս ինքնավստահ։ Իր ամենաուժեղ մրցակիցը նա համարել է Ռոբերտ Ֆիշերին, որի հետ խաղացել է 13 պարտիա, որոնցից միայն երկուսում է հաղթանակ տարել։ Շախմատի աշխարհի յոթ չեմպիոնների դեմ Լարսենն ունի հաղթանակներ։
Լարսենը հաղթող է ճանաչվել ավելի քան 40 միջազգային մրցաշարում, 1970 թվականին՝ «Դարի խաղում» եղել է աշխարհի հավաքականի գլխավոր խաղացողը՝ ԽՍՀՄ հավաքականի դեմ։
Նրա անունն է կրում b2—bЗ շախմատային սկզբնախաղը (Լարսենի սկզբնախաղ, երբեմն նաև Նիմցովիչ-Լարսենի սկզբնախաղ)։ Նույն սկզբնախաղով Լարսենը հաջողություններ է ունեցել աշխարհի ուժեղագույն շախմատիստների հետ պարտիաներում։ b2-b3 քայլն օգտագործել են նաև Պյոտր Ռոմանովսկին, Մարկ Տայմանովը, Ռոբերտ Ֆիշերը և ուրիշներ։
Լարսենը տառապել է շաքարախտով, մահացել է 2010 թվականին, ուղեղի արյունազեղումից[7]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
Այս կաղապարին ձեռնարկ է հարկավոր։ Նախագծին օգնելու համար դուք կարող եք ստեղծել այն։ Ձեռնարկում սովորաբար նկարագրվում են կաղապարի նշանակությունն ու օգտագործման կարգը, տրվում է նրա պարամետրերի մեկնաբանությունը։ Այդ ամենը հեշտացնում է կաղապարի օգտագործումը մյուս մասնակիցների համար։ Ձեռնարկ կազմելու ժամանակ ուշադրություն դարձրեք, որպեսզի կաղապարի էջին վերաբերող բոլոր մասերը միշտ մնան <noinclude></noinclude> թեգերի սահմաններում (անգլ. և ռուս. մեկնաբանությունները նրանց մասին)։ Նաև խորհուրդ է տրվում չանտեսել կաղապարային կատեգորիաներն (Վիքիպեդիա:Կատեգորիզացիա) ու ինթերիվիքները, որպեսզի այլ մասնակիցները հետագայում ավելի հեշտորեն գտնեն արդեն ստեղծված կաղապարները։ |
Գրականություն
- Каспаров, Гарри Кимович Мои великие предшественники. — М., 2005. — Т. 4 : Фишер и звёзды Запада. — С. 166—224. — ISBN 5-7905-3317-5.
- Larsen. 1935—1965. (Bind I). Ed.: Jan Løfberg & Erik André Andersen. København, Løfbergs Forlag, 2014. ISBN 9788792772039
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2010/09/11/world/americas/11larsen.html
- ↑ http://www.theguardian.com/sport/2010/sep/17/bent-larsen-obituary
- ↑ http://www.telegraph.co.uk/news/obituaries/8005175/Bent-Larsen.html
- ↑ McClain Dylan Loeb։ «Bent Larsen, Chess Grandmaster, Dies at 75» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-24
- ↑ Клуб Михаила Чигорина — В символический Клуб Михаила Чигорина объединены шахматисты всего мира, хотя бы один раз побеждавшие чемпионов мира по шахматам
- ↑ Barden Leonard (2010-09-17)։ «Bent Larsen obituary»։ The Guardian (London)
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org