Նատալիա Սերգեյի Պոլևշչիկովա (ռուս.՝ Наталья Серге́евна Полевщикова, հուլիսի 12, 1985(1985-07-12), Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայտնի է որպես Նատաշա Պոլի, ռուս մոդել է[1]։

Նատաշա Պոլի
անգլ.՝ Natasha Poly
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1985(1985-07-12) (39 տարեկան)
ԾննդավայրՊերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Ազգությունռուս
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունմոդել
ԱմուսինՓիթեր Բաքեր (2011–ներկա)
Երեխաներ1
 Natasha Poly Վիքիպահեստում

Վաղ տարիներ և գործունեության սկիզբ

խմբագրել

Պոլին ծնվել է Պերմում, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ։ Սկսել է իր մոդելային գործունեությունը 2000 թվականից։ Նրան տեսել են Պերմում և հրավիրել Մոսկվա մասնակցելու «Այսօրվա նոր մոդելը» մրցակցությանը, որտեղ նա մասնակցելով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Նա ստորագրել է պայմանագիր Why Not Model Management մոդելային գործակալության հետ և առաջին անգամ քայլել է անցուղով 2004 թվականին Էմանուել Ունգարոյի համար։ Այդ տարի նա դարձավ միանգամից հայտնի՝ քայլելով 54 նորաձևության շոուների ժամանակ Միլանում, Փարիզում և Նյու Յորքում և երկու անգամ հայտնվեց ֆրանսիական Vogue ամսագրի շապիկին։

Մոդելային գործունեություն

խմբագրել
 
Պոլին Կանի կինոփառատոնի ժամանակ 2009 թվականին

2004 թվականից սկսած Պոլին գովազդել է բազում դիզայներների և բրենդների հավաքածուներ, որոնց թվում են Գուչի, Պրադա, Լանվին, Ֆենդի, Louis Vuitton, Ռոբերտո Կավալի, Ռալֆ Լոուրեն, Մարկ Ջակոբս, Մայքլ Կորս, Dsquared2, Սոնիա Ռայկիել, նայն Վեսթ, Proenza Schouler, H&M, Printemps, Բլումարին, Ջիլ Սենդեր, Նինա Ռիչի, Իզաբել Մարատ, Միսսոնի, Քելվին Քլայն, Givenchy, Balmain, Neiman Marcus, L'Oreal, Jimmy Choo, MaxMara, Alberta Ferretti, JOOP!, PHI, Juicy Couture, Վերսաչե, Emilio Pucci, Dolce & Gabbana և քայլել այնպիսի հայտնի բրենդների հավաքածուների ցուցադրությունների ժամանակ, ինչպիսիք են՝ Balenciaga, Ալեքսանդր Մակքուին, Շանել, Miu Miu, Գուչի, Պրադա, Վերսաչե, Victoria's Secret և այլն։ 2005 և 2006 թվականներին մասնակցել է Victoria's Secret–ի նորաձևության շոուներին։ Մասնակցել է յոթ աշուն/ձմեռ 2008–09 նորաձևության շոուներին և արել մի քանի շուոների բացումը գարուն/ամառ 2009–ի ժամանակ։ Նա գովազդել է մի քանի օծանելիքներ՝ Ange ou Demon Fragrance Contract, Gucci Fragrance և Flash Fragrance։

Պոլին հայտնվել է V ամսագրի 2008 թվականի սեպտեմբերյան համարի շապիկին[2]։ Հայտնվեց օգոստոսի 2008 և մարտի 2009 ռուսական Vogue ամսագրի համարներին։ Ամերիկյան Vogue–ի կողմից 2009 թվականին Պոլին հայտարարվեց որպես «պահի դեմքը»։ Նա նաև հայտնվել է իսպանական, հունական, պորտուգալական, բրազիլական, կորեական, ճապոնական, չինական, գերմանական, ավստրալիական, իտալական և ֆրանսիական Վոգ, Numero, I-D, V, W, Interview և MUSE ամսագրերում և որոշների շապիկներին։

Պոլին երեգ անգամ դարձել է Fashion Television–ի «առաջին դեմքը» երեք անգամ (գարուն 2008, աշուն 2008 և գարուն 2009)։ Զբաղեցրել է 7–րդ (գարուն 2007), 4–րդ (աշուն 2009 և գարուն 2010) և 5–րդ (աշուն 2010) հորիզոնականները[3]։

Պոլիին լուսանկարահանել են հայտնի լուսանկարիչներ, օրինակ՝ Հելմութ Նյութոն, Սթիվեն Մեիսել, Մերթ և Մարկուս, Սթիվեն Քլայն, Մարիո Սորենտի, Մարիո Տեստինո, Դեյվիդ Սիմս, Ինեզ և Վինուդ, Պիտեր Լինդբերգ, Պատրիկ Դեմանշելիե, Նիկ Նայթ, Կարլ Լագերֆելդ, Էնի Լեիբովիթզ, Կերիգ Մակդին, Հանս Ֆյուրեր, Թերի Ռիչարդսոն, Նորման Ժան Ռոյ, Կամիլա Ակրանս, Ալասդաիր Մակլելան, Էլեն Վոն Անվերթ, Էմմա Սամերթոն, Ջոշ Օլինս, Միքայել Ջանսոն, Դանիել Ջեքսոն, Թոմ Մունրա, Վիլի Վանդրեպեր, Մայքլ Թոմփսոն, Լուիջի Մուրենու, Դանիել + Իանգո, Սոլբե Սանդսբո, Ջիամպալո Սգուրա, Ռւչարդ Բուշ, Վիկտոր Դեմանշելիե, Քունեյթ Ակերգլու և այլն։

Նյու Յորքում, Միլանում և Փարիզում նա ստորագրել է պայմանագիր Women Management մոդելային գործակալության հետ, Լոնդոնում Select Model Management–ի, Համբուրգում Mega Model Agency–ի և Բարսելոնայում Traffic Models–ի հետ։

2012 թվականի սեպտեմբերից models.com–ի կողմից դարձավ նորաձևության իկոնա[4]։ Փարիզյան Vogue–ը Փոլիին ընդգրկել է 2000–ականների լավագույն մոդելներից[5]։ Պոլին նկարահանվել է 2011 և 2012 թվականների Պիրելի օրացույցում, լուսանկարահանված Կարլ Լագերֆելդի (2011) և Մարիո Սորենտիի (2012) կողմից։ 2012 թվականին Պոլին ստորագրեց պայմանագիր L'Oreal–ի հետ և այժմ նրա գովազդային դեմքերից մեկն է։

Սեպտեմբերի 2015 թվականների հաշվարկներով Պոլին հայտնվել էր Vogue ամսագրի 50 տարբեր համարներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Natasha Poly». New York. Վերցված է 2011 թ․ ապրիլի 25-ին.
  2. Lim, James (2008 թ․ սեպտեմբերի 10). «Ogle 'V' Magazine's Fourteen New Cover Models». New York. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  3. «First Face Previous Winners Plus Abbey Lee». YouTube. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  4. «Natasha Poly». models.com. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.
  5. «Les 30 mannequins des années 2000». Vogue (French). 2009 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատաշա Պոլի» հոդվածին։