Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ V (այլ կիրառումներ)

V, ամերիկյան նորաձևության ամսագիր, որը ստեղծվել է 1999 թվականին։ Այն տպագրվում է ամեն ամիս և ներառում է նորաձևության, կինոյի, երաժշտության և արվեստի մասին հոդվածներ։ 2003 թվականին ստեղծվեց VMAN ամսագիրը՝ տղամարդկանց համար։

V
անգլ.՝ Universe և անգլ.՝ V magazine[1]
Տեսակհանդես
Ժանրնորաձևության ամսագիր
Լեզուանգլերեն
Հիմնադրվել է1999
ԵրկիրԱՄՆ
Հրատարակման վայրՆյու Յորք
Հրատարակության պատմություն1999 թվականից
ISSN1539-185X
Կայքvmagazine.com(անգլ.)

Պատմություն խմբագրել

V–ն ստեղծվել է 1999 թվականի սեպտեմբերին, որը տպագրում էր Visionaire ընկերությունը։ 2010 թվականի հաշվարկներով ամսագրի ընթերցողների թիվը 315,000 էր[2]։

V–ն խմբագրում է Ստեֆեն Գանը[3]։ Այն հայտնի է հնարամիտ և ստեղծագործ դիզայնով։ Ամսագիրը նաև երբեմն անդրադառնում է մշակութային գործիչներին և համաշխարհային երիտասարդական մշակույթին։ Նախկին աշխատակիցներից էին Ինեզն ու Վինուդհը, Հեդի Սլիմենը, Մարիո Տեստինոն, Մարիո Սորենտին և Կարլ Լագերֆելդը։ Ամսագրի նորաձևության, կինոյի, երաժշտության և արվեստի իկոնաներն են Մադոննան, Լեդի Գագան, Քեթի Փերրին, Ռիհաննան, Նաոմի Քեմփբելը, Մրայա Քերին, Գրեիս Ջոնսը, Բրեդ Փիթը, Բրիթնի Սփիրսը և Դեյվիդ Բոուին[3]։

2005 թվականին 7L և Steidl–ը հրապարակեցին «V Best: Five Years of V Magazine» գիրքը, որում ներառված էր V ամսագրի առաջին 5 տարվա լավագույն հարցազրույցները, նկարները, հաջողված հոդվածները և այլն[4]։

Ամսագրի շապիկին խմբագրել

Որոշ համաշխարհային աստղեր հայտնվել են V–ի շապիկին, օրինակ՝ Մադոննան, Լեդի Գագան, Սելենա Գոմեսը, Ջասթին Բիբերը, Քեթի Փերրին, Մայլի Սայրուսը,Գվեն Ստեֆանին, Ռիհաննան, Ջանեթ Ջեքսոնը, Գվինեթ Փելթրոուն, Նաոմի Քեմփբելը, Քեմերոն Դիազը, Մրայա Քերին, Վայնոնա Ռայդերը, Գրեիս Ջոնսը, Կեշան, Ջեյմս Ֆրանկոն, Դևիդ Բեքհեմը, Նատալի Փորտմանը, Դակոտա Ֆենինգը, Քրիստեն Ստյուարտը, Ջենիֆեր Քոնելին, Բրեդ Փիթը, Բրիթնի Սփիրսը, Նիքի Մինաժը, Քանյե Ուեսթը, Օրլանդո Բլումը, Դեմի Մուրը, Բիյոնսեն, Ադրիանա Լիման, Մարկ Ջակոբսը, Սալմա Հայեկը, Դեյվիդ Բոուին, Սելին Դիոնը և այլք։

Քննադատություն խմբագրել

2010 թվականի հունվարին ամսագիրը իրենց նոր համարում ներկայացրեց պլյուս չափսի մոդելների։ Համարը կազմված էր երկու շապիկներից՝ առաջինում դերասանուհի Գաբուրիյ Սիդիբեն էր, իսկ մյուսում նիհար դերասան Դակոտա Ֆենինգն էր։ Որոշ քննադատներ վիճեցին ամսագրի հետ և ասացին, որ այն փորձում է զուգադրել և մրցակցություն ստեղծել «մեծ» և «փոքր»ի միջև։ Սակայն մյուսները գովեցին ամսագրի համարձակ քայլը և համոզված էին, որ V–ն արդիականացնում է գեղեցկության չափանիշները[5]։

V–ն համացանցում խմբագրել

V ամսագրի վեբկայքը ունի տարբեր երնթաճյուղեր, որոնք են՝ բլոգ, նորաձևություն, հոդվածներ, նկարներ և վիդեոներ։ Կայքը նաև ունի իրենց ամսագրերի բաժին, որում ներառված են ամսագրի բոլոր համարները, ինչպես նաև բացառիկ նկարներ, որոնք չեն տեղադրվել ամսագրի մեջ։

Բացի իրենց վեբկայքից, նրանք ունեն բլոգ, Թվիթերյան[6] և Ֆեյսբուքյան[7] էջեր։

VMAN ամսագիր խմբագրել

VMAN–ը նախատեսված է տղամարդկանց համար։ Ստեղծվել է 2003 թվականին։ Ամսագրի շապիկին հայտնվում են մոդելներ և հայտնի տղամարդ անձիք։ Հոդվածները ժամանակակից մարդկանց համար է, ովքեր հետաքրքրված են նորաձևությամբ, արվեստով, երաժշտությամբ, ճանապարհորդությամբ և մշակույթով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The ISSN portalParis: ISSN International Centre, 2005. — ISSN 1539-185X
  2. «V Magazine Media Kit 2014». Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 Wilson, Eric (2010 թ․ հունվարի 13). «The Triumph of the Size 12s». The New York Times. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.
  4. V Best: Five Years of V Magazine. Edition 7L. ISBN 3-86521-028-7.
  5. Inbar, Michael. "Plus-size Models Buck Thin Trend in V Magazine." TODAY fashion&beauty. MSNBC. 8 Jan. 2010. Web.
  6. https://twitter.com/vmagazine
  7. https://hy-am.facebook.com/pages/V-Magazine/13397230804/