Նիկողայոս Բունիաթյան

հայ ճարտարապետ

Նիկողայոս Բունիաթյան (օգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1878[1], օգոստոսի 24, 1878(1878-08-24)[2] կամ սեպտեմբերի 7, 1884(1884-09-07)[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 13, 1943(1943-12-13)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ ճարտարապետ, պրոֆեսոր (1920

Նիկողայոս Բունիաթյան
Ծնվել էօգոստոսի 24 (սեպտեմբերի 5), 1878[1], օգոստոսի 24, 1878(1878-08-24)[2] կամ սեպտեմբերի 7, 1884(1884-09-07)[2]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 13, 1943(1943-12-13)[1][2]
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1][2]
Ազգությունհայ
ԿրթությունՕդեսայի գեղարվեստական ուսումնարան և Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1914)[1]
ԱշխատավայրՎխուտեմաս, Երևանի պետական համալսարան և ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներԳյուղատնտեսական բանկի շենք, Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել և Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց
Նիկողայոս Բունիաթյան Վիքիդարանում
 Nikolai Buniatov Վիքիպահեստում

Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ (1924-1938

Կենսագրություն խմբագրել

Նիկողայոս Բունիաթյանը ծնվել է Թիֆլիսում։ Օդեսայի գեղարվեստի ուսումնարանում սովորել է արվեստ և ճարտարապետություն, այնուհետև 1914 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան։ 1911-1912 թվականներին չափագրել, գծանկարել ու ջրաներկ պատկերել է Նովոլադոժսկի շրջանի 15-17-րդ դարերի ռուսական ճարտարապետության փայտե և քարե շուրջ 15 հուշարձան, 1913 թվականին՝ Մոսկվայի «Մենշիկովի աշտարակը» (Գաբրիել հրեշտակապետի եկեղեցի)։

Հայկական հուշարձանների ուսումնասիրությամբ Բունիաթյանը զբաղվել է 1914 թվականից, երբ ակադեմիկոս Նիկողայոս Մառը նրան հրավիրել է մասնակցելու Շիրակի շրջանում կատարվող գիտարշավին։ 1914-1916 թվականներին Նիկողայոս Մառի Անիի հնագիտական արշավախմբերի կազմում հետազոտել, չափագրել, նկարել է միջնաբերդի Պալատական եկեղեցին, Աբուղամրենց Սուրբ Գրիգորը, քաղաքատիպ բնակելի տներ, Երերույքի և Շիրակավանի տաճարները, Օղուզլուի եկեղեցին, Տիգնիս ամրոցը և այլն։

 
Հուշատախտակ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով Երևանի Աբովյան փողոցում կացուցված հյուրանոցի («Ռոյալ Թյուլիփ-Երևան») շենքի պատին

1917-1924 թվականներին եղել է Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի դասախոս, ամբիոնի վարիչ, Մոսկվա-Կազան երկաթուղու Կրատովո կայարանում Ալեքսանդր Թամանյանի նախագծով կառուցվող հիվանդանոցային ավանի շինարարության ղեկավար։ 1924 թվականին Ալեքսանդր Թամանյանի խորհրդով Նիկողայոս Բունիաթյանը հրավիրվել է Հայաստան. 1924-1936 թվականներին եղել է Երքաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցի ղեկավար, 1924-1938 թվականներին՝ Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ։ Միաժամանակ 1924-1930 թվականներին դասավանդել է ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում (1924 թվականին՝ դեկան)՝ իր ջանքերով հիմնադրված ճարտարապետական բաժնում (պրոֆեսոր, ամբիոնի վարիչ)[3], մեծ ավանդ է ներդրել Երևանի շինարարական ինստիտուտի կազմակերպման (1933 թվականից՝ ԵՊԻ), հայկական ճարտարապետական դպրոցի ստեղծման գործում։

Նիկողայոս Բունիաթյանի անմիջական ղեկավարությամբ են բացվել մայրաքաղաքի մայրուղիներն ու հրապարակները, կառուցապատվել նոր թաղամասեր, իրականացվել Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի երկու նմանատիպ, բնակելի տներով (1925) քաղաքաշինական լուծումը։

1938 թվականին անհիմն բռնադատվել է, 1939 թվականին արդարացվել։

1940 թվականին Կարո Հալաբյանի հրավերով Նիկողայոս Բունիաթյանը տեղափոխվել է Մոսկվա. 1940-1943 թվականներին եղել է ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի ասպիրանտուրայի տնօրենի պաշտոնակատար[4]։

Ստեղծագործական աշխատանք խմբագրել

 
Բանկի շենք. Գյուղատնտեսական բանկը և Գյուղբանկի աշխատողների բնակելի տունը, 1927

Բունիաթյանի՝ նուրբ քաղաքաշինարարի զգացողությամբ, ճարտարապետական մեծ տակտով և պրոֆեսիոնալ խորը կուլտուրայով ստեղծված ստեղծագործորթյունները դարձել են Երևան քաղաքի 1920-1930-ական թվականների ճարտարապետական կերպարի կրողները։

Նիկողայոս Բունիաթյանի նախագծերով կառուցվել է՝

Նա է սկսել Գառնիի ամրոցի և տաճարի ԳՀ ու վերականգնման առաջին աշխատանքները, արդյունքն ամփոփել «Հեթանոսական տաճար Տրդատի պալատին կից Գառնի ամրոցում» (1933, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն) աշխատության մեջ, որը հիմք է ծառայել հետագայում տաճարի վերականգնման համար։

Մեջբերումներ Նիկողայոս Բունիաթյանից խմբագրել

  «Ոճր ստեղծվում է կոլեկտիվ կառուցումներով։ Ամեն մի երկիր, ամեն մի ժողովուրդ պետք է մտցնի իր ստեղծագործական աշխատանքի բաժինը համաշխարհային ճարտարապետության ընդհանուր օրգանիզմի մեջ։ Ապագան ցույց կտա, թե վերոհիշյալ մատնանշված ուղղությունը, որ բխում է և էպոխայի տնտեսական հանգամանքներից, որքան առաջ կբերի ճարտարապետներ-նորոգողներին, որոնք կստեղծեն մոռացված տրադիցիան և կմշակեն նոր սեփական էսթետիկան[5]։  


Երկեր խմբագրել

  • Ани. Дворцовая церковь, П., 1915 (Памятники армянского искусства, в. 1); Архитектура Армении [I-XIX вв.], М., 1950 (համահեղինակ).

Գրականություն խմբագրել

  • Դոլուխանյան Լ., Նիկողայոս Բունիաթյան, Ե., 1990:
  • Ильина М., Профессор Н. Г. Буниатов, М., 1944.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974. — հատոր 2. — էջ 610—611.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. «Նիկողայոս Բունիաթյանի կենսագրությունը ԵՊՀ կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2015-11-02 
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  5. Նիկողայոս Բունիաթյան

Աղբյուրներ խմբագրել

  • Դոլուխանյան, Լ. Կ. (1985) Ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյան. Պատմա-բանասիրական հանդես, № 2 . pp. 85–92. ISSN 0135-0536
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 610