Նալբանդյան փողոց (Երևան)
Նալբանդյան փողոց, փողոց Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Անվանվել է ի պատիվ հայ գրող և բանաստեղծ Միքայել Նալբանդյանի։ Նախկինում փողոցը կոչվել է Սուլեյմանխանովսկայա, 1870 թվականին՝ Գուբերնատորսկայա, 1884 թվականին՝ Արշակ Տեր-Ղուկասյան փողոց, 1920 թվականին՝ Ազատամարտիկների փողոց, 1921 թվականից՝ Միքայել Նալբանդյանի փողոց։ Նախկինում փողոցը գտնվել է Երևանի կենտրոնական հատվածում՝ պատմական գոտում։ Քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկն էր, որը մտել է եռաճառագայթ համակարգի կանոնավոր պլանի կառուցվածքի մեջ։ Սկսվել է Տաճարային (Շահումյանի) հրապարակից և ձգվել դեպի հյուսիս-արևելք, որոշ թեքումով դեպի Աստաֆյան փողոց՝ կապելով ամրոցը և Առևտրային հրապարակը կենտրոնական բնակարանների հետ և բացելով հյուսիս-արևելյան մասը քաղաքի այգիների պարագծով։ Նախկինում Տեր-Ղուկասյանի փողոցը ձգվել է դեպի ներկայիս Վազգեն Սարգսյան փողոց և դուրս եկել Շուկայի հրապարակ (Շահումյանի հրապարակ)[2]։
Նալբանդյան | |
---|---|
Միքայել Նալբանդյանի հուշարձանը | |
Քաղաք | Երևան |
Համայնք(ներ) | Կենտրոն վարչական շրջան |
Երկարություն | 1600[1] |
Սկիզբ | Հանրապետության Հրապարակ |
Ավարտ | Չարենցի փողոց |
Պատմություն
խմբագրելՓողոցի երկարությունը, համաձայն 1906-1911 թվականների հատակագծի, Շուկայի փողոցից (ներկայումս՝ Մովսես Խորենացի փողոցի հատված) մինչև ծայրամաս կազմել է 1735 մետր։ Փողոցի բարեկարգման և շինարարական աշխատանքները սկսվել են 1860-ական թվականներին և շարունակվել են մինչև 1890-ականները։ Հենց այդ ժամանակահատվածում փողոցը ստանում է դրան բնորոշ ճարտարապետական ամբողջական, կոկիկ ու ներկայանալի տեսքը այդտեղ կառուցված հասարակական և վարչական հաստատությունների առկայության շնորհիվ[2]։
Մոտավորապես 1860-ական թվականներին կոչվել է Սուլեյմանխանովսկայա փողոց, 1870 թվականներին՝ Նահանգային, քանի որ այստեղ՝ Դեղատան փողոցի անկյունում գտնվում էր Էրիվանի գեներալ-նահանգապետի շենքը, ով այն ժամանակ իր նստավայրը ամրոցից տեղափոխեց քաղաք։ 1884 թվականից փողոցը կրում է Արշակ Տեր-Ղուկասյանի անունը, այն բանից հետո, երբ Կայսրը բավարարեց Երևանի Նահանգային փողոցի վերանվանման վերաբերյալ Քաղաքային խորհրդի միջնորդությունը, որն այդ ժամանակ դեռ կոչվում էր Սուլեյմանխանովսկայա[3]։
Գեներալ-լեյտենանտ Ա. Տեր-Ղուկասյանը (1819-1881), ում անգլիացի գիտնական-ճանապարհորդ Հ. Ֆ. Բ. Լինչը հիշատակում է որպես «ռուսական բանակի դիվիզիայի ամենափայլուն գեներալը»[4] և ով պարգևատրվել է հայրենական և մի շարք այլ շքանշաններով և դարձել 1877 թվականի թուրքական արշավանքի հերոսը՝ փրկելով հազարավոր հայերի ռազմական գործողությունների տարածքներից[2]։
Քաղաքի կենտրոնում փողոցն անցնցել է հարավ-արևելյան հրապարակով ու Քաղաքային բուլվարի (ներկայումս՝ Շահումյանի հրապարակի) երկայնքով և այդ հատվածում ունեցել է համապատասխանաբար միակողմանի կառուցապատում։ Տեր-Ղուկասյանի փողոցի առաջին շենքը, որը միաժամանակ մտել է Տաճարային հրապարակի անսամբլի մեջ Թիֆլիսի առևտրային բանկն էր (N2), հաջորդ անկյունը զբաղեցրել է քաղաքի առաջին հայտնի դեղատներից մեկը, որի անունով էլ հետագայում կից փողոցը կոչվեց Դեղատան[2]։
Նշանակալի օբյեկտներ
խմբագրել- Հանրապետության հրապարակ մետրոյի կայարան
- Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան
- Ազգային անվտանգության ծառայություն
- Հրշեջ դեպոյի շենք, 1930 (ճարտարապետներ՝ Նիկողայոս Բունիաթյան, Աննա Տեր-Ավետիքյան, Կոստանդին Հովհաննիսյան)
- ՎՏԲ-Հայաստան բանկ
- Հայբիզնեսբանկ
- Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մասնագիտացված մարզադպրոց
- ՀՀ Ոստիկանություն
- Վարչական շենք. Արհմիությունների տունը և Կապի նախարարությունը
- ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն
- Հայաստանում Չեխիայի դեսպանություն
Հուշարձաններ
խմբագրելՀատվող փողոցներ
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Սախարովի հրապարակ
-
Հանրապետության հարպարակ մետրոյի շատրվանները
-
Ակսել Բակունցի հուշակոթողը
-
Ալեքսանդր Սպենդարյանի հուշակոթողը
-
«Գաստրոնոմի» շենքը (ճարտարապետներ՝ Բաբկեն Հակոբյան, Գոհար Գրիգորյան)
-
Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի մասնագիտացված մարզադպրոց
-
Խորեն Աբրահամյանի հուշատախտակը Երևանի Նալբանդյան փողոցում
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Վ. Բելի, Ի. Բելայա-Բարսեղյան, Հայաստան. ճանապարհորդի հանրագիտարան, Երևան, ՀՍՀ գլխ. խմբ., 1990, 320 էջ (ռուսերեն), 107-րդ էջ (Երևանի կենտրոնի փողոցների երկարությունը)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX-начала XX века, Երևան, «Հուշարձան» հրատարակչություն, 2008 թ․
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 117, թղթապանակ 1, գործ 21
- ↑ Հենրի Լինչ, «Անգլիացի ճանապարհորդը հայերի մասին», էջ 39
Աղբյուրներ
խմբագրել- Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
- Երևան քաղաքի քաղաքային նշանակության փողոցների ցանկ
- Սերգեյ Ավագյան, Երևանի փողոցները, Երևան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2010 — 272 էջ։
- Նալբանդյան փողոց, մաս 1-ին
- Նալբանդյան փողոց, մաս 2-րդ
- Մարիետտա Գասպարյան «Երևանի XIX-XX» դարի սկզբի ճարտարապետությունը (ռուսերեն)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նալբանդյան փողոց (Երևան) կատեգորիայում։ |